Return to Video

Սառա-Ջեյն Բլեյքմոր :Պատանու գլխուղեղի խորհրդավոր մեխանիզմը

  • 0:01 - 0:04
    15 տարի առաջ լայնորեն ընդունված էր,
  • 0:04 - 0:06
    որ գլխուղեղի զարգացումը հիմնականում տեղի է ունենում
  • 0:06 - 0:09
    կյանքի առաջին մի քանի տարիների ընթացքում։
  • 0:09 - 0:11
    Սակայն 15 տարի առաջ մենք չենք ունեցել
  • 0:11 - 0:14
    կենդանի մարդու գլխուղեղը հետազոտելու և
  • 0:14 - 0:17
    և կյանքի ողջ ընթացքում գլխուղեղի զարգացմանը հետևելու հնարավորություն։
  • 0:17 - 0:20
    Մոտավորապես վերջին տասնամյակում
  • 0:20 - 0:22
    գլխուղեղի նկարահանման տեխնոլոգիաներում
  • 0:22 - 0:25
    արձանագրված առաջընթացի՝ մագնիսառեզոնանսային շերտագրման կամ ՄՌՇ շնորհիվ,
  • 0:25 - 0:28
    նյարդաբանները սկսեցին հետազոտել բոլոր տարիքային խմբերին
  • 0:28 - 0:30
    բոլոր տարիքային խմբերին պատկանող մարդկանց գլխուղեղները և
  • 0:30 - 0:33
    և հետևել գլխուղեղի կրած կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունները։
  • 0:33 - 0:37
    Ուստի, եթե ցանկանում եք ստանալ կենդանի մարդու գլխուղեղի իսկապես շատ հստակ վայրկենական լուսանկարը՝
  • 0:37 - 0:40
    պետք է կիրառել ստրուկտուրային ՄՌՇ։
  • 0:40 - 0:43
    Եվ մենք կարող ենք հարցնել,
  • 0:43 - 0:46
    թե որքան է գլխուղեղի մոխրագույն զանգվածը
  • 0:46 - 0:48
    և ինչպես է այն փոխվում տարիքի հետ։
  • 0:48 - 0:51
    Նաև հնարավոր է կիրառել ֆունկցիոնալ ՄՌՇ, որը կոչվում է ՖՄՌՇ,
  • 0:51 - 0:55
    որի օգնությամբ կարող ենք տեսագրել գլխուղեղի գործունեությունը,
  • 0:55 - 0:57
    երբ մասնակիցներն իրականացնում են
  • 0:57 - 1:00
    մտածողության,
  • 1:00 - 1:03
    Ողջ աշխարհում բազմաթիվ լաբորատորիաներ իրականացնում են
  • 1:03 - 1:05
    նման հետազոտություններ,
  • 1:05 - 1:09
    և այժմ մենք ունենք մարդու գլխուղեղի զարգացման մանրամասն պատկերը։
  • 1:09 - 1:12
    Այդ պատկերն արմատապես փոխել է
  • 1:12 - 1:15
    մարդու գլխուղեղի զարգացման մասին մեր ունեցած կարծիքը՝
  • 1:15 - 1:17
    բացահայտելով, որ այն չի ավարտվում մանկության ընթացքում,
  • 1:17 - 1:20
    այլ հակառակը` շարունակում է զարգացումը ողջ
  • 1:20 - 1:24
    պատանեկության ընթացքում և մինչև 20-ից 30 տարեկանը։
  • 1:24 - 1:28
    Այսպիսով, պատանեկությունը
  • 1:28 - 1:32
    սեռական հասունության կենսաբանական, հորմոնալ և ֆիզիկական
  • 1:32 - 1:36
    փոփոխություններից մինչև անհատի հասարակության մեջ
  • 1:36 - 1:39
    կայունություն և անկախություն ձեռք բերելու ընթացքում ընկած կյանքի ժամանակահատվածն է։
  • 1:39 - 1:41
    (Ծիծաղ)
  • 1:41 - 1:44
    Երբեմն այն կարող է ավելի երկար տևել:
