Return to Video

Ինչպես Հիտլերը իշխանության եկավ - Ալեքս Գենդլեր և Էնթոնի Հազարդ

  • 0:07 - 0:08
    Ինչպես Ադոլֆ Հիտլերը՝
  • 0:08 - 0:10
    մի բռնապետ, որը իրականացրել է
  • 0:10 - 0:13
    պատմության ամենամեծ կոտորածներից մեկը,
  • 0:13 - 0:17
    իշխանության գլուխ կանգնել ժողովրդավարական երկրում:
  • 0:17 - 0:18
    Ամեն ինչ սկսվեց
  • 0:18 - 0:20
    1-ին Համաշխարհային Պատերազմից հետո:
  • 0:20 - 0:22
    1918 թ. Դաշնակիցներ հաջող առաջխաղացումից հետո,
  • 0:22 - 0:24
    Գերմանիան հասկացավ,
  • 0:24 - 0:26
    որ տանուլ է տվել պատերազմը,
  • 0:26 - 0:30
    և զինադադար կնքեց՝ վերջ դնելով կռվին:
  • 0:30 - 0:32
    Երկրի կայսերական իշխանությունը տապալվել էր,
  • 0:32 - 0:33
    քաղաքացիական բախումները և
  • 0:33 - 0:36
    բանվորական գործադուլերը տարածվեցին երկրով մեկ:
  • 0:36 - 0:38
    Խուսափելով կոմունիստական հեղափոխությունից՝
  • 0:38 - 0:40
    հիմնական կուսակցությունները միավորվեցին
  • 0:40 - 0:42
    խռովությունները կանխարգելելու՝
  • 0:42 - 0:43
    ստեղծելով պառլամենտական
  • 0:43 - 0:45
    Վեյմար հանրապետությունը:
  • 0:45 - 0:46
    Նորանշանակ կառավության
  • 0:46 - 0:47
    առաջնային խնդիրներից էր
  • 0:47 - 0:49
    դաշնակիցների պարտադրած
  • 0:49 - 0:52
    զինադադարի պահպանումը:
  • 0:52 - 0:54
    Տարածքի տասներորդ մասը կորցնելուց
  • 0:54 - 0:56
    և բանակը զինաթափելուց զատ
  • 0:56 - 1:00
    Գերմանիան պետք է ստանձներ պատերազմ հրահրելու պատասխանատվությունը
  • 1:00 - 1:02
    և ռազմական տուգանք վճարեր՝
  • 1:02 - 1:06
    վեջնականապես կործանելով երերուն տնտեսությունը:
  • 1:06 - 1:08
    Մի շարք ազգայնականներ և վետերաններ
  • 1:08 - 1:11
    սա նվաստացուցիչ համարեցին:
  • 1:11 - 1:12
    Նրանք սխալ ենթադրում էին,
  • 1:12 - 1:14
    որ Գերմանիան հաղթող դուրս կգար,
  • 1:14 - 1:16
    եթե քաղաքական գործիչները
  • 1:16 - 1:19
    և ակտիվիստները չլքեին բանակը:
  • 1:19 - 1:22
    Հիտլերը համակվեց այս գաղափարներով,
  • 1:22 - 1:25
    և նրա մոլեռանդությունը և խելացնոր
  • 1:25 - 1:28
    գաղափարները ստիպեցին մեղադրել հրեաներին:
  • 1:28 - 1:30
    Նրա խոսքերը արձագանք գտան
  • 1:30 - 1:32
    անտիսեմիտական հասարակության շրջանում:
  • 1:32 - 1:35
    Մինչդեռ, հարյուր հազարավոր հրեաներ
  • 1:35 - 1:38
    ինտեգրվել էին գերմանական հասարակություն,
  • 1:38 - 1:43
    սակայն շատ գերմանացիներ նրանց օտար էին համարում:
  • 1:43 - 1:45
    Պատերազմից հետո, հրեաների հասած
  • 1:45 - 1:48
    հաջողությունները հանգեցրին գաղտնի
  • 1:48 - 1:51
    մեղադրանքների պառակտիչ և ռազմական կողմնակալության մեջ:
  • 1:51 - 1:53
    Անհրաժեշտ է ընդգծել,
  • 1:53 - 1:56
    որ այս դավադիր գաղափարները ծագել էին
  • 1:56 - 1:57
    վախից, ցասումից,
  • 1:57 - 1:58
    և մոլեռանդությունից,
  • 1:58 - 2:00
    ոչ թե իրական փաստերից:
  • 2:00 - 2:01
    Սակայն, Հիտլերը
