Return to Video

Ոչ ոք չպետք է մահանա բժշկից շատ հեռու ապրելու պատճառով

  • 0:01 - 0:04
    Ես ուզում եմ կիսվել ձեզ հետ նրանով,
    ինչ հայրս է ինձ սովորեցրել.
  • 0:05 - 0:08
    ոչ մի իրավիճակ մշտական չէ:
  • 0:09 - 0:12
    Դա դաս է, որով նա կիսվում էր
    ինձ հետ կրկին ու կրկին,
  • 0:12 - 0:16
    և ես դժվարությամբ հասկացա,
    որ այն ճիշտ է:
  • 0:17 - 0:20
    Այստեղ ես չորրորդ դասարանում եմ:
  • 0:20 - 0:23
    Սա իմ տարեգրքի լուսանկարն է`
    արված դասարանումս, դպրոցումս,
  • 0:23 - 0:25
    որը գտնվում է Մոնրովիայում, Լիբերիա:
  • 0:26 - 0:30
    Ծնողներս գաղթել են Հնդկաստանից
    դեպի Արևմտյան Աֆրիկա 1970-ականներին,
  • 0:30 - 0:32
    և ես արտոնություն ունեի այնտեղ մեծանալու:
  • 0:34 - 0:35
    Ես ինը տարեկան էի,
  • 0:35 - 0:37
    սիրում էի ֆուտբոլի գնդակով խաղալ
  • 0:37 - 0:39
    և տարված էի մաթեմատիկայով
    ու գիտություններով:
  • 0:39 - 0:43
    Ես այնպիսի կյանք էի ապրում,
    որ իրոք ցանկացած երեխա կերազեր ապրել:
  • 0:45 - 0:48
    Բայց ոչ մի իրավիճակ մշտական չէ:
  • 0:48 - 0:51
    1989 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին
  • 0:51 - 0:54
    Լիբերիայում քաղաքացիական պատերազմ բռնկվեց:
  • 0:55 - 0:57
    Պատերազմը սկսվեց գյուղական ծայրամասում,
  • 0:57 - 1:01
    և ամիսների ընթացքում ապստամբ զորքերը
    երթով շարժվեցին դեպի մեր հայրենի քաղաքը:
  • 1:01 - 1:02
    Դպրոցս փակվեց,
  • 1:02 - 1:06
    և երբ ապստամբ զորքերը գրավեցին
    միակ միջազգային օդանավակայանը,
  • 1:06 - 1:08
    մարդիկ սկսեցին խուճապի մատնվել և փախչել:
  • 1:10 - 1:13
    Մի առավոտ մայրս եկավ, դուռը թակեց և ասաց.
    «Ռաջ, հավաքի՛ր իրերդ,
  • 1:13 - 1:14
    մենք պետք է գնանք»:
  • 1:15 - 1:17
    Մենք շտապեցինք դեպի քաղաքի կենտրոնը,
  • 1:17 - 1:21
    և այնտեղ ասֆալտի վրա
    բաժանվեցինք երկու շարքերի:
  • 1:23 - 1:25
    Ես ընտանիքիս հետ կանգնեցի մի շարքում,
  • 1:25 - 1:28
    և մենք խցկվեցինք փրկարարական ինքնաթիռի
  • 1:28 - 1:29
    բեռնախցիկի մեջ:
  • 1:29 - 1:32
    Այնտեղ նստարանի վրա
    նստած էի սրտիս արագ բաբախյունով:
  • 1:32 - 1:35
    Երբ ես դուրս նայեցի բաց անցքից,
  • 1:35 - 1:38
    Լիբերիայից հարյուրավոր մարդկանց
    տեսա մեկ այլ շարքում`
  • 1:38 - 1:40
    երեխաները իրենց մեջքին ամրացված:
  • 1:41 - 1:43
    Երբ նրանք փորձեցին ներս ցատկել մեզ հետ,
  • 1:43 - 1:46
    ես տեսա, որ զինվորները
    թույլ չտվեցին նրանց:
  • 1:47 - 1:48
    Նրանց թույլատրված չէր փախչել:
  • 1:49 - 1:51
    Մենք բախտավորներից էինք:
  • 1:51 - 1:53
    Մենք կորցրեցինք ինչ ունեինք,
  • 1:53 - 1:56
    բայց վերաբնակվեցինք Ամերիկայում
  • 1:56 - 1:59
    և որպես ներգաղթյալներ`օգնություն
    ստացանք աջակիցների համայնքից,
  • 1:59 - 2:00
    որը մեր շուրջն էր համախմբվել:
  • 2:02 - 2:04
    Նրանք ընտանիքիս իրենց տուն տարան,
  • 2:04 - 2:05
    եղան իմ մենթորը:
  • 2:06 - 2:08
    Օգնեցին հորս բացել հագուստի խանութ:
  • 2:08 - 2:11
    Որպես դեռահաս`
    այցելում էի հորս շաբաթվա վերջին,
  • 2:11 - 2:13
    որպեսզի օգնեի
    նրան վաճառել բոթասներ և ջինսեր:
  • 2:13 - 2:15
    Եվ ամեն անգամ, երբ բիզնեսը վատ էր գնում,
  • 2:15 - 2:18
    նա ինձ հիշեցնում էր այդ խոսքերը.
