Return to Video

Քաջություն պատմելու թաքնված պատմությունը

  • 0:02 - 0:04
    19 տարեկանում ես սկսեցի իմ կարիերան
  • 0:04 - 0:06
    որպես առաջին կին ֆոտոլրագրող
  • 0:06 - 0:09
    Գազայի հատվածում՝ Պաղեստինում:
  • 0:09 - 0:11
    Իմ աշխատանքը, որպես ֆոտոլրագրող
  • 0:11 - 0:13
    համարվում էր լուրջ վիրավորանք
  • 0:13 - 0:15
    տեղի ավանդույթներին,
  • 0:15 - 0:17
    եւ դարձավ հրարատեւ խայտառակություն
  • 0:17 - 0:20
    իմ եւ իմ ընտանիքի համար:
  • 0:20 - 0:23
    Իմ ներկայությունը արական սեռի կողմից գերակշռող ոլորտում
  • 0:23 - 0:26
    անցանկալի էր բոլոր առումներով:
  • 0:26 - 0:28
    Նրանք պարզ հասկացրեցին, որ կինը
  • 0:28 - 0:30
    չպետք է կատարի տղամարդու աշխատանք:
  • 0:30 - 0:33
    Գազայի լուսանկարչական գործակալությունները մերժում էր ինձ վերապատրաստել
  • 0:33 - 0:35
    իմ սեռի պատճառով:
  • 0:35 - 0:38
    «Ոչ» -ի նշանը բավականին ակնահայտ էր:
  • 0:38 - 0:39
    Մի անգամ իմ գործընկերներից երեքը
  • 0:39 - 0:44
    ինձ տարան բաց օդային հարվածային տարածք,
  • 0:44 - 0:46
    որտեղ պայթյունների ձայնը
  • 0:46 - 0:48
    միակ ձայնն էր, որը ես կարող էի լսել:
  • 0:48 - 0:51
    Փոշին պատել էր օդը,
  • 0:51 - 0:55
    իսկ հողը ճոճանակի պես ճոճվում էր ոտքերիս տակ:
  • 0:55 - 0:58
    Ես այն ժամանակ հասկացա, որ մենք այնտեղ չենք գնացել իրադարձությունը վավերագրելու համար,
  • 0:58 - 1:01
    երբ նրանք երեքով նստեցին զրահապատ Ջիփը
  • 1:01 - 1:04
    եւ ետ սլացան, ձեռքով թափահարելով եւ ծիծաղելով՝
  • 1:04 - 1:08
    թողնելով ինձ բաց օդային հարվածային տարածքում:
  • 1:08 - 1:11
    Մի պահ ես սարսափեցի,
  • 1:11 - 1:16
    ինքս ինձ խղճալով եւ նվաստացված զգալով:
  • 1:16 - 1:18
    Իմ գործընկերների գործողությունը
  • 1:18 - 1:20
    միակ մահվան սպառնալիք չէր նրանց կողմից
  • 1:20 - 1:24
    բայց ամենավտանգավորն էր:
  • 1:24 - 1:27
    Գազայում կնոջ կյանքը
  • 1:27 - 1:29
    չի գնահատվում:
  • 1:29 - 1:33
    Մինչեւ վերջին ժամանակներս շատ կանանց չեր թույլատրվում
  • 1:33 - 1:36
    աշխատել կամ ուսում ստանալ:
  • 1:36 - 1:39
    Նմանատիպ երկակի պատերազմների ժամանակ,
  • 1:39 - 1:41
    երբ կիրառվում են սոցիալական սահմանափակումներ կանանց նկատմամբ եւ
  • 1:41 - 1:44
    տեղի է ունենում Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությունը,
  • 1:44 - 1:48
    կանանց մութ եւ վառ պատմությունները անհայտանում էին:
  • 1:48 - 1:50
    Տղամարդկանց համար կանանց պատմությունները
  • 1:50 - 1:52
    համարվում էին աննշան:
  • 1:52 - 1:55
    Ես սկսեցի ավելի ուշադիր հետեւել
  • 1:55 - 1:57
    Գազայում ապրող կանանց կյանքին:
  • 1:57 - 2:00
    Իմ սեռի շնորհիվ ես կարող էի մուտք գործել
