Մի քանի տարի առաջ մայրիկիս մոտ ի հայտ եկավ ռևմատոիդ արթրիտ: Նրա դաստակները, ծնկները և ոտքի մատները այտուցվել էին` պատճառելով քրոնիկ հաշմանդամեցնող ցավ: Նա ստիպված էր հաշմանդամության հայտ ներկայացնել, ինչպես նաև դադարեց հաճախել տեղի մզկիթը: Լինում էին առավոտներ, երբ նրա համար շատ ցավոտ էր լինում նույնիսկ ատամներ մաքրելը: Ես ցանկանում էի օգնել, բայց չգիտեի, թե ինչպես: Ես բժիշկ չեմ: Ես ընդհամենը բժշկության գծով պատմաբան եմ: Այսպիսով, սկսեցի հետազոտել քրոնիկ ցավի պատմությունը: Պարզվում է,որ Լոս Անջելեսի Կալիֆորնյան համալսարանը իր արխիվներում ունի ցավի տեսակների վերաբերյալ մի ամբողջական հավաքածու: Եվ ես գտա մի պատմություն, անհավանական պատմություն մի մարդու մասին, ով ցավից ազատել էր միլիոնավոր մարդկանց, ինչպիսին իմ մայրն էր: Ես նրա մասին երբեք չէի լսել: Նրա մասին ո՛չ կենսագրական տեղեկություն, ո’չ էլ հոլիվուդյան ֆիլմ կար: Նրա անունը Ջոն Ջ. Բոնիկա էր: Բայց մեր պատմության սկզբում նա հայտնի էր որպես Ջոնի Բուլ Ուոքըր: 1941թ. ամառային մի օր էր: Կրկեսը նոր էր ժամանել Նյու-Յորքի փոքր Բրուքֆիլդ քաղաք: Հանդիսատեսը եկել էր տեսնելու լարախաղացների,շրջիկ ծաղրածուների և,եթե բախտ վիճակվեր, նաև «մարդ-արկերի»ն: Նրանք նաև եկել էին տեսնելու Ամենազորին` Ջոնի Բուլ Ուոքըրին՝ մի մկանուտ խուլիգանի, որը մեկ դոլարի դիմաց քեզ պատին կգամեր: Գիտե՞ք, հենց այդ օրը կրկեսի ձայնահզորացման համակարգից մի ձայն լսվեց: Կենդանիների վրանում շտապ բժիշկ էր հարկավոր Առյուծ վարժեցնողի հետ ինչ-որ բան այն չէր: Նրա կրկեսային համարի ամենաթեժ պահին ինչ-որ բան ձախողվել էր: Նրա գլուխը մնացել էր առյուծի երախում: Օդը չէր հերիքում: Ամբոխը սարսափահար նայում էր, թե ինչպես է նա պայքարում: Իսկ հետո նա ուշագնաց եղավ: Երբ առյուծը վերջապես թուլացրեց երախը, առյուծ վարժեցնողն անշարժ գետնին փռվեց: Ուշքի գալուց մի քանի րոպե անց, իր վրա կռացած տեսավ մի ծանոթ կերպարանք: Դա Ջոնի Բուլ Ուոքըրն էր: Ամենազորը առյուծ վարժեցնողին արհեստական շնչառություն էր տվել և փրկել կյանքը: Այդ ժամանակ Ամենազորը ոչ ոքի չէր ասել, որ ինքն իրականում բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էր: Ամառվա ընթացքում նա շրջում էր կրկեսի հետ, որպեսզի վճարեր ուսման վարձը, բայց այդ ամենը գաղտնի էր պահում՝ իր անձը պաշտպանելու նպատակով: Թվում էր, թե նա բռի սրիկա էր և ոչ թե՝ ձանձրալի բարեգործ: Նրա բժիշկ կոլեգաները ևս չգիտեին այդ գաղտնիքը: Ինչպես նա էր ասում՝ եթե դու մարզիկ ես, ապա բթամիտ ես: Այսպիսով, նա չէր պատմել, թե ինչպես է երեկոյան ժամերին և հանգստյան օրերին պրոֆեսիոնալ ըմբշամարտով զբաղվում: Նա հանդես էր գալիս այնպիսի կեղծանուններով, ինչպեսիք էին Բուլ Ուոքըրը կամ ավելի ուշ՝ Մասքդ Մարվըլը: Նույնիսկ գաղտնի էր պահում, որ նույն տարում դարձել էր ծանրամարտի թեթևքաշայինների աշխարհի չեմպիոն: Տարիներ շարունակ Ջոն Ջ. Բոնիկան այս երկակի կյանքն էր վարում: Նա և՛ բժիշկ էր, և՛ ըմբիշ, և՛ սրիկա էր, և՛ հերոս: Նա ցավ էր պատճառում, իսկ հետո՝ բուժում այն: Այդ ժամանակ նա չգիտեր,որ հաջորդ հինգ տասնամյակների ընթացքում, հենվելով այս հակասող ինքնությունների վրա, կստեղծեր ցավի նկատմամբ մի նոր մոտեցում: Դա այնպես կփոխեր ժամանակակից բժշկությունը, որ տասնամյակներ անց «Թայմզ» ամսագիրը նրան կանվաներ «ցավի թեթևացման հիմնադիր հայր»: Բայց դա տեղի ունեցավ ավելի ուշ: 1942թ. Բոնիկան ավարտեց բժշկական համալսարանը և ամուսնացավ Էմմայի` իր սիրելիի հետ,ում հանդիպել էր իր մենամարտերից մեկի ժամանակ: Նա դեռ գաղտնի էր մենամարտում. ստիպված էր: Նյու-Յորքի Սուրբ Վինսենթ հիվանդանոցում ունեցած պրակտիկան նրան ոչինչ չտվեց: Իր չեմպիոնական գոտիով նա գոտեմարտում էր հզորագույն հակառակորդների հետ, ինչպիսիք էին Էվերեթ «Բլոնդ Բեը» Մարշըլը կամ աշխարհի եռակի չեմպիոն Անջելո Սավորդին: Մենամարտերը իրենց հետքն էին թողել նրա վրա. պատռվել էին կոնքային հոդերը, կոտրվել կողոսկրերը: Մի գիշեր Սարսափելի Թուրքի ոտքի հարվածը նրա դեմքին մի սպի թողեց, որը նման էր Կապոնեի դեմքի ներքևի հատվածի սպիին: Հաջորդ օրն աշխատելիս սպին թաքցնելու համար նա ստիպված էր վիրաբուժական դիմակ կրել: Երկու անգամ Բոնիկան վիրահատարան տեղափեխվեց մի աչքը այնպես կապտած,որ դրանով չէր կարողանում տեսնել: Բայց ամենավատը նրա`ծաղկակաղամբ հիշեցնող այլանդակված ականջներն էին: Նա ասում էր, որ դրանք կարծես գլխի երկու կողմերում բեյսբոլի երկու գնդակներ լինեին: Ցավը շարունակում էր կուտակվել նրա կյանքում Հետո նա հիվանդանոցում ներկա գտնվեց իր իսկ կնոջ ծննդաբերությանը ով ցավերի մեջ հևում էր և տնքում: Մանկաբարձը պրակտիկանտին կանչեց, որպեսզի մի քանի կաթիլ եթեր տար նրան` ցավը մեղմացնելու համար: վերջինս մի երիտասարդ տղա էր,որը 3 շաբաթ էր ինչ ընդունվել էր աշխատանքի: Նա լարված էր և եթերը լցնելիս գրգռեց Էմմայի կոկորդը: Էմման ործկաց, խեղդվեց և սկսեց կապտել: Բոնիկան, ով տեսնում էր այս ամենը, հրեց պրակտիկանտին,մաքրեց կնոջ շնչուղին և փրկեց կնոջ ու դեռ չծնված դստեր կյանքը: Այդ պահին նա որոշեց իր կյանքը նվիրել անեսթեզիոլոգիային: Հետագայում նույնիսկ օգնելու էր զարգացնելու անզգայացման մեթոդը՝ծննդաբերող մայրերի համար: Բայց մինչ կկարողանար մասնագիտանալ մանկաբարձության մեջ, Բոնիկան պետք է հիմնական վերապատրաստման համար հայտ ներկայացներ: Մոտավորապես Նորմանդիայի ափհանման օրը Բոնիկան գնաց Տակոմայի մոտակայքում գտնվող Մեդիան ռազմաբժշկական կենտրոն: Ամերիկայում ամենամեծ ռազմական հիվանդանոցներից մեկն էր, որն ուներ 7700 մահճակալ: Բոնիկան ցավի վերահսկման բաժանմունքի պատասխանատու էր: Նա ընդամենը 27 տարեկան էր: Բուժելով այդքան շատ հիվանդների` Բոնիկան սկսեց նկատել այնպիսի դեպքեր,որոնք հակասում էին այն ամենին, ինչ նա սովորել էր: Ցավը կարծես ահազանգի