  • 2:18 - 2:20
    ոչ մի իրավիճակ մշտական չէ:
  • 2:21 - 2:25
    Այդ խոսքերը, ծնողներիս հաստատակամությունը
    և աջակիցների համայնքը
  • 2:25 - 2:28
    ինձ համար հնարավորություն
    ստեղծեցին համալսարան
  • 2:28 - 2:29
    և ի վերջո բժշկական դպրոց գնալը:
  • 2:30 - 2:33
    Պատերազմի ժամանակ մի պահ
    հույսերս փշրվեցին,
  • 2:34 - 2:35
    բայց նրանց շնորհիվ
  • 2:35 - 2:38
    հնարավորություն ունեցա
    հետապնդել բժիշկ դառնալու երազանքս:
  • 2:39 - 2:41
    Իմ իրավիճակը փոխվել էր:
  • 2:43 - 2:45
    15 տարի էր անցել այդ
    օդանավակայանից փախչելուցս,
  • 2:45 - 2:48
    բայց երկու գծերի մասին
    հիշողությունը մտքիցս դուրս չէր եկել:
  • 2:48 - 2:51
    Ես բժշկականի ուսանող էի մոտ 20 տարեկանում
  • 2:51 - 2:52
    և ուզում էի վերադառնալ,
  • 2:52 - 2:56
    որպեսզի տեսնեի կարող էի օգտակար
    լինել այն մարդկանց, ում ետևում էինք թողել:
  • 2:56 - 2:57
    Բայց երբ ես վերադարձա,
  • 2:57 - 2:59
    բացարձակ ավերածություն էր:
  • 2:59 - 3:01
    Պատերազմը մեզ թողել էր ընդամենը 51 բժիշկ`
  • 3:01 - 3:03
    4 միլիոն բնակչություն
    ունեցող երկրին ծառայելու:
  • 3:03 - 3:07
    Կարծես Սան Ֆրանցիսկո քաղաքը լինի`
    ընդամենը 10 բժիշկներով:
  • 3:07 - 3:10
    Եթե դուք հիվանդանայիք քաղաքում
    որտեղ միայն մի քանի բժիշկ է մնացել
  • 3:10 - 3:13
    միգուցե հնարավորություն
    կունենայիք ողջ մնալու:
  • 3:13 - 3:16
    Բայց եթե հիվանդանայիք հեռավոր, գյուղական
    անձրևային անտառներով համայնքներում,
  • 3:16 - 3:19
    մոտակա կլինիկա հասնելու
    համար օրեր է պահանջվում-
  • 3:19 - 3:21
    տեսնում էի, ինչպես են հիվանդները մահանում
  • 3:21 - 3:23
    պայմաններից, որոնցից չպետք է մահանան,
  • 3:23 - 3:26
    այդ ամենը նրա պատճառով, որ
    ինձ մոտ չափազանց ուշ էին հասնում:
  • 3:26 - 3:29
    Պատկերացրեք ունեք 2 տարեկան երեխա,
    ով մի առավոտ տենդով է արթնանում է դուք
  • 3:29 - 3:31
    հասկանում եք,նա կարող է
    մալարիայով հիվանդ լինել
  • 3:31 - 3:34
    և դուք գիտեք, որ միակ ճանապարհը նրան
    անհրաժեշտ դեղ տալու
  • 3:34 - 3:35
    գետի հունի մոտ տանելն է,
  • 3:35 - 3:38
    նավակ նստելը, դեպի մյուս կողմ թիավարելը
  • 3:38 - 3:40
    և այնուհետև անտառով քայլելը
    մինչև երկու օր`
  • 3:40 - 3:42
    մոտակա կլինիկան հասնելու համար:
  • 3:42 - 3:45
    Մեկ միլիարդ մարդիկ ապրում են
    աշխարհի ամենահեռավոր համայնքներում,
  • 3:45 - 3:49
    չնայածառաջխաղացումներին, որոնք մենք
    ունենք բժշկությունում և տեխնոլոգիաներում,
  • 3:49 - 3:52
    մեր նորարարությունները վերջին
    մղոնին չեն հասնում:
  • 3:52 - 3:54
    Այս համայնքները ետևում են մնացել,
  • 3:54 - 3:56
    որովհետև կարծել են`
    չափազանց դժվար է հասնելը և
  • 3:56 - 3:57
    չափազանց դժվար է օգտակար լինելը:
  • 3:58 - 4:00
    Հիվանդությունը համընդհանուր է;
  • 4:00 - 4:02
    բուժման հնարավորությունը` ոչ:
  • 4:02 - 4:05
    Եվ սա գիտակցելը կրակ վառեց իմ հոգում:
  • 4:05 - 4:09
    Ոչ ոք չպետք է մահանա բժշկից կամ
    կլինիկայից շատ հեռու ապրելու պատճառով:
  • 4:09 - 4:12
    Ոչ մի իրավիճակ չպետք է մշտական լինի:
  • 4:13 - 4:16
    Եվ օգնությունն այս դեպքում դրսից չեկավ,
  • 4:16 - 4:18
    այն իրականում ներսից եկավ:
  • 4:18 - 4:20
    Այն հենց համայնքներից եկավ:
  • 4:20 - 4:22
    Նա Մուսուն է:
  • 4:22 - 4:23
    Արտասովոր էր Լիբերիայում,
  • 4:23 - 4:27
    որտեղ շատ աղջիկներ հնարավորություն
    չունեցան ավարտելու հիմնական դպրոցը,
  • 4:27 - 4:29
    Մուսուն հաստատակամ եղավ:
  • 4:30 - 4:32
    18 տարեկանում նա ավարտեց ավագ դպրոցը
  • 4:32 - 4:34
    և վերադարձավ իր համայնք:
  • 4:35 - 4:37
    Տեսավ, որ բուժում չէին ստանում
    հիվանդությունների համար,
  • 4:37 - 4:40
    որոնց համար անհրաժեշտ է բուժում ստանալ -
  • 4:40 - 4:43
    մահացու հիվանդություններ,
    ինչպիսիք են մալարիան և թոքաբորբը:
  • 4:43 - 4:45
    Այնպես որ նա գրանցվեց որպես կամավոր:
  • 4:46 - 4:49
    Մուսուի պես միլիոնավոր կամավորներ կան
    մեր երկրագնդի տարբեր գյուղական մասերում
  • 4:50 - 4:51
    և մենք մտածում էինք - Մուսուի
  • 4:51 - 4:55
    նման համայնքի անդամները կարող էին
    իսկապես օգնել լուծելու անլուծելի հարց:
  • 4:56 - 4:59
    Մեր առողջապահական համակարգը
    կառուցված է այնպես,
  • 4:59 - 5:03
    որ հիվանդության ախտորոշման
    և դեղորայքի նշանակման աշխատանքները
  • 5:03 - 5:06
    սահմանափակված են ինձ նման
    բուժքույրերի եւ բժիշկների թիմով:
  • 5:06 - 5:09
    Բուժքույրերն ու բժիշկները
    կենտրոնացված են քաղաքներում,
  • 5:09 - 5:12
    այսինքն` գյուղական համայնքները,
    Մուսուինի նման, ետևում են թողնվել:
  • 5:13 - 5:15
    Մենք սկսեցինք որոշ հարցեր տալ.
