Return to Video

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ «Ֆրանկենշտեյնը» կարդալիս - Իսեուլտ Ջիլեսփի

  • 0:07 - 0:13
    1815 թվ. Թամբորա հրաբխի ժայթքումը խավար
    տարածեց աշխարհի տարբեր անկյուններում
  • 0:13 - 0:18
    և դրան հաջորդող մռայլ ժամանաշրջանը կոչվեց
    «Առանց ամռան տարի»:
  • 0:18 - 0:23
    Երբ Պերսի և Մերի Շելլիները ժամանեցին Լորդ
    Բայրոնի ապարանք Ժնևի լճի մոտակայքում,
  • 0:23 - 0:26
    նրանց հանգիստը հիմնականում ներսում էր
    անցնում:
  • 0:26 - 0:31
    Զվարճանալու նպատակով Բայրոնը մարտահրավեր
    նետեց իր գրականագետ ընկերներին.
  • 0:31 - 0:34
    ո՞վ կկարողանար գրել ամենաահարկու
    պատմությունը ուրվականների մասին:
  • 0:34 - 0:38
    18 տարեկան Մերին մի գաղափար առաջարկեց:
  • 0:38 - 0:43
    Գալիք մի քանի ամիսների ընթացքում նա
    կստեղծեր «Ֆրանկենշտեյնի» պատմությունը:
  • 0:43 - 0:46
    Տարածված նկարագրերը նրան պատկերում են
    որպես կանաչ և ոռնացող մի կերպար,
  • 0:46 - 0:49
    սակայն սա Մերի Շելլիի հրեշը չէր:
  • 0:49 - 0:54
    Հիրավի, գրքում Ֆրանկենշտեյնը
    անանուն հրեշի արարիչն էր,
  • 0:54 - 0:56
    Բժիշկ Վիկտոր Ֆրանկենշտեյնը:
  • 0:56 - 1:00
    Արարիչի և իր ստեղծած էակի միջև ընթացող
    պայքարը այնքան լարված է,
  • 1:00 - 1:03
    որ մեր ընդհանուր երևակայության մեջ այս
    երկու կերպարները միավորվել են:
  • 1:03 - 1:06
    Բնագիրը առաջին կամ, գուցե, երկրորդ
    անգամ կարդալուց առաջ,
  • 1:06 - 1:10
    Ֆրանկենշտեյնի մասին իմանալու
    մի շարք այլ բաներ կան,
  • 1:10 - 1:13
    որոնցով պայմանավորված են
    նրա տարբեր մեկնաբանությունները:
  • 1:13 - 1:17
    Գրքում նկարագրվում են բժիշկ Ֆրանկենշտեյնի
    անարդյունք ուսումնասիրությունները
  • 1:17 - 1:19
    կյանք ստեղծելու և այն պահպանելու համար:
  • 1:19 - 1:22
    Նա ստեղծում է հրեշին մաս առ մաս՝
    մեռած նյութից
  • 1:22 - 1:25
    և էլեկտրական հոսանքի միջոցով
    կենդանացնում այն:
  • 1:25 - 1:31
    Սակայն, գիտափորձը կատարելուց հետո, նա սար-
    սափում է դրա արդյունքից և փախուստի դիմում:
  • 1:31 - 1:34
    Բայց ժամանակը և տարածությունը
    բավական չեն հրեշին սանձելու համար,
  • 1:34 - 1:39
    և գրքի սյուժեն ներկայացնում է բժիշկի
    հալածումը իր ստեղծած հրեշի կողմից:
  • 1:39 - 1:42
    Շելլին ենթավերնագրել է իր սարսափազդու
    ուրվականների մասին պատմությունը՝
  • 1:42 - 1:43
    «ժամանակակից Պրոմեթևս»:
  • 1:43 - 1:46
    Նա հղում է կատարել հունական լեգենդի
    հերոս Պրոմեթևս հսկային,
  • 1:46 - 1:50
    ով գողացել էր կրակը աստվածներից
    և վերադարձրել մարդկանց:
  • 1:50 - 1:52
    Ապահովելով մարդկությանը գիտելիքով և ուժով՝
  • 1:52 - 1:55
    Պրոմեթևսը , սակայն,
    խախտել էր հավասարակշռությունը,
  • 1:55 - 2:00
    և նրան աստվածները շղթայել էին ժայռին,
    որտեղ գիշանգղերը պետք է անվերջ կտցեն նրան:
  • 2:00 - 2:04
    Պրոմեթևսի կերպարը տարածված էր 18-րդ դարի
  • 2:04 - 2:06
    ռոմանտիկ գրականության մեջ:
  • 2:06 - 2:08
    Մերին ռոմանտիզմի ականավոր
    ներկայացուցիչ էր,
  • 2:08 - 2:11
    և կիսում էր գրական այս հոսանքի
    հակվածությունը դեպի բնությունը,
  • 2:11 - 2:13
    զգացմունքայնությունը,
    արվեստի մաքրությունը:
  • 2:13 - 2:16
    Մերիի «Ֆրանկենշտեյնի» լույս տեսնելուց
    2 տարի անց,
  • 2:16 - 2:20
    Պերսին նկարագրեց Պրոմեթևսի տառապանքները
  • 2:20 - 2:22
    իր «Ազատագրած Պրոմեթևս»
    քնարական դրամայում:
  • 2:22 - 2:25
    Ռոմանտիկ գրողները օգտագործում էին
    այս առասպելական հղումները՝
  • 2:25 - 2:29
    ցույց տալու անտիկ աշխարհի
    մաքրությունը ժամանակակիցի համեմատ:
  • 2:29 - 2:32
    Նրանք հիմնականում գիտությանը
    մոտենում էին տարակուսանքով,
  • 2:32 - 2:35
    և «Ֆրանկենշտեյնը»
    արհեստական բանականության մասին
  • 2:35 - 2:37
    առաջին կանխազգուշացնող