  • 2:00 - 2:05
    մի աշխարհ ուր իմ գործընկերերի մուտքը արգելված էր:
  • 2:05 - 2:07
    Բացի ակնհայտ ցավից եւ պայքարից
  • 2:07 - 2:09
    այնտեղ առկա էր
  • 2:09 - 2:12
    ծիծաղի եւ ձեռքբերումների չափաբաժին:
  • 2:12 - 2:15
    Գազա քաղաքի ոստիկանության բաժնի դիմաց,
  • 2:15 - 2:18
    Գազայում առաջին պատերազմի ժամանակ,
  • 2:18 - 2:22
    Իսրայելի օդային հարձակումը կարողացավ կործանել բաժանմունքը
  • 2:22 - 2:24
    եւ կոտրել իմ քիթը:
  • 2:24 - 2:28
    Այդ պահին, ես միայն տեսնում էի սպիտակ, վառ սպիտակ,
  • 2:28 - 2:31
    այս տիպի լույսեր:
  • 2:31 - 2:34
    Մտածեցի կամ կուրացել եմ
  • 2:34 - 2:37
    կամ դրախտում եմ:
  • 2:37 - 2:40
    Երբ կարողացա բացել աչքերս
  • 2:40 - 2:45
    ես վավերագրեցի այս պահը:
  • 2:45 - 2:47
    Մոհամեդ Խադերը՝ պաղեստինցի աշխատողը
  • 2:47 - 2:50
    ով անց էր կացրել 20 տարի Իսրայելում,
  • 2:50 - 2:52
    որպես իր կենսաթոշակային ծրագիր
  • 2:52 - 2:55
    որոշեց կառուցել չորս հարկանի տուն,
  • 2:55 - 3:00
    որը մարտական առաջին գիծի հարևանությամբ դարձավ,
  • 3:00 - 3:03
    եւ նրա տունը հավասարեցվեց հողին:
  • 3:03 - 3:07
    Մնացել էին միայն նրա աղավնիները,
  • 3:07 - 3:10
    ջակուզին, եւ մի լոգարան,
  • 3:10 - 3:12
    որը նա բերել էր Թել Ավիվից:
  • 3:12 - 3:14
    Մոհամեդը լոգարանը դրեց
  • 3:14 - 3:16
    որմաքարի վրա
  • 3:16 - 3:18
    եւ սկսեց ամեն առավոտ
  • 3:18 - 3:22
    երեխաներին լոգանք տալ:
  • 3:22 - 3:25
    Իմ աշխատանքը ոչ թե կայանում էր պատերազմի սպիները քողարկելու մեջ
  • 3:25 - 3:27
    այլ ամբողջությամբ ցուցադրելու
  • 3:27 - 3:29
    Գազայի բնակիչների անտեսանելի պատմությունները:
  • 3:29 - 3:31
    Որպես պաղեստինցի կին ֆոտոնկարիչ,
  • 3:31 - 3:34
    պայքարի ճանապարհը, գոյատեւումը եւ առօրյա կյանքը
  • 3:34 - 3:39
    ոգեշնչեցին ինձ հաղթահարել համայնքի արգելքները
  • 3:39 - 3:42
    եւ տեսնել պատերազմի մեկ այլ մասը եւ նրա հետեւանքները:
  • 3:42 - 3:47
    Ես դարձա վկա իմ ընտրությամբ՝
  • 3:47 - 3:51
    փախչելու կամ մնալու:
  • 3:51 - 3:55
    Շնորհակալ եմ:
  • 3:55 - 3:57
    (Ծափահարություններ)
Title:
Քաջություն պատմելու թաքնված պատմությունը
Speaker:
Էման Մոհամմեդ
Description:

Էման Մոհամմեդը Գազայում գտնվող շատ քիչ կին ֆոտոլրագրողներից է: Անկախ բացահայտ խտրականության բազմաթիվ տղամարդ գործընկերների կողմից, նրա տրված էր աննախադեպ հասանելիություն աենպիսի ոլորտներում որտեղ տղամարդկանց մուտքը արգելված է: Այս կարճ, տեսողական ներկայացումում, նա քննադատում է իր համայնքի գենդերային նորմերը ի լույս բերելով թաքնված պատմությունները:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
04:12

Armenian subtitles

Revisions