  • 5:15 - 5:17
    Ի՞նչ կլինի, եթե բարեփոխենք
    բուժօգնության համակարգը:
  • 5:17 - 5:20
    Ի՞նչ կլինի, եթե այնպես անելնք,
    որ Մուսուի նման համայնքի
  • 5:20 - 5:23
    անդամները մեր բժշկական թիմի մի մասնիկը
    կամ նույնիսկ գլխավորը լինեն:
  • 5:23 - 5:27
    Ի՞նչ կլինի, եթե Մուսուն կարողանա
    օգնել մեզ քաղաքային կլինիկաներից
  • 5:27 - 5:30
    բժ. օգնություն հասցնի հարևանի դռների մոտ:
  • 5:31 - 5:33
    Մուսուն 48 տարեկան էր, երբ հանդիպեցի նրան:
  • 5:34 - 5:37
    Եվ չնայած նրա ապշեցուցիչ տաղանդին
    և հաստատակամությանը`
  • 5:37 - 5:40
    նա 30 տարի վարձատրվող աշխատանք չի ունեցել:
  • 5:41 - 5:44
    ՈՒրեմն` ի՞նչ կլինի,
    եթե տեխնոլոգիան աջակցեր նրան:
  • 5:44 - 5:49
    Ի՞նչ կլիներ, եթե կարողանայինք
    վերապատրաստել նրան,
  • 5:49 - 5:51
    իրական դեղորայքով տրամադրել
  • 5:52 - 5:55
    և իրական աշխատանք տալ:
  • 5:56 - 6:01
    2007 թվականին ես փորձում էի
    այս հարցերին պատասխանել,
  • 6:01 - 6:03
    և ես ու կինս ամուսնանալու էինք այդ տարի:
  • 6:04 - 6:09
    Մենք մեր հարազատներին խնդրեցինք,
    որ հարսանեկան նվերներ չտան
  • 6:09 - 6:10
    այլ որոշակի գումար նվիրաբերեն,
  • 6:10 - 6:13
    որպեսզի կարողանայինք ունենալ
    որոշակի սկզբնական գումար` բացելու ՀԿ:
  • 6:14 - 6:17
    Ես հավատացնում եմ ձեզ,
    ես շատ ավելի ռոմանտիկ եմ:
  • 6:17 - 6:18
    (Ծիծաղ)
  • 6:18 - 6:21
    Արդյունքում ունեցանք 6000 դոլար,
  • 6:21 - 6:23
    միավորվեցինք ամերիկացիների հետ ու որոշ
  • 6:23 - 6:25
    մարդկանց, Լիբերիայից,
    մեկնարկեցինք Last Mile Health ՀԿ-ն:
  • 6:25 - 6:30
    Մեր նպատակը բուժաշխատող բերելն է,
    ով հասանելի կլինի բոլորին, ամենուրեք:
  • 6:30 - 6:32
    Մենք մշակեցինք երեք քայլանոց գործընթաց`
  • 6:32 - 6:35
    վերապատրաստել,դեղորայք
    ու սարքավորումներ տրամադրել
  • 6:35 - 6:38
    և վճարել, որպեսզի Մուսուի նման կամավորների
    մեջ խորապես ներդրվի
  • 6:38 - 6:39
    պարապրոֆեսիոնալիզմը
  • 6:39 - 6:41
    համայնքի բուժաշխատող
    դառնալու ցանկությունը:
  • 6:41 - 6:46
    Նախ վերապատրաստեցինք Մուսուին`կանխելու,
    ախտորոշելու և բուժելու ամենատարածված
  • 6:46 - 6:49
    10 հիվանդությունները, որոնցով
    ընտանիքները տառապում են իր գյուղում:
  • 6:50 - 6:53
    Բուժքույրի ղեկավարն ամենամիս
    այցելում էր նրան վերապատրաստելու համար:
  • 6:54 - 6:56
    Մենք նրան տրամադրեցինք
    արդի բժշկական տեխնոլոգիաներով,
  • 6:56 - 7:00
    ինչպես այս 1 դոլարանոց
    մալարիայի արագ անալիզն է
  • 7:00 - 7:04
    և այն դրեցինք մեջքի պայուսակի մեջ,
    որը լի էր դեղորայքով ինչպիսին սա է`
  • 7:04 - 7:06
    բուժելու թոքաբորբի նման վարակները
  • 7:07 - 7:08
    և կարևորը`
  • 7:08 - 7:12
    սմարթֆոն, որն իրեն կօգներ հետևել
    և զեկուցել համաճարակի վերաբերյալ:
  • 7:13 - 7:16
    Վերջապես մենք գնահատեցինք
    արժանապատվությունը Մուսուի աշխատանքւմ:
  • 7:16 - 7:19
    Լիբերիայի կառավարության հետ
    ստեղծեցինք պայմանագիր,
  • 7:19 - 7:20
    վճարեցինք նրան
  • 7:20 - 7:22
    և հնարավորություն տվեցինք
    ունենալու իրական աշխատանք:
  • 7:22 - 7:24
    Եվ նա ապշեցուցիչ է:
  • 7:24 - 7:27
    Մուսուն սովորել է
    ավելի քան 30 բժշկական հմտություններ`
  • 7:27 - 7:30
    թերսնուցման համար
    երեխաներին ստուգելուց սկսած
  • 7:30 - 7:33
    մինչև սմարթֆոնի միջոցով երեխայի
    հազի պատճառը գնահատելը,
  • 7:33 - 7:36
    ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց աջակցելը
  • 7:36 - 7:40
    և հիվանդներին, ովքեր կորցրել են իրենց
    վերջույթները, հետագա խնամքով ապահովելը:
  • 7:42 - 7:44
    Որպես մեր թիմի մասնիկ աշխատելը,
  • 7:44 - 7:45
    որպես պարապրոֆեսիոնալներ,
  • 7:45 - 7:48
    համայնքի բուժաշխատողներ
    աշխատելը կարող է օգնել երաշխավորել,
  • 7:48 - 7:50
    որ ձեր ընտանեկան բժշկի արածների մեծ մասը
