Ես ուզում եմ կիսվել ձեզ հետ նրանով, ինչ հայրս է ինձ սովորեցրել. ոչ մի իրավիճակ մշտական չէ: Դա դաս է, որով նա կիսվում էր ինձ հետ կրկին ու կրկին, և ես դժվարությամբ հասկացա, որ այն ճիշտ է: Այստեղ ես չորրորդ դասարանում եմ: Սա իմ տարեգրքի լուսանկարն է` արված դասարանումս, դպրոցումս, որը գտնվում է Մոնրովիայում, Լիբերիա: Ծնողներս գաղթել են Հնդկաստանից դեպի Արևմտյան Աֆրիկա 1970-ականներին, և ես արտոնություն ունեի այնտեղ մեծանալու: Ես ինը տարեկան էի, սիրում էի ֆուտբոլի գնդակով խաղալ և տարված էի մաթեմատիկայով ու գիտություններով: Ես այնպիսի կյանք էի ապրում, որ իրոք ցանկացած երեխա կերազեր ապրել: Բայց ոչ մի իրավիճակ մշտական չէ: 1989 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին Լիբերիայում քաղաքացիական պատերազմ բռնկվեց: Պատերազմը սկսվեց գյուղական ծայրամասում, և ամիսների ընթացքում ապստամբ զորքերը երթով շարժվեցին դեպի մեր հայրենի քաղաքը: Դպրոցս փակվեց, և երբ ապստամբ զորքերը գրավեցին միակ միջազգային օդանավակայանը, մարդիկ սկսեցին խուճապի մատնվել և փախչել: Մի առավոտ մայրս եկավ, դուռը թակեց և ասաց. «Ռաջ, հավաքի՛ր իրերդ, մենք պետք է գնանք»: Մենք շտապեցինք դեպի քաղաքի կենտրոնը, և այնտեղ ասֆալտի վրա բաժանվեցինք երկու շարքերի: Ես ընտանիքիս հետ կանգնեցի մի շարքում, և մենք խցկվեցինք փրկարարական ինքնաթիռի բեռնախցիկի մեջ: Այնտեղ նստարանի վրա նստած էի սրտիս արագ բաբախյունով: Երբ ես դուրս նայեցի բաց անցքից, Լիբերիայից հարյուրավոր մարդկանց տեսա մեկ այլ շարքում` երեխաները իրենց մեջքին ամրացված: Երբ նրանք փորձեցին ներս ցատկել մեզ հետ, ես տեսա, որ զինվորները թույլ չտվեցին նրանց: Նրանց թույլատրված չէր փախչել: Մենք բախտավորներից էինք: Մենք կորցրեցինք ինչ ունեինք, բայց վերաբնակվեցինք Ամերիկայում և որպես ներգաղթյալներ`օգնություն ստացանք աջակիցների համայնքից, որը մեր շուրջն էր համախմբվել: Նրանք ընտանիքիս իրենց տուն տարան, եղան իմ մենթորը: Օգնեցին հորս բացել հագուստի խանութ: Որպես դեռահաս` այցելում էի հորս շաբաթվա վերջին, որպեսզի օգնեի նրան վաճառել բոթասներ և ջինսեր: Եվ ամեն անգամ, երբ բիզնեսը վատ էր գնում, նա ինձ հիշեցնում էր այդ խոսքերը. ոչ մի իրավիճակ մշտական չէ: Այդ խոսքերը, ծնողներիս հաստատակամությունը և աջակիցների համայնքը ինձ համար հնարավորություն ստեղծեցին համալսարան և ի վերջո բժշկական դպրոց գնալը: Պատերազմի ժամանակ մի պահ հույսերս փշրվեցին, բայց նրանց շնորհիվ հնարավորություն ունեցա հետապնդել բժիշկ դառնալու երազանքս: Իմ իրավիճակը փոխվել էր: 15 տարի էր անցել այդ օդանավակայանից փախչելուցս, բայց երկու գծերի մասին հիշողությունը մտքիցս դուրս չէր եկել: Ես բժշկականի ուսանող էի մոտ 20 տարեկանում և ուզում էի վերադառնալ, որպեսզի տեսնեի կարող էի օգտակար լինել այն մարդկանց, ում ետևում էինք թողել: Բայց երբ ես վերադարձա, բացարձակ ավերածություն էր: Պատերազմը մեզ թողել էր ընդամենը 51 բժիշկ` 4 միլիոն բնակչություն ունեցող երկրին ծառայելու: Կարծես Սան Ֆրանցիսկո քաղաքը լինի` ընդամենը 10 բժիշկներով: Եթե դուք հիվանդանայիք քաղաքում որտեղ միայն մի քանի բժիշկ է մնացել միգուցե հնարավորություն կունենայիք ողջ մնալու: Բայց եթե հիվանդանայիք հեռավոր, գյուղական անձրևային անտառներով համայնքներում, մոտակա կլինիկա հասնելու համար օրեր է պահանջվում- տեսնում էի, ինչպես են հիվանդները մահանում պայմաններից, որոնցից չպետք է մահանան, այդ ամենը նրա պատճառով, որ ինձ մոտ չափազանց ուշ էին հասնում: Պատկերացրեք ունեք 2 տարեկան երեխա, ով մի առավոտ տենդով է արթնանում է դուք հասկանում եք,նա կարող է մալարիայով հիվանդ լինել և դուք գիտեք, որ միակ ճանապարհը նրան անհրաժեշտ դեղ տալու գետի հունի մոտ տանելն է, նավակ նստելը, դեպի մյուս կողմ թիավարելը և այնուհետև անտառով քայլելը մինչև երկու օր` մոտակա կլինիկան հասնելու համար: Մեկ միլիարդ մարդիկ ապրում են աշխարհի ամենահեռավոր համայնքներում, չնայածառաջխաղացումներին, որոնք մենք ունենք բժշկությունում և տեխնոլոգիաներում, մեր նորարարությունները վերջին մղոնին չեն հասնում: Այս համայնքները ետևում են մնացել, որովհետև կարծել են` չափազանց դժվար է հասնելը և չափազանց դժվար է օգտակար լինելը: Հիվանդությունը համընդհանուր է; բուժման հնարավորությունը` ոչ: Եվ սա գիտակցելը կրակ վառեց իմ հոգում: Ոչ ոք չպետք է մահանա բժշկից կամ կլինիկայից շատ հեռու ապրելու պատճառով: Ոչ մի իրավիճակ չպետք է մշտական լինի: Եվ օգնությունն այս դեպքում դրսից չեկավ, այն իրականում ներսից եկավ: Այն հենց համայնքներից եկավ: Նա Մուսուն է: Արտասովոր էր Լիբերիայում, որտեղ շատ աղջիկներ հնարավորություն չունեցան ավարտելու հիմնական դպրոցը, Մուսուն հաստատակամ եղավ: 18 տարեկանում նա ավարտեց ավագ դպրոցը և վերադարձավ իր համայնք: Տեսավ, որ բուժում չէին ստանում հիվանդությունների համար, որոնց համար անհրաժեշտ է բուժում ստանալ - մահացու հիվանդություններ, ինչպիսիք են մալարիան և թոքաբորբը: Այնպես որ նա գրանցվեց որպես կամավոր: Մուսուի պես միլիոնավոր կամավորներ կան մեր երկրագնդի տարբեր գյուղական մասերում և մենք մտածում էինք - Մուսուի նման համայնքի անդամները կարող էին իսկապես օգնել լուծելու անլուծելի հարց: Մեր առողջապահական համակարգը կառուցված է այնպես, որ հիվանդության ախտորոշման և դեղորայքի նշանակման աշխատանքները սահմանափակված են ինձ նման բուժքույրերի եւ բժիշկների թիմով: Բուժքույրերն ու բժիշկները կենտրոնացված են քաղաքներում, այսինքն` գյուղական համայնքները, Մուսուինի նման, ետևում են թողնվել: Մենք սկսեցինք որոշ հարցեր տալ. Ի՞նչ կլինի, եթե բարեփոխենք բուժօգնության համակարգը: Ի՞նչ կլինի, եթե այնպես անելնք, որ Մուսուի նման համայնքի անդամները մեր բժշկական թիմի մի մասնիկը կամ նույնիսկ գլխավորը լինեն: Ի՞նչ կլինի, եթե Մուսուն կարողանա օգնել մեզ քաղաքային կլինիկաներից բժ. օգնություն հասցնի հարևանի դռների մոտ: Մուսուն 48 տարեկան էր, երբ հանդիպեցի նրան: Եվ չնայած նրա ապշեցուցիչ տաղանդին և հաստատակամությանը` նա 30 տարի վարձատրվող աշխատանք չի ունեցել: ՈՒրեմն` ի՞նչ կլինի, եթե տեխնոլոգիան աջակցեր նրան: Ի՞նչ կլիներ, եթե կարողանայինք վերապատրաստել նրան, իրական դեղորայքով տրամադրել և իրական աշխատանք տալ: 2007 թվականին ես փորձում էի այս հարցերին պատասխանել, և ես ու կինս ամուսնանալու էինք այդ տարի: Մենք մեր հարազատներին խնդրեցինք, որ հարսանեկան նվերներ չտան այլ որոշակի գումար նվիրաբերեն, որպեսզի կարողանայինք ունենալ որոշակի սկզբնական գումար` բացելու ՀԿ: Ես հավատացնում եմ ձեզ, ես շատ ավելի ռոմանտիկ եմ: (Ծիծաղ) Արդյունքում ունեցանք 6000 դոլար, միավորվեցինք ամերիկացիների հետ ու որոշ մարդկանց, Լիբերիայից, մեկնարկեցինք Last Mile Health ՀԿ-ն: Մեր նպատակը բուժաշխատող բերելն է, ով հասանելի կլինի բոլորին, ամենուրեք: Մենք մշակեցինք երեք քայլանոց գործընթաց` վերապատրաստել,դեղորայք ու սարքավորումներ տրամադրել և վճարել, որպեսզի Մուսուի նման կամավորների մեջ խորապես ներդրվի պարապրոֆեսիոնալիզմը համայնքի բուժաշխատող դառնալու ցանկությունը: Նախ վերապատրաստեցինք Մուսուին`կանխելու, ախտորոշելու և բուժելու ամենատարածված 10 հիվանդությունները, որոնցով ընտանիքները տառապում են իր գյուղում: Բուժքույրի ղեկավարն ամենամիս այցելում էր նրան վերապատրաստելու համար: Մենք նրան տրամադրեցինք արդի բժշկական տեխնոլոգիաներով, ինչպես այս 1 դոլարանոց մալարիայի արագ անալիզն է և այն դրեցինք մեջքի պայուսակի մեջ, որը լի էր դեղորայքով ինչպիսին սա է` բուժելու թոքաբորբի նման վարակները և կարևորը` սմարթֆոն, որն իրեն կօգներ հետևել և զեկուցել համաճարակի վերաբերյալ: Վերջապես մենք գնահատեցինք արժանապատվությունը Մուսուի աշխատանքւմ: Լիբերիայի կառավարության հետ ստեղծեցինք պայմանագիր, վճարեցինք նրան և հնարավորություն տվեցինք ունենալու իրական աշխատանք: Եվ նա ապշեցուցիչ է: Մուսուն սովորել է ավելի քան 30 բժշկական հմտություններ` թերսնուցման համար երեխաներին ստուգելուց սկսած մինչև սմարթֆոնի միջոցով երեխայի հազի պատճառը գնահատելը, ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց աջակցելը և հիվանդներին, ովքեր կորցրել են իրենց վերջույթները, հետագա խնամքով ապահովելը: Որպես մեր թիմի մասնիկ աշխատելը, որպես պարապրոֆեսիոնալներ, համայնքի բուժաշխատողներ աշխատելը կարող է օգնել երաշխավորել, որ ձեր ընտանեկան բժշկի արածների մեծ մասը հասնում են այն վայրեր, ուր շատ ընտանեկան շբժիշկներ երբեք չէին կարող հասնել: Իմ սիրած գործերից մեկը համայնքի բուժաշխատողների միջոցով հիվանդներին խնամելն է: Այսպիսով անցած տարի այցելում էի A.B.-ին, և ինչպես Մուսուն, A.B.-ն նույնպես դպրոց հաճախելու հնարավորություն է ունեցել: Նա միջնակարգ դպրոցում էր, 8-րդ դասարանում, երբ նրա ծնողները մահացան: Նա որբ դարձավ և ստիպված էր դուրս գալ դպրոցից: Անցած տարի մենք վարձեցինք և վերապատրաս- տեցինք A.B.-ին որպես համայնքի բուժաշխատող: Եվ երբ նա տնից տուն զանգեր էր կատարում, նա հանդիպեց Փրինց անունով այս փոքր տղային, ում մայրը խնդիր ուներ նրան կրծքով կերակրելու, և վեց ամսականում Փրինցը սկսել էր թուլանալ: A.B.ն նոր էր սովորել օգտագործել այս գունավոր կոդավորված չափիչ ժապավենը, որը փաթաթվում է երեխայի վերին թևի շուրջ` ախտորոշելու թերսնուցումը: A.B.-ն նկատեց, որ Փրինցը կարմիր գոտում էր, ինչը նշանակում էր, պետք է հոսպիտալացվեր: Այսպիսով A.B.-ն Փրինցին և իր մայրիկին գետի մոտ տարավ, նավակ նստեցին և 4 ժամ թիավարեցին հիվանդանոց հասնելու համար: Ավելի ուշ, երբ Փրինցը դուրս գրվեց, A.B.-ն սովորեցրեց նրա մայրիկին`ինչպես սննդային հավելումով կերակրել երեխային: Մի քանի ամիս առաջ A.B.-ն տարավ ինձ Փրինցին այցելելու, և նա թմբլիկ փոքրիկ տղա է: (Ծիծաղ) Նա իր կարևորագույն փուլին է հասնում, կանգնեցրել է ինքն իրեն և նույնիսկ սկսում է մի քանի բառ ասել: Ես այնքան ոգեշնչված եմ համայնքի բուժաշխատողներով: Հաճախ եմ հարցնում նրանց, ինչու են անում ամենը և երբ ես հարցրեցի A.B.-ին, նա ասաց. «Բժիշկ, դպրոցից դուրս գալուց հետո սա առաջին անգամն է, որ հնարավորություն եմ ունենում գրիչ բռնել, որպեսզի գրեմ: ՈՒղեղս թարմանում է: A.B.-ի և Մուսուի պատմությունները հիմնարար բան են սովորեցրել ինձ մարդկային լինելու մասին: Մյուսներին օգնելու մեր կամքը կարող է իսկապես օգնել մեզ վերափոխել մեր իսկ վիճակները: Ես այնքան հուզված էի մեր հարևաններին օգնելու կամքի հզոր լինելով մի քանի տարի առաջ, երբ մենք համաշխարհային աղետի հետ բախվեցինք: 2013 թվականի դեկտեմբերին, մեր սահմանից այն կողմ, Գվինեայում, անձրևային անտառներում մի բան պատահեց: Էմիլ անունով մի երեխա հիվանդացավ փսխումով, ջերմությամբ և փորլուծությամբ: Նա ապրում էր տարածքում՝ ճանապարհները խղճուկ էին և բուժաշխատողների խիստ պակաս էր զգացվում: Էմիլը մահացավ, մի քանի շաբաթ անց իր քույրը մահացավ, իսկ մի քանի շաբաթ անց նրա մայրը մահացավ: Եվ այս հիվանդությունը տարածվում էր մի համայնքից մյուսը: Եվ դա այնքան ժամանակ, մինչև երեք ամիս անց աշխարհը ճանաչեց, որ դա Էբոլա է: Երբ ամեն րոպե հաշված էր մենք արդեն կորցրել էինք ամիսներ, և այդ ժամանակ վիրուսը վայրի կերպով տարածվում էր Արևմտյան Աֆրիկայում, և բնականաբար աշխարհի մյուս մասերում: Ավիաընկերությունները սկսում էին չեղյալ հայտարարել չվերթները: Ճգնաժամի գագաթնակետին, երբ մենք իմացանք, որ 1.4 միլիոն մարդ հնարավոր է վարակված լինի, երբ իմացանք որ նրանցից շատերը կարող են մահանալ, երբ մենք համարյա ամբողջությամբ կորցրել էինք հույսը, ես հիշում եմ մեզ կանգնած անձրևային անտառում մի խումբ բուժաշխատողների հետ որտեղ այս ամենը կատարվել էր: Մենք օգնում էինք նրանց և նրանց հագցնում դիմակներ, ձեռնոցներ և հագուստներ, նրանց անհրաժեշտ էր վիրուսից զերծ մնալու համար մինչ նրանք օգնում էին իրենց հիվանդներին: Ես հիշում եմ վախը իրենց աչքերում: Եվ հիշում եմ ողջ գիշերը արթուն մնալիս, վա- խենալով,արդյոք ճիշտ որոշում եմ կայացրել նրանց այս դաշտում պահելով: Երբ Էբոլան սպառնում էր ծնկի բերել մարդկությանը, Լիբերիայի համայնքի բուժաշխատողները վախի չէին մատնվել: Նրանք անում էին այն, ինչ միշտ են արել. նրանք օգնում էին իրենց հարևաններին: Լիբերիայի համայնքի անդամները ճանաչեցին Էբոլայի ախտանիշները, միավորվեցին բուժքույրերի և բժիշկների հետ, նրանք փնտրում էին հիվանդներ և նրանց խնամում: Նրանք գտան հազարավոր մարդկանց, ովքեր վարակվել էին վիրուսով և օգնեցին փոխանցման շղթան կոտրել: Մի քանի տասնյակ հազարավոր բուժաշխատողներ վտանգի ենթարկելով իրենց իսկ կյանքը օգնում էին վիրուսը ոչնրացնել և դադարեցնել այն: (Ծափահարություն) Այսօր, Էբոլան հսկողության տակ է Արևմտյան Աֆրիկայում, և մենք սովորել ենք մի քանի բան: Հասկացանք, որ գյուղական առողջապահության կույր կետերը կարող են հանգեցնել թեժ կետերի, և որ դա մեզ բոլորիս մեծ ռիսկի է ենթարկում: Սովորեցինք, որ ամենաարդյունավետ արտակարգ իրավիճակների համակարգը դա ամենօրյա համակարգն է, և որ այդ համակարգը պետք է հասնի բոլոր համայնքներում, ներառյալ Էմիլի համայնքի նման գյուղական համայնքը: Եվ ամենակարևորը, մենք սովորեցինք Լիբերիայի համայնքի բուժաշխատողների խիզախությունից այն է, որ մենք` մարդիկ, չենք սահմանվում այն պայմաններով, որ ապրում ենք, անկախ նրանից,որքան անհույս են դրանք թվում: Սահմանվում ենք նրանով ինչպես ենք պատասխանում: Վերջին 15 տարում, ես տեսել եմ ուժը ամենօրյա քաղաքացիների բուժաշխատողների` ամենօրյա հերոսների փոխելու մտքի: Եվ ես տեսել եմ դա կիրառելուց ամենուր, սկսած Աֆրիկայի անտառային համայնքներից, մինչև Ալասկայի գյուղական համայքները: Ճիշտ է, այս բուժաշխատողները չեն կատարում նյարդային վիրահատություններ, բայց նրանք հնարավոր են դարձնում հասանելի խնամքը բոլորին և ամենուր: Եվ ինչ հիմա? Մենք գիտենք, որ դեռ միլիոնավոր մարդիկ են մահանում կանխելի հիանդություններից աշխարհի գյուղական համայնքներում: Եվ գիտենք, որ այս մահացություներից շատերը տեղի են ունենում այս 75 կապույտով նշված երկրներում: Մենք նաև գիտենք, որ եթե մենք սովորեցնենք բուժաշխատողների մի բանակի թեկուզ 30 կյանք փրկող հմտություններ, մենք կկարողանանք փրկել համարյա 30 միլիոն մարդու կյանքը մինչ 2030 թվականը: 30 ծառայություն կարող է փրկել30 միլիոն մարդու կյանքը մինչ 2030 թվականը: Դա միայն նշմարում չէ, մենք ապացուցում ենք,որ դա հնարավոր է: Լիբերիայում, Լիբերական կառավարությունը պատրաստում է հազարավոր աշխատողների Ա.Բ.-ի և Մուսուի պես Էբոլայից հետո, երկրում յուրաքանչյուր երեխայի և ընտանիքի առողջությունը ապահովելու համար: Եվ մենք պատիվ ունենք աշխատել նրանց հետ, համագործակցում ենք մի քանի կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են այլ երկրներում, որպեսզի նրանց օգնենք անել նույնը: Եթե մենք կարողանանք օգնել այդ երկրներին, մենք կփրկենք միլիոնավոր կյանքեր, և միաժամանակ, կստեղծենք միլիոնավոր աշխատատեղեր: Մենք պարզապես չէինք կարող անել այս ամենը առանց տեխնոլոգիայի: Մարդիկ անհանգստանում են, տեխնոլոգիան կգողանա իրենց աշխատանքները, բայց երբ խոսքը համայնքային բուժաշխատողների մասին է տեխնոլոգիան կենսունակ դեր ունի իրենց աշխատանքի ստեղծման գործում: Առանց տեխնոլոգիայի, առանց այս հեռախոսների, առանց այս արագ թեստի, անհնար կլիներ մեզ համար աշխատանքի վերցնել Ա.Բ.-ին և Մուսուին: Եվ կարծում եմ ժամանակն է, որ տեխ-ն օգնի վերապատրաստել, օգնի վերապատրաստել մարդկանց ավելի արագ և ավելի լավ քան երբևէ: Որպես բժիշկ, ես օգտագործում եմ տեխնոլոգիան տեղեկացված և ժամանակակից մնալու համար: Oգտագործում եմ հեռախոս, հավելվածներ,առցանց դասընթացներ: Բայց երբ Ա.Բ.-ն է ցանկանում սովորել, նա պետք է հետ ցատկի այդ նավակի մեջ և հասնի վերապատրաստման կենտրոն: Եվ երբ Մուսուն է գնում վերապատրաստման, իր մարզիչները դեռևս օգտագործում են թղթե գրատախտակներ և մարկերներ: Ինչու նրանք չպետք է ունենան նույն հնարավարությունը սովորելու, ինչ ես ունեմ? Եթե ուզում ենք համայնքային նրանք տիրապետեն այդ կյանքը փրկող հմտություններին և ավելին, մենք պետք է փոխենք կրթական այս հին դպրոցների մոդելը: Տեխնոլոգիան կարող է փոփոխող հանգամանք լինել: Ես եղել եմ թվային կրթության հեղափոխության հովանու ներքո, որոնցից Khan Academy-ն և TEDx-ը առաջատարներն են: Եվ ես մտածեցի որ ժամանակն է. ժամանակն է բախման թվային կրթության հեղափոխության և համայնքային առողջապահության հեղափոխության: Եվ դա ինձ բերեց TED-ի մրցանակի ցանկության: Ես ցանկանում եմ - որ դուք օգնեք համալրել աշխարհին հայտնի ամենամեծ համայնքային բուժաշխատողների բանակը ստեղծելով Համայնքային Առողջության Ակադեմիա ամաշխարհային հարթակ վերապատրաստելու, միավորելու և լիազորելու: (Ծափահարություն) Շնորհակալություն (Ծափահարություն) Շնորհակալություն Միտքը սա է. մենք կստեղծենք և կընտրենք լավագույնը թվային կրթության ռեսուրսների միջից: Մենք դա հասանելի կդարձնենք համայնքային բուժաշխատողների համար, ներառյալ Ա.Բ.-ն և Մուսուն: Կստանան վիդեո դասեր երեխաներին պատվաստումներ տալու մասին և կունենան առցանց դասընթացներ իրավիճակների հայտնաբերման վերաբերյալ, որ կախված չմնան թղթե գրատախտակներից: Մենք կօգնենք այդ երկրներին հավատարմագրելու այդ աշխատողներին, որպեսզի նրանք չմնան չճանաչված, չհարգված խումբ, այլ դառնան հայտնի, լիազորված մասնագիտություն, ինչպես բուժքույրերն ու բժիշկները: Եվ մենք կստեղծենք ընկերությունների և ձեռնարկատերերի ցանց,որ ստեղծել են նորարարություններ, որոնք կարող են փրկել կյանքեր և օգնել աշխատողների ինչպես Մուսուն, այնպես որ կարողանա օգնել լավ ծառայել իր համայնքին: Մենք եռանդուն կաշխատենք համոզելու կառավարությանը համայնքային բուժաշխատողներին դարձնել իրենց առողջապահական ծրագրերի հիմնական օղակ: Մենք նախատեսում ենք թեստավորել և նախագծել ակադեմիա Լիբերիայում և մի քանի այլ համագործակցող երկրներում, և հետո դարձնել համաշխարհային, ներառելով Հս. Ամերիկայի գյուղական համայնքները: Այս հարթակի ուժով, մենք հավատում ենք,որ երկրները ավելի համողված կլինեն, որ առողջապահական հեղափոխությունը իրոք հնարավոր է: Իմ երազանքն է, որ այս ակադեմիան նպաստի վերապատրասի, հարյուրավոր, հազարավոր համայնքային, անդամների, որը կոգնի առողջապահությունը տարածել հարևան տարածքներով - նրանցից հարյուր միլիոնավորները, ովքեր ապրում են աշխարհի հեռավոր անկյուններում, սկսած Աֆրիկայի անտառային համայնքներից մինչև Ալյասկայի գյուղական համայնքները, սկսած Ապալաչի բլուրներից մինչև Աֆղանստանի լեռները: Եթե դուք համամիտ եք այս տեսլականի հետ, ապա այցելեք communityhealthacademy.org և միացեք այս հեղափոխությանը: Մեզ տեղյակ պահեք, եթե դուք, կամ Ձեր կազմակերպությունը, կարող է օգնել մեզ, քանի որ մենք փորձում ենք ակադեմիան կառուցել մյուս տարի: Հիմա, երբ ես նայում եմ այս սենյակին, ես գիտակցում եմ, որ մեր ճանապարհը ինքնակերտված չէր, կառուցված էր ուրիշների կողմից: Եվ այստեղից այնքան շատերն են պատճառ դրա: Մեզ համար մեծ պատիվ է լինել այս համայնքի մասնիկը, համայնք, որ պատրաստ է հանձն առնել որպես հուսադրող, ինչպիսին այս մեկն է, և ես ցանկանում եմ առաջարկել մի բան, որպես վերջաբան: Ես շատ ավելի շատ եմ մտածում, թե ինչ է իմ հայրը ինձ սովորեցրել: Այս օրերին, ես նույնպես հայր եմ դարձել: Ես ունեմ երկու որդի, և իմ կինը և ես նոր ենք իմացել, որ նա հղի է մեր երրորդ երեխայով: (Ծափահարություն) Շնորհակալություն (Ծափահարություն) Ես վերջերս խնամում էի մի կնոջ Լիբերիայում, ով իմ կնոջ պես, երրորդ անգամ էր հղիանում: Բայց, ի տարբերություն իմ կնոջ, նախածննդյան խնամք չէր ստացել իր երկու երեխաների հետ: Նա ապրում էր անտառի մի մեկուսացած համայնքում, որը 100 տարի է առանց առողջապահության մնացելէ մինչև… մինչև անցած տարի, երբ մի բուժքույր վերապատրաստեց իր հարևաններին դառնալու համայնքային բուժաշխատող: Այսպիսով ես, տեսնելով հաճախորդին, ով իր երկրորդ եռամսյակում էր, հանեցի ուլտրաձայնային սարքը ստուգելու նրա երեխային, և նա սկսեց պատմել պատմություններ իր առաջին երկու երեխաների մասին, և երբ կատարում էի ուլտրաձայնային հետազոտությունը որովայնի վրա, նա կանգնացրեց ինձ գործի կեսին: Նա թեքվեց դեպի ինձ և ասաց. «Բժիշկ, ինչ ձայն է դա»: Առաջին անգամն էր, որ նա լսում էր իր երեխայի սրտի բաբախյունը: Եվ նրա աչքերը պայծառացան նույն կերպ, ինչ իմ կնոջ և իմ աչքերը վառվեցին, երբ մենք լսեցինք երեխայի սրտի բաբախյունը: Մարդկության ողջ պատմության ընթացքում, հիվանդությունները եղել են համընդհանուր իսկ խնամքին հասանելիությունը`ոչ: Ինչպես մի խելացի մարդ մի անգամ ասել է. ոչ մի պայման վերջնական չէ: Ժամանակն է: Ժամանակն է գնալ այնքան, մինչև այս պայմանը փոխենք միասին: Շնորհակալություն (Ծափահարություն)