Return to Video

Ինչպես հասկանալ, թե ինչ է իշխանությունը

  • 0:11 - 0:12
    Ամեն օր
  • 0:12 - 0:16
    դուք շարժվում եք մարդկանց կողմից ստեղծված
    իշխանական համակարգերի ներսում։
  • 0:16 - 0:17
    Դուք զգու՞մ եք դա։
  • 0:17 - 0:19
    Հասկանու՞մ եք,
    թե ինչ է իշխանությունը։
  • 0:19 - 0:21
    Գիտակցու՞մ եք,
    թե ինչու է դա այդքան կարևոր։
  • 0:21 - 0:25
    Իշխանությունը մի բան է, ինչի մասին մենք
    հաճախ հարմար չենք գտնում խոսել, հատկապես,
  • 0:25 - 0:29
    երբ խոսում ենք քաղաքացիական կյանքի մասին,
    ինչպես ենք ապրում միասին նույն համայնքում:
  • 0:29 - 0:34
    Ժողովրդավարության մեջ իշխանությունը
    պետք է պատկանի ժողովրդին և վերջ։
  • 0:34 - 0:37
    Որևէ այլ խոսակցություն իշխանության
    մասին, և յուրաքանչյուր ոք,
  • 0:37 - 0:41
    ով ունի այդ իշխանությունը,
    թվում է որոշ չափով կեղծ, անգամ չարիք։
  • 0:41 - 0:45
    Բայց իշխանությունը, ըստ էության կրակի
    կամ ֆիզիկայի օրենքների պես
  • 0:45 - 0:47
    չի կարող բարիք կամ չարիք լինել,
    այն պարզապես կա։
  • 0:47 - 0:50
    Այն ղեկավարում է ինչպես
    ցանկացած այլ կառավարություն։
  • 0:50 - 0:53
    Իշխանությունն է ընտրում այն մեկին, ով
    որոշելու է խաղի կանոնները։
  • 0:53 - 0:57
    Այսպիսով, եթե գիտես, թե ինչպես է գործում
    իշխանությունը, ուրեմն ունես
  • 0:57 - 1:00
    շահավետ լինելու,
    լուրջ ընդունվելու բանալին,
  • 1:00 - 1:01
    թույլ չտաս շահագործել քեզ:
  • 1:01 - 1:05
    Այս դասին կտեսնենք, թե որտեղից է սերում
    իշխանությունը, ինչպես է այն դրսևորվում,
  • 1:05 - 1:09
    և ինչ կարող ես անել հանրային կյանքում
    ավելի հզոր դառնալու համար.
  • 1:09 - 1:11
    Սկսենք հիմնական սահմանումից։
  • 1:11 - 1:15
    Իշխանությամբ ստիպում
    ես ուրիշներին անել, ինչ ցանկանում ես։
  • 1:15 - 1:18
    Իհարկե, սա արտացոլվում է կյանքի բոլոր
    ասպարեզներում․
  • 1:18 - 1:23
    ընտանիքից մինչև աշխատավայր, մինչև մեր
    հարաբերություններ։
  • 1:23 - 1:27
    Մեր ուշադրության կենտրոնում է քաղաքացիական
    դաշտը,
  • 1:27 - 1:29
    որտեղ իշխանությունն արտահայտվում է
  • 1:29 - 1:33
    համայնքին քո կամքը թելադրելու
    կարողությամբ։
  • 1:33 - 1:35
    Կա քաղաքացիական իշխանության վեց
    հիմնական աղբյուր։
  • 1:35 - 1:39
    Առաջին հերթին անհրաժեշտ է ֆիզիկական ուժ և
    բռնություն գործադրելու կարողություն։
  • 1:39 - 1:42
    Ուժի վերահսկումը իշխանություն է՝
    իր ամենապարզունակ դրսևորմամբ ՝
  • 1:42 - 1:45
    ոստիկանության
    կամ զինված ուժերի միջոցով:
  • 1:45 - 1:48
    Իշխանության երկրորդ ամենաէական աղբյուրը
    հարստությունն է։
  • 1:48 - 1:53
    Փողով կարելի է գնել արդյունքները