  • 7:50 - 7:54
    հասնում են այն վայրեր, ուր շատ ընտանեկան
    շբժիշկներ երբեք չէին կարող հասնել:
  • 7:54 - 7:57
    Իմ սիրած գործերից մեկը համայնքի
    բուժաշխատողների միջոցով
  • 7:57 - 7:58
    հիվանդներին խնամելն է:
  • 7:58 - 8:01
    Այսպիսով անցած տարի այցելում էի A.B.-ին,
  • 8:01 - 8:04
    և ինչպես Մուսուն, A.B.-ն նույնպես
    դպրոց հաճախելու հնարավորություն է ունեցել:
  • 8:04 - 8:08
    Նա միջնակարգ դպրոցում էր, 8-րդ դասարանում,
  • 8:08 - 8:09
    երբ նրա ծնողները մահացան:
  • 8:09 - 8:11
    Նա որբ դարձավ
    և ստիպված էր դուրս գալ դպրոցից:
  • 8:13 - 8:17
    Անցած տարի մենք վարձեցինք և վերապատրաս-
    տեցինք A.B.-ին որպես համայնքի բուժաշխատող:
  • 8:18 - 8:21
    Եվ երբ նա տնից տուն զանգեր էր կատարում,
  • 8:21 - 8:23
    նա հանդիպեց Փրինց անունով այս փոքր տղային,
  • 8:23 - 8:27
    ում մայրը խնդիր ուներ
    նրան կրծքով կերակրելու,
  • 8:27 - 8:30
    և վեց ամսականում Փրինցը սկսել էր թուլանալ:
  • 8:30 - 8:33
    A.B.ն նոր էր սովորել օգտագործել
    այս գունավոր կոդավորված չափիչ ժապավենը,
  • 8:34 - 8:37
    որը փաթաթվում է երեխայի վերին
    թևի շուրջ` ախտորոշելու թերսնուցումը:
  • 8:37 - 8:39
    A.B.-ն նկատեց, որ Փրինցը կարմիր գոտում էր,
  • 8:40 - 8:41
    ինչը նշանակում էր,
    պետք է հոսպիտալացվեր:
  • 8:41 - 8:44
    Այսպիսով A.B.-ն Փրինցին
    և իր մայրիկին գետի մոտ տարավ,
  • 8:44 - 8:45
    նավակ նստեցին
  • 8:45 - 8:48
    և 4 ժամ թիավարեցին
    հիվանդանոց հասնելու համար:
  • 8:48 - 8:50
    Ավելի ուշ, երբ Փրինցը դուրս գրվեց,
  • 8:51 - 8:55
    A.B.-ն սովորեցրեց նրա մայրիկին`ինչպես
    սննդային հավելումով կերակրել երեխային:
  • 8:56 - 8:58
    Մի քանի ամիս առաջ
  • 8:58 - 9:01
    A.B.-ն տարավ ինձ Փրինցին այցելելու,
    և նա թմբլիկ փոքրիկ տղա է:
  • 9:01 - 9:02
    (Ծիծաղ)
  • 9:02 - 9:05
    Նա իր կարևորագույն փուլին է հասնում,
    կանգնեցրել է ինքն իրեն
  • 9:06 - 9:07
    և նույնիսկ սկսում է մի քանի բառ ասել:
  • 9:07 - 9:10
    Ես այնքան ոգեշնչված եմ
    համայնքի բուժաշխատողներով:
  • 9:10 - 9:12
    Հաճախ եմ հարցնում նրանց,
    ինչու են անում ամենը
  • 9:12 - 9:14
    և երբ ես հարցրեցի A.B.-ին,
  • 9:15 - 9:19
    նա ասաց. «Բժիշկ, դպրոցից դուրս
    գալուց հետո սա առաջին անգամն է, որ
  • 9:19 - 9:21
    հնարավորություն եմ ունենում գրիչ բռնել,
  • 9:22 - 9:24
    որպեսզի գրեմ: ՈՒղեղս թարմանում է:
  • 9:26 - 9:30
    A.B.-ի և Մուսուի պատմությունները
    հիմնարար բան են սովորեցրել ինձ
  • 9:30 - 9:31
    մարդկային լինելու մասին:
  • 9:32 - 9:34
    Մյուսներին օգնելու մեր կամքը
  • 9:35 - 9:39
    կարող է իսկապես օգնել մեզ
    վերափոխել մեր իսկ վիճակները:
  • 9:40 - 9:44
    Ես այնքան հուզված էի մեր հարևաններին
    օգնելու կամքի հզոր լինելով
  • 9:44 - 9:45
    մի քանի տարի առաջ, երբ
  • 9:46 - 9:48
    մենք համաշխարհային աղետի հետ բախվեցինք:
  • 9:49 - 9:50
    2013 թվականի դեկտեմբերին,
  • 9:50 - 9:54
    մեր սահմանից այն կողմ, Գվինեայում,
    անձրևային անտառներում մի բան պատահեց:
  • 9:54 - 9:59
    Էմիլ անունով մի երեխա հիվանդացավ փսխումով,
    ջերմությամբ և փորլուծությամբ:
  • 9:59 - 10:01
    Նա ապրում էր տարածքում՝
    ճանապարհները խղճուկ էին
  • 10:01 - 10:04
    և բուժաշխատողների խիստ պակաս էր զգացվում:
  • 10:05 - 10:06
    Էմիլը մահացավ,
  • 10:06 - 10:08
    մի քանի շաբաթ անց իր քույրը մահացավ,
  • 10:08 - 10:10
    իսկ մի քանի շաբաթ անց նրա մայրը մահացավ:
  • 10:10 - 10:13
    Եվ այս հիվանդությունը
    տարածվում էր մի համայնքից մյուսը:
  • 10:13 - 10:15
    Եվ դա այնքան ժամանակ, մինչև երեք ամիս անց
  • 10:15 - 10:18
    աշխարհը ճանաչեց, որ դա Էբոլա է:
  • 10:18 - 10:21
    Երբ ամեն րոպե հաշված էր
    մենք արդեն կորցրել էինք ամիսներ,
  • 10:21 - 10:24
