Return to Video

Փըրլ Արեդոնդո՝ Իմ պատմությունը, գանգստերի աղջկանից մինչև հայտնի ուսուցիչ

  • 0:02 - 0:04
    Ես մեծացել եմ Արևելյան Լոս Անջելեսում,
  • 0:04 - 0:06
    անգամ չգիտակցելով, որ ես աղքատ եմ:
  • 0:06 - 0:10
    Իմ հայրը հայտնի գանգստերական խմբի անդամ էր:
  • 0:10 - 0:12
    Բոլորը գիտեին, թե ով եմ ես,
  • 0:12 - 0:15
    այդ պատճառով ես կարծում էի, որ շատ կարևոր մարդ եմ, և պաշտպանված եմ,
  • 0:15 - 0:18
    և չնայած հայրս անցկացրել է իմ կյանքի մեծ մասը
  • 0:18 - 0:19
    բանտից ներս և դուրս,
  • 0:19 - 0:24
    Ես հիանալի մայր ունեի, ով կատաղի կերպով անկախ էր:
  • 0:24 - 0:25
    Նա աշխատում էր տեղի ավագ դպրոցում
  • 0:25 - 0:28
    դեկանի գրասենյակում որպես գործավար,
  • 0:28 - 0:30
    այսպիսով նա տեսնում էր այն երեխաներին, ում դուրս են հանել դասից
  • 0:30 - 0:33
    որևէ պատճառով, ովքեր սպասում էին իրենց նկատողություններին:
  • 0:33 - 0:37
    Նրա գրասենյակը լցված էր:
  • 0:37 - 0:41
    Տեսեք, մեր նման երեխաները, մենք շատ բաների հետ պետք է գործ ունենանք
  • 0:41 - 0:42
    դպրոցից դուրս,
  • 0:42 - 0:45
    և երբեմն մենք պատրաստ չենք կենտրոնանալ:
  • 0:45 - 0:48
    Բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող:
  • 0:48 - 0:50
    Ուղղակի մի փոքր շատ ժամանակ է հարկավոր:
  • 0:50 - 0:53
    Հիշում եմ, մի օր ես գտա հորս
  • 0:53 - 0:55
    ցնցվելիս, բերանում փրփուր,
  • 0:55 - 0:57
    փսխելով բաղնիքի հատակին:
  • 0:57 - 1:00
    Իսկապես, կարծում եք այդ երեկո տնայիններ անելը
  • 1:00 - 1:02
    իմ առաջնային անելիքների ցանկում էր:
  • 1:02 - 1:04
    Ոչ այդքան:
  • 1:04 - 1:07
    Բայց ես իրոք աջակցության կարիք ունեի,
  • 1:07 - 1:09
    մարդկանց մի խումբ, ովքեր կօգնեին ինձ
  • 1:09 - 1:12
    համոզվել, որ ես չեմ պատրաստվում դառնալ
  • 1:12 - 1:14
    իմ հանգամանքների զոհը
  • 1:14 - 1:16
    ովքեր կհրեին ինձ դեպի վեր
  • 1:16 - 1:18
    այն ինչը ինձ թվում էր, որ կարող եմ անել:
  • 1:18 - 1:22
    Ես ուսուցիչների կարիք ունեի, դասարանում, ամեն օր,
  • 1:22 - 1:26
    ովքեր կասեին, «Դու կարող ես դրա միջից դուրս գալ»:
  • 1:26 - 1:29
    Եվ դժբախտաբար, տեղի միջնակարգ դպրոցը
  • 1:29 - 1:31
    չէր առաջարկում դա:
  • 1:31 - 1:35
    Դա մի գանգստերական ազդեցության տակ գտնվող ուսուցիչներով վայր էր:
  • 1:35 - 1:38
    Այսպիսով մայրս ասաց, «Դու ամեն օր ավտոբուսով կգնաս
  • 1:38 - 1:43
    մեկ ու կես ժամ մեր տնից»:
  • 1:43 - 1:46
    Այսպիսով հաջորդ երկու տարին դա այն էր ինչ անում էի:
  • 1:46 - 1:50
    Ես նստում էի դպրոցի ավտոբուս և գնում դեպի քաղաքի հարուստ հատվածը:
  • 1:50 - 1:53
    Եվ վերջապես ես ավարտեցի մի դպրոց
  • 1:53 - 1:55
    որտեղ կար մի խառնուրդ:
  • 1:55 - 1:57
    Կային որոշ մարդիկ, ովքեր իրոք կապված էին հանցագործների հետ,
  • 1:57 - 1:59
    և կայինք մենք,
  • 1:59 - 2:01
    ովքեր իրոք փորձում էին հասնել ավագ դպրոց:
  • 2:01 - 2:04
    Դե, անխուսափելի էր խնդիրներից հեռու մնալը:
  • 2:04 - 2:06