  • 2:01 - 2:03
    նրանց միջոցով հասավ հաջողության:
  • 2:03 - 2:06
    Երբ նա միացավ փոքրաթիվ մոլի քաղաքական կուսակցության,
  • 2:06 - 2:08
    նրա սպեկուլյատիվ ելույթները
  • 2:08 - 2:10
    նրան շնորհեցին իշխանություն
  • 2:10 - 2:13
    և օրեցօր շատացող հետևորդների բանակ:
  • 2:13 - 2:16
    Միախառնվելով հակասեմիտական հանրային վրդովմունքին՝
  • 2:16 - 2:17
    նացիստները հայտնեցին,
  • 2:17 - 2:20
    որ և կոմունիզմը, և կապիտալիզմը
  • 2:20 - 2:22
    հրեաների՝ Գերմանիան պառակտող
  • 2:22 - 2:25
    հակակառավարական գործունեության արդյունքն են:
  • 2:25 - 2:26
    Սկզբից, նացիստական կուսակցությունը
  • 2:26 - 2:28
    համբավ չէր վայելում:
  • 2:28 - 2:31
    Կառավարական զինված հեղափոխությունից հետո,
  • 2:31 - 2:33
    կուսակցությունը արգելվեց,
  • 2:33 - 2:36
    իսկ Հիտլերին բանտարկեցին դավաճանության համար:
  • 2:36 - 2:38
    Մոտ մի տարի անց ազատ արձակվելուց հետո,
  • 2:38 - 2:41
    նա անմիջապես սկսեց շարժման վերականգնումը:
  • 2:41 - 2:45
    1929 թ. սկսվեց Մեծ ճգնաժամը:
  • 2:45 - 2:46
    Ամերիկական բանկերը ստիպված
  • 2:46 - 2:49
    Գերմանիային տրամադրված պարտքերը գանձեցին,
  • 2:49 - 2:51
    և նրա արդեն քայքայված տնտեսությունը
  • 2:51 - 2:54
    մի գեշերում անկում ապրեց:
  • 2:54 - 2:56
    Հիտլերը, օգտվելով ժողովրդի զայրույթից,
  • 2:56 - 2:58
    նա փուչ խոստումներ տվեց և
  • 2:58 - 3:02
    խոստացավ վերականգնել Գերմանիայի նախկին վեհությունը:
  • 3:02 - 3:04
    Հիմնական կուսակցությունները
  • 3:04 - 3:06
    չկարողացան հաղթահարել ճգնաժամը,
  • 3:06 - 3:08
    իսկ ընդդիմությունը չափազանց
  • 3:08 - 3:11
    պառակտված էր դավաճանների կողմից:
  • 3:11 - 3:15
    Վրդովված ժողովուրդը միացավ նացիստներին,
  • 3:15 - 3:20
    երկու տարվա ընթացքում ընտրություններին
  • 3:20 - 3:23
    իրենց հավաքած ձայները 3 %-ից հասան 18%-ի:
  • 3:23 - 3:25
    1932 թ. Հիտլերը առաջադրվեց նարագահի թեկնածու՝
  • 3:25 - 3:27
    սակայն, պարտվելով պարգևատրված
  • 3:27 - 3:30
    պատերազմի հերոս գեներալ Ֆոն Հինդենբուրգին:
  • 3:30 - 3:33
    Սակայն, 36 % ձայներով, Հիտլերը
  • 3:33 - 3:35
    ցուցադրեց իր հետևորդների աջակցությունը:
  • 3:35 - 3:37
    Հաջորդ տարվա ընթացքում խորհրդատուները
  • 3:37 - 3:39
    և առաջատար ձեռնարկատերերը
  • 3:39 - 3:43
    համոզեցին Հինդենբուրգին Հիտլերին նշանակել կանցլեր,
  • 3:43 - 3:44
    իրենց շահերից ելնելով՝
  • 3:44 - 3:47
    փորձեցին նրա համբավը տարածել:
  • 3:47 - 3:48
    Չնայած կանցլերը կառավարության
  • 3:48 - 3:50
    գործադիր մարմնի ղեկավարն էր,
  • 3:50 - 3:54
    Հիտլերը ընդլայնեց իր ունեցած իշխանությունը:
  • 3:54 - 3:55
    Միաժամանակ, նրա աջակիցները
  • 3:55 - 3:57
    ռազմական խմբեր էին կազմում
  • 3:57 - 3:59
    և փողոցներում հանդիմանում ակտիվիստներին:
  • 3:59 - 4:03
    Հիտլերը վախեցնում էր կոմունիստական հեղափոխությամբ
