WEBVTT 00:00:06.758 --> 00:00:09.918 «Մեկը պետք է զրպարտած լիներ Յոզեֆ Կ֊ին, 00:00:09.918 --> 00:00:14.791 քանի որ նա՝ առանց որևէ վատ բան արած լինելու, ձերբակալվեց մի առավոտ»։ 00:00:14.791 --> 00:00:16.756 Այսպես է սկսվում «Դատավարությունը»՝ 00:00:16.756 --> 00:00:20.754 Ֆրանց Կաֆկայի հեղինակած հայտնի վեպերից մեկը: 00:00:20.754 --> 00:00:23.934 Կ-ին՝ գլխավոր հերոսին, հանկարծակի ձերբակալում են 00:00:23.934 --> 00:00:26.477 և ստիպում մասնակցել խելագարեցնող դատական գործընթացի, 00:00:26.477 --> 00:00:28.635 որի ընթացքում ոչ իր ձերբակալման պատճառը, 00:00:28.635 --> 00:00:33.061 ոչ էլ դատական վարույթների էությունը նրան հայտնի չեն: 00:00:33.168 --> 00:00:37.197 Այս տեսակի սյուժեն այնքան բնորոշ է Կաֆկայի ստեղծագործությանը, 00:00:37.197 --> 00:00:39.787 որ լեզվաբանները նոր եզրույթ են կորզել: 00:00:39.787 --> 00:00:44.954 «Կաֆկաեսքը» մուտք է գործել բառապաշար՝ նկարագրելու անիմաստ, խրթին 00:00:44.954 --> 00:00:47.663 և նյարդայնացնող իրողությունները, 00:00:47.663 --> 00:00:51.955 օրինակ, անծայր թղթաբանության մեջ գլուխը կորցնելը: 00:00:51.955 --> 00:00:55.191 Արդյո՞ք խրթին թղթաբանություն լրացնելու համար հերթ կանգնելը 00:00:55.191 --> 00:00:58.441 մարմնավորում է Կաֆկայի ստեղծագործության ամբողջ հարստությունը: 00:00:58.441 --> 00:01:03.262 Ամենօրյա օգտագործումից դուրս, ի՞նչ է նշանակում «կաֆկաեսք»: 00:01:03.262 --> 00:01:08.159 Ֆրանց Կաֆկայի երկերը առնչվում են, իրականում, ժամանակակից բյուրոկրատիայի 00:01:08.159 --> 00:01:10.131 բազմաթիվ առօրեական և աբսուրդ կողմերի հետ, 00:01:10.131 --> 00:01:14.390 որոնք հիմնվում են մասամբ իր մասնագիրության վրա որպես ապահովագրական գործավար 00:01:14.390 --> 00:01:16.960 20-րդ դարի սկզբերի Պրահայում: 00:01:16.960 --> 00:01:19.382 Նրա հերոսներից շատերը գրասենյակային աշխատողներ են, 00:01:19.382 --> 00:01:22.098 ովքեր ջանքեր չեն խնայում դուրս գալ խոչընդոտների ցանցից 00:01:22.098 --> 00:01:24.546 իրենց նպատակներին հասնելու համար. 00:01:24.546 --> 00:01:29.194 հաճախ ամբողջ չարչարանքը դառնում է այնքան խճճող և անիմաստ, 00:01:29.194 --> 00:01:33.326 որ հաջողության հույսը մարում է: 00:01:33.326 --> 00:01:35.700 Օրինակ, «Պոսեյդոն» կարճ պատմվածքում, 00:01:35.700 --> 00:01:40.056 հին հունական աստվածը գործակատար է, ով այնքան է թաղվել թղթաբանության մեջ, 00:01:40.056 --> 00:01:43.075 որ չի հասցրել ուսումնասիրել իր իսկ ջրային թագավորությունը: 00:01:43.075 --> 00:01:44.292 Այստեղ կարևորն այն է, 00:01:44.292 --> 00:01:47.532 որ անգամ աստվածները չեն կարող հաղթահարել այդ ծավալի թղթաբանությունը, 00:01:47.532 --> 00:01:50.201 որը ենթադրում է յուրաքանչյուր ժամանակակից գործատու: 00:01:50.201 --> 00:01:52.352 Սակայն, սրա պատճառը հայտնի է: 00:01:52.352 --> 00:01:55.108 Նա չի ցանկանում աշխատանքը ուրիշին հանձնարարել, 00:01:55.108 --> 00:01:59.079 քանի որ այս գործին համապատասխան ոչ մեկը չկա: 00:01:59.079 --> 00:02:03.230 Կաֆկայի Պոսեյդոնը իր իսկ ինքնասիրության զոհն է: 00:02:03.230 --> 00:02:05.570 Պատմվածքում առկա են «կաֆկաեսք» սյուժետի 00:02:05.570 --> 00:02:09.105 բոլոր անհրաժեշտ բաղադրիչները: 00:02:09.105 --> 00:02:11.692 Այն ոչ միայն ներառում է թղթաբանության աբսուրդը, 00:02:11.692 --> 00:02:16.288 այլ նաև Կաֆկայի ստեղծագործությանը հատուկ 00:02:16.288 --> 00:02:18.620 հերոսի շրջապտույտ կատարող արձագանքի հեգնանքը: 00:02:18.620 --> 00:02:20.103 Նրա տրագիկոմիկ պատմվածքները 00:02:20.103 --> 00:02:23.843 ներկայանում են որպես ժամանակակից արդյունաբերական աշխարհի դյուցազներգություն 00:02:23.843 --> 00:02:27.417 օգտագործելով ցնորային տրամաբանությունը, որ բացահայտեն հարաբերությունները 00:02:27.417 --> 00:02:32.118 բռնապետական իշխանության համակարգերի և դրանց մեջ խճճված անձանց միջև: 00:02:32.118 --> 00:02:37.681 Մեկ այլ օրինակ՝ Կաֆկայի ամենահայտնի ստեղ- ծագործությունը՝ «Կերպարանափոխությունը»: 00:02:37.681 --> 00:02:40.942 Երբ Գրեգոր Զամզան մի առավոտ արթնացավ, 00:02:40.942 --> 00:02:42.949 նա կերպարանափոխվել էր մի մեծ ուտիճի. 00:02:42.949 --> 00:02:48.041 այս իրավիճակում նա ամենից շատ անհան- գըստանում էր աշխատանքի ժամանակին հասնել: 00:02:48.041 --> 00:02:49.823 Իհարկե, սա անհնար է: 00:02:49.823 --> 00:02:55.119 Կաֆկային ոգեշնչել են ոչ միայն աշխատատեղի բռնապետական կարգերը: 00:02:55.119 --> 00:02:57.601 Իր որոշ հերոսների տառապանքը ներանձնային է: 00:02:57.601 --> 00:03:01.117 «Սովի արտիստը» պատմվածքում ներկայացված է կրկեսի դերակատար, 00:03:01.117 --> 00:03:05.320 ում աշխատանքը կապված է երկարատև պաս պահելու հետ: 00:03:05.320 --> 00:03:09.389 Նա անհանգստացած է, քանի որ կրկեսի տերը արգելել է 40 օրից ավել պաս պահել՝ 00:03:09.389 --> 00:03:13.035 հավատալով, որ սա հետ է պահում իրեն իր արվեստում բարձունքների հասնելուց: 00:03:13.035 --> 00:03:15.577 Սակայն, երբ նա դադարում է ժողովրդականություն վայելել, 00:03:15.577 --> 00:03:19.103 նրան թույլ են տալիս սովից մահանալ: 00:03:19.103 --> 00:03:22.440 Նա անանուն մահով է մեռնում, 00:03:22.440 --> 00:03:25.975 խոստովանելով, որ իր արվեստը միայն խաբեություն է եղել: 00:03:25.975 --> 00:03:28.132 Նա ոչ թե կամքի ուժով էր պաս պահում, 00:03:28.132 --> 00:03:31.725 այլ քանի որ իր սիրած ուտելիքը դեռ չէր գտել: 00:03:31.725 --> 00:03:33.362 Անգամ «Դատավարության» մեջ, 00:03:33.362 --> 00:03:35.887 որը, կարծես, միայն թղթաբանության վրա է կետրոնանում, 00:03:35.887 --> 00:03:40.974 անորոշ օրենքները և ապշեցնող վարույթները արտահայտում են ավելի մեծ չարիք. 00:03:40.974 --> 00:03:44.913 Իրավական համակարգի ուժն անգամ թվացյալ իշխանավորների կողմից 00:03:44.913 --> 00:03:48.359 անկառավարելի է թվում: 00:03:48.359 --> 00:03:50.798 Այս համակարգը չի ծառայում արդարությանը, 00:03:50.798 --> 00:03:54.608 նրա միակ գործառույթը անդադար աշխատանքն է: 00:03:54.608 --> 00:03:56.484 Քաղաքական մեկնաբան Հաննա Արենդտը 00:03:56.484 --> 00:03:58.620 Կաֆկայի մահից տարիներ անց 00:03:58.620 --> 00:04:01.854 այն կանվաներ «առանց բռանկալի բռնապետություն»: 00:04:01.854 --> 00:04:05.104 Այնուամենայնիվ, Կաֆկայի ստեղծագործությունների հուսալքությանը 00:04:05.104 --> 00:04:06.851 ուղեկցում է հումորը, 00:04:06.851 --> 00:04:11.110 որը հիմնվում է նկարագրված իրադրությունների անիմաստ տրամաբանության վրա: 00:04:11.110 --> 00:04:15.855 Մի կողմից, ժամանակակից աշխարհում հեշտ է նշմարել «կաֆկաեսք» երևույթները: 00:04:15.855 --> 00:04:20.949 Մենք վստահում ենք կառավարական չափազանց խճճված համակարգերին, 00:04:20.949 --> 00:04:24.973 որոնք ապահովում են մեր կյանքի բոլոր ոլորտներում առաջ եկող հետևանքները: 00:04:24.973 --> 00:04:28.941 Մեր յուրաքանչյուր բառ դատապարտվում է անտեսանելի մարդկանց կողմից, 00:04:28.941 --> 00:04:32.096 ըստ մեզ անտեղյակ օրենքների: 00:04:32.096 --> 00:04:36.787 Մյուս կողմից, կետրոնանալով աբսուրդի վրա` 00:04:36.787 --> 00:04:40.596 Կաֆկան արտացոլում է մեր արատները: 00:04:40.596 --> 00:04:45.603 Այսպիսով, նա հիշեցնում է, որ մեր աշխարհը կերտողը մենք ենք 00:04:45.603 --> 00:04:47.945 և ունենք ներուժ՝ աշխարհը լավը դարձնելու: