Ջեֆֆ Սմիթ. Բիզնես դասեր... բանտից
-
0:00 - 0:03Բեյ Ջին բանտախցի իմ բազմաթիվ ընկերներից էր,
-
0:03 - 0:05ով ապագայի հետ կապված մեծ պլաններ ունեն:
-
0:05 - 0:08Նա երազում էր, որ երբ ազատ արձակվի,
-
0:08 - 0:10վերջ կդնի թմրանյութերի առևտրին, կսկսի ապրել օրենքով,
-
0:10 - 0:16և իրականում ամեն ինչ անում էր իր երկու նվիրական երազանքները մեկի մեջ միահյուսելու համար:
-
0:16 - 0:17Պատրաստվում էր 10.000 դոլարով գնել վեբ կայք,
-
0:17 - 0:20որտեղ կլինեին բացառապես կանանց լուսանկարներ՝
-
0:20 - 0:26ճոխ սպորտային մեքենաների վրա կամ դրանց մեջ սիրով զբաղվելիս: (Ծիծաղ)
-
0:26 - 0:29Առաջին շաբաթն էի դաշնային բանտում,
-
0:29 - 0:33և արդեն սկսեցի հասկանալ, որ բանտերի մասին հեռուստացույցով բոլորովին այլ բան են ցուցադրում:
-
0:33 - 0:37Իրականում, բանտերը լիքն են խելացի, նպատակասլաց մարդկանցով,
-
0:37 - 0:40ում բիզնես հակումները շատ դեպքերում նույնքան սուր են,
-
0:40 - 0:42որքան այն բոլոր գործադիր տնօրեններինը,
-
0:42 - 0:44ում հետ վեց ամիս առաջ ճոխ սեղանի էի նստում,
-
0:44 - 0:49երբ դեռ նորահայտ աստղ էի Միսուրիի սենատում:
-
0:49 - 0:51Ինձ հետ բանտարկված տղաների 95%-ը
-
0:51 - 0:54դրսում զբաղվել էին թմրանյութի առևտրով,
-
0:54 - 0:58ու թեև իրենց գործերի մասին
-
0:58 - 1:00խոսում էին ժարգոնով,
-
1:00 - 1:02սակայն նրանց առաջարկած բիզնես գաղափարները նույն էին,
-
1:02 - 1:06ինչ սովորեցնում են Ուարթոնի համալսարանի MBA-ի առաջին կուրսում.
-
1:06 - 1:10գովազդային ակցիաներ՝ առաջին հաճախորդը սպասարկվում է անվճար,
-
1:10 - 1:14նոր արտադրանք՝ նախատեսված հաճախորդների հատուկ խմբերի համար,
-
1:14 - 1:16տարածքի ընդլայնում:
-
1:16 - 1:19Բայց նրանք ժամանակ չէին վատնում հիշելու անցյալի փառքի օրերը:
-
1:19 - 1:22Յուրաքանչյուրը պարզապես փորձում էր գոյատևել,
-
1:22 - 1:24ինչը շատ ավելի բարդ է, քան կարող եք պատկերացնել:
-
1:24 - 1:27Հակառակ բոլոր պատկերացումներին՝
-
1:27 - 1:30բանտում քո կյանքի համար չեն վճարում հարկատուները:
-
1:30 - 1:32Դու ինքդ ես վճարում քո կյանքի համար:
-
1:32 - 1:35Վճարում ես օճառի, օծանելիքի,
-
1:35 - 1:37ատամի մածուկի, խոզանակի ու մնացած ամեն ինչի համար,
-
1:37 - 1:39Ինչը շատ բարդ է բազմաթիվ պատճառներով:
-
1:39 - 1:41Նախ, ամեն ինչ 30-50%-ով թանկ է
-
1:41 - 1:42դրսի գների համեմատ,
-
1:42 - 1:45երկրորդ, բանտում շատ փող չես վաստակում:
-
1:45 - 1:47Ես բեռնատարներ էի բեռնաթափում ամբողջ օրը,
-
1:47 - 1:50բեռնատարներ էի բեռնաթափում սննդի պահեստում՝
-
1:50 - 1:54ստանալով 5.25 դոլար, ոչ թե 1 ժամում, այլ 1 ամսում:
-
1:54 - 1:56Ուրեմն, ինչպե՞ս գոյատևես:
-
1:56 - 2:00Պետք է գտնես փող աշխատելու միջոցներ, ամենատարբեր միջոցներ
-
2:00 - 2:01Կան օրինական միջոցներ:
-
2:01 - 2:03Ամեն ինչի համար վճարում ես դրոշմանիշներով – բանտի փողով:
-
2:03 - 2:06Փողով մաքրում ես ուրիշի բանտախուցը:
-
2:06 - 2:11Կան նաև պակաս անօրինական տարբերակներ. օրինակ, բանտախուցդ վերածում ես վարսավիրանոցի:
-
2:11 - 2:15Լինում են իսկապես անօրինական զբաղմունքներ՝ բանտախցումդ դաջվածքներ ես անում:
-
2:15 - 2:18Եվ կան խիստ անօրինական զբաղմունքներ, երբ զբաղվում ես մաքսանենգությամբ՝
-
2:18 - 2:22վաճառելով թմրանյութեր, պոռնոգրաֆիա, բջջ. հեռախոսներ:
-
2:22 - 2:26Այնպես, ինչպես դրսում,
-
2:26 - 2:29բանտում նույնպես գործում է ռիսկ – պարգև հարաբերակցությունը. որքան վտանգավոր է գործարքը,
-
2:29 - 2:31այնքան մեծ եկամուտներ է այն բերում:
-
2:31 - 2:36Ծխախո՞տ ես ուզում. 3-5 դոլար:
-
2:36 - 2:39Ուզում ես բացվող-փակվող բջջային հեռախոս՝
-
2:39 - 2:43գլխիդ չափ մեծությամբ - 300 դոլար:
-
2:43 - 2:45Կեղտոտ բովանդակությամբ ամսագիր:
-
2:45 - 2:49Դրա գինը կարող է հասնել մինչև 1.000 դոլար:
-
2:49 - 2:52Ինչպես տեսնում եք, բանտային կյանքի առանձնահատկություններից է
-
2:52 - 2:55հնարամտությունը:
-
2:55 - 2:58Լինի դա փառահեղ կերակուր պատրաստել
-
2:58 - 3:02պահեստից գողացված մնացորդներից,
-
3:02 - 3:05մազերը կտրել եղունգների աքցանով
-
3:05 - 3:11կամ էլ մեծ քարերից բեռներ սարքել, դնելով լվացքի տոպրակներում,և կապել ծառերի ճյուղերից.