    և այդ ժամանակ վիրուսը վայրի կերպով
    տարածվում էր Արևմտյան Աֆրիկայում,
  • 10:25 - 10:27
    և բնականաբար աշխարհի մյուս մասերում:
  • 10:27 - 10:30
    Ավիաընկերությունները սկսում էին
    չեղյալ հայտարարել չվերթները:
  • 10:30 - 10:31
    Ճգնաժամի գագաթնակետին,
  • 10:31 - 10:36
    երբ մենք իմացանք, որ 1.4 միլիոն
    մարդ հնարավոր է վարակված լինի,
  • 10:36 - 10:39
    երբ իմացանք որ նրանցից
    շատերը կարող են մահանալ,
  • 10:39 - 10:42
    երբ մենք համարյա
    ամբողջությամբ կորցրել էինք հույսը,
  • 10:44 - 10:47
    ես հիշում եմ մեզ կանգնած անձրևային
    անտառում մի խումբ
  • 10:47 - 10:49
    բուժաշխատողների հետ
    որտեղ այս ամենը կատարվել էր:
  • 10:49 - 10:52
    Մենք օգնում էինք նրանց
    և նրանց հագցնում դիմակներ,
  • 10:52 - 10:54
    ձեռնոցներ և հագուստներ, նրանց անհրաժեշտ
  • 10:54 - 10:56
    էր վիրուսից զերծ մնալու համար
  • 10:56 - 10:59
    մինչ նրանք օգնում էին իրենց հիվանդներին:
  • 10:59 - 11:01
    Ես հիշում եմ վախը իրենց աչքերում:
  • 11:02 - 11:07
    Եվ հիշում եմ ողջ գիշերը արթուն մնալիս, վա-
    խենալով,արդյոք ճիշտ որոշում եմ կայացրել
  • 11:09 - 11:10
    նրանց այս դաշտում պահելով:
  • 11:11 - 11:15
    Երբ Էբոլան սպառնում էր
    ծնկի բերել մարդկությանը,
  • 11:15 - 11:19
    Լիբերիայի համայնքի բուժաշխատողները
    վախի չէին մատնվել:
  • 11:20 - 11:22
    Նրանք անում էին այն, ինչ միշտ են արել.
  • 11:22 - 11:25
    նրանք օգնում էին իրենց հարևաններին:
  • 11:26 - 11:29
    Լիբերիայի համայնքի անդամները
    ճանաչեցին Էբոլայի ախտանիշները,
  • 11:29 - 11:33
    միավորվեցին բուժքույրերի և բժիշկների հետ,
    նրանք փնտրում էին հիվանդներ
  • 11:33 - 11:35
    և նրանց խնամում:
  • 11:35 - 11:38
    Նրանք գտան հազարավոր մարդկանց,
    ովքեր վարակվել էին վիրուսով
  • 11:38 - 11:40
    և օգնեցին փոխանցման շղթան կոտրել:
  • 11:40 - 11:44
    Մի քանի տասնյակ հազարավոր բուժաշխատողներ
    վտանգի ենթարկելով
  • 11:44 - 11:47
    իրենց իսկ կյանքը օգնում էին վիրուսը
    ոչնրացնել և դադարեցնել այն:
  • 11:48 - 11:53
    (Ծափահարություն)
  • 11:55 - 11:58
    Այսօր, Էբոլան հսկողության տակ է
    Արևմտյան Աֆրիկայում,
  • 11:58 - 12:00
    և մենք սովորել ենք մի քանի բան:
  • 12:00 - 12:03
    Հասկացանք, որ գյուղական առողջապահության
    կույր կետերը
  • 12:03 - 12:05
    կարող են հանգեցնել թեժ կետերի,
  • 12:05 - 12:07
    և որ դա մեզ բոլորիս մեծ ռիսկի է ենթարկում:
  • 12:08 - 12:10
    Սովորեցինք, որ ամենաարդյունավետ
    արտակարգ իրավիճակների
  • 12:10 - 12:12
    համակարգը դա ամենօրյա համակարգն է,
  • 12:12 - 12:15
    և որ այդ համակարգը պետք է
    հասնի բոլոր համայնքներում,
  • 12:15 - 12:17
    ներառյալ Էմիլի համայնքի
    նման գյուղական համայնքը:
  • 12:19 - 12:20
    Եվ ամենակարևորը,
  • 12:20 - 12:23
    մենք սովորեցինք Լիբերիայի համայնքի
    բուժաշխատողների խիզախությունից
  • 12:23 - 12:27
    այն է, որ մենք` մարդիկ, չենք
    սահմանվում այն պայմաններով, որ ապրում ենք,
  • 12:27 - 12:29
    անկախ նրանից,որքան անհույս են դրանք թվում:
  • 12:30 - 12:32
    Սահմանվում ենք նրանով
    ինչպես ենք պատասխանում:
  • 12:34 - 12:36
    Վերջին 15 տարում,
  • 12:37 - 12:39
    ես տեսել եմ ուժը
  • 12:39 - 12:43
    ամենօրյա քաղաքացիների բուժաշխատողների`
  • 12:43 - 12:45
    ամենօրյա հերոսների փոխելու մտքի:
  • 12:46 - 12:48
    Եվ ես տեսել եմ դա կիրառելուց ամենուր,
  • 12:48 - 12:50
    սկսած Աֆրիկայի
    անտառային համայնքներից,
  • 12:50 - 12:52
    մինչև Ալասկայի գյուղական համայքները:
  • 12:53 - 12:54
    Ճիշտ է,
  • 12:54 - 12:57
    այս բուժաշխատողները չեն կատարում
    նյարդային վիրահատություններ,
  • 12:57 - 12:59
    բայց նրանք հնարավոր են դարձնում
  • 12:59 - 13:02
    հասանելի խնամքը բոլորին և ամենուր:
  • 13:04 - 13:05
    Եվ ինչ հիմա?