    Պետք է գոյատևեիր:
  • 2:06 - 2:09
    Երբեմն ստիպված էիր որոշ բաներ անել:
  • 2:09 - 2:11
    Շատ ուսուցիչներ կային, ովքեր ասում էին,
  • 2:11 - 2:12
    «Նրա մոտ երբեք դա չի ստացվի:
  • 2:12 - 2:14
    Նա խնդիրներ ունի իշխանության հետ:
  • 2:14 - 2:16
    Նա ոչ մի բանի չի հասնի»:
  • 2:16 - 2:20
    Որոշ ուսուցիչներ ինձ ամբողջովին անհույս դեպք էին համարում:
  • 2:20 - 2:23
    Բայց հետո, նրանք շատ էին զարմացել,
  • 2:23 - 2:26
    երբ ես ավարտեցի ավագ դպրոցը:
  • 2:26 - 2:29
    Ընդունվեցի Փեփրդայն համալսարան,
  • 2:29 - 2:32
    և վերադարձա նույն դպրոց, որտեղ սովորել էի
  • 2:32 - 2:34
    որպես հատուկ օգնական:
  • 2:34 - 2:38
    Ապա ես նրանց ասեցի, «Ես ուզում եմ ուսուցիչ լինել»:
  • 2:38 - 2:42
    Նրանք ասացին, «Ի՞նչ: Ինչու՞:
  • 2:42 - 2:43
    Ինչու՞ ես ուզում անել դա»:
  • 2:43 - 2:45
    Եվ ես սկսեցի իմ ուսուցչական կարիերան
  • 2:45 - 2:49
    հենց նույն միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել էի,
  • 2:49 - 2:52
    և ես իրոք ուզում էի փորձել փրկել ավելի շատ երեխաների,
  • 2:52 - 2:55
    ովքեր ինձ նման էին:
  • 2:55 - 2:58
    Եվ ամեն օր, ես կիսվում եմ իմ անցած ճանապարհով իմ երեխաների հետ,
  • 2:58 - 3:01
    որովհետև նրանք պետք է իմանան, որ յուրաքանչյուրն ունի պատմություն,
  • 3:01 - 3:03
    յուրաքանչյուրն ունի պայքար,
  • 3:03 - 3:07
    և յուրաքանչյուրն օգնության կարիք ունի:
  • 3:07 - 3:11
    Եվ ես կլինեմ նրանց օգնությունը ամբողջ ճանաապարհի ընթացքում:
  • 3:11 - 3:17
    Եվ որպես սկսնակ ուսուցիչ, ես փորձ էի ձեռք բերում:
  • 3:17 - 3:20
    Մի օր իմ աշակերտներից մեկը եկավ դասի,
  • 3:20 - 3:23
    նրան դանակահարել էին նախորդ գիշեր:
  • 3:23 - 3:25
    Ես ասացի, «Դու պետք է գնաս հիվանդանոց,
  • 3:25 - 3:29
    կամ դպրոցի բուժքույրի մոտ»:
  • 3:29 - 3:31
    Նա ասաց, «Ոչ, օրիորդ, ես չեմ գնում:
  • 3:31 - 3:34
    Ես պետք է մնամ դասարանում, որովհետև ես պետք է ավարտեմ»:
  • 3:34 - 3:37
    Նա գիտեր, որ ես չէի թողնի նրան դառնալ
  • 3:37 - 3:39
    իր հանգամանքի զոհը,
  • 3:39 - 3:43
    փոխարենը պատրաստվում էինք առաջ գնալ:
  • 3:43 - 3:47
    Եվ այս գաղափարը՝ կառուցել ապահով ապաստարան մեր երեխաների համար
  • 3:47 - 3:51
    և հստակ իմանալ այն, թե ինչի միջով են նրանք անցնում,
  • 3:51 - 3:54
    ճանաչել նրանց ընտանիքները, դա այն էր, ինչ ես ուզում էի,
  • 3:54 - 4:00
    բայց ես չէի կարող անել դա մի դպրոցում 1600 աշակերտներով,
  • 4:00 - 4:03
    և ուսուցիչներով, որոնք փոխվում են տարեց տարի:
  • 4:03 - 4:07
    Ինչպե՞ս պետք է կառուցես այդ հարաբերությունները:
  • 4:07 - 4:11
    Այսպիսով մենք նոր դպրոց հիմնեցինք:
  • 4:11 - 4:12
    Եվ մենք հիմնեցինք
  • 4:12 - 4:16
    Սան Ֆերնանդոյի կիրառական տեղեկատվության ինստիտուտը:
  • 4:16 - 4:19
    Եվ համոզվեցինք, որ մենք դեռ կապված ենք
  • 4:19 - 4:23
    մեր դպրոցի թաղամասի ֆինանսավորման, աջակցության համար:
  • 4:23 - 4:26
    Բայց դրանով, մենք ձեռք էինք բերում ազատություն.
