Բեյ Ջին բանտախցի իմ բազմաթիվ ընկերներից էր,
ով ապագայի հետ կապված մեծ պլաններ ունեն:
Նա երազում էր, որ երբ ազատ արձակվի,
վերջ կդնի թմրանյութերի առևտրին, կսկսի ապրել օրենքով,
և իրականում ամեն ինչ անում էր իր երկու նվիրական երազանքները մեկի մեջ միահյուսելու համար:
Պատրաստվում էր 10.000 դոլարով գնել վեբ կայք,
որտեղ կլինեին բացառապես կանանց լուսանկարներ՝
ճոխ սպորտային մեքենաների վրա կամ դրանց մեջ սիրով զբաղվելիս: (Ծիծաղ)
Առաջին շաբաթն էի դաշնային բանտում,
և արդեն սկսեցի հասկանալ, որ բանտերի մասին հեռուստացույցով բոլորովին այլ բան են ցուցադրում:
Իրականում, բանտերը լիքն են խելացի, նպատակասլաց մարդկանցով,
ում բիզնես հակումները շատ դեպքերում նույնքան սուր են,
որքան այն բոլոր գործադիր տնօրեններինը,
ում հետ վեց ամիս առաջ ճոխ սեղանի էի նստում,
երբ դեռ նորահայտ աստղ էի Միսուրիի սենատում:
Ինձ հետ բանտարկված տղաների 95%-ը
դրսում զբաղվել էին թմրանյութի առևտրով,
ու թեև իրենց գործերի մասին
խոսում էին ժարգոնով,
սակայն նրանց առաջարկած բիզնես գաղափարները նույն էին,
ինչ սովորեցնում են Ուարթոնի համալսարանի MBA-ի առաջին կուրսում.
գովազդային ակցիաներ՝ առաջին հաճախորդը սպասարկվում է անվճար,
նոր արտադրանք՝ նախատեսված հաճախորդների հատուկ խմբերի համար,
տարածքի ընդլայնում:
Բայց նրանք ժամանակ չէին վատնում հիշելու անցյալի փառքի օրերը:
Յուրաքանչյուրը պարզապես փորձում էր գոյատևել,
ինչը շատ ավելի բարդ է, քան կարող եք պատկերացնել:
Հակառակ բոլոր պատկերացումներին՝
բանտում քո կյանքի համար չեն վճարում հարկատուները:
Դու ինքդ ես վճարում քո կյանքի համար:
Վճարում ես օճառի, օծանելիքի,
ատամի մածուկի, խոզանակի ու մնացած ամեն ինչի համար,
Ինչը շատ բարդ է բազմաթիվ պատճառներով:
Նախ, ամեն ինչ 30-50%-ով թանկ է
դրսի գների համեմատ,
երկրորդ, բանտում շատ փող չես վաստակում:
Ես բեռնատարներ էի բեռնաթափում ամբողջ օրը,
բեռնատարներ էի բեռնաթափում սննդի պահեստում՝
ստանալով 5.25 դոլար, ոչ թե 1 ժամում, այլ 1 ամսում:
Ուրեմն, ինչպե՞ս գոյատևես:
Պետք է գտնես փող աշխատելու միջոցներ, ամենատարբեր միջոցներ
Կան օրինական միջոցներ:
Ամեն ինչի համար վճարում ես դրոշմանիշներով – բանտի փողով:
Փողով մաքրում ես ուրիշի բանտախուցը:
Կան նաև պակաս անօրինական տարբերակներ. օրինակ, բանտախուցդ վերածում ես վարսավիրանոցի:
Լինում են իսկապես անօրինական զբաղմունքներ՝ բանտախցումդ դաջվածքներ ես անում:
Եվ կան խիստ անօրինական զբաղմունքներ, երբ զբաղվում ես մաքսանենգությամբ՝
վաճառելով թմրանյութեր, պոռնոգրաֆիա, բջջ. հեռախոսներ:
Այնպես, ինչպես դրսում,
բանտում նույնպես գործում է ռիսկ – պարգև հարաբերակցությունը. որքան վտանգավոր է գործարքը,
այնքան մեծ եկամուտներ է այն բերում:
Ծխախո՞տ ես ուզում. 3-5 դոլար:
Ուզում ես բացվող-փակվող բջջային հեռախոս՝
գլխիդ չափ մեծությամբ - 300 դոլար:
Կեղտոտ բովանդակությամբ ամսագիր:
Դրա գինը կարող է հասնել մինչև 1.000 դոլար:
Ինչպես տեսնում եք, բանտային կյանքի առանձնահատկություններից է
հնարամտությունը:
Լինի դա փառահեղ կերակուր պատրաստել
պահեստից գողացված մնացորդներից,
մազերը կտրել եղունգների աքցանով
կամ էլ մեծ քարերից բեռներ սարքել, դնելով լվացքի տոպրակներում,և կապել ծառերի ճյուղերից.
այս կերպ բանտարկյալները սովորում են սուղ միջոցներով նոր բան ստանալ,
ու նրանցից շատերը ուզում են այս հնարամտությունը գործի դնել
նաև ազատության մեջ,
աշխատեցնել ռեստորաններ, վարսավիրանոցներ,
դառնալ անձնական մարզիչ:
Սակայն, չկա հատուկ ծրագիր, որ կօգնի նրանց նախապատրաստվել,
չկա մեկը, որ կոգևորի
կամ կօգնի նրանց կազմել բիզնես պլան
և հասկանալ՝ ինչպես կարելի է բիզնես գաղափարները,
որ հոտառությամբ զգում են, վերածել օրինական ձեռներեցության,
անգամ չկա ինտերնետ:
Ազատ արձակվելուց հետո
նահանգներից շատերում չկան օրենքներ, որ արգելում են գործատուներին
խտրականությամբ վերաբերվել քրեական անցյալ ունեցող մարդկանց նկատմամբ:
Ուստի զարմանալի չէ,
որ ամեն 5 տարի 3 ազատ արձակված բանտարկյալներից 2-ը
կրկին հայտնվում են բանտում:
Տեսեք, ես խաբել եմ իշխանություններին, ինչի պատճառով կյանքիցս կորցրել եմ 1 տարի:
Բայց ազատ արձակվելուց հետո երդվել եմ,
որ կանեմ ամեն հնարավորը,
որ ինձ հետ բանտարկված տղաները և մնացած բոլորը
ստիպված չլինեն նորից հայտնվել բանտում:
Հուսով եմ՝ դուք էլ կմտածեք նրանց որևէ կերպ օգնելու մասին:
Լավագույնը, ինչ կարող ենք անել,
կլինի խրախուսել ձեռներեցության ոգին
և հսկայական թաքնված ներուժը մեր բանտերում,
քանի որ հակառակ դեպքում այդ տղաները չեն կարողանա
ձեռք բերել նոր հմտություններ, որը կօգնի նրանց, ու կրկին կհայտնվեն բանտում:
Իսկ ներսում էլ կսովորեն փող աշխատելու նոր միջոցներ:
Շնորհակալություն: (Ծափահարություններ)