  • 4:03 - 4:05
    և հավաստիացնում էր, որ միայն նա կարող է
  • 4:05 - 4:07
    վերականգնել կարգուկանոնը:
  • 4:07 - 4:11
    1933 թվականին մի երիտասարդ բանվորի
  • 4:11 - 4:14
    մեղադրում են կառավարական շենքը հրկիզելու մեջ:
  • 4:14 - 4:15
    Հիտլերը առիթից օգտվում է,
  • 4:15 - 4:17
    համոզելով կառավարությանը՝
  • 4:17 - 4:19
    իրեն հանձնել արտակարգ իրավիճակներում գործելու արտոնությունը:
  • 4:19 - 4:21
    Մի քանի ամսվա ընթացում,
  • 4:21 - 4:23
    վտանգվում է խոսքի ազատությունը,
  • 4:23 - 4:25
    այլ կուսակցությունները կազմալուծվում են
  • 4:25 - 4:29
    և հակահրեական օրինագծեր են ընդունվում:
  • 4:29 - 4:30
    Հիտլերի ծայրահեղական հետևորդները
  • 4:30 - 4:33
    ձերբակալվում են և պատժվում,
  • 4:33 - 4:35
    այդ թվում նաև նրա հնարավոր հակառակորդները,
  • 4:35 - 4:37
    և1934 թ. օգոստոսին
  • 4:37 - 4:39
    մահանում է նախագահ Հինդենբուրգը,
  • 4:39 - 4:42
    և պարզվում է, որ նոր ընտրություններ չեն անցկացվելու:
  • 4:42 - 4:45
    Մտահոգիչ էր այն փաստը, որ Հիտլերի
  • 4:45 - 4:48
    վաղ ծրագրերը հանրային ճնշումներ չէին պահանջում:
  • 4:48 - 4:50
    Նրա ելույթները օգտագործում էին
  • 4:50 - 4:51
    ամբոխի ցասումը և վախը՝
  • 4:51 - 4:55
    ստիպելով աջակցել նացիստական կուսակցությանը:
  • 4:55 - 4:57
    Միաժամանակ, ձեռնարկատերերը և մտավորականությունը,
  • 4:57 - 5:00
    ձգտելով հաճոյանալ ժողովրդին,
  • 5:00 - 5:01
    հավանություն էին տալիս Հիտլերին:
  • 5:01 - 5:03
    Նրանք ներշնչում էին միմյանց,
  • 5:03 - 5:05
    որ Հիտլերի ծայրահեղական գաղափարությունը
  • 5:05 - 5:06
    ցուցադրական բնույթ ունի:
  • 5:06 - 5:08
    Տասնամյակներ անց, Հիտլերի՝
  • 5:08 - 5:10
    իշխանության գալը ցույց է տալիս՝
  • 5:10 - 5:12
    ինչպես ժողովրդավարական համակարգերը
  • 5:12 - 5:15
    կարող են անզոր գտնվել ցասումնալի ամբոխի և
  • 5:15 - 5:17
    մի առաջնորդի առջև,
  • 5:17 - 5:19
    ով օգտագործում է նրանց զայրույթը
  • 5:19 - 5:21
    և շահագործում նրանց վախը:
Title:
Ինչպես Հիտլերը իշխանության եկավ - Ալեքս Գենդլեր և Էնթոնի Հազարդ
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/how-did-hitler-rise-to-power-alex-gendler-and-anthony-hazard
Երրորդ Ռեյխի անկումից տասնամյակներ անց դեռևս դժվարընկալելի է, թե ինչպես է Ադոլֆ Հիտլերը՝ մի բռնապետ, որը կազմակերպել է մարդկային պատմության մեջ ամենամեծ կոտորածներից մեկը, իշխանության գլուխ կանգնել ժողովրդավարական երկրում: Ինչպե՞ս է այս դեպքը տեղի ունեցել և կարո՞ղ է արդյոք այն կրկնվել: Ալեքս Գենդլերը և Էնթոնի Հազարդը խորասուզվել են պատմության մեջ և ներկայացնում են այն հանգամանքները, որոնք թույլ տվեցին Հիտլերին դառնալ Գերմանիայի ֆյուրերը:
Դասը պատրաստեցին՝ Ալեքս Գենդլերը և Էնթոնի Հազարդը, անիմացիան՝ Անքլ Ջինջերը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:37

Armenian subtitles

Revisions