  • 4:26 - 4:29
    ուսուցիչներ վարձելու ազատություն
  • 4:29 - 4:32
    ովքեր կլինենք արդյունավետ,
  • 4:32 - 4:35
    ուսումնական պլանը կառավարելու ազատություն,
  • 4:35 - 4:40
    մենք չենք անում 5րդ էջի 1.2 դասը, ոչ,
  • 4:40 - 4:43
    և բյուջեն կառավարելու ազատություն,
  • 4:43 - 4:46
    գումարը ծախսել այնտեղ որտեղ պետք է,
  • 4:46 - 4:50
    ոչ թե այնպես ինչպես շրջանը կամ նահանգն է պարտադրում:
  • 4:50 - 4:52
    Մենք ուզում էին այդ ազատությունները:
  • 4:52 - 4:55
    Բայց այժմ, անցնելով մի ամբողջ օրինակով
  • 4:55 - 4:59
    այն հեշտ ճամփորդություն չէր, այն անգամ ավարտված չէ:
  • 4:59 - 5:01
    Բայց մենք պետք է դա անենք:
  • 5:01 - 5:05
    Մեր համայնքն արժանի էր գործն անելու նոր ձևերի:
  • 5:05 - 5:09
    Եվ որպես ամենաառաջին փորձնական միջին դպրոց
  • 5:09 - 5:12
    ամբողջ Լոս Անջելես Միասնական դպրոցական շրջանում,
  • 5:12 - 5:15
    մենք ընդդիմություն ունեինք:
  • 5:15 - 5:17
    Եվ դրա պատճառը վախն էր,
  • 5:17 - 5:20
    վախ, որ միգուցե մեզ սխալ կհասկանան:
  • 5:20 - 5:23
    Եվ ինչ եթե մենք սխալ անենք:
  • 5:23 - 5:25
    Իսկ եթե ճիշտ անենք:
  • 5:25 - 5:27
    Եվ մենք արեցինք դա:
  • 5:27 - 5:30
    Չնայած, որ ուսուցիչները դեմ էին դրան
  • 5:30 - 5:32
    որովհետև մենք աշխատանքի ենք վերցնում 1 տարվա պայմանագրով--
  • 5:32 - 5:36
    եթե չես կարող դասավանդել, կամ չես ուզում դասավանդել,
  • 5:36 - 5:39
    ապա չես լինի իմ դպրոցում իմ երեխաների հետ:
  • 5:39 - 5:46
    (Ծափահարություն)
  • 5:46 - 5:50
    Եվ ահա մեր 3րդ տարում, ինչպիս՞ինն են մեր արդյունքները:
  • 5:50 - 5:53
    Մենք օրեցօր դպրոցը դարձնում ենք ավելի լավը հաճախելու համար:
  • 5:53 - 5:56
    Մենք այնպես ենք անում, որպեսզի մեր երեխաները զգան, որ մենք անտարբեր չենք:
  • 5:56 - 6:00
    Մենք կազմում ենք մեր ուսումնական պլանը խիստ և նրանց հարմար,
  • 6:00 - 6:02
    և նրանք օգտագործում են բոլոր տեխնոլոգիաները, որոնց նրանք սովոր են:
  • 6:02 - 6:05
    Լափթոփներ, համակարգիչներ, գադջետներ, նրանք ունեն դրանք:
  • 6:05 - 6:09
    Անիմացիա, ծրագրավորում, ֆիլմերի պատրաստման ծրագրեր, նրանք այդ ամբողջն ունեն:
  • 6:09 - 6:13
    Եվ որովհետև մենք կապում ենք դրանք այն բաների հետ, ինչ որ նրանք անում են...
