Return to Video

Ի՞նչ է դեժավյուն: Ի՞նչ է դեժավյուն - Մայքլ Մոլինա

  • 0:06 - 0:08
    Երբևէ զգացե՞լ եք դեժավյու:
  • 0:08 - 0:13
    Դա այն աղոտ ապրումն է, երբ
    իրավիճակը ծանոթ է թվում:
  • 0:13 - 0:16
    Ռեստորանում իրադարձությունները ծավալվում
    են ճիշտ նույն կերպ:
  • 0:16 - 0:18
    Ամեն բան կատարվում է ձեր իսկ կողմից
    բեմադրված բալետի նման,
  • 0:18 - 0:19
    սակայն հաջորդականությունը չի կարող
    հիմնված լինել նախկին փորձի վրա,
  • 0:21 - 0:23
    որովհետև դուք այստեղ առաջին անգամն եք:
  • 0:23 - 0:25
    Առաջին անգամ է, որ
    ծովամթերք եք ուտում,
  • 0:25 - 0:27
    ուրեմն ի՞նչ է կատարվում:
  • 0:27 - 0:30
    Դժբախտաբար, դեժավյուն մեկ
    եզրույթով բացատրել անհնար է:
  • 0:30 - 0:33
    Այն շատ կարճ է տևում և
    լինում է հանկարծակի՝
  • 0:33 - 0:37
    գիտնականների համար գրեթե անհնարին դարձնելով
    դրա արձանագրում ու ուսումնասիրումը:
  • 0:37 - 0:40
    Նրանք չեն կարող պարզապես նստել և սպասել,
    երբ կլինի այն, դա կարող է
  • 0:40 - 0:41
    տարիներ պահանջել:
  • 0:41 - 0:43
    Այն չունի ֆիզիկական դրսևորում
  • 0:43 - 0:45
    և աշխատություններում
  • 0:45 - 0:48
    այն նկարագրվում է իբրև
    զգացողություն:
  • 0:48 - 0:49
    Հենց ապացույցի բացակայության
    պատճառով
  • 0:49 - 0:52
    տարիների ընթացքում առաջացել են
    զանազան մտորումներ:
  • 0:52 - 0:55
    Հենց որ Էմիլ Բուառակը
    առաջարկեց այս տերմինը,
  • 0:55 - 0:57
    որ ֆրանսերեն նշանակում է
    «արդեն տեսած»,
  • 0:57 - 1:00
    առաջացան այն բացատրող ավելի
    քան 40 տեսություն:
  • 1:00 - 1:05
    Սակայն, նեյրովիզուալիզացիայի և
    ճանաչողական հոգեբանության զարգացումը
  • 1:05 - 1:07
    նվազեցրեց դրանց քանակը:
  • 1:07 - 1:10
    Եկեք քննարկենք այսօր առավել տարածված
    3 տեսությունները՝
  • 1:10 - 1:12
    օգտագործելով ռեստորանի օրինակը:
  • 1:12 - 1:14
    Սկսենք երկակի վերարտադրման տեսությունից:
  • 1:14 - 1:15
    Անհրաժեշտ է գործողություն:
  • 1:15 - 1:17
    Ասենք, մատուցողը ձեռքից գցում է սպասքով
    սկուտեղը:
  • 1:17 - 1:19
    Դեպքերի զարգացմամբ,
  • 1:19 - 1:22
    ձեր ուղեղի կիսագնդերում տեղեկության
    խառնաշփոթ է լինում՝
  • 1:22 - 1:23
    մատուցողի անուշադիր շարժումները,
  • 1:23 - 1:24
    նրա օգնության կանչը,
  • 1:24 - 1:26
    մակարոնի բույրը:
  • 1:26 - 1:29
    Միլիվայրկյանների ընթացքում այս
    տեղեկությունը անցնում է ուղեղով
  • 1:29 - 1:31
    և դառնում մեկ դեպք:
  • 1:31 - 1:34
    Շատ դեպքերում այս ամենը
    միաժամանակ է լինում:
  • 1:34 - 1:35
    Այնուամենայնիվ, ըստ այս տեսության
  • 1:35 - 1:38
    դեժավյու է լինում, երբ ազդակներից
    մեկը
  • 1:38 - 1:40
    մի փոքր ուշ է տեղ հասնում:
  • 1:40 - 1:42
    Այդ ուշացման պատճառով
  • 1:42 - 1:44
    ուղեղը ուշացած տեղեկությունն
    ընդունում է իբրև
  • 1:44 - 1:46
    առանձին մի դեպք:
  • 1:46 - 1:48
    Երբ այն դրվում է արդեն իսկ
    «ձայնագրված» իրադարձության վրա,
  • 1:48 - 1:50
    թվում է, թե արդեն տեղի է ունեցել,
  • 1:50 - 1:52
    որովհետև իսկապես այդպես է:
  • 1:53 - 1:55
    Հաջորդ տեսությունը վերաբերում է ավելի շատ
    անցյալին,
  • 1:55 - 1:57
    քան ներկայում կատարված սխալին:
  • 1:57 - 1:59
    Սա հոլոգրամի տեսությունն է,
  • 1:59 - 2:02
    որն էլ կուսումնասիրենք սփռոցի օրինակի վրա:
  • 2:02 - 2:03
    Զննելով դրա քառակուսիները՝
  • 2:03 - 2:06
    մի հեռավոր հիշողություն եք մտաբերում:
  • 2:06 - 2:07
