Return to Video

Ինչպե՞ս են կենդանիները տեսնում մթության մեջ - Աննա Շթոքել

  • 0:07 - 0:11
    Գիշերը մարդու աչքին աշխարհը
    տձև գորշ կտավ է թվում
  • 0:11 - 0:14
    Մինչդեռ շատ գիշերային կենդանիներ
  • 0:14 - 0:18
    աշխարհն ընկալում են իր բոլոր հարուստ
    և բազմազան մասնիկների,ձևերի
  • 0:18 - 0:20
    և գույների բազմազանության մեջ
  • 0:20 - 0:23
    Եվ ուրեմն,ինչո՞վ է մարդը
    տարբերվում գիշերաթիթեռից
  • 0:23 - 0:27
    Գիշերաթիթեռները և գիշերային այլ կենդանիներ
    գիշերը կարողանում են տեսնել,
  • 0:27 - 0:31
    քանի որ նրանց աչքերը հարմարեցված են
    մթության մեջ տեսնելուն
  • 0:31 - 0:33
    Թե՛ գիշերային, և թե՛ ցերեկային
    արարածների աչքերը
  • 0:33 - 0:37
    տեսնում են՝ շնորհիվ ցանցաթաղանթի
    լուսաընկալիչների,
  • 0:37 - 0:38
    որոնք որսում են ֆոտոն
    կոչվող մասնիկները
  • 0:38 - 0:41
    Այնուհետև լուսաընկալիչները
    ֆոտոնների մասին
  • 0:41 - 0:42
    ինֆորմացիա են տալիս
  • 0:42 - 0:45
    ցանցաթաղանթում և ուղեղում
    գտնվող մյուս բջիջներին
  • 0:45 - 0:48
    Ուղեղը վերլուծում է այդ ինֆորմացիան և
    օգտագործում այն
  • 0:48 - 0:51
    աչքի տեսածը պատկերելու համար
  • 0:51 - 0:54
    Որքան ուժեղ է լույսը, այնքան ավելի շատ
    ֆոտոններ են ընկնում աչքի մեջ
  • 0:54 - 0:55
    Արևոտ օրերին
  • 0:55 - 1:00
    աչքին հասանելի է ավելի քան
    100 միլիոն անգամ շատ ֆոտոն
  • 1:00 - 1:02
    քան ամպամած անլուսին գիշերը
  • 1:02 - 1:06
    Ֆոտոնները մթության մեջ
    ոչ միայն պարզապես քիչ են,
  • 1:06 - 1:08
    այլև աչքին են բախվում ոչ այնքան կանոնավոր
  • 1:09 - 1:12
    Սա նշանակում է, որ լուսաընկալիչների
    հավաքած ինֆորմացիան
  • 1:12 - 1:13
    ժամանակի ընթացքում փոփոխվում է
  • 1:13 - 1:16
    նույնը վերաբերում է պատկերի որակին
  • 1:16 - 1:20
    Մթության մեջ փորձել տարբերել նոսր,
    տարածության մեջ ցրված ֆոտոնները
  • 1:20 - 1:24
    ցերեկային շատ կենդանիների աչքերի
    համար բավականին դժվար է
  • 1:24 - 1:28
    Սակայն գիշերային կենդանիների համար
    դա պարզապես հարմարվելու խնդիր է
  • 1:28 - 1:31
    Հարմարվելու ձևերից մեկը
    չափերի հետ է կապված
  • 1:31 - 1:35
    Օրինակ՝երկարակրունկը,որի ակնախնձորներից
    յուրաքանչյուրը իր ուղեղի չափ է,
  • 1:35 - 1:40
    դարձնում է նրան գլխի չափերի համեմատ
    ամենամեծ աչքեր ունեցող կաթնասունը
  • 1:40 - 1:44
    Նույն հարաբերակցության դեպքում
    մարդու աչքերը թուրինջի չափ կլինեին
  • 1:44 - 1:47
    Երկարակրունկի մեծ ակնախնձորները
    ոչ թե նախատեսված են
  • 1:47 - 1:49
    նրանց սիրունիկ տեսքի,
  • 1:49 - 1:51
    այլ հնարավորինս շատ լույս կլանելու համար
  • 1:51 - 1:54
    Ավելի մեծ աչքերը կարող են ունենալ
    ավելի մեծ բացվածքներ,
  • 1:54 - 1:57
    որոնք կոչվում են բիբեր և
    ավելի մեծ ոսպնյակներ,որոնք
  • 1:57 - 1:59
    թույլ են տալիս,որ ավելի շատ
    լույս կուտակվի ընկալիչների վրա
  • 1:59 - 2:04
    Մինչ երկարակրունկները գիշերային տեսարանը
    սկանավորում են իրենց խոշոր «կոպերով»,
  • 2:04 - 2:08
    կատուներն օգտագործում են
    իրենց փայլփլուն աչքերը
  • 2:08 - 2:10
    Կատուները իրենց աչքերի
    «լուսավորությունը»
  • 2:10 - 2:12
    ստանում են tapetum lucidum
    կոչվող թաղանթից,
  • 2:12 - 2:14
    որը գտնվում է լուսաընկալիչների ետևում
  • 2:14 - 2:19
    Այս թաղանթը բաղկացած է հայելանման
    բջիջներից, որոնց մեջ կան բյուրեղներ,
  • 2:19 - 2:22
    որոնք ներթափանցող լույսը
    անդրադարձնում են լուսաընկալիչներին,
  • 2:22 - 2:24
    իսկ հետո աչքից դուրս են մղում