-
3:11 - 3:16այս կերպ բանտարկյալները սովորում են սուղ միջոցներով նոր բան ստանալ,
-
3:16 - 3:18ու նրանցից շատերը ուզում են այս հնարամտությունը գործի դնել
-
3:18 - 3:20նաև ազատության մեջ,
-
3:20 - 3:23աշխատեցնել ռեստորաններ, վարսավիրանոցներ,
-
3:23 - 3:25դառնալ անձնական մարզիչ:
-
3:25 - 3:28Սակայն, չկա հատուկ ծրագիր, որ կօգնի նրանց նախապատրաստվել,
-
3:28 - 3:31չկա մեկը, որ կոգևորի
-
3:31 - 3:33կամ կօգնի նրանց կազմել բիզնես պլան
-
3:33 - 3:36և հասկանալ՝ ինչպես կարելի է բիզնես գաղափարները,
-
3:36 - 3:39որ հոտառությամբ զգում են, վերածել օրինական ձեռներեցության,
-
3:39 - 3:42անգամ չկա ինտերնետ:
-
3:42 - 3:44Ազատ արձակվելուց հետո
-
3:44 - 3:47նահանգներից շատերում չկան օրենքներ, որ արգելում են գործատուներին
-
3:47 - 3:50խտրականությամբ վերաբերվել քրեական անցյալ ունեցող մարդկանց նկատմամբ:
-
3:50 - 3:53Ուստի զարմանալի չէ,
-
3:53 - 3:56որ ամեն 5 տարի 3 ազատ արձակված բանտարկյալներից 2-ը
-
3:56 - 3:58կրկին հայտնվում են բանտում:
-
3:58 - 4:04Տեսեք, ես խաբել եմ իշխանություններին, ինչի պատճառով կյանքիցս կորցրել եմ 1 տարի:
-
4:04 - 4:07Բայց ազատ արձակվելուց հետո երդվել եմ,
-
4:07 - 4:09որ կանեմ ամեն հնարավորը,
-
4:09 - 4:11որ ինձ հետ բանտարկված տղաները և մնացած բոլորը
-
4:11 - 4:16ստիպված չլինեն նորից հայտնվել բանտում:
-
4:16 - 4:19Հուսով եմ՝ դուք էլ կմտածեք նրանց որևէ կերպ օգնելու մասին:
-
4:19 - 4:22Լավագույնը, ինչ կարող ենք անել,
-
4:22 - 4:24կլինի խրախուսել ձեռներեցության ոգին
-
4:24 - 4:28և հսկայական թաքնված ներուժը մեր բանտերում,
-
4:28 - 4:31քանի որ հակառակ դեպքում այդ տղաները չեն կարողանա
-
4:31 - 4:33ձեռք բերել նոր հմտություններ, որը կօգնի նրանց, ու կրկին կհայտնվեն բանտում:
-
4:33 - 4:36Իսկ ներսում էլ կսովորեն փող աշխատելու նոր միջոցներ:
-
4:36 - 4:40Շնորհակալություն: (Ծափահարություններ)
- Title:
- Ջեֆֆ Սմիթ. Բիզնես դասեր... բանտից
- Speaker:
- Jeff Smith
- Description:
-
Ջեֆֆ Սմիթը ազատազրկված է եղել մեկ տարով: Նա բանտում բացահայտել է այն, ինչի մասին չէր էլ կարող պատկերացնել: Իր հետ բանտարկվածների մեջ նա նկատել է անսահման հնարամատության և բիզնես ճարպկության ոգի: Ջեֆֆը հարցնում է. «Ինչո՞ւ չխթանել ձեռներեցության այս ներուժը և օգնել նախկին բանտարկյալներին ազատ արձակվելուց հետո դերակատարում ունենալ հասարակության մեջ»: (Նկարահանումը՝ TED Talent Search-ի ժամանակ TED@NewYork-ում)
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 05:00
Kristine Sargsyan approved Armenian subtitles for Lessons in business ... from prison | ||
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for Lessons in business ... from prison | ||
Siranush Seyranyan added a translation |