Return to Video

Ինչպե՞ս գրել գեղարվեստականոր գիրք, որ այն լինի «կենդանի»:Նալո Հոպկինսոն

  • 0:08 - 0:12
    Մենք կարդում ենք գեղարվեստական
    գրքեր բազմաթիվ պատճառներով:
  • 0:12 - 0:13
    Որպեսզի զվարճանանք,
  • 0:13 - 0:15
    պարզենք, թե ով այն արեց,
  • 0:15 - 0:18
    ճանապարհորդելու համար դեպի
    տարօրինակ, նոր մոլորակներ,
  • 0:18 - 0:19
    վախենալու,
  • 0:19 - 0:20
    ծիծաղելու,
  • 0:20 - 0:21
    լացելու,
  • 0:21 - 0:22
    մտածելու
  • 0:22 - 0:23
    զգալու,
  • 0:23 - 0:28
    կլանվելու այն աստիճան, որ որոշ
    ժամանակով կտրվենք իրողությունից:
  • 0:28 - 0:31
    Ի՞նչ կարծիքի եք
    գեղարվեստական գիրք գրելու մասին:
  • 0:31 - 0:34
    Ինչպե՞ս ներգրավել ընթերցողին
    ձեր պատմությյան մեջ:
  • 0:34 - 0:36
    Հետաքրքիր սյուժեո՞վ: Միգուցե:
  • 0:36 - 0:39
    Հետաքրքիր կերպարներո՞վ: Հավանաբար:
  • 0:39 - 0:43
    Գեղեցիկ լեզվո՞վ: Գուցե:
  • 0:43 - 0:48
    «Բիլլի ոտքերը արիշտա են: Մազերի
    ծայրերը՝ թունավոր ասեղներ,
  • 0:48 - 0:53
    լեզուն ծակծկող սպունգ ,
    աչքերը՝ խոռոչներ»:
  • 0:53 - 0:58
    Այս նկարագրությունից ձեզ էլ
    վատ չզգացի՞ք, ինչպես Բիլլը:
  • 0:58 - 1:01
    Մենք հասկանում ենք,
    որ Բիլլի ոտքերը արիշտա չեն:
  • 1:01 - 1:04
    Որ Բիլլը կաղում է, և նրա ոտքերը
    նմանվում են եփած արիշտային:
  • 1:04 - 1:07
    Դա ենթադրյալ համեմատություն է
    կամ փոխաբերություն:
  • 1:07 - 1:10
    Ինչու՞ չգրել պարզապես այսպես:
  • 1:10 - 1:13
    «Բիլլը իրեն զգում է թոյլ ու տկար»:
  • 1:13 - 1:18
    Այսպիսի նկարագրությունը
    առաջինի պես պատկերավոր չԷ:
  • 1:18 - 1:21
    Գեղարվեստական գրքի իմաստը
    կայանում է նրանում, որ կախարդի,
  • 1:21 - 1:26
    պատրանք ստեղծի, որ պատմության
    աշխարհ եք տեղափոխվել:
  • 1:26 - 1:28
    Գեղարվեստական գիրքը
    դյութում է զգայարաններով,
  • 1:28 - 1:31
    օգնում է ստեղծել
    կերպարների պատկերավոր
  • 1:31 - 1:34
    հոգեկան զգացումների նմանակ:
  • 1:34 - 1:37
    Տեսարանը և սյուժեն իսկույն
    զբաղեցնում են որոշ զգայարանները:
  • 1:37 - 1:42
    Մենք տեսնում ենք դեպքի
    վայրը և լսում հերոսներին:
  • 1:42 - 1:43
    Սակայն արձակում
  • 1:43 - 1:48
    բոլորը ընկալվում են որպես ստատիկ
    հերոսներ հակապատկեր ֆոնի վրա:
  • 1:48 - 1:52
    Եթե նկարագրեք պատմությունը ըստ
    էության, առանց զգացողությունների
  • 1:52 - 1:54
    ազդեցությունը կարող է թույլ լինել:
  • 1:54 - 1:58
    Ձեր ընթերցողը հնարավոր է
    չզգա նրբությունները:
  • 1:58 - 2:00
    Նա կհասկանա, թե
    ինչպես է Բիլլին իրեն զգում,
  • 2:00 - 2:04
    բայց չի զգա դա:
  • 2:04 - 2:07
    Նա կարդալու է չսուզվելով
    պատմության աշխարհ,
  • 2:07 - 2:13
    առանց Բիլլի հետ ապրելու այն,
    ինչ նա ապրում է իր կյանքում:
  • 2:13 - 2:16
    Գեղարվեստական գիրքը
    խաղում է մեր զգայարաններով՝
  • 2:16 - 2:17
    համի,
  • 2:17 - 2:18
    հոտի
  • 2:18 - 2:19
    սենսորային,
  • 2:19 - 2:20
    լսելու,
  • 2:20 - 2:21
    տեսողության
  • 2:21 - 2:23
    և շարժման:
  • 2:23 - 2:29
    Նաև վերացական բարդ պատկերներ
    ստեղծելու ունակության հետ:
  • 2:29 - 2:31
    Նայեք հետևյալ նախադասությանը:
  • 2:31 - 2:33
    «Աշխարհը հոգեղեն հանգիստ էր,
  • 2:33 - 2:38
    բացի նավերի կայմերի ճռճռոցներից
    և շրջապատող ջրի տրտնջանքից»
  • 2:38 - 2:41
    «Հանգիստ» ,«ճռճռոցներ» և
    «տրտնջանք» բառերը մեր
  • 2:41 - 2:43
    լսողության զգայարանն են ներգրավում:
  • 2:43 - 2:47
    Ուշադրություն դարձրեք, որ Բակելլը
    չի օգտագործել «ձայն» բառը:
  • 2:47 - 2:53
    Նրա ընտրած յուրաքանչյուր բառը
    առաջացնում է ձայնի որոշակի որակ:
  • 2:53 - 2:56
    Այնուհետև, ինչպես նկարիչը
    ներկերին ավելացնում է նոր ներկեր
  • 2:56 - 2:59
    գեղանկարչության մեջ
    հյուսվածքի զգացում տալու համար,
  • 2:59 - 3:04
    նա ավելացնում է շարժում, որպես
    նոր շերտ՝ «կայմերի ճռճռոցներ»,
  • 3:04 - 3:08
    և հպում՝ «շրջապատող ջրի տրտնջանք»
  • 3:08 - 3:11
    Ի վերջո, նա տալիս է
    մեզ վերացական կապ,
  • 3:11 - 3:15
    կապելով հանգիստ բառը
    հոգեղեն բառի հետ:
  • 3:15 - 3:17
    Ոչ թե «հանգիստ ինչպես հոգի»,
  • 3:17 - 3:19
    որը կդներ հեռավորության
    նման մի շերտ
  • 3:19 - 3:21
    ընթերցողի և փորձառութան միջև:
  • 3:21 - 3:26
    Փոխարենը, Բակելլը ստեղծում է
    «հոգեղեն հանգիստ»
  • 3:26 - 3:29
    փոխաբերությունը՝ ենթադրյալ, ոչ
    բացահայտ համեմատության համար:
  • 3:29 - 3:32
    Գրողներին խորհուրդ է տրվուվ,
    խուսափել շտամպերից,
  • 3:32 - 3:36
    քանի որ ընթրցողին շատ քիչ է
    ներգրավում, օրինակ,
  • 3:36 - 3:38
    «կարմիր ինչպես վարդը»
    պատկերի նկարագրությունը:
  • 3:38 - 3:39
    Բայց տվեք նրանց
  • 3:39 - 3:42
    «Սերը...որ սկսվեց լողափում:
  • 3:42 - 3:47
    Այն օրը, երբ Յակոբը տեսավ Անետին
    բալի մուրաբայի գույնի զգեստով»,
  • 3:47 - 3:50
    և նրանց ուղեղը
    զբաղեցնում է կլանող խնդրիրըՙ,
  • 3:50 - 3:53
    թե ինչ տեսք ունի այդ
    բալի մուրաբաի գույնի զգեստը:
  • 3:53 - 3:57
    և հանկարծ հայտնվում են լողափում,
    պատաստ լինելով սիրահարվել:
  • 3:57 - 4:01
    Զգում պատմությունը կոնցեպտուալ
    և որովայնախոռոչային մակարդակով,
  • 4:01 - 4:04
    հանդիպելով հեղինակին կես
    ճամփին երևակայության խաղում,
  • 4:04 - 4:08
    ստեղծելով զգացմունքների
    դինամիկ աշխարհ:
  • 4:08 - 4:11
    Երբ գրում եք զգուշությամբ
    ընտրեք բառեր, որպիսի գործի դնեք
  • 4:11 - 4:16
    ձայնը, տեսողությունը,
    համը, հպումը, հոտը և շարժումը:
  • 4:16 - 4:21
    Հետո պատմությաւն տարրերի միջև
    ստեղծեք անսպասելի ենթատեքստ
  • 4:21 - 4:25
    ընթերցողի վառ երեւակայությունը
    պայթացնելու համար:
Title:
Ինչպե՞ս գրել գեղարվեստականոր գիրք, որ այն լինի «կենդանի»:Նալո Հոպկինսոն
Description:

Դիտել ամբողջական դասը:http://ed.ted.com/lessons/how-to-write-fiction-that-comes-alive-nalo-hopkinson հղումով:
Գեղարվեստական գրքի գագաթնակետն է ընթերցողի մոտ պատրանք ստեղցելը, որ նա տեղափոխվել է պատմության աշխարհ: Ինչպե՞ս ներգրավել ընթերցողին պատմության մեջ, օգտագործելով ընթերցողի տարբեր զգայարանները, կամ ինչպե՞ս գիրք գրել, որ այն դառնա «կենդանի»: Այս հարցին է փորձում պատասխանել դասի հեղինակը:

Դասի հեղինակ՝ Նալո Հոպկինսոն :

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:42

Armenian subtitles

Revisions