Return to Video

Բնություն։ Գեղեցկություն։ Երախտագիտություն

  • 0:01 - 0:03
    Երբ ավարտեցի Լոս Անջելեսի
  • 0:03 - 0:05
    կալիֆորնյան համալսարանը,
  • 0:05 - 0:07
    տեղափոխվեցի Հյուսիսային Կալիֆորնիա,
  • 0:07 - 0:09
    ապրում էի Մենդոսինոյի ափին գտնվող
  • 0:09 - 0:11
    Էլկ քաղաքում,
  • 0:11 - 0:13
    չունեի հեռախոս կամ հեռուստացույց,բայց
  • 0:13 - 0:15
    ունեի ԱՄՆ փոստ,և,եթե
  • 0:15 - 0:17
    հիշում եք,կյանքի պայմաններն
  • 0:17 - 0:18
    այն ժամանակ ավելի բարվոք էին:
  • 0:18 - 0:19
    Հանրախանութից գնում էի
  • 0:19 - 0:21
    մեկ բաժակ սուրճ և բրաունի,
  • 0:21 - 0:23
    ուղարկում էի իմ ժապավենը
  • 0:23 - 0:25
    Սան Ֆրանցիսկո, և, ո՞վ կմտածեր,երկու օր անց
  • 0:27 - 0:29
    արդեն ինձ մոտ էր լինում,
  • 0:29 - 0:31
    որն ավելի լավ էր քան Հոլիվուդում
  • 0:31 - 0:32
    խցանումների մեջ մնալը:
  • 0:32 - 0:34
    (Երաժշտություն)
  • 0:34 - 0:38
    Ես շատ գումար չունեի,բայց ունեի
  • 0:38 - 0:40
    ժամանակ և զարմանալու ունակություն:
  • 0:40 - 0:42
    (Երաժշտություն)
  • 0:42 - 0:43
    Այսպիսով սկսեցի զբաղվել
  • 0:43 - 0:46
    դանդաղեցված տեսագրությամբ:
  • 0:46 - 0:48
    Չորս րոպե տևողությամբ ֆիլմ նկարահանելու
  • 0:48 - 0:49
    համար 1ամիս էր պահանջվում,
  • 0:49 - 0:51
    որովհետև,դա միակ բանն էր,
  • 0:51 - 0:52
    որ կարող էի ինձ թույլ տալ:
  • 0:52 - 0:55
    Դանդաղեցված տեսագրության համար
  • 0:55 - 0:56
    օրը 24 ժամ,շաբաթը 7օր
  • 0:56 - 0:57
    30տարվա ընթացքում
  • 0:57 - 0:58
    շարունակ,անդադար
  • 0:58 - 0:59
    ծաղիկներ էի նկարում
  • 0:59 - 1:02
    դրանց շարժումը տեսնելը մի պար է,
  • 1:02 - 1:05
    որից ես երբեք չեմ հոգնի:
  • 1:05 - 1:07
    Դրանց գեղեցկությունը պարուրում է մեզ
  • 1:07 - 1:09
    գույներով, համով, հպումով:
  • 1:09 - 1:11
    Այն նաև կազմում է մեր սննդի 1/3 մասը:
  • 1:11 - 1:14
    (Երաժշտություն)
  • 1:14 - 1:16
    Գեղեցկությունը և գայթակղությունը
  • 1:16 - 1:19
    գոյությանը ծառայող բնության գործիքներն են,
  • 1:19 - 1:20
    որովհետև մենք պաշտպանում ենք
  • 1:20 - 1:23
    այն, ինչին սիրահարվում ենք:
  • 1:23 - 1:25
    Այն բացում է մեր սրտերը և ստիպում մեզ
  • 1:25 - 1:28
    հասկանալ, որ մենք բնության մի մասնիկն ենք,
  • 1:28 - 1:29
    մենք նրանից առանձնացված չենք:
  • 1:29 - 1:31
    Երբ մենք մեզ դիտում ենք որպես
  • 1:31 - 1:32
    բնության մասնիկ,հասկանում ենք
  • 1:32 - 1:34
    որ այն կապ է ստեղծում մեր և մյուսների
  • 1:34 - 1:36
    միջև, քանի որ պարզ է,որ բնության մեջ
  • 1:36 - 1:37
    ամեն ինչ փոխկապակցված է:
  • 1:37 - 1:41
    Երբ մարդիկ տեսնում են իմ լուսանկարները,
  • 1:41 - 1:43
    հաճախ բացականչում են <<Օ՜, Աստված իմ>>:
  • 1:43 - 1:45
    Երբևէ մտծե՞լ եք, թե ինչ է դա նշանակում:
  • 1:45 - 1:47
    <<Օ՜>>-ն ցույց է տալիս,որ այն գրավել է
  • 1:47 - 1:49
    ձեր ուշադրությունը,ստիպում է
  • 1:49 - 1:51
    ներկա գտնվել, խորհել:
  • 1:51 - 1:52
    <<Իմ>>-ը նշանակում է,որ այն
  • 1:54 - 1:56
    դիպչել է ձեր հոգուն:
  • 1:56 - 1:58
    Այն արթնացնում է ձեր հոգու ձայնը
  • 1:58 - 2:01
    և լսելի դարձնում:Իսկ <<Աստվա՞ծ>>:
  • 2:01 - 2:04
    Աստվածն այն անհատական ճամփորդությունն է,որ
  • 2:04 - 2:07
    մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է անցնել,
  • 2:07 - 2:10
    անցնել ոգեշնչման համար,զգալու,որ մենք
  • 2:10 - 2:13
    կապված ենք կյանք պարգևող տիեզերքի հետ:
  • 2:13 - 2:15
    Դուք գիտե՞ք,որ տեղեկատվության 80%_ը
  • 2:15 - 2:19
    մենք ստանում ենք մեր աչքերի միջոցով:
  • 2:19 - 2:21
    Եթե համեմատենք լույսի էներգիան
  • 2:21 - 2:23
    երաժշտական գամմայի հետ,
  • 2:23 - 2:25
    պարզ կլինի,որ միայն 1 օկտավան
  • 2:25 - 2:26
    կարելի է տեսնել անզեն աչքով,
  • 2:26 - 2:28
    որը հենց մեջտեղում է գտնվում:
  • 2:28 - 2:30
    Եվ արդյո՞ք չպետք է շնորհակալ լինենք մեր
  • 2:30 - 2:33
    ուղեղին,որը կարողանում է ստանալ այս
  • 2:33 - 2:34
    Էլեկտրական ազդակը,որը
  • 2:34 - 2:35
    գալիս է լույսի էներգիայից՝
  • 2:35 - 2:36
    ստեղծելու
  • 2:36 - 2:38
    այն պատկերները,որոնց միջոցով
  • 2:38 - 2:39
    բացահայտում ենք
  • 2:39 - 2:40
    մեր աշխարհը։
  • 2:40 - 2:41
    Եվ արդյո՞ք չպետք է
  • 2:41 - 2:43
    շնորհակալ լինենք,որ ունենք սիրտ,որը
  • 2:43 - 2:44
    կարողանում է զգալ
  • 2:44 - 2:47
    այս թրթիռները,որոնց միջոցով մենք զգում ենք
  • 2:47 - 2:49
    բնության հաճույքը և գեղեցկությունը :
  • 2:49 - 2:54
    (Երաժշտություն)
  • 2:54 - 2:57
    Բնության գեղեցկությունը մի պարգև է,որը
  • 2:57 - 2:59
    սերմանում է գնահատանք և երախտագիտություն:
  • 2:59 - 3:03
    (Երաժշտություն)
  • 3:03 - 3:05
    Այսպիսով ես ունեմ մի նվեր,որով ուզում եմ
  • 3:05 - 3:09
    կիսվել ձեզ հետ այսօր,այն նախագիծը,որի վրա
  • 3:09 - 3:10
    աշխատում եմ,կոչվում է
  • 3:10 - 3:12
    <<Բացահայտված երջանկություն>>,
  • 3:12 - 3:15
    որը թույլ կտա մեզ դիտարկել այս երևույթը
  • 3:15 - 3:17
    երեխայի և տարեց մարդու տեսանկյունից:
  • 3:20 - 3:25
    Երեխա: Երբ ես հեռուստացույց եմ դիտում,
  • 3:25 - 3:30
    դրանք պարզապես հաղորդումներ են, որոնք
  • 3:30 - 3:33
    իրական չեն, և, երբ դու ուսումնասիրում ես,
  • 3:33 - 3:35
    փորձում ես երևակայել,իսկ
  • 3:35 - 3:38
    երբ երևակայում ես,այն ստիպում է քեզ ավելի
  • 3:38 - 3:39
    խորանալ՝ տեսնելու
  • 3:39 - 3:41
    ավելին,տեսնելու ավելի գեղեցիկ բաներ,
  • 3:41 - 3:43
    ինչպես արահետը,եթե դա արահետ է,