  • 6:13 - 6:16
    Օրինակ, նրանք ստեղծել են հասարակական գովազդներ
  • 6:16 - 6:18
    քաղցկեղով հիվանդների համար,
  • 6:18 - 6:21
    որոնք ցուցադվել են տրոլեյբուսներում:
  • 6:21 - 6:23
    Դասավանդելով ազդեցության տարրերը,
  • 6:23 - 6:26
    դրանից ավելի ռեալ ոչինչ չկա:
  • 6:26 - 6:28
    Մեր նահանգի թեստերի արդյունքները բարձրացել են
  • 6:28 - 6:31
    80 միավորով, այն ժամանակվանից, երբ մենք հիմնեցինք մեր սեփական դպրոցը:
  • 6:31 - 6:34
    Բայց պահանջվել է, որ բոլոր հետաքրքրված անձինք աշխատեն միասին,
  • 6:34 - 6:37
    ուսուցիչները և տնօրենները՝ մեկ տարվա պայմանագրով,
  • 6:37 - 6:41
    պայմանագրում նշված ժամից ավելի ու ավելի շատ աշխատելով
  • 6:41 - 6:44
    առանց փոխհատուցման:
  • 6:44 - 6:46
    Եվ պահանջվում է, որ դպրոցի խորհրդի անդամը
  • 6:46 - 6:48
    լոբբի անի դպրոցի համար և ասի,
  • 6:48 - 6:50
    «Իմացեք, որ թաղամասը փորձում է պարտադրել մի բան,
  • 6:50 - 6:54
    բայց դուք ազատ եք անել այլ բան»:
  • 6:54 - 6:56
    Պահանջվում են նաև ակտիվ ծնողներ,
  • 6:56 - 7:00
    ովքեր ոչ միայն այնտեղ են ամեն օր ցույց տալու համար իրենք ներկայությունը,
  • 7:00 - 7:03
    այլ նաև մեր ղեկավարության մի մասն են,
  • 7:03 - 7:08
    որոշումներ կայացնելով իրենց երեխաների, մեր երեխաների համար:
  • 7:08 - 7:11
    Որովհետև ինչու պետք է մեր աշակերտները ստիպված լինեն
  • 7:11 - 7:14
    գնալ այդքան հեռու իրենց տնից:
  • 7:14 - 7:17
    Նրանք արժանի են իրենց հարևանությամբ որակյալ դպրոցի,
  • 7:17 - 7:21
    դպրոց, որն այցելելը հպարտություն կպատճառի նրանց,
  • 7:21 - 7:24
    և դպրոց, որով կկարողանա հպարտանալ նաև համայնքը,
  • 7:24 - 7:28
    և նրանք ուսուցիչների կարիք ունեն, ովքեր կպայքարեն նրանց համար ամեն օր,
  • 7:28 - 7:34
    և հնարավորություն կտան առաջ գնալ անկախ իրենց հանգամանքներից:
  • 7:34 - 7:36
    Որովհետև ժամանակն է, որ իմ նման երեխաները
  • 7:36 - 7:41
    դադարեն լինել բացառություն, և մենք դառնանք նորմա:
  • 7:41 - 7:42
    Շնորհակալություն:
  • 7:42 - 7:47
    (Ծափահարություն)
Title:
Փըրլ Արեդոնդո՝ Իմ պատմությունը, գանգստերի աղջկանից մինչև հայտնի ուսուցիչ
Speaker:
Pearl Arredondo
Description:

Փըրլ Արեդոնդոն մեծացել է արևելյան Լոս-Անջելեսում, հայտնի գանգստերական խմբի անդամի դուստր, ով անընդհատ բանտ էր ընկնում: Շատ ուսուցիչներ հրաժարվում էին նրանից, համարելով, որ նա խնդիրներ ունի ղեկավարության հետ: Այժմ որպես ուսուցիչ, նա կառուցում է մեկ այլ տեսակի դպրոց և պատմում իր աշակերտներին իր պատմությունը, որպեսզի նրանք իմանան, որ խնդիր չկա, եթե երբեմն տնայինները առաջնային տեղ չեն գրավում:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
08:03

Armenian subtitles

Revisions