մի տեսակ լիներ, լավ իմաստով. մարմնի կողմից վնասվածքի ազդանշան, ինչպես կոտրված ձեռքի դեպքում: Բայց որոշ դեպքերում,ինչպես օրինակ հիվանդի ոտքի անդամահատումից հետո, հիվանդը կարող էր դեռ բողոքել արդեն իսկ գոյություն չունեցող ոտքի ցավից: Բայց եթե վնասվածքը բուժվել էր, ապա ինչո՞ւ ահազանգը շարունակվում: Կային դեպքեր,երբ չկար որևէ ակնհայտ վնասվածք, սակայն հիվանդը դեռ ցավ էր զգում: Բոնիկան քննարկում էր ունենում հիվանդանոցի բոլոր մասնագետների` վիրաբույժների, նյարդաբաններին,հոգեբույժներին և այլոց հետ փորձելով նրանց կարծիքն իմանալ իր հիվանդների մասին: Դա շատ երկար տևեց,և նա սկսեց կազմակերպել խմբային հանդիպումներ ճաշի շուրջ Դա նման էր մասնագետների զույգերով աշխատանքի,որոնք պայքարում էին հիվանդի ցավի դեմ: Նախկինում ոչ ոք այդպես չէր կենտրոնացել ցավի վրա: Հետո նա սկսեց գրքեր ուսումնասիրել: Նա կարդում էր ձեռքի տակ գտնվող բժշկության վերաբերյալ ամեն մի դասագիրք` ուշադիր նշելով այն հատվածները, որտեղ առկա էր ցավ բառի ցանկացած գործածություն: Նրա կարդացած 14.000 էջից «ցավ» բառը առկա էր միայն 17 ու կես էջում: 17 ու կես: Իսկ դա հիվանդ լինելու ամենահասարակ, ամենապարզ և ամենատհաճ մասն է: Բոնիկան ցնցված էր,մեջբերում եմ նրա բառերը. «Գրողը տանի,ի ի՞նչ եզրակացության կարելի է գալ: Նրանք չեն խոսում հիվանդի տեսանկյունից ամենակարևոր բանի մասին» Եվ ահա հաջորդ ութ տարիների ընթացքում Բոնիկան կխոսեր,կգրեր դրա մասին, նա կլրացներ այդ պակասող էջերը: Նա կգրեր մի բան, որը հետագայում կդառնար ցավի Սուրբ Գիրքը: Դրանում առաջարկեց նոր ռազմավարություններ, բուժման նոր մեթոդներ,օգտագործելով նյարդային շրջափակման ներարկումներ: Նա առաջարկեց ստեցծել մի նոր հիմնարկ՝ ցավի դեմ պայքարի կլինիկա՝ հիմնվելով ճաշի ճաշի ժամին անցկացված հանդիպումների վրա: Նրա գրքի կարևորությունը այն էր, որ դա մի տեսակ հուզական ահազանգ էր բժշկության համար. հանդուգն խնդրանք՝ բժիշկներին, որպեսզի լրջորեն մոտենային հիվանդների ցավին: Նա վերաձևակերպեց բժշկության իրական նպատակը Նպատակը ոչ թե հիվանդին ավելի լավը դարձնելն էր,այլ այնպես անել որ նա ավելի լավ զգար իրեն: Տասնամյակներ շարունակ նա ներկայացրեց ցավի վերաբերյալ իր օրակարգը մինչև որ այն հաստատվեց 70-ականների կեսերին: Աշխարհով մեկ բացվեցին ցավի դեմ պայքարի 100-ավոր կլինիկաներ: Բայց այդ ընթացքում ողբերգական շրջադարձ տեղի ունեցավ: Բոնիկան ստիպված էր վճարել տարիներ շարունակ ըմբշամարտելու համար: Նա շուրջ 20 տարի ռինգում չէր եղել,բայց նրա 1500 պրոֆեսիոնալ մենամարտերը իրենց հետքն էին թողել նրա մարմնի վրա: Արդեն 50-անց տարիքում նա տառապում Էր ծանր ոսկրահոդաբորբով: Հաջորդ 20 տարիների ընթացքում նա ենթարկվեց 22 վիրահատության՝ ներառյալ ողնաշարի 4 վիրահատությունները և ազդրերի ազդրերի փոխպատվաստումը՝իրար ետևից: Նա հազիվ էր կարողանում բարձրացնել իր ձեռքը