  • 1:44 - 1:47
    Պատանեկության ընթացքում գլխուղեղի կտրուկ փոփոխվող հատվածներից մեկը
  • 1:47 - 1:50
    կոչվում է նախաճակատային մասի կեղև։
  • 1:50 - 1:53
    Սա մարդու գլխուղեղի մոդել է, և հենց առջևում
  • 1:53 - 1:56
    նախաճակատային հատվածի կեղևն է։
  • 1:56 - 1:58
    Այն գլխուղեղի հետաքրքիր հատված է։
  • 1:58 - 2:02
    Մարդկանց մոտ այն համամասնորեն ավելի մեծ է,
  • 2:02 - 2:05
    քան այլ տեսակների մոտ, և իրականացնում է
  • 2:05 - 2:08
    բարձր մակարդակի գիտակցական ֆունկցիաների մի ամբողջ շարք, ինչպես, օրինակ, որոշում ընդունելը,
  • 2:08 - 2:11
    վաղվա օրվա, հաջորդ շաբաթվա կամ տարվա ծրագրեր կազմելը,
  • 2:11 - 2:13
    ոչ պատշաճ պահվածքը զսպելը՝
  • 2:13 - 2:16
    չկոպտելու կամ իսկապես
  • 2:16 - 2:19
    հիմարություններ չանելու համար:
  • 2:19 - 2:21
    Դրա իրականացրած ֆունկցիաներից են նաև
  • 2:21 - 2:24
    սոցիալական շփումները, մյուսներին հասկանալու ունակությունը և ինքնագիտակցությունը:
  • 2:24 - 2:27
    Ուստի, այս հատվածի զարգացումն ուսումնասիրելու նպատակով իրականացվող ՄՌՇ հետազոտությունների արդյունքները
  • 2:27 - 2:29
    ցույց տվեցին, որ այն իսկապես կտրուկ փոփոխություններ է կրում
  • 2:29 - 2:32
    պատանեկության ընթացքում:
  • 2:32 - 2:35
    Այսպիսով, եթե դիտարկենք մոխրագույն նյութի ծավալը,
  • 2:35 - 2:40
    ապա կարձանագրենք, որ 4-ից 22 տարեկան հասակում
  • 2:40 - 2:42
    այն ավելանում է մանկության ժամանակահատվածում, ինչը դուք կարող եք տեսնել
  • 2:42 - 2:46
    այս դիագրամում: Այն իր առավելագույն կետին է հասնում վաղ պատանեկության ժամանակաշրջանում:
  • 2:46 - 2:49
    Սլաքները ցույց են տալիս մոխրագույն նյութի առավելագույն կետը
  • 2:49 - 2:52
    նախաճակատային հատվածի կեղևում: Կարելի է տեսնել, որ
  • 2:52 - 2:56
    աղջիկների մոտ մոխրագույն նյութի ծավալը տղաների համեմատ մի քանի տարի ավելի շուտ է հասնում առավելագույն կետին,
  • 2:56 - 2:58
    հավանաբար այն պատճառով, որ միջին հաշվով, տղաների սեռական հասունացման շրջանը
  • 2:58 - 3:00
    մի քանի տարի ավելու ուշ է սկսվում, քան աղջիկներինը,
  • 3:00 - 3:03
    իսկ հետո` պատանեկության շրջանում, նկատվում է
  • 3:03 - 3:06
    նախաճակատային հատվածի կեղևի մոխրագույն նյութի ծավալի ակնհայտ անկում:
  • 3:06 - 3:08
    Կարող է լավ չհնչել, սակայն դա իսկապես
  • 3:08 - 3:11
    զարգացման կարևոր ընթացք է, քանի որ
  • 3:11 - 3:15
    մոխրագույն նյութը պարունակում է բջջային մարմիններ ու այդ
  • 3:15 - 3:19
    բջիջների միջև կապեր՝ սինապսներ,
  • 3:19 - 3:21
    և համարվում է, որ գլխուղեղի նախաճակատային հատվածի