    և իշխանության ցանկացած այլ տեսակ։
  • 1:53 - 1:58
    Իշխանության երրորդ ձևը պետական
    գործունեությունն է՝ կառավարումը։
  • 1:58 - 2:01
    Սա օրենքի և բյուրոկրատիայի օգտագործումն է՝

  • 2:01 - 2:04
    այս կամ այն բանը անելուն կամ չանելուն
    մարդկանց հարկադրելու համար։
  • 2:04 - 2:08
    Ժողովրդավարության պայմաններում, օրինակ,
    մենք՝ մարդիկ, տեսականորեն
  • 2:08 - 2:11
    կառավարությանը իշխանություն տալիս ենք
    ընտրությունների միջոցով։
  • 2:11 - 2:15
    Բռնապետության պայմաններում պետական
    իշխանությունն առաջանում է ուժի սպառնալիքից
  • 2:15 - 2:17
    այլ ոչ թե կառավարվողների
    համաձայնությունից։
  • 2:17 - 2:21
    Իշխանության չորրորդ տեսակը սոցիալական
    նորմերն են,
  • 2:21 - 2:22
    թե ուրիշները ինչ են մտածում։
  • 2:22 - 2:25
    Նորմերը չունեն կառավարման կենտրոնացված
    մեխանիզմ։
  • 2:25 - 2:28
    Դրանք գործում են ավելի մեղմ ձևով, ինչպես
    հավասարը՝ հավասարին։
  • 2:28 - 2:32
    Դրանք, անշուշտ, կարող են ստիպել մարդկանց՝
    փոխել վարքագիծը, և նույնիսկ օրենքները։
  • 2:32 - 2:36
    Հիշեք, թե ինչպես են այսօր զարգանում
    ամուսնական հավասարության նորմերը։
  • 2:36 - 2:39
    Իշխանության հինգերորդ ձևը գաղափարներն են։
  • 2:39 - 2:42
    Գաղափարը, օրինակ՝ անձնական ազատությունները
    կամ
  • 2:42 - 2:46
    ռասսայական հավասարությունը,
    կարող են ծնել անսահման իշխանություն
  • 2:46 - 2:50
    եթե այն շատ մարդկանց դրդում է փոխել
    իրենց մտածելակերպը և գործողությունները։
  • 2:50 - 2:54
    Եվ, այսպիսով, իշխանության վեցերորդ
    աղբյուրը մարդկանց մեծ քանակն է, ամբոխը։
  • 2:54 - 2:57
    Մարդկանց գոռացող ամբոխը ստեղծում է
    իշխանություն՝
  • 2:57 - 2:59
    արտահայտելով հավաքական շահերի
    ամբողջականություն,
  • 2:59 - 3:01
    օրինականացնելով դրանք։
  • 3:01 - 3:04
    Հիշեք <<Արաբական գարնան>> կամ
    <<Թեյախմության>> շարժման մասին։
  • 3:04 - 3:06
    Ամբոխի դերը կարևոր է։
  • 3:06 - 3:10
    Հետևյալ վեց հիմնական աղբյուրները
    բացատրում են, թե ինչ է իշխանությունը։
  • 3:10 - 3:14
    Այսպիսով, եկեք հիշենք, թե ինչպես է
    իշխանությունը գործում։
  • 3:14 - 3:18
    Անհրաժեշտ է իմանալ իշխանության երեք
    օրենքները։
  • 3:18 - 3:21
    Օրենք առաջին․ իշխանությունը միշտ
    փոփոխվում է։
  • 3:21 - 3:25
    Այն կամ կուտակվում է, կամ քայքայվում
    քաղաքացիական դաշտում։
  • 3:25 - 3:30
    Այսպիսով, ճնշիր, այլապես
    կճնշվես։
  • 3:30 - 3:34
    Օրենք երկրորդ․ իշխանությունը ջրի նման է։
  • 3:34 - 3:37
    Այն գետի նման հոսում է մեր կյանքով։
  • 3:37 - 3:41
    Քաղաքականությունը լծասարքի աշխատանքն է,
    որը հոսում է ձեր նախընտրած ուղղությամբ։
  • 3:41 - 3:46