    Այս տեսության համաձայն,
  • 2:08 - 2:09
    հիշողություններն ուղեղում
  • 2:09 - 2:11
    պահվում են հոլոգրամի տեսքով,
  • 2:11 - 2:12
    և ձեզ միայն մեկ
  • 2:12 - 2:14
    հատված է հարկավոր ամբողջ պատկերը
    տեսնելու համար:
  • 2:14 - 2:17
    Ձեր ուղեղն այն նմանեցնում է անցյալից
    ծանոթ մի սփռոցի,
  • 2:17 - 2:19
    միգուցե ձեր տատիկի տան սփռոցին:
  • 2:19 - 2:23
    Այնուամենայնիվ, որ այն ձեր տատիկի տանն
    եք տեսել հիշելու փոխարեն,
  • 2:23 - 2:25
    ձեր ուղեղն այն հիշել է,
  • 2:25 - 2:26
    բայց առանց ապակոդավորելու:
  • 2:26 - 2:30
    Այսպես ձեզ այն ծանոթ է թվում,
    բայց չեք հիշում, թե որտեղից:
  • 2:30 - 2:32
    Չնայած որ առաջին անգամն եք այս
    ռեստորանում,
  • 2:32 - 2:35
    արդեն տեսել եք այդ սփռոցը, բայց
    չեք կարողանում հիշել:
  • 2:35 - 2:37
    Իսկ այժմ, նայեք պատառաքաղին:
  • 2:37 - 2:38
    Ուշադի՞ր եք:
  • 2:38 - 2:40
    Վեջին տեսությունն է «զատված
    հիշողությունը»,
  • 2:40 - 2:42
    և ըստ դրա, դեժավյու է լինում,
  • 2:42 - 2:44
    երբ մեր ուղեղը ենթագիտակցաբար
    ընկալում է միջավայրը,
  • 2:44 - 2:47
    քանի դեռ կենտրոնացած ենք
    մի կոնկրետ առարկայի վրա է:
  • 2:47 - 2:48
    Երբ կրկին ուշադիր ենք,
  • 2:49 - 2:50
    թվում է, թե անցյալում եղել ենք այստեղ:
  • 2:50 - 2:52
    Օրինակ, հենց հիմա կենտրոնացած եք
    պատառաքաղի վրա
  • 2:52 - 2:55
    և ուշադրություն չեք դարձնում սփռոցի
    կամ ընկնող ջրի վրա:
  • 2:55 - 2:57
    Չնայած, որ ուղեղն ամեն բան ֆիքսել է
  • 2:57 - 2:59
    կողմնային տեսողությամբ,
  • 2:59 - 3:01
    դա կատարվել է ենթագիտակցաբար:
  • 3:01 - 3:03
    Երբ վերջապես շեղում եք ուշադրությունը
    պատառաքաղից,
  • 3:03 - 3:06
    թվում է, թե արդեն եղել եք այստեղ,
    որովհետև այդպես
  • 3:06 - 3:07
    էլ կա, պարզապես դուք ուշադիր չէիք:
  • 3:07 - 3:11
    Այս 3 տեսությունները նման
    կերպ են բացատրում դեժավյուն,
  • 3:11 - 3:13
    սակայն դրանցից և ոչ մեկը
    վերջնական պատասխան
  • 3:13 - 3:14
    չի տալիս երևույթին:
  • 3:14 - 3:17
    Բայց քանի դեռ հետազոտողներն ու
    գիտնականները
  • 3:17 - 3:19
    փորձում են գտնել դեժավյուն
    բացատրելու նոր ուղիներ,
  • 3:19 - 3:21
    մենք կարող ենք այն ինքներս
    ուսումնասիրել:
  • 3:22 - 3:25
    Այս ամենից հետո, երևույթի ուսումնասիրումն
    իրականացվել է սեփական փորձի վրա,
  • 3:26 - 3:27
    ուրեմն ինչու՞ չեք կարող դուք էլ փորձել:
  • 3:27 - 3:31
    Հաջորդ անգամ, երբ դեժավյու լինի,
    մի պահ մտածեք դրա մասին:
  • 3:31 - 3:32
    Արդյո՞ք ձեզ շեղել են:
  • 3:32 - 3:34
    Ծանոթ առարկա տեսնու՞մ եք:
  • 3:34 - 3:36
    Դանդա՞ղ եք մտածում:
  • 3:36 - 3:39
    Կամ միգուցե պատճառն ա՞յլ բանում է:
Title:
Ի՞նչ է դեժավյուն: Ի՞նչ է դեժավյուն - Մայքլ Մոլինա
Speaker:
Michael Molina
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/what-is-deja-vu-what-is-deja-vu-michael-molina

Հավանաբար ունեցել եք այնպիսի զգացում, կարծես արդեն եղել եք նման իրավիճակում, սակայն իրականում ամեն բան առաջին անգամ է կատարվում ձեզ հետ: Դեժավյուի երևույթը բացատրող ավելի քան 40 տեսություն կա: Մայքլ Մոլինան Ներկայացնում է, թե ինչպես նեյրովիզուալիզացիան և ճանաչողական հոգեբանությունը ի մի են բերել այդ տեսությունները, որպեսզի ձեզ բացատրվի այդ զգացումը...կրկին:

Դասը պատրաստեց Մայքլ Մոլինայի, անիմացիան՝ Ջոշ Հարրիսի:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
03:55

Armenian subtitles

Revisions