  • 3:43 - 3:47
    այն կարող է քեզ տանել ծովափ
  • 3:47 - 3:53
    կամ մեկ ուրիշ տեղ,
  • 3:53 - 3:56
    և դա կարող է գեղեցիկ լինել:
  • 3:56 - 4:25
    (Երաժշտություն)
  • 4:25 - 4:29
    Տարեց մարդ:Դուք կարծում եք,
  • 4:29 - 4:32
    որ սա ձեր կյանքի հերթական օրերից մե՞կն է:
  • 4:32 - 4:38
    Սա պարզապես սովորական օր չէ:
  • 4:38 - 4:42
    Դա այն 1օրն է,որ տրվել է ձեզ:
  • 4:42 - 4:48
    Այն շնորհվել է ձեզ:Այն ընծա է:
  • 4:48 - 4:52
    Դա այն միակ նվերն է,
  • 4:52 - 4:55
    որ ունեք այս պահին,
  • 4:55 - 5:02
    և միակ ճիշտ պատասխանը երախտագիտությունն է:
  • 5:05 - 5:12
    Եթե դուք գիտակցում եք դա
  • 5:12 - 5:17
    և շնորհակալ եք այդ մեծ պարգևի համար,
  • 5:17 - 5:20
    նրա համար, որ այդ օրը կա,
  • 5:20 - 5:24
    եթե դուք անցկացնեք այդ օրը
  • 5:24 - 5:26
    ինչպես ձեր կյանքի առաջին և վերջին օրը,
  • 5:26 - 5:35
    այդ դեպքում դուք շատ լավ կանցկացնեք այն:
  • 5:35 - 5:38
    Սկսեք ձեր աչքերը բացելուց և զարմացեք,
  • 5:38 - 5:42
    որ ունեք աչքեր և որ կարող եք դրանք բացել,
  • 5:42 - 5:48
    հիացեք այն գունապնակով,
  • 5:48 - 5:51
    որ տրվում է մեզ և հաճույք պատճառում:
  • 5:51 - 5:55
    Նայե՛ք երկնքին:
  • 5:55 - 5:58
    Մենք այնքան հազվադեպ ենք նայում երկնքին:
  • 5:58 - 6:00
    Այնքան հազվադեպ ենք նկատում,
  • 6:00 - 6:03
    թե որքան տարբեր է այն,
  • 6:03 - 6:08
    ինչպես է փոխվում ամպերի շարժումից:
  • 6:08 - 6:11
    Մենք միայն մտածում ենք եղանակի մասին
  • 6:11 - 6:13
    և, նույնիսկ եղանակի դեպքում,
  • 6:13 - 6:17
    մենք չենք նկատում դրա բոլոր նրբերանգները:
  • 6:17 - 6:18
    Մենք պարզապես
  • 6:18 - 6:21
    մտածում ենք լավ և վատ եղանակի մասին:
  • 6:21 - 6:25
    Այսօր՝ հենց հիմա,յուրահատուկ եղանակ է,
  • 6:25 - 6:28
    մի եղանակ,
  • 6:28 - 6:31
    որ երբեք չի կրկնվի:
  • 6:31 - 6:35
    Ամպերի ձևը երկնքում երբեք նույնը չի լինի,
  • 6:35 - 6:38
    ինչպես հիմա է:
  • 6:38 - 6:44
    Բացեք ձեր աչքերը:Նայեք դրան:
  • 6:44 - 6:45
    Նայեք այն մարդկանց աչքերին,
  • 6:45 - 6:48
    ում հանդիպում եք:
  • 6:48 - 6:53
    Յուրաքանչյուրն իր դեմքի ետևում թաքնված
  • 6:53 - 6:56
    յուրօրինակ պատմություն ունի,
  • 6:56 - 6:59
    մի պատմություն,որը երբեք լիովին
  • 6:59 - 7:00
    հնարավոր չէ հասկանալ,
  • 7:00 - 7:02
    և ոչ միայն իրենց սեփական պատմությունը,
  • 7:02 - 7:09
    այլև իրենց նախնիներինը:
  • 7:09 - 7:13
    Մենք այնքան հազվադեպ ենք ետ նայում
  • 7:13 - 7:17
    և այսօր՝ այս պահին, հանդիպում ենք
  • 7:17 - 7:19
    աշխարհի տարբեր մասերից եկած սերունդների,
  • 7:19 - 7:22
    որոնք միավորվում
  • 7:22 - 7:26
    և հանդիպում են
  • 7:26 - 7:30
    ձեզ այստեղ՝ ինչպես կենսատու ջուր,