    Քաղաքականությունը իշխանության
    սահունությունը սառեցնելու համար է ։
  • 3:46 - 3:49
    Քաղաքականությունը քարացած
    իշխանություն է։
  • 3:49 - 3:52
    Օրենք երրորդ․ իշխանությունը միշտ էլ ձգտում
    է ընդարձակվել։
  • 3:52 - 3:56
    Հզորները ավելի շատ իշխանություն
    են ստանում, իսկ թույլերը` կորցնում։
  • 3:56 - 3:59
    Միակ պատճառը, որ այս օրենքը դեռ չի
    հանգեցրել որևէ իրավիճակի,
  • 3:59 - 4:02
    որտեղ մի անձը ունի բացարձակ իշխանություն,
  • 4:02 - 4:05
    այն է, որ մենք կիրառում ենք մյուս երկու
    օրենքները։
  • 4:05 - 4:14
    Ինչպիսի՞ կանոններ ենք մենք սահմանում, որ
    անհատը չկուտակի անսահման իշխանություն,
  • 4:14 - 4:18
    և չկարողանա ամրագրել իր
    արտոնությունը քաղաքականության մեջ։
  • 4:18 - 4:21
    Սա ժողովրդավարության խնդիրն է, և այս
    օրենքներից յուրաքանչյուրը
  • 4:21 - 4:24
    կարող եք տեսնել ցանկացած հոդվածում։
  • 4:24 - 4:28
    Ցածր վարձատրվող աշխատողները պահանջում
    են բարձ աշխատավարձ։
  • 4:28 - 4:31
    Նավթային ընկերությունները կառուցում են
    խոշոր խողովակաշար։
  • 4:31 - 4:34
    Համասեռամոլները պայքարում են ամուսնական
    իրավունքի համար։
  • 4:34 - 4:37
    Ծնողները պահանջում են
    դպրոցներում ճաշարաններ:
  • 4:37 - 4:39
    Դուք կարող եք աջակցել կամ չաջակցել նրանց։
  • 4:39 - 4:43
    Նպատակին հասնելը կախված է նրանից, թե դուք
    ինչպես եք ընկալում իշխանությունը, որը
  • 4:43 - 4:48
    հանգեցնում է նրան՝ ինչ կարող եք անել
    հանրային կյանքում հզոր լինելու համար։
  • 4:48 - 4:52
    Արժե մտածել գրագրության մասին։
  • 4:52 - 4:56
    Դուք պետք է կարողանաք կարդալ և գրել
    իշխանությունը։
  • 4:56 - 5:01
    Իշխանությունը կարդալ՝ նշանակում է կուտակել
    հնարավորիս շատ տեքստեր իշխանության մասին։
  • 5:01 - 5:03
    Ես նկատի չունեմ միայն գրքերը։
  • 5:03 - 5:06
    Նայեք հասարակությանը, որը շրջապատում է
    ձեզ՝ համալսարան, քաղաք, երկիր։
  • 5:06 - 5:09
    Ինչ-որ բան չե՞ք հավանում։
  • 5:09 - 5:12
    Պլանավորեք, թե ով ինչ տեսակի իշխանություն
    ունի, համակարգեք այն։
  • 5:12 - 5:16
    Հասկացեք, թե որ ուժերն են կառավարում այս
    համակարգերից
  • 5:16 - 5:19
    յուրաքանչյուրը, ով է ստեղծել այդ իրավիճակը
    և ում է ձեռնտու, որ ամեն ինչ մնա անփոփոխ։
  • 5:19 - 5:24
    Ուսումնասիրեք տվյալ ռազմավարության
    նախադեպը․
  • 5:24 - 5:28
    ճակատային գրոհ սկսել կամ խաբեության գնալ,
  • 5:28 - 5:32
    կազմել կոալիցիա կամ լինել առաջնորդ։
  • 5:32 - 5:35
    Կարդացեք, որպեսզի կարողանաք գրել։
  • 5:35 - 5:39
    Իշխանություն գրելու համար առաջին հերթին
    հարկավոր է հավատաք, որ գրելու և
  • 5:39 - 5:41
    փոփոխություն անելու իրավունք ունեք։