  • 2:24 - 2:26
    Սա առաջացնում է ուժեղ լույս,
  • 2:26 - 2:30
    և լուսաընկալիչներին ֆոտոններ որսալու
    երկրորդ հնարավորություն է տրվում
  • 2:30 - 2:34
    Իրականում, հենց այս սկզբունքով են ստեղծվել
    ավտոմեքենաների լուսարձակները,
  • 2:34 - 2:37
    որոնք մենք օգտագործում ենք ճանապարհներին
  • 2:37 - 2:39
    Իսկ ա՛յ,դոդոշները հարմարվել
    են լույսը դանդաղ ընկալել
  • 2:39 - 2:41
    Նրանք պատկերը կարողանում են տեսնել,
  • 2:41 - 2:45
    անգամ եթե վայրկյանում մի
    լուսաընկալիչին մեկ ֆոտոն է հարվածում
  • 2:45 - 2:48
    Դոդոշների մոտ դա տեղի է
    ունենում լուսաընկալիչների միջոցով,
  • 2:48 - 2:51
    որոնք 25 անգամ ավելի դանդաղ են
    գործում, քան մարդունը
  • 2:51 - 2:54
    Սա նշանակում է,որ դոդոշները կարողանում են
    մինչև 4-րդ վայրկյանը
  • 2:54 - 2:58
    ֆոտոն կուտակել,ինչը թույլ է տալիս
    կուտակել շատ ավելին,քան մեր աչքերը՝
  • 2:58 - 3:00
    ժամանակի մեկ միավորի ընթացքում
  • 3:00 - 3:03
    Վատ կողմն այն է,որ այս պատճառով
    դոդոշներն ավելի դանդաղ են արձագանքում
  • 3:03 - 3:08
    քանի որ նրանք 4 վայրկյանը մեկ են
    թարմացված պատկեր տեսնում
  • 3:08 - 3:11
    Բարեբախտաբար, դոդոշները սովոր են թիրախի
    տակ առնել դանդաղաշարժ զոհերի
  • 3:11 - 3:15
    Այդ ընթացքում գիշերը լցվում է
    այնպիսի միջատներով,
  • 3:15 - 3:17
    ինչպիսիք են,օրինակ,իլիկաթիթեռները,որոնք
  • 3:17 - 3:21
    իրենց սիրելի ծաղիկները անգամ
    աստղալից գիշերը գունավոր են տեսնում
  • 3:21 - 3:23
    Նրանք սա հաջողացնում են
    մի անսպասելի շարժումով՝
  • 3:23 - 3:26
    ազատվելով իրենց տեսողական
    դաշտի մանր առարկաներից
  • 3:26 - 3:30
    Ինֆորմացիան մոտակա լուսաընկալիչներից
    կուտակվում է նրանց ուղեղում,
  • 3:30 - 3:32
    ուստի,յուրաքանչյուր խմբի
    ընկալունակությունն ավելին է,
  • 3:32 - 3:34
    քան առանձին
    ընկալիչների պարագայում
  • 3:34 - 3:37
    Այնուամենայնիվ,լուսաընկալիչների կուտակումը
  • 3:37 - 3:39
    առաջացնում է պատկերի
    վատ տեսանելիություն,
  • 3:39 - 3:41
    քանի որ լավ լուսաընկալիչների
    ցանց ունենալու համար
  • 3:41 - 3:43
    հարկավոր են լավ մասնիկներ
    որոնցից յուրաքանչյուրը
  • 3:43 - 3:46
    տարածության մեջ հայտնաբերում է
    մի կետից դուրս եկող ֆոտոններ,
  • 3:46 - 3:49
    Որպեսզի ծաղիկները տեսանելի դառնան,
    անհրաժեշտ է ինչ-որ բան
  • 3:49 - 3:52
    զոհաբերել՝ կամ ֆոտոնները,
    կամ մասնիկները
  • 3:52 - 3:55
    Էական չէ՝ աչքերը դանդաղկո՞տ են,
    հսկայակա՞ն, փայլփլո՞ւն, թե՝ խամրած,
  • 3:55 - 3:57
    հենց այս կենսաբանական
    հարմարումների համակցությունն է,որ
  • 3:57 - 4:01
    գիշերային կենդանիներին բացառիկ
    տեսողական ուժ է հաղորդում
  • 4:01 - 4:04
    Պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ
    նրանց աչքերով
  • 4:04 - 4:07
    աշխարհը,որն արթնանում է
    արևի մայր մտնելուն պես
Title:
Ինչպե՞ս են կենդանիները տեսնում մթության մեջ - Աննա Շթոքել
Description:

Տես ամբողջական տեսանյութը: http://ed.ted.com/lessons/how-do-animals-see-in-the-dark-anna-stockl
Գիշերը մարդու աչքին աշխարհը տձև գորշ կտավ է թվում: Մինչդեռ շատ գիշերային կենդանիներ աշխարհն ընկալում են իր բոլոր հարուստ և բազմազան մասնիկների, ձևերի և գույների բազմազանության մեջ: Եվ ուրեմն, ինչո՞վ է մարդը տարբերվում գիշերաթիթեռից:
Աննա Շթոքելը բացահայտում է գիշերային տեսողությունը գիտության մեջ:
Հոդվածը ՝ Աննա Շթոքել, անիմացիան ՝ TED-Ed:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:23

Armenian subtitles

Revisions