  • 7:30 - 7:36
    եթե միայն բացեք ձեր սիրտը և խմեք այն:
  • 7:36 - 7:43
    (Երաժշտություն)
  • 7:43 - 7:45
    Բացեք ձեր սիրտը այն աներևակաըելի
  • 7:45 - 7:48
    նվերի առաջ,
  • 7:48 - 7:50
    որ տալիս է մեզ քաղաքակրթությունը:
  • 7:50 - 7:51
    Անջատիչի թեթև
  • 7:51 - 7:54
    հպումով դուք միացնում եք էլեկտրական լուսը:
  • 7:54 - 8:00
    Դուք բացում եք ծորակը և հոսում է
  • 8:00 - 8:02
    տաք,սառը և խմելի ջուր:
  • 8:02 - 8:06
    Դա պարգև է,որ աշխարհի միլիոնավոր մարդիկ
  • 8:06 - 8:10
    երբևէ չեն վայելի:
  • 8:10 - 8:11
    Այսպիսով՝ սրանք հսկայական
  • 8:11 - 8:13
    քանակությամբ նվերների
  • 8:13 - 8:15
    ընդամենը մի փոքր մասն են կազմում
  • 8:15 - 8:18
    որոնց համար մենք պետք է շնորհակալ լինենք:
  • 8:18 - 8:22
    Ուստի ես ցանկանում եմ,որ բացեք
  • 8:22 - 8:27
    ձեր սրտերը օրհնության առաջ,
  • 8:27 - 8:31
    և թող որ դուք լցվեք դրանով և
  • 8:31 - 8:35
    օրհնեք այն մարդկանց,
  • 8:35 - 8:39
    ում կհանդիպեք այսօր,
  • 8:39 - 8:42
    ձեզանով,պարզապես ձեր աչքերով,
  • 8:42 - 8:46
    ձեր ժպիտով,ձեր հպումով,
  • 8:46 - 8:50
    պարզապես ձեր ներկայությամբ:
  • 8:50 - 8:54
    Թույլ տվեք,որ երախտագիտությունը վերածվի
  • 8:54 - 9:00
    օրհնության ձեզ շրջապատողների համար,
  • 9:00 - 9:09
    և այդ ժամանակ ձեր օրն իսկապես բարի կլինի:
  • 9:09 - 9:12
    (Երաժշտություն)
  • 9:16 - 9:16
    (Ծափահարություն)
  • 9:16 - 9:19
    Լուի Շվարզբերգ: Շնորհակալություն:
  • 9:19 - 9:26
    Շատ շնորհակալություն:
    (Ծափահարություն)
Title:
Բնություն։ Գեղեցկություն։ Երախտագիտություն
Speaker:
Լուի Շվարցբերգ
Description:

Բնության գեղեցկությունը կարող է աննկատ մնալ, բայց ոչ Լուի Շվարցբերգի տեսապակու համար։ Նրա ապշեցուցիչ դանդաղեցրաց լուսանկարչությունը, զուգակցված Բենեդիկտյան վանական Եղբայր Դավիթ Ստեյնդլ-Ռաստի ազդեցիկ խոսքերով, որպես մեդիտացիա է ծառայում մեր ապրած յուրաքանչյուր օրվա համար երախտապարտ լինելուն։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:47
Dimitra Papageorgiou approved Armenian subtitles for Nature. Beauty. Gratitude.
Srbuhi Musikyan accepted Armenian subtitles for Nature. Beauty. Gratitude.
Srbuhi Musikyan edited Armenian subtitles for Nature. Beauty. Gratitude.
Srbuhi Musikyan edited Armenian subtitles for Nature. Beauty. Gratitude.
Srbuhi Musikyan edited Armenian subtitles for Nature. Beauty. Gratitude.
YSU Translation Studies edited Armenian subtitles for Nature. Beauty. Gratitude.
YSU Translation Studies edited Armenian subtitles for Nature. Beauty. Gratitude.
YSU Translation Studies edited Armenian subtitles for Nature. Beauty. Gratitude.
Show all

Armenian subtitles

Revisions