թեքել վիզը: Քայլելու համար նրան ալյումինե հենակներ էին անհրաժեշտ: Նրա ընկերներն ու ուսանողները դարձել էին նրա բժիշկները: Ասում էին, որ նա ավելի շատ նյարդային շրջափակման ներարկումներ էր ստացել, քան աշխարհում որևէ այլ մեկը: Նա աշխատամոլ էր, աշխատում էր օրական 15-ից 18 ժամ: Ուրիշներին բուժելը դարձել էր ավելին, քան աշխատանք. Նրա համար դա թեթևանալու ամենաարդյունավետ միջոցն էր: Մի անգամ մի թղթակցի ասաց.«Եթե ես այսքան զբաղված չլինեի,ապա ամբողջովին հաշմանդամ կլինեի»: 1980-ական թվականների սկզբին՝ Ֆլորիդա ործուղման մեկնելիս Բոնիկան իր ուսանողներից մեկին խնդրեց իրեն մեքենայով տանել Տամպայի Հայդ այգի: Նրանք անցան արմավեննիներ կողքով և կանգ առան մի հին առանձնատան մոտ, որի ավտոտնակում հսկայական արծաթագույն հաուբիցային հրանոթներ էին թաքցված: Այս առնաձնատունը պատկանում էր Զակկինի ընտանիքին, որ համարվում էր ամերիկյան կրկեսի պարագլուխը: Տասնամյակներ առաջ Բոնիկան նայում էր, թե ինչպես էին նրանք ցուցադրում իրենց իսկ նախաձեռնած «մարդ-արկ» հնարքը՝ կրելով արծաթյա ցատկակոստյումներ և պաշտպանիչ ակնոցներ: Բայց այժմ նրանք էլ Բոնիկայի նման թոշակառուներ էին: Այդ սերունդը այժմ չկա՝ ներառյալ Բոնիկան, ուստի ոչ մի կերպ չենք կարող իմանալ, թե նրանք այդ օրն ինչի մասին խոսեցին: Բայց ինձ դուր է գալիս պատկերացնել այդ ամենը: Ամենազորը և մարդ-արկերը վերամիավորվել էին՝ ցուցադրելով իրենց հին ու նոր սպիները: Գուցե Բոնիկան նրանց բժշկական խորհուրդներ տվեց: Գուցե նա նրանց ասաց այն, ինչը հետագայում պատմեց իր բանավոր պատմության մեջ, այն է, որ կրկեսում և մենամարտերում անցկացրած ժամանակը կերտել էր իր կյանքը: Բոնիկան տեսավ, թե ինչպես է ցավը մոտենում: Նա զգաց ու ապրեց դա: Եվ նրա համար անհնար էր ուրիշների ցավն անտեսելը: Կարեկցանքից ելնելով՝ ստեղծեց մի նոր ամբողջական ոլորտ, որը մեծ դեր է խաղաց՝ ստիպելով բժշկությանը լրջորեն մոտենալ ցավին: Այդ նույն բանավոր պատմության մեջ Բոնիկան պնդում էր, որ ցավը մարդկային ամենաբարդ փորձությունն է: Այն ներառում է ձեր անցյալը, ձեր ներկան, ձեր հարաբերությունները, ձեր ընտանիքը: Այս ամենն իսկապես վերաբերում էր Բոնիկային: Բայց այս ամենը ճիշտ է նաև մայրիկիս դեպքում Բժիշկների համար հեշտ է իմ մորը տեսնել որպես մի պրոֆեսիոնալ հիվանդի, մի կնոջ, որն որն իր օրերն անցկացնում է սպասասրահներում: Երբեմն ես հուսահատվում եմ՝ տեսնելով նրան այդ վիճակում: Բայց երբ տեսա Բոնիկայի ցավը, ցավ, որ իր ապրած ողջ կյանքի վկայությունն էր, ես սկսեցի հիշել այն ամենը, ինչի միջով ստիպված էր անցնելու մայրս: Մինչև այտուցվելն ու անզգայանալը, մայրս աշխատում էր հիվանդանոցի կադրերի բաժնում: Նրա ձեռքերը ողջ մզկիթի համար ճարպկորեն փաթաթում էին սամոսներ: Երբ ես փոքր էի, այդ ձեռքերը կտրում էին մազերս, մաքրում քիթս, կապում կոշիկիս քուղերը: Շնորակալություն (Ծափահարություններ)