Return to Video

Ի՞նչ է նշանակում «կաֆկաեսք» - Նոահ Թավլին

  • 0:07 - 0:10
    «Մեկը պետք է զրպարտած լիներ Յոզեֆ Կ֊ին,
  • 0:10 - 0:15
    քանի որ նա՝ առանց որևէ վատ
    բան արած լինելու, ձերբակալվեց մի առավոտ»։
  • 0:15 - 0:17
    Այսպես է սկսվում «Դատավարությունը»՝
  • 0:17 - 0:21
    Ֆրանց Կաֆկայի հեղինակած
    հայտնի վեպերից մեկը:
  • 0:21 - 0:24
    Կ-ին՝ գլխավոր հերոսին,
    հանկարծակի ձերբակալում են
  • 0:24 - 0:26
    և ստիպում մասնակցել խելագարեցնող
    դատական գործընթացի,
  • 0:26 - 0:29
    որի ընթացքում ոչ իր ձերբակալման պատճառը,
  • 0:29 - 0:33
    ոչ էլ դատական վարույթների էությունը
    նրան հայտնի չեն:
  • 0:33 - 0:37
    Այս տեսակի սյուժեն այնքան
    բնորոշ է Կաֆկայի ստեղծագործությանը,
  • 0:37 - 0:40
    որ լեզվաբանները նոր եզրույթ են կորզել:
  • 0:40 - 0:45
    «Կաֆկաեսքը» մուտք է գործել բառապաշար՝
    նկարագրելու անիմաստ, խրթին
  • 0:45 - 0:48
    և նյարդայնացնող իրողությունները,
  • 0:48 - 0:52
    օրինակ, անծայր թղթաբանության
    մեջ գլուխը կորցնելը:
  • 0:52 - 0:55
    Արդյո՞ք խրթին թղթաբանություն
    լրացնելու համար հերթ կանգնելը
  • 0:55 - 0:58
    մարմնավորում է Կաֆկայի
    ստեղծագործության ամբողջ հարստությունը:
  • 0:58 - 1:03
    Ամենօրյա օգտագործումից դուրս,
    ի՞նչ է նշանակում «կաֆկաեսք»:
  • 1:03 - 1:08
    Ֆրանց Կաֆկայի երկերը առնչվում են,
    իրականում, ժամանակակից բյուրոկրատիայի
  • 1:08 - 1:10
    բազմաթիվ առօրեական և աբսուրդ կողմերի հետ,
  • 1:10 - 1:14
    որոնք հիմնվում են մասամբ իր մասնագիրության
    վրա որպես ապահովագրական գործավար
  • 1:14 - 1:17
    20-րդ դարի սկզբերի Պրահայում:
  • 1:17 - 1:19
    Նրա հերոսներից շատերը
    գրասենյակային աշխատողներ են,
  • 1:19 - 1:22
    ովքեր ջանքեր չեն խնայում դուրս գալ
    խոչընդոտների ցանցից
  • 1:22 - 1:25
    իրենց նպատակներին հասնելու համար.
  • 1:25 - 1:29
    հաճախ ամբողջ չարչարանքը
    դառնում է այնքան խճճող և անիմաստ,
  • 1:29 - 1:33
    որ հաջողության հույսը մարում է:
  • 1:33 - 1:36
    Օրինակ, «Պոսեյդոն» կարճ պատմվածքում,
  • 1:36 - 1:40
    հին հունական աստվածը գործակատար է,
    ով այնքան է թաղվել թղթաբանության մեջ,
  • 1:40 - 1:43
    որ չի հասցրել ուսումնասիրել
    իր իսկ ջրային թագավորությունը:
  • 1:43 - 1:44
    Այստեղ կարևորն այն է,
  • 1:44 - 1:48
    որ անգամ աստվածները չեն կարող հաղթահարել
    այդ ծավալի թղթաբանությունը,
  • 1:48 - 1:50
    որը ենթադրում է յուրաքանչյուր
    ժամանակակից գործատու:
  • 1:50 - 1:52
    Սակայն, սրա պատճառը հայտնի է:
  • 1:52 - 1:55
    Նա չի ցանկանում
    աշխատանքը ուրիշին հանձնարարել,
  • 1:55 - 1:59
    քանի որ այս գործին
    համապատասխան ոչ մեկը չկա:
  • 1:59 - 2:03
    Կաֆկայի Պոսեյդոնը իր իսկ
    ինքնասիրության զոհն է:
  • 2:03 - 2:06
    Պատմվածքում առկա են «կաֆկաեսք» սյուժետի
  • 2:06 - 2:09
    բոլոր անհրաժեշտ բաղադրիչները:
  • 2:09 - 2:12
    Այն ոչ միայն ներառում է
    թղթաբանության աբսուրդը,
  • 2:12 - 2:16
    այլ նաև Կաֆկայի
    ստեղծագործությանը հատուկ
  • 2:16 - 2:19
    հերոսի շրջապտույտ կատարող
    արձագանքի հեգնանքը:
  • 2:19 - 2:20
    Նրա տրագիկոմիկ պատմվածքները
  • 2:20 - 2:24
    ներկայանում են որպես ժամանակակից
    արդյունաբերական աշխարհի դյուցազներգություն
  • 2:24 - 2:27
    օգտագործելով ցնորային տրամաբանությունը,
    որ բացահայտեն հարաբերությունները
  • 2:27 - 2:32
    բռնապետական իշխանության համակարգերի
    և դրանց մեջ խճճված անձանց միջև:
  • 2:32 - 2:38
    Մեկ այլ օրինակ՝ Կաֆկայի ամենահայտնի ստեղ-