    ստեղծագործություններից է:
  • 2:37 - 2:40
    Շելլիի համար, սարսափը գերբնական բան չէր,
  • 2:40 - 2:42
    այլ ստեղծված էր լաբորատորիայում:
  • 2:42 - 2:44
    Ավելին, ստեղծագործությունը լի է
  • 2:44 - 2:46
    գոթիկ գրականությանը հատուկ
    գեղարվեստական հնարքներով:
  • 2:46 - 2:48
    Գոթիկ ժանրը բնորոշվում էր լարված,
  • 2:48 - 2:49
    ահարկու տեսարաններով,
  • 2:49 - 2:51
    չափազանցությամբ
  • 2:51 - 2:53
    և մոռացության հանդեպ տածած վախով.
  • 2:53 - 2:56
    այս բաղադրիչները կարելի է
    նկատել «Ֆրանկենշտեյնում»:
  • 2:56 - 2:59
    Սակայն սարսափը նաև
    անձնական տառապանքից է սերում:
  • 2:59 - 3:03
    Ստեղծագործությունը լի է
    Շելլիի կյանքից հղումներով:
  • 3:03 - 3:10
    Նա 1797 թվականին ծնված Մերին Ուիլիամ
    Գոդվինի և Մերի Վոլսթոնքրաֆթի դուստրն էր:
  • 3:10 - 3:13
    Երկուսն էլ ծայրահեղական
    մտավորականության ներկայացուցիչներ էին,
  • 3:13 - 3:16
    իսկ նրա մոր աշխատանքը՝
    «Կանանց իրավունքների պաշտպանությունը»
  • 3:16 - 3:19
    ֆեմինիստական գրականության
    գլխավոր գրվածքներից է:
  • 3:19 - 3:23
    Դժբախտաբար, նա մահացավ Մերիին ծննդաբերելու
    ժամանակ առաջացած բարդույթների հետևանքով:
  • 3:23 - 3:25
    Մերիին հետապնդում էր մոր ուրվականը,
  • 3:25 - 3:29
    և հետագայում նա նույնպես բարդույթներ
    ունեցավ ծննդաբերության ժամանակ:
  • 3:29 - 3:33
    Պերսիի հետ փախուստից հետո՝
    16 տարեկանում նա հղիացավ,
  • 3:33 - 3:36
    սակայն, երեխան՝ ծնվելուց որոշ
    ժամանակ անց մահացավ:
  • 3:36 - 3:40
    4 այլ ծննդաբերություններից միայն
    մի երեխան մնաց կենդանի:
  • 3:40 - 3:43
    Որոշ գրականագետներ
    այս ողբերգությունը կապում են
  • 3:43 - 3:45
    «Ֆրանկենշտեյնում» արծարծվող թեմաների հետ:
  • 3:45 - 3:48
    Շելլին ծնունդը դիտում է որպես
    արարող և կործանիչ երևույթ,
  • 3:48 - 3:54
    իսկ հրեշը դառնում է կյանքի
    բնական ընթացքի տձև պատկերումը:
  • 3:54 - 3:59
    Հրեշը, հետևաբար, մարմնավորում է բժիշկ
    Ֆրանկենշտեյնի կողմից բնության աղավաղումը՝
  • 3:59 - 4:00
    փառքի հասնելու համար:
  • 4:00 - 4:04
    Սա էլ կազմում է նրա ողբերգական
    կամ ճակատագրական սխալը:
  • 4:04 - 4:07
    Աստվածային բարդույթը պարզորոշ
    երևում է հետևյալ տողերում.
  • 4:07 - 4:12
    «Կյանքը և մահը ինձ երևում են իբրև
    անխախտ սահմաններ,
  • 4:12 - 4:16
    որոնք ես սկզբից պետք է հաղթահարեմ
    և լուսավորեմ մեր մթին աշխարհը»:
  • 4:16 - 4:18
    Չնայած նա կատարեց զարմանահրաշ մի բան՝
  • 4:18 - 4:22
    սակայն նա վտանքի
    տակ դրեց իր իսկ բարոյականությունը:
  • 4:22 - 4:24
    Եվ այս որոշումը ընդգծվում է ողջ վեպում,
  • 4:24 - 4:30
    որի մեջ նկատելի են կրակին, լույսին և
    ստվերին հակադրվող պատկերներ:
  • 4:30 - 4:34
    Այս պատկերները ենթադրում են
    ոչ միայն Պրոմեթևսի կրակը,
  • 4:34 - 4:39
    այլ նաև մեր կյանքի մթին անկյունները
    բացահայտող ծայրահեղական գաղափարների ուժը:
Title:
Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ «Ֆրանկենշտեյնը» կարդալիս - Իսեուլտ Ջիլեսփի
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/everything-you-need-to-know-to-read-mary-shelley-s-frankenstein-iseult-gillespie

1815 թվ. Բայրոնը մարտահրավեր նետեց իր գրականագետ ընկերներին, ովքեր հավաքվել էին Ժնևի լճի մոտակայքում գտնվող իր ապարանքում. ո՞վ կկարողանար գրել ամենաահարկու պատմությունը ուրվականների մասին: 18 տարեկան Մերին մի գաղափար առաջարկեց: Գալիք մի քանի ամիսների ընթացքում նա կստեղծեր «Ֆրանկենշտեյնի» պատմությունը: Իսեուլտ Ջիլեսփին ներկայացնում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ Մերի Շելլիի դասական վեպը կարդալիս:

Դասը պատրաստեց Իսեուլտ Ջիլեսփին, անիմացիան՝ Սիլվիա Պրիեթովը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:02

Armenian subtitles

Revisions