  • 13:06 - 13:10
    Մենք գիտենք, որ դեռ միլիոնավոր
    մարդիկ են մահանում
  • 13:10 - 13:11
    կանխելի հիանդություններից
  • 13:11 - 13:13
    աշխարհի գյուղական համայնքներում:
  • 13:13 - 13:17
    Եվ գիտենք, որ այս մահացություներից
    շատերը տեղի են ունենում
  • 13:17 - 13:19
    այս 75 կապույտով նշված երկրներում:
  • 13:20 - 13:21
    Մենք նաև գիտենք,
  • 13:21 - 13:24
    որ եթե մենք սովորեցնենք բուժաշխատողների
  • 13:24 - 13:28
    մի բանակի թեկուզ 30
    կյանք փրկող հմտություններ,
  • 13:29 - 13:33
    մենք կկարողանանք փրկել համարյա
    30 միլիոն մարդու կյանքը մինչ 2030 թվականը:
  • 13:34 - 13:38
    30 ծառայություն կարող է փրկել30 միլիոն
    մարդու կյանքը մինչ 2030 թվականը:
  • 13:38 - 13:40
    Դա միայն նշմարում չէ,
  • 13:40 - 13:42
    մենք ապացուցում ենք,որ դա հնարավոր է:
  • 13:42 - 13:43
    Լիբերիայում,
  • 13:43 - 13:47
    Լիբերական կառավարությունը պատրաստում է
    հազարավոր աշխատողների Ա.Բ.-ի և Մուսուի պես
  • 13:47 - 13:49
    Էբոլայից հետո,
  • 13:49 - 13:52
    երկրում յուրաքանչյուր երեխայի
    և ընտանիքի առողջությունը ապահովելու համար:
  • 13:52 - 13:54
    Եվ մենք պատիվ ունենք աշխատել նրանց հետ,
  • 13:54 - 13:57
    համագործակցում ենք մի քանի
    կազմակերպությունների հետ,
  • 13:57 - 13:59
    որոնք աշխատում են այլ երկրներում,
  • 13:59 - 14:01
    որպեսզի նրանց օգնենք անել նույնը:
  • 14:02 - 14:05
    Եթե մենք կարողանանք օգնել այդ երկրներին,
  • 14:06 - 14:07
    մենք կփրկենք միլիոնավոր կյանքեր,
  • 14:07 - 14:09
    և միաժամանակ,
  • 14:09 - 14:10
    կստեղծենք միլիոնավոր աշխատատեղեր:
  • 14:12 - 14:15
    Մենք պարզապես չէինք կարող
    անել այս ամենը առանց տեխնոլոգիայի:
  • 14:15 - 14:18
    Մարդիկ անհանգստանում են, տեխնոլոգիան
    կգողանա իրենց աշխատանքները,
  • 14:18 - 14:21
    բայց երբ խոսքը համայնքային
    բուժաշխատողների մասին է
  • 14:21 - 14:24
    տեխնոլոգիան կենսունակ դեր ունի
    իրենց աշխատանքի ստեղծման գործում:
  • 14:24 - 14:26
    Առանց տեխնոլոգիայի, առանց այս հեռախոսների,
  • 14:26 - 14:29
    առանց այս արագ թեստի,
  • 14:30 - 14:34
    անհնար կլիներ մեզ համար
    աշխատանքի վերցնել Ա.Բ.-ին և Մուսուին:
  • 14:35 - 14:38
    Եվ կարծում եմ ժամանակն է,
    որ տեխ-ն օգնի վերապատրաստել,
  • 14:38 - 14:42
    օգնի վերապատրաստել մարդկանց ավելի արագ
    և ավելի լավ քան երբևէ:
  • 14:43 - 14:44
    Որպես բժիշկ,
  • 14:44 - 14:47
    ես օգտագործում եմ տեխնոլոգիան
    տեղեկացված և ժամանակակից մնալու համար:
  • 14:47 - 14:50
    Oգտագործում եմ հեռախոս,
    հավելվածներ,առցանց դասընթացներ:
  • 14:50 - 14:52
    Բայց երբ Ա.Բ.-ն է ցանկանում սովորել,
  • 14:52 - 14:54
    նա պետք է հետ ցատկի այդ նավակի մեջ
  • 14:55 - 14:57
    և հասնի վերապատրաստման կենտրոն:
  • 14:57 - 14:59
    Եվ երբ Մուսուն է գնում վերապատրաստման,
  • 15:00 - 15:03
    իր մարզիչները դեռևս օգտագործում են
    թղթե գրատախտակներ և մարկերներ:
  • 15:04 - 15:09
    Ինչու նրանք չպետք է ունենան նույն
    հնարավարությունը սովորելու, ինչ ես ունեմ?
  • 15:10 - 15:14
    Եթե ուզում ենք համայնքային նրանք տիրապետեն
    այդ կյանքը փրկող հմտություններին
  • 15:14 - 15:15
    և ավելին,
  • 15:16 - 15:19
    մենք պետք է փոխենք կրթական
    այս հին դպրոցների մոդելը:
  • 15:20 - 15:22
    Տեխնոլոգիան կարող է փոփոխող
    հանգամանք լինել:
  • 15:22 - 15:26
    Ես եղել եմ թվային կրթության
    հեղափոխության հովանու ներքո,
  • 15:26 - 15:29
    որոնցից Khan Academy-ն
    և TEDx-ը առաջատարներն են:
  • 15:30 - 15:33
    Եվ ես մտածեցի որ ժամանակն է.
  • 15:33 - 15:34
    ժամանակն է բախման
  • 15:34 - 15:36
    թվային կրթության հեղափոխության և
  • 15:36 - 15:38
    համայնքային առողջապահության հեղափոխության:
  • 15:39 - 15:43
    Եվ դա ինձ բերեց TED-ի մրցանակի ցանկության:
  • 15:44 - 15:46
    Ես ցանկանում եմ -
  • 15:46 - 15:48
    որ դուք օգնեք համալրել աշխարհին
  • 15:48 - 15:52
    հայտնի ամենամեծ համայնքային
    բուժաշխատողների բանակը
  • 15:52 - 15:55
    ստեղծելով Համայնքային Առողջության Ակադեմիա
  • 15:55 - 15:58
    ամաշխարհային հարթակ
    վերապատրաստելու, միավորելու և լիազորելու:
  • 15:59 - 16:00
    (Ծափահարություն)
  • 16:00 - 16:01
    Շնորհակալություն
  • 16:01 - 16:05
    (Ծափահարություն)
  • 16:05 - 16:06
    Շնորհակալություն
  • 16:08 - 16:09
    Միտքը սա է.
  • 16:09 - 16:11
    մենք կստեղծենք և կընտրենք
  • 16:12 - 16:16
    լավագույնը թվային
    կրթության ռեսուրսների միջից:
  • 16:17 - 16:21
    Մենք դա հասանելի կդարձնենք
    համայնքային բուժաշխատողների համար,
  • 16:21 - 16:23
    ներառյալ Ա.Բ.-ն և Մուսուն:
  • 16:23 - 16:26
    Կստանան վիդեո դասեր երեխաներին
    պատվաստումներ տալու մասին
  • 16:26 - 16:29
    և կունենան առցանց դասընթացներ
    իրավիճակների հայտնաբերման վերաբերյալ,
  • 16:29 - 16:31
    որ կախված չմնան թղթե գրատախտակներից:
  • 16:31 - 16:35
    Մենք կօգնենք այդ երկրներին
    հավատարմագրելու այդ աշխատողներին,
  • 16:35 - 16:39
    որպեսզի նրանք չմնան չճանաչված,
    չհարգված խումբ,
  • 16:39 - 16:42
    այլ դառնան հայտնի,
    լիազորված մասնագիտություն,
  • 16:42 - 16:44
    ինչպես բուժքույրերն ու բժիշկները:
  • 16:45 - 16:49
    Եվ մենք կստեղծենք ընկերությունների
    և ձեռնարկատերերի ցանց,որ ստեղծել են
  • 16:49 - 16:51
    նորարարություններ, որոնք
    կարող են փրկել կյանքեր
  • 16:51 - 16:53
    և օգնել աշխատողների ինչպես Մուսուն,
  • 16:53 - 16:56
    այնպես որ կարողանա օգնել
    լավ ծառայել իր համայնքին:
  • 16:57 - 17:00
    Մենք եռանդուն կաշխատենք
    համոզելու կառավարությանը
  • 17:00 - 17:04
    համայնքային բուժաշխատողներին դարձնել իրենց
    առողջապահական ծրագրերի հիմնական օղակ:
  • 17:06 - 17:10
    Մենք նախատեսում ենք թեստավորել
    և նախագծել ակադեմիա Լիբերիայում
  • 17:10 - 17:11
    և մի քանի այլ համագործակցող երկրներում,
  • 17:11 - 17:13
    և հետո դարձնել համաշխարհային,
  • 17:13 - 17:15
    ներառելով Հս. Ամերիկայի
    գյուղական համայնքները:
  • 17:16 - 17:18
    Այս հարթակի ուժով,
  • 17:18 - 17:20
    մենք հավատում ենք,որ երկրները
    ավելի համողված կլինեն,
  • 17:20 - 17:24
    որ առողջապահական հեղափոխությունը
    իրոք հնարավոր է:
  • 17:24 - 17:29
    Իմ երազանքն է, որ այս
    ակադեմիան նպաստի վերապատրասի,
  • 17:29 - 17:31
    հարյուրավոր, հազարավոր
    համայնքային, անդամների,
  • 17:31 - 17:34
    որը կոգնի առողջապահությունը
    տարածել հարևան տարածքներով -
  • 17:34 - 17:35
    նրանցից հարյուր միլիոնավորները,
  • 17:35 - 17:38
    ովքեր ապրում են աշխարհի
    հեռավոր անկյուններում,
  • 17:39 - 17:41
    սկսած Աֆրիկայի անտառային համայնքներից
  • 17:41 - 17:43
    մինչև Ալյասկայի գյուղական համայնքները,
  • 17:43 - 17:47
    սկսած Ապալաչի բլուրներից
    մինչև Աֆղանստանի լեռները:
  • 17:47 - 17:50
    Եթե դուք համամիտ եք այս տեսլականի հետ,
  • 17:50 - 17:53
    ապա այցելեք communityhealthacademy.org
  • 17:54 - 17:55
    և միացեք այս հեղափոխությանը:
  • 17:57 - 18:01
    Մեզ տեղյակ պահեք, եթե դուք, կամ
    Ձեր կազմակերպությունը, կարող է օգնել մեզ,
  • 18:01 - 18:04
    քանի որ մենք փորձում ենք ակադեմիան
    կառուցել մյուս տարի:
  • 18:06 - 18:08
    Հիմա, երբ ես նայում եմ այս սենյակին,
  • 18:08 - 18:11
    ես գիտակցում եմ, որ մեր
    ճանապարհը ինքնակերտված չէր,
  • 18:11 - 18:13
    կառուցված էր ուրիշների կողմից:
  • 18:13 - 18:16
    Եվ այստեղից այնքան շատերն են պատճառ դրա:
  • 18:16 - 18:20
    Մեզ համար մեծ պատիվ է լինել
    այս համայնքի մասնիկը,
  • 18:20 - 18:22
    համայնք, որ պատրաստ է հանձն առնել
    որպես հուսադրող,
  • 18:22 - 18:24
    ինչպիսին այս մեկն է,
  • 18:24 - 18:26
    և ես ցանկանում եմ առաջարկել մի բան,
  • 18:26 - 18:27
    որպես վերջաբան:
  • 18:28 - 18:31
    Ես շատ ավելի շատ եմ մտածում,
    թե ինչ է իմ հայրը ինձ սովորեցրել:
  • 18:32 - 18:34
    Այս օրերին, ես նույնպես հայր եմ դարձել:
  • 18:34 - 18:36
    Ես ունեմ երկու որդի,
  • 18:36 - 18:40
    և իմ կինը և ես նոր ենք իմացել,
    որ նա հղի է մեր երրորդ երեխայով:
  • 18:40 - 18:41
    (Ծափահարություն)
  • 18:41 - 18:42
    Շնորհակալություն
  • 18:42 - 18:44
    (Ծափահարություն)
  • 18:44 - 18:47
    Ես վերջերս խնամում էի մի կնոջ Լիբերիայում,
  • 18:47 - 18:50
    ով իմ կնոջ պես, երրորդ անգամ էր հղիանում:
  • 18:50 - 18:52
    Բայց, ի տարբերություն իմ կնոջ,
  • 18:53 - 18:56
    նախածննդյան խնամք չէր ստացել
    իր երկու երեխաների հետ:
  • 18:58 - 19:02
    Նա ապրում էր անտառի մի մեկուսացած
    համայնքում, որը 100 տարի է
  • 19:02 - 19:03
    առանց առողջապահության մնացելէ
  • 19:05 - 19:06
    մինչև…
  • 19:06 - 19:10
    մինչև անցած տարի, երբ մի բուժքույր
    վերապատրաստեց իր հարևաններին
  • 19:10 - 19:11
    դառնալու համայնքային բուժաշխատող:
  • 19:11 - 19:13
    Այսպիսով ես,
  • 19:13 - 19:17
    տեսնելով հաճախորդին, ով
    իր երկրորդ եռամսյակում էր,
  • 19:17 - 19:20
    հանեցի ուլտրաձայնային
    սարքը ստուգելու նրա երեխային,
  • 19:20 - 19:24
    և նա սկսեց պատմել պատմություններ
    իր առաջին երկու երեխաների մասին,
  • 19:24 - 19:27
    և երբ կատարում էի ուլտրաձայնային
    հետազոտությունը որովայնի վրա,
  • 19:27 - 19:29
    նա կանգնացրեց ինձ գործի կեսին:
  • 19:31 - 19:33
    Նա թեքվեց դեպի ինձ և ասաց.
  • 19:33 - 19:35
    «Բժիշկ, ինչ ձայն է դա»:
  • 19:37 - 19:41
    Առաջին անգամն էր, որ նա լսում էր
    իր երեխայի սրտի բաբախյունը:
  • 19:42 - 19:47
    Եվ նրա աչքերը պայծառացան նույն կերպ,
    ինչ իմ կնոջ և իմ աչքերը վառվեցին,
  • 19:47 - 19:49
    երբ մենք լսեցինք երեխայի սրտի բաբախյունը:
  • 19:52 - 19:54
    Մարդկության ողջ պատմության ընթացքում,
  • 19:54 - 19:58
    հիվանդությունները եղել են համընդհանուր
    իսկ խնամքին հասանելիությունը`ոչ:
  • 19:58 - 20:00
    Ինչպես մի խելացի մարդ մի անգամ ասել է.
  • 20:02 - 20:04
    ոչ մի պայման վերջնական չէ:
  • 20:05 - 20:07
    Ժամանակն է:
  • 20:07 - 20:09
    Ժամանակն է գնալ այնքան,
  • 20:09 - 20:11
    մինչև այս պայմանը փոխենք միասին:
  • 20:12 - 20:13
    Շնորհակալություն
  • 20:13 - 20:17
    (Ծափահարություն)
Title:
Ոչ ոք չպետք է մահանա բժշկից շատ հեռու ապրելու պատճառով
Speaker:
Ռաջ Փանջաբի
Description:

Հիվանդությունը համընդհանուր է, բուժման հնարավորությունը` ոչ:
Բժիշկ Ռաջ Փանջաբին համարձակ տեսլական ունի` առողջապահությունը հասանելի դարձնել բոլորին, ամենուրեք: 2017 թվականի TED-ի մրցանակով, Փանջաբին կառուցում է Համայնքային Առողջապահական Ակադեմիա` մի գլոբալ հարթակ, որի նպատակն է աշխատատեղեր ստեղծելով արդիականացնել համայնքի բուժաշխատողների անհրաժեշտ հմտություններ սովորելը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
20:18

Armenian subtitles

Revisions