    ծագործությունը՝ «Կերպարանափոխությունը»:
  • 2:38 - 2:41
    Երբ Գրեգոր Զամզան մի առավոտ արթնացավ,
  • 2:41 - 2:43
    նա կերպարանափոխվել էր մի մեծ ուտիճի.
  • 2:43 - 2:48
    այս իրավիճակում նա ամենից շատ անհան-
    գըստանում էր աշխատանքի ժամանակին հասնել:
  • 2:48 - 2:50
    Իհարկե, սա անհնար է:
  • 2:50 - 2:55
    Կաֆկային ոգեշնչել են ոչ միայն
    աշխատատեղի բռնապետական կարգերը:
  • 2:55 - 2:58
    Իր որոշ հերոսների տառապանքը ներանձնային է:
  • 2:58 - 3:01
    «Սովի արտիստը» պատմվածքում ներկայացված է
    կրկեսի դերակատար,
  • 3:01 - 3:05
    ում աշխատանքը կապված է երկարատև
    պաս պահելու հետ:
  • 3:05 - 3:09
    Նա անհանգստացած է, քանի որ կրկեսի տերը
    արգելել է 40 օրից ավել պաս պահել՝
  • 3:09 - 3:13
    հավատալով, որ սա հետ է պահում
    իրեն իր արվեստում բարձունքների հասնելուց:
  • 3:13 - 3:16
    Սակայն, երբ նա դադարում է
    ժողովրդականություն վայելել,
  • 3:16 - 3:19
    նրան թույլ են տալիս սովից մահանալ:
  • 3:19 - 3:22
    Նա անանուն մահով է մեռնում,
  • 3:22 - 3:26
    խոստովանելով, որ իր արվեստը
    միայն խաբեություն է եղել:
  • 3:26 - 3:28
    Նա ոչ թե կամքի ուժով էր պաս պահում,
  • 3:28 - 3:32
    այլ քանի որ իր սիրած
    ուտելիքը դեռ չէր գտել:
  • 3:32 - 3:33
    Անգամ «Դատավարության» մեջ,
  • 3:33 - 3:36
    որը, կարծես, միայն թղթաբանության
    վրա է կետրոնանում,
  • 3:36 - 3:41
    անորոշ օրենքները և ապշեցնող վարույթները
    արտահայտում են ավելի մեծ չարիք.
  • 3:41 - 3:45
    Իրավական համակարգի ուժն անգամ
    թվացյալ իշխանավորների կողմից
  • 3:45 - 3:48
    անկառավարելի է թվում:
  • 3:48 - 3:51
    Այս համակարգը չի ծառայում արդարությանը,
  • 3:51 - 3:55
    նրա միակ գործառույթը անդադար աշխատանքն է:
  • 3:55 - 3:56
    Քաղաքական մեկնաբան Հաննա Արենդտը
  • 3:56 - 3:59
    Կաֆկայի մահից տարիներ անց
  • 3:59 - 4:02
    այն կանվաներ «առանց
    բռանկալի բռնապետություն»:
  • 4:02 - 4:05
    Այնուամենայնիվ, Կաֆկայի
    ստեղծագործությունների հուսալքությանը
  • 4:05 - 4:07
    ուղեկցում է հումորը,
  • 4:07 - 4:11
    որը հիմնվում է նկարագրված իրադրությունների
    անիմաստ տրամաբանության վրա:
  • 4:11 - 4:16
    Մի կողմից, ժամանակակից աշխարհում հեշտ է
    նշմարել «կաֆկաեսք» երևույթները:
  • 4:16 - 4:21
    Մենք վստահում ենք կառավարական
    չափազանց խճճված համակարգերին,
  • 4:21 - 4:25
    որոնք ապահովում են մեր կյանքի բոլոր
    ոլորտներում առաջ եկող հետևանքները:
  • 4:25 - 4:29
    Մեր յուրաքանչյուր բառ դատապարտվում է
    անտեսանելի մարդկանց կողմից,
  • 4:29 - 4:32
    ըստ մեզ անտեղյակ օրենքների:
  • 4:32 - 4:37
    Մյուս կողմից, կետրոնանալով աբսուրդի վրա`
  • 4:37 - 4:41
    Կաֆկան արտացոլում է մեր արատները:
  • 4:41 - 4:46
    Այսպիսով, նա հիշեցնում է,
    որ մեր աշխարհը կերտողը մենք ենք
  • 4:46 - 4:48
    և ունենք ներուժ՝
    աշխարհը լավը դարձնելու:
Title:
Ի՞նչ է նշանակում «կաֆկաեսք» - Նոահ Թավլին
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/what-makes-something-kafkaesque-noah-tavlin

«Կաֆկաեսք» եզրույթը մուտք է գործել բառապաշար՝ նկարագրելու անիմաստ, խրթին և նյարդայնացնող իրողությունները, մանավանդ կապված թղթաբանության հետ: Արդյո՞ք խրթին թղթաբանություն լրացնելու համար հերթ կանգնելը մարմնավորում է Կաֆկայի ստեղծագործության ամբողջ հարստությունը: Ամենօրյան օգտագործումից դուրս, ի՞նչ է նշանակում «կաֆկաեսք»: Նոահ Թավլինը փորձում է բացատրել:

Դասը պատրաստեց Նոահ Թավլինը, անիմացիան՝ TED-Ed-ը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:04

Armenian subtitles

Revisions