  • 5:41 - 5:42
    Դուք այն ունեք։
  • 5:42 - 5:45
    Ինչպես ցանկացած գրավոր խոսքում, պետք է
    կարողանաք գեղեցիկ ձևակերպել
  • 5:45 - 5:47
    ձեր մտքերը և խոսեք վստահ ձայնով։
  • 5:47 - 5:51
    Համակարգեք ձեր մտքերը, հետո անցեք
    մարդկանց։
  • 5:51 - 5:53
    Կոնսենսուսի եկեք։
  • 5:53 - 5:55
    Հարթեք հակասությունները։
  • 5:55 - 5:58
    Ինչպես գրավոր խոսքում, բանավոր խոսքում
    էական դեր է կատարում փորձը։
  • 5:58 - 6:01
    Փորձեք ամեն օր, սկսեք քչից։
  • 6:01 - 6:03
    Դրեք նպատակներ, ձգտեք ավելիին։
  • 6:03 - 6:06
    Հետևեք օրինակներին, և տեսեք, թե որն է
    աշխատում։
  • 6:06 - 6:08
    Հարմարվեք, կրկնեք։
  • 6:08 - 6:11
    Սա է քաղաքացիությունը։
  • 6:11 - 6:15
    Այս կարճատև դասընթացի ժամանակ մենք
    ուսումնասիրեցինք, թե որտեղից է
  • 6:15 - 6:19
    սերում քաղաքացիական իշխանությունը, ինչպես
    է այն դրսևորվում և ինչպես այն կիրառել։
  • 6:19 - 6:23
    Մնում է միայն մի հարց՝ <<ինչու>>։
  • 6:23 - 6:24
    Ինչու՞ եք ցանկանում իշխանություն,
  • 6:24 - 6:26
    ո՞վ կշահի ձեր
    իշխանությունից՝
  • 6:26 - 6:28
    հասարակությունը,
    թե միայն դուք։
  • 6:28 - 6:31
    Ձեր նպատակները համասոցիալակա՞ն են, թե՝
    հակասոցիալական։
  • 6:31 - 6:33
    Խնդիրը ոչ թե ռազմավարությունն է,
  • 6:33 - 6:37
    այլ անհատականությունը, և սա այլ թեմա է։
  • 6:37 - 6:39
    Ի հավելումն հիշենք, որ <<իշխանություն>>
  • 6:39 - 6:42
    գումարած <<անհատականություն>> հավասար է
    <<արժանապատիվ քաղաքացի>>,
  • 6:42 - 6:45
    և դուք կարող եք դառնալ հենց այդ մեկը։
Title:
Ինչպես հասկանալ, թե ինչ է իշխանությունը
Speaker:
Էրիկ Լիու
Description:

Ամեն օր, մենք շարժվում և գործում ենք այլ մարդկանց կողմից ստեղծված իշխանական համակարգերի ներսում։ Բայց մենք հաճախ հարմար չենք գտնում խոսել իշխանության մասին։ Ինչու՞։ Էրիկ Լիուն նկարագրում է իշխանության վեց աղբյուրները և բացատրում, որ դրանք հասկանալը արդյունավետ քաղաքացի լինելու բանալին է։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
07:02
Emma Dovlatyan approved Armenian subtitles for How to understand power
Emma Dovlatyan edited Armenian subtitles for How to understand power
Sona Martirossian accepted Armenian subtitles for How to understand power
Sona Martirossian edited Armenian subtitles for How to understand power
Emma Dovlatyan rejected Armenian subtitles for How to understand power
Emma Dovlatyan edited Armenian subtitles for How to understand power
Sona Martirossian accepted Armenian subtitles for How to understand power
Sona Martirossian edited Armenian subtitles for How to understand power
Show all

Armenian subtitles

Revisions