Return to Video

Ռիչարդ Ստ. Ջոն՝ Հաջողության հասնելու 8 գաղտնիքները

  • 0:00 - 0:03
    Սա 2-ժամյա ներկայացում էր, որը ես սովորաբար մատուցում եմ բարձր դասարանի աշակերտներին,
  • 0:03 - 0:04
    որը հիմա ամփոփել եմ 3 րոպեների մեջ:
  • 0:04 - 0:07
    Ամեն ինչ սկսեց մի օր, երբ ես ինքնաթիռում նստած գալիս էի TED-ի համաժողովին,
  • 0:07 - 0:08
    դա 7 տարի առաջ էր:
  • 0:08 - 0:09
    Եվ կողքիս նստած էր
  • 0:09 - 0:13
    բարձր դասարանի մի աշակերտ, մի դեռահաս աղջիկ,
  • 0:13 - 0:15
    նա իսկապես անապահով ընտանիքում էր ապրում:
  • 0:15 - 0:18
    Նա ցանկանում էր որևէ բանի հասաներ իր կյանքում,
  • 0:18 - 0:19
    և նա մի պարզ հարց տվեց ինձ.
  • 0:19 - 0:21
    - Ո՞րն է հաջողության գրավականը, - հարցրեց նա:
  • 0:21 - 0:23
    Եվ այդ պահին ես ինձ իսկապես շատ վատ զգացի,
  • 0:23 - 0:25
    որովհետև չկարողացա նրան լավ պատասխան տալ:
  • 0:25 - 0:28
    Մենք վայրէջք կատարեցինք, և ես եկա TED-ի համաժողովին:
  • 0:28 - 0:31
    Եվ ես մտածում էի՝ Աստված իմ, ես գտնվում եմ մի սենյակում շրջապատված հաջողակ մարդկանցով,
  • 0:31 - 0:34
    ապա ի՞նչու չպարզեմ, թե ինչն է օգնել նրանց հասնել հաջողության,
  • 0:34 - 0:36
    և այնուհետև կիսվեմ դրա մասին երեխաների հետ:
  • 0:36 - 0:40
    Եվ ահա այսօր ես էլի այստեղ եմ, 7 տարվա ընթացքում կատարված 500 հարցազրույցներից հավաքված արդյունքները ձեռքիս,
  • 0:40 - 0:43
    և ես կպատմեմ ձեզ, թե ո՞րոնք են հաջողության