  • 3:21 - 3:24
    մոխրագույն նյութի ծավալի վերոնշյալ անկումը համապատասխանում է
  • 3:24 - 3:27
    սինապսների կրճատմանը՝ անցանկալի սինապսների վերացմանը:
  • 3:27 - 3:30
    Իսկապես կարևոր գործընթաց է: Այն մասամբ կախված է
  • 3:30 - 3:33
    կենդանու կամ մարդու գտնվելու միջավայրից:
  • 3:33 - 3:36
    Կիրառման մեջ գտնվող սինապսները ուժեղանում են,
  • 3:36 - 3:38
    տվյալ միջավայրում կիրառման
  • 3:38 - 3:41
    մեջ չգտնվողները՝ վերանում:
  • 3:41 - 3:43
    Եկեք պատկերացնենք վարդի թփի էտումը:
  • 3:43 - 3:46
    Դուք հատում եք առավել թույլ ճյուղերը, որպեսզի
  • 3:46 - 3:49
    մնացած կարևոր ճյուղերն ավելի առողջ աճեն,
  • 3:49 - 3:53
    և այս ընթացքը, որն արդյունավետ կերպով գլխուղեղի հյուսվածքները ճշգրտորեն հարմարեցնում է
  • 3:53 - 3:56
    տվյալ տեսակին հատուկ միջավայրին,
  • 3:56 - 3:58
    տեղի է ունենում գլխուղեղի նախաճակատային հատվածի կեղևում և այլ շրջաններում՝
  • 3:58 - 4:02
    պատանեկության ժամանակահատվածում:
  • 4:02 - 4:06
    Պատանու գլխուղեղում կատարվող փոփոխություններին հետևելու մեր երկրորդ մեթոդն
  • 4:06 - 4:09
    իրականացվում է ֆունկցիոնալ ՄՌՇ-ի միջոցով՝
  • 4:09 - 4:12
    տարիների ընթացքում գլխուղեղի գործունեության փոփոխությունները դիտարկելու նպատակով:
  • 4:12 - 4:14
    Մի օրինակ բերեմ իմ լաբորատորիայից:
  • 4:14 - 4:17
    Իմ լաբորատորիայում հետաքրքրվում ենք «սոցիալական ուղեղով», որն իրենից
  • 4:17 - 4:21
    գլխուղեղի այն հատվածների ամբողջությունն է, որոնք կիրառում ենք
  • 4:21 - 4:23
    մյուսներին հասկանալու և նրանց հետ շփվելու համար:
  • 4:23 - 4:27
    Ես ձեզ ցույց կտամ ֆուտբոլային խաղի մի լուսանկար՝
  • 4:27 - 4:32
    «սոցիալական ուղեղի» աշխատանքի երկու ասպեկտները ցուցադրելու նպատակով:
  • 4:32 - 4:33
    Ֆուտբոլային խաղ է:
  • 4:33 - 4:36
    Մայքել Օուենը գոլ է բաց թողել, և նա պառկած է
  • 4:36 - 4:38
    գետնին, և «սոցիալական ուղեղի» առաջին ասպեկտը,
  • 4:38 - 4:41
    որ հիանալի կերպով ցուցադրվում է այս նկարում, թե որքան ավտոմատ
  • 4:41 - 4:44
    և բնազդային են սոցիալական հուզական արձագանքները:
  • 4:44 - 4:47
    Մայքել Օուենի բաց թողած գոլից վայրկյաններ անց
  • 4:47 - 4:49
    բոլորը ձեռքերով և դեմքով նույն բանն են անում,
  • 4:49 - 4:51
    անգամ Մայքել Օուենը` գլորվելով խոտի վրա,
  • 4:51 - 4:53
    ձեռքերով միևնույն շարժումներն է անում, և,
  • 4:53 - 4:55
    հավանաբար, դեմքի միևնույն
  • 4:55 - 4:57
    արտահայտությունն ունի: Իսկ այն մարդիկ, ովքեր նույնը չեն անում,
  • 4:57 - 5:01
    դեղին հագուստով ետևում գտնվող տղաներն են.
  • 5:01 - 5:03
    կարծում եմ` նրանք մարզադաշտի սխալ կողմում են,
  • 5:03 - 5:05
    և նրանց սոցիալական հուզական արձագանքն այլ է,
  • 5:05 - 5:08
    ինչը մեզ համար միանգամայն հասկանալի է: Դա «սոցիալական ուղեղի» երկրորդ ասպեկտն է,
  • 5:08 - 5:12
    որն այս նկարը միանգամայն պարզորոշ ներկայացնում է,
  • 5:12 - 5:15
    թե որքան լավ ենք հասկանում մյուս մարդկանց վարքը,
  • 5:15 - 5:18
    նրանց գործողությունները, շարժումները, դեմքի արտահայտությունները,
  • 5:18 - 5:22
    ինչպես նաև դրանց ետևում թաքնված հույզերն ու մտքերը:
  • 5:22 - 5:23
    Ուստի, կարիք չկա հարցեր տալ այս տղաներից որևէ մեկին,
  • 5:23 - 5:26
    քանի որ պարզ է, թե նրանք ինչ են զգում և
  • 5:26 - 5:28
    մտածում տվյալ պահին:
  • 5:28 - 5:30
    Ահա թե ինչ ենք հետազոտում իմ լաբորատորիայում:
  • 5:30 - 5:34
    Իմ լաբորատորիայում մենք իրականացնում ենք պատանիների և մեծահասակների
  • 5:34 - 5:36
    գլխուղեղի շերտագրում, նրանց որոշակի առաջադրանք ենք տալիս`
  • 5:36 - 5:40
    կապված այլ մարդկանց մասին մտածելու, նրանց կարծիքների,
  • 5:40 - 5:42
    մտքերի, հույզերի հետ: Եվ բացահայտումներից մեկը,
  • 5:42 - 5:45
    որ արդեն մի քանի անգամ արել ենք, ինչպես նաև արել են աշխարհի այլ լաբորատորիաներում,
  • 5:45 - 5:48
    նախաճակատային հատվածի կեղևի մասն է, որը կոչվում է
  • 5:48 - 5:52
    միջին նախաճակատային հատվածի կեղև և պատկերված է կապույտ գույնով:
  • 5:52 - 5:54
    Այն գտնվում է նախաճակատային հատվածի կեղևի հենց
  • 5:54 - 5:57
    մեջտեղում՝ գլխի կենտրոնում:
  • 5:57 - 6:00
    Այս հատվածը նման սոցիալական որոշումներ կայացնելիս
  • 6:00 - 6:02
    և այլոց մասին մտածելիս ավելի ակտիվ է պատանիների մոտ,
  • 6:02 - 6:05
    քան` չափահասների: Դա այս հատվածի՝ աշխարհի ամենատարբեր լաբորատորիաներում արված
  • 6:05 - 6:08
    9 տարբեր հետազոտությունների մետա-վերլուծություն է,
  • 6:08 - 6:11
    որոնց արդյունքները միանման են,
  • 6:11 - 6:14
    այսինքն` միջին նախաճակատային հատվածի կեղևի գործունեությունը նվազում է
  • 6:14 - 6:17
    պատանեկության ընթացքում:
  • 6:17 - 6:19
    Մեր կարծիքով, դրա պատճառը կարող է լինել այն, որ պատանիները և չափահասները
  • 6:19 - 6:22
    հասարակական որոշումներ կայացնելիս տարբեր մտավոր մոտեցումներ
  • 6:22 - 6:25
    ու ճանաչողական ռազմավարություն են ցուցաբերում:
  • 6:25 - 6:29
    Դրա դիտարկման տարբերակներից են վարքի հետազոտությունները,
  • 6:29 - 6:31
    ահա թե ինչու ենք մարդկանց լաբորատորիա հրավիրում և
  • 6:31 - 6:33
    վարքը բացահայտող որոշ առաջադրանքներ տալիս:
  • 6:33 - 6:36
    Ես կբերեմ իմ լաբորատորիայում տրվող առաջադրանքների մեկ այլ օրինակ:
  • 6:36 - 6:39
    Այսպիսով, պատկերացրեք դուք մեր փորձերից մեկի մասնակիցն եք:
  • 6:39 - 6:41
    Գալիս եք լաբորատորիա,
  • 6:41 - 6:44
    տեսնում եք այս համակարգչային առաջադրանքը:
  • 6:44 - 6:46
    Այս առաջադրանքում տեսնում եք դարակներ:
  • 6:46 - 6:49
    Այդ դարակներից մի քանիսում կան առարկաներ,
  • 6:49 - 6:52
    և նկատեք, որ դարակների ետևի մասում մի մարդ է կանգնած,
  • 6:52 - 6:56
    սակայն կան մի քանի առարկաներ, որոնք նա չի կարող տեսնել:
  • 6:56 - 6:58
    Այդ դարակները մոխրագույն փայտով
  • 6:58 - 7:01
    փակված են նրա տեսադաշտից:
  • 7:01 - 7:04
    Նա կարծում է, որ դարակները երկու կողմից էլ նույնն են:
  • 7:04 - 7:08
    Նշենք` նա կարող է տեսնել առարկաներից մի քանիսը միայն,
  • 7:08 - 7:10
    մինչդեռ դուք ավելի շատ առարկաներ եք տեսնում:
  • 7:10 - 7:12
    Ձեր առաջադրանքն այդ առարկաները տեղափոխելն է:
  • 7:12 - 7:15
    Ղեկավարը, որ կանգնած է դարակների ետևում,
  • 7:15 - 7:17
    պատրաստվում է ձեզ առարկաները տեղափոխելու հրահանգներ տալ,
  • 7:17 - 7:19
    բայց հիշեք, որ նա չի հրահանգելու տեղափոխել այն առարկաները,
  • 7:19 - 7:23
    որոնք ինքը չի կարող տեսնել: Սա մի շատ հետաքրքիր
  • 7:23 - 7:25
    իրավիճակ է առաջացնում, որտեղ հակասություն է առաջանում
  • 7:25 - 7:28
    ձեր և ղեկավարի տեսադաշտերի միջև:
  • 7:28 - 7:32
    Պատկերացրեք` նա ձեզ հրահանգում է վերևի բեռնատարը ձախ տեղափոխել:
  • 7:32 - 7:34
    Այնտեղ երեք մեքենա կա: Բնազդաբար դուք պատրաստվում եք
  • 7:34 - 7:36
    սպիտակ մեքենայի կողմը գնալ, քանի որ ձեր տեսանկյունից` դա է վերևի մեքենան,
  • 7:36 - 7:39
    բայց այս դեպքում էլ պետք է հիշեք.
  • 7:39 - 7:41
    նա չի կարող տեսնել այդ մեքենան, ուրեմն նա պետք է որ նկատի ունենա
  • 7:41 - 7:43
    կապույտ մեքենան, որը նրա տեսանկյունից վերևի մեքենան է:
  • 7:43 - 7:46
    Կուզեք հավատացեք, կուզեք` ոչ,
  • 7:46 - 7:49
    ձեզ պես նորմալ, զարգացած և առողջ չափահաս մարդիկ
  • 7:49 - 7:52
    50%-ով սխալ են կատարում հանձնարարությունը:
  • 7:52 - 7:55
    Կապույտ մեքենայի փոխարեն նրանք տեղափոխում են սպիտակը:
  • 7:55 - 7:58
    Այսպիսով, մենք նման առաջադրանք ենք տալիս չափահասներին
  • 7:58 - 8:00
    ու դեռահասներին. կա նաև այնպիսի տարբերակ,
  • 8:00 - 8:04
    երբ ղեկավար չկա: Դրա փոխարեն պայման ենք դնում:
  • 8:04 - 8:06
    Նրանց ասվում է, որ մենք պատրաստվում ենք անել նույն բանը,
  • 8:06 - 8:09
    բայց այս անգամ առանց ղեկավարի: Փոխարենը դուք պետք է
  • 8:09 - 8:12
    անտեսեք մոխրագույն մասի առարկաները:
  • 8:12 - 8:15
    Կտեսնեք, որ սա հենց նույն իրավիճակն է, միայն թե
  • 8:15 - 8:17
    ղեկավարի բացակայության դեպքում նրանք պետք է հիշեն
  • 8:17 - 8:20
    լրացնել այս փոքր-ինչ կամայական կանոնը, մինչդեռ
  • 8:20 - 8:22
    ղեկավարի առկայության դեպքում նրանք պետք է
  • 8:22 - 8:26
    հաշվի առնեն վերջինիս տեսանկյունը,
  • 8:26 - 8:30
    որպեսզի իրենց գործողություններում ճիշտ առաջ ընթանան:
  • 8:30 - 8:33
    Եթե ես ձեզ ցույց տամ մեր ուսումնասիրությունների ընթացքում:
  • 8:33 - 8:35
    ի հայտ բերված սխալների տոկոսնային արտահայտությունը
  • 8:35 - 8:39
    (սա 7 տարեկանից մինչև չափահասություն տարիքային միջակայքի մարդկանց ուսումնասիրությունն է)
  • 8:39 - 8:40
    և այն, ինչ կտեսնեք` չափահասների խմբի սխալների տոկոսային արտահայտությունն է
  • 8:40 - 8:42
    երկու դեպքերի պարագայում,
  • 8:42 - 8:45
    որտեղ մոխրագույնը ղեկավարի կողմն է, տեսնում ենք,
  • 8:45 - 8:48
    որ մեր խելացի չափահասները 50%-ով սխալ են կատարում առաջադրանքը,
  • 8:48 - 8:50
    մինչդեռ ղեկավարի բացակայության դեպքում,
  • 8:50 - 8:53
    երբ պետք է պարզապես
  • 8:53 - 8:56
    հիշեն մոխրագույնը անտեսելու պայմանը, ավելի քիչ սխալներ են անում
  • 8:56 - 8:58
    Երկու դեպքերն էլ գրեթե նույն զարգացումն են ունենում:
  • 8:58 - 9:01
    Ուշ մանկության և միջին պատանեկության միջև
  • 9:01 - 9:03
    որոշակի բարելավում, կամ,
  • 9:03 - 9:07
    այլ կերպ ասած, սխալների նվազում կա թե´ այս երկու դեպքերում,
  • 9:07 - 9:08
    և թե` այս երկու փորձերում:
  • 9:08 - 9:10
    Բայց սա ա´յն դեպքում, եթե համեմատենք
  • 9:10 - 9:12
    վերջին երկու խմբերը,
  • 9:12 - 9:15
    ուր իրադարձությունները շատ ավելի հետաքրքիր են,
  • 9:15 - 9:18
    քանի որ առանց ղեկավարի պայմանում որևէ բարելավում չկա:
  • 9:18 - 9:21
    Այլ կերպ ասած,
  • 9:21 - 9:24
    պետք է ընդամենը հիշեք դրված պայմանը և հետևեք դրան,
  • 9:24 - 9:26
    կարծեք թե լիովին զարգացած է պատանիների մոտ: Մինչդեռ,
  • 9:26 - 9:29
    եթե նայենք վերջին երկու մոխրագույն սյունակներին, կարող ենք տեսնել,
  • 9:29 - 9:32
    որ ղեկավարի առկայության դեպքում բարելավում կա
  • 9:32 - 9:34
    միջին պատանեկության և չափահասության միջև, ինչը
  • 9:34 - 9:38
    ենթադրում է մեկ ուրիշի տեսանկյունը հաշվի առնելու
  • 9:38 - 9:41
    ունակություն, մի բան, որը, ի դեպ,
  • 9:41 - 9:43
    անում ենք մեր առօրյա կյանքում,
  • 9:43 - 9:48
    և որը զարգանում է միջին և ուշ պատանեկությունից:
  • 9:48 - 9:51
    Եթե դեռահաս տղա կամ աղջիկ ունեք,
  • 9:51 - 9:53
    և եթե երբեմն մտածում եք, որ նրանք խնդիր ունեն այլ մարդկանց
  • 9:53 - 9:57
    տեսանկյունները հասկանալու, հաշվի առնելու հարցում` դուք իրավացի եք: Նրանք ունեն նման խնդիր: Եվ պատճառն էլ հենց դա է:
  • 9:57 - 10:00
    Մենք երբեմն ծիծաղում ենք պատանիների արարքների վրա:
  • 10:00 - 10:04
    Նրանց հաճախ ծաղրում են, երբեմն նույնիսկ պախարակում շրջապատում
  • 10:04 - 10:08
    դեռահասին հատուկ վարքագծի համար.Նրանք ռիսկի են դիմում,
  • 10:08 - 10:10
    երբեմն մռայլ են, երբեմն էլ ինքնավստահ:
  • 10:10 - 10:13
    ինձ մի հրաշալի անեկդոտ է պատմել այս առիթով:
  • 10:13 - 10:15
    Նկարագրում էր,
  • 10:15 - 10:18
    իր դեռահաս աղջիկների ամաչկոտութjան դրսևորումը
  • 10:18 - 10:21
    սեռական հասունությունից առաջ և հետո :
  • 10:21 - 10:23
    Եվ ահա, թե ինչ պատմեց.
    - Սեռական հասունությունից առաջ եթե իմ երկու աղջիկները
  • 10:23 - 10:25
    խանութում անկարգություն էին անում, ես ասում էի`
  • 10:25 - 10:27
    խելոք մնացեք, որ երգեմ ձեր սիրած երգը:
  • 10:27 - 10:29
    Եվ նրանք հանդարտվում էին:
  • 10:29 - 10:32
    Սեռական հասունությունից հետո դա արդեն սպառնալիք էր:
  • 10:32 - 10:34
    (Ծիծաղ)
  • 10:34 - 10:38
    Հասարարակության աչքի առաջ իրենց հոր երգելու միտքն անգամ
  • 10:38 - 10:40
    բավական էր, որ նրանք իրենց ճիշտ պահեն:
  • 10:40 - 10:42
    Մարդիկ հաճախ հարցնում են`
  • 10:42 - 10:44
    արդյո՞ք դեռահասությունը նորահայտ երևույթ է:
  • 10:44 - 10:46
    Մի՞թե դա արևմուտքում վերջերս հայտնաբերված մի բան է:
  • 10:46 - 10:49
    Հիմնականում պատասխանը «ոչ» է: Պատմության մեջ
  • 10:49 - 10:52
    դեռահասության շատ նկարագրություններ կան, որոնք
  • 10:52 - 10:55
    համահունչ են այսօր գործածվող սահմանումներին:
  • 10:55 - 10:59
    Մի հայտնի մեջբերում Շեքսպիրի «Ձմեռային պատմությունից»,
  • 10:59 - 11:02
    որտեղ նա դեռահասությունն այսպես է ներկայացնում.
  • 11:02 - 11:04
    «Երանի տասից քսաներեք տարեկանների միջև այլ տարիք չլիներ,
  • 11:04 - 11:08
    կամ գոնե երիտասարդությունն այդ ժամանակը քնած անցկացներ, :
  • 11:08 - 11:10
    քանի որ այդ ընթացքում նրանք երեխա «շինելուց»,
  • 11:10 - 11:16
    տարեցներին վիրավորելուց, գողությունից և կռվշտոցից բացի ոչինչ չեն անում»
  • 11:16 - 11:21
    Հետո շարունակել է. «Ուզում եմ ասել,
  • 11:21 - 11:24
    որ այս տասնինից քսաներկու տարեկան, եռացող ուղեղներով դատարկապորտներից բացի
  • 11:24 - 11:26
    ոչ ոք այս եղանակին որսի դուրս չի գա»:
  • 11:26 - 11:29
    Այսպիսով, գրեթե չորս հարյուր տարի առաջ Շեքսպիրը
  • 11:29 - 11:32
    դեռահասներին նկարագրել է նույն կերպ,
  • 11:32 - 11:35
    ինչպես մենք` այսօր: Բայց այսօր մենք փորձում ենք հասկանալ
  • 11:35 - 11:38
    նրանց վարքագիծն ու նրանց ուղեղում
  • 11:38 - 11:40
    կատարվող փոփոխությունները:
  • 11:40 - 11:44
    Որպես օրինակ վերցնենք ռիսկի դիմելու խնդիրը: Գիտենք, որ դեռահասները
  • 11:44 - 11:46
    ռիսկի դիմելու հակում ունեն: Դա այդպես է:
  • 11:46 - 11:49
    Նրանք ավելի շատ են դա անում, քան երեխաները կամ չափահասները,
  • 11:49 - 11:51
    հատկապես, երբ ընկերների հետ են:
  • 11:51 - 11:54
    Նրանց հատուկ է ծնողներից
  • 11:54 - 11:57
    անկախանալու և դեռահասության տարիքում
  • 11:57 - 12:00
    ընկերների վրա տպավորություն գործելու ձգտումը:
  • 12:00 - 12:02
    Հիմա մենք փորձում ենք հասկանալ դա`
  • 12:02 - 12:05
    նրանց ուղեղի այն մասի զարգացման առումով, որը կոչվում է լիմբիկ համակարգ:
  • 12:05 - 12:08
    Ներկայացված սլայդի և այս ուղեղի վրա կարմիր գույնով
  • 12:08 - 12:10
    ընդգծված է այդ լիմբիկ համակարգը:
  • 12:10 - 12:13
    Լիմբիկ համակարգը գտնվում է ուղեղի աջ հատվածի խորքում,
  • 12:13 - 12:16
    և դրանով են ղեկավարվում հույզերի ու
  • 12:16 - 12:20
    ոգևորության պրոցեսները: Այն մեզ տալիս է ոգևորության այն զգացումը,
  • 12:20 - 12:23
    որն ապրում ենք զվարճալի բաներ անելուց հետո, ներառյալ ռիսկերը:
  • 12:23 - 12:25
    Այն մեզ դրդում է ռիսկի դիմել:
  • 12:25 - 12:28
    Պարզվել է, որ այս հատվածը` լիմբիկ համակարգում գտնվող հատվածները
  • 12:28 - 12:32
    պատանիների մոտ չափահասների
  • 12:32 - 12:35
    համեմատ գերզգայուն է.
  • 12:35 - 12:39
    միևնույն ժամանակ, առաջնային կեղևը
  • 12:39 - 12:41
    (որը սլայդում կապույտով է նշված)
  • 12:41 - 12:44
    չի թողնում ավելորդ ռիսկի դիմել,
  • 12:44 - 12:48
    դեռահասների մոտ դեռևս զարգացման մեջ է գտնվում:
  • 12:48 - 12:51
    Այսպիսով, ուղեղի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեռահասի
  • 12:51 - 12:55
    ուղեղը լիակատար զարգացում է ունենում,
  • 12:55 - 12:59
    որն անդրադառնում է կրթության, վերականգնման
  • 12:59 - 13:03
    և դաստիարակության վրա: Միջավայրը, ներառյալ ուսումը,
  • 13:03 - 13:06
    ազդում է դեռահասի ուղեղի զարգացման վրա
  • 13:06 - 13:09
    այն էլ այն դեպքում երբ Արևմուտքում բոլորովին վերջերս ենք սկսել
  • 13:09 - 13:11
    կանոնավոր կերպով կրթել դեռահասներին:
  • 13:11 - 13:15
    Օրինակ, իմ չորս տատիկ-պապիկներն էլ
  • 13:15 - 13:19
    վաղ դեահասության շրջանում թողել են դպրոցը: Նրանք այլընտրանք չեն ունեցել:
  • 13:19 - 13:22
    Եվ այսօր էլ ամբողջ աշխարհում նման դեպքեր պատահում են շատ երիտասարդների հետ:
  • 13:22 - 13:25
    Դեռահասների 40%-ը
  • 13:25 - 13:29
    միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն չի ունենում:
  • 13:29 - 13:32
    Եվ սա կյանքի հենց այն շրջանն է, երբ ուղեղը
  • 13:32 - 13:35
    հարմարվող է ու դյուրակուռ:
  • 13:35 - 13:38
    Դա սովորելու և ստեղծագործելու հիանալի ժամանակաշրջան է:
  • 13:38 - 13:41
    Ուրեմն, այն ինչ երբեմն դեռահասության հետ կապված խնդիր է համարվում,
  • 13:41 - 13:43
    ասենք` հաճախակի ռիսկերի դիմելը, թույլ ինքնատիրապետումը,
  • 13:43 - 13:47
    ինքնագիտակցությունը, չպետք է խիստ դատապարտվեն:
  • 13:47 - 13:50
    Դրանք հիմնականում հանգեցնում են ուղեղում կատարվող փոփոխությունների,
  • 13:50 - 13:53
    ինչը կրթության ու սոցիալական զարգացման հիանալի
  • 13:53 - 13:57
    հնարավորություն են ապահովում: Շնորհակալություն:
  • 13:57 - 14:05
    (Ծափահարություն)
Title:
Սառա-Ջեյն Բլեյքմոր :Պատանու գլխուղեղի խորհրդավոր մեխանիզմը
Speaker:
Sarah-Jayne Blakemore
Description:

Ինչո ՞ւ են դեռահասները մեծահասակների համեմատ հաճախ ավելի դյուրաբորբոք, իսկ ինքնաճանաչման մակարդակն`ավելի ցածր: Կոգնիտիվ (ճանաչողական) նյարդաբանության մասնագետ Սառա-Ջեյն Բլեյքմորը համեմատել է դեռահասների և մեծահասակների գլխուղեղի նախաճակատային հատվածի գործունեությունը` ցույց տալով, որ դեռահասներին հատուկ վարքագիծը պայմանավորված է գլխուղեղի զարգացմամբ:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
14:26

Armenian subtitles

Revisions