Return to Video

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ «Ոդիսականը» կարդալիս - Ջիլլ Դեշ

  • 0:08 - 0:11
    Մարդակեր հսկայի հետ առճակատումը,
  • 0:11 - 0:15
    կախարդը,
    որը մարդկանց խոզերի է վերածում,
  • 0:15 - 0:18
    անհայտ կորած թագավորը,
    ով վերադարձնում է իր գահը:
  • 0:18 - 0:22
    Այս դրվագներից յուրաքանչյուրը
    առանձին հրաշալի պատմություններ են,
  • 0:22 - 0:26
    սակայն դրանք «Ոդիսականի»
    մի գլուխն են կազմում,
  • 0:26 - 0:30
    12,000 տողանի պոեմի, որը նկարագրում է
    Հին Հունաստանի պատմությունը,
  • 0:30 - 0:33
    ավանդությունները, լեգենդները:
  • 0:33 - 0:36
    Ինչպե՞ս հեշտ ընկալել այս ծավալուն տեքստը,
  • 0:36 - 0:40
    որը ավանդվել է հնուց
    ու պատմում է այդ աշխարհի մասին:
  • 0:40 - 0:42
    Միայն այն փաստը, որ
    հնարավություն ունենք
  • 0:42 - 0:44
    կարդալ «Ոդիսականը»,
    արդեն զարմանալի է,
  • 0:44 - 0:49
    քանի որ այն ստեղծվել է
    հունական գրից առաջ` մ.թ.ա. 8-րդ դարում:
  • 0:49 - 0:52
    Այն հորինվել է հիմնականում
    ունկնդրելու, ոչ թե կարդալու համար,
  • 0:52 - 0:56
    ու ասմունքվել է երգիչների կողմից,
    որոնք կոչվում էին ռափսոդներ:
  • 0:56 - 1:00
    Ըստ ավանդության, դրա հեղինակը
    կույր բանաստեղծ Հոմերոսն էր:
  • 1:00 - 1:05
    Սակայն ոչ ոք չգիտի`
    նա գոյություն ունեցել է թե ոչ:
  • 1:05 - 1:09
    Նրա մասին առաջին հիշատակումները
    հայտնաբերվել են նրանից մի քանի դար հետո:
  • 1:09 - 1:12
    Նրան վերագրվող պոեմները փոփոխվել
  • 1:12 - 1:16
    ու դասավորվել են բազմաթիվ
    հեղինակների կողմից,
  • 1:16 - 1:19
    ու վերջապես գրի առնվել ներկայիս տեսքով:
  • 1:19 - 1:23
    Փաստորեն, «ռափսոդ»
    բառը նշանակում է կարկատան անող,
  • 1:23 - 1:25
    քանի որ այս բանաստեղծները հավաքում էին
  • 1:25 - 1:29
    գոյություն ունեցող պատմությունները,
    կատակները, ավանդությունները, երգերը
  • 1:29 - 1:30
    մի էպոսի մեջ:
  • 1:30 - 1:33
    Այս ծավալուն պոեմները արտասանելու համար
  • 1:33 - 1:36
    ռափսոդները մշակել էին
    բանաստեղծական հիմնական տներ,
  • 1:36 - 1:39
    ինչպես նաև արտասանական տեխնիկաներ,
  • 1:39 - 1:42
    օրինակ, անգիր արած տողերի
    կամ մասերի կրկնությունը:
  • 1:42 - 1:46
    Սրանց թվում էին բնության տեսարանների,
    հերոսների նկարագրությունը,
  • 1:46 - 1:50
    որոնք օգնում էին ռափսոդներին
    հեշտ կողմնորոշվել ասմունքելիս,
  • 1:50 - 1:54
    ինչպես երգի կրկներգը օգնում է
    մեզ արագ հիշել դրա հաջորդ տողը:
  • 1:54 - 1:57
    Քանի որ պատմություններից շատերը
    ծանոթ էին ժողովրդին,
  • 1:57 - 2:01
    հաճախ պոեմը խառն էր արտասանվում:
  • 2:01 - 2:03
    Ժամանակի ընթացքում, արտասանության
    հաջորդականությունը քարացել է
  • 2:03 - 2:07
    ու ստացվել է ներկայիս էպոսը,
    որը մենք կարդում ենք:
  • 2:07 - 2:12
    Քանի որ աշխարհը մի քանի դարերի ընթացքում
    որոշակի փոփոխություններ է կրել,
  • 2:12 - 2:15
    երկը կարդալուց առաջ անհրաժեշտ է
    դրա մասին գիտելիքներով զինվել:
  • 2:15 - 2:20
    «Ոդիսականը» Հոմերոսի այլ հանրահայտ երկի`
    «Իլիականի» շարունակությունն է,
  • 2:20 - 2:23
    որը տալիս է տրոյական պատերազմի նկարագիրը:
  • 2:23 - 2:27
    Այս երկու երկերը միավորում է
    մի ընդհանուր միտք, այն է`
  • 2:27 - 2:32
    «երբեք, ինչ էլ պատահի,
    չզայրացնեք աստվածներին»:
  • 2:32 - 2:37
    Հունական դիցարանը աստվածային ուժի
    և մարդկային թերահավատության
    վտանգավոր խառնուրդ է,
  • 2:37 - 2:41
    որին հատուկ են չափազանցության
    աստիճանի հասած խանդը ու քենը:
  • 2:41 - 2:46
    Պոեմների մեջ մարդկանց առերեսած
    բոլոր չարիքները նրանց փառամոլության
  • 2:46 - 2:50
    ու աստվածներին նետած
    մարտահրավերների հետևանքներ են:
  • 2:50 - 2:53
    Աստվածներին հաճոյանալու
    ցանկությունը այնքան մեծ էր,
  • 2:53 - 2:57
    որ հին հույները իրենց օջախ էին
    հյուրընկալում բոլոր անծանոթներին,
  • 2:57 - 2:59
    քանի որ վախենում էին,
  • 2:59 - 3:02
    որ դրանք կարող էին լինել մարդկային
    կերպարանք առած աստվածները:
  • 3:02 - 3:05
    Հյուրընկալության հին ավանդույթը
    կոչվում էր «թեոքսենիա»:
  • 3:05 - 3:10
    Այն ներառում էր հյուրերին հարմատավետ
    կացարանով, սնունդով ապահովելը,
  • 3:10 - 3:13
    իսկ հյուրերը իրենց հերթին պարտքը
    բարեխղճորեն վերադարձնում էին,
  • 3:13 - 3:15

    ըստ հնարավորության, նվերներով:
  • 3:15 - 3:18
    Թեոքսենիան իր կարևոր տեղն ունի
    «Ոդիսականում»,
  • 3:18 - 3:22
    որտեղ Ոդիսևսը իր թափառանքների ընթացքում
    մշտական հյուրի դերում է,
  • 3:22 - 3:27
    մինչդեռ, իր բացակայության ժամանակ
    իր կինը՝ Պենելոպեն է մշտական հյուրընկալի դերում:
  • 3:27 - 3:31
    Ոդիսականը լուսաբանում է Ոդիսևսի
    ճամփորդության տարիները,
  • 3:31 - 3:36
    սակայն պատմությունը սկիզբ է առնում
    գործողությունների թոհուբոհում:
  • 3:36 - 3:41
    Տրոյական պատերազմից տասը տարի անց,
    մեր հերոսը հայտնվում է վտարված մի կղզում,
  • 3:41 - 3:45
    որը հեռու է հայրենի Իթակեից
    ու իր ընտանիքից,
  • 3:45 - 3:48
    որին նա քսան տարի չի տեսել:
  • 3:48 - 3:52
    Քանի որ Ոդիսևսը զայրացրել էր
    ծովերի աստված` Պոսեյդոնին
    կուրացնելով նրա որդուն` կիկլոպին,
  • 3:52 - 3:57
    նրա ճամփորդությանը տուն
    անընդհատ ինչ-որ բան խնգարում է:
  • 3:57 - 4:01
    Մինչ հայրենի տանը խռովություն կսկսվեր,
    իսկ աստվածները կտնօրինեին իր բախտը,
  • 4:01 - 4:04
    Ոդիսևսը նկարագրում է այս կորած տարիների
    իր արկածները:
  • 4:04 - 4:08
    «Ոդիսականի» մասին
    ամենազարմանալի փաստերից մեկը այն է,
  • 4:08 - 4:12
    թե ինչքան քիչ է մեզ հայտնի
    տեքստի ժամանակահատվածի
  • 4:12 - 4:15
    և մանրամասների մասին:
  • 4:15 - 4:18
    Պատմաբանները, լեզբանները և հնագետները
  • 4:18 - 4:21
    դարեր շարունակ փնտրել են
    Տրոյայի ավերակները
  • 4:21 - 4:24
    և փորձել բացահայտել
    Ոդիսևսի այցելած կղզիները:
  • 4:24 - 4:29
    Իր հերոսի նման, 24 գլխից կազմված էպոսը
    իր ուրույն ճանապարհն է անցել՝
  • 4:29 - 4:32
    ավանդությունների ու պատմության միջով,
  • 4:32 - 4:35
    որպեսզի այս զարմանահրաշ
    պատմությունը հասնի մեզ:
Title:
Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ «Ոդիսականը» կարդալիս - Ջիլլ Դեշ
Description:

Ամբողջական դասը՝ ed.ted.com/lessons/everything-you-need-to-know-to-read-homer-s-odyssey-jill-dash
Մարդակեր հսկայի հետ առճակատումը, կախարդը, որը մարդկանց խոզերի է վերածում, անհայտ կորած թագավորը, ով վերադարձնում է իր գահը:Այս դրվագներից յուրաքանչյուրը առանձին հրաշալի պատմություններ են, սակայն դրանք «Ոդիսականի» մի գլուխն են կազմում՝ 12,000 տողանի պոեմի, որը նկարագրում է Հին Հունաստանի պատմությունը, ավանդությունները, լեգենդները: Ինչպե՞ս հեշտ ընկալել այս ծավալուն տեքստը: Ջիլլ Դեշը ներկայացնում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ «Ոդիսականը» կարդալիս:
Դասը պատրաստեց Ջիլլ Դեշը, անիմացիան՝ Դեյվիդ Փրայսը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:57

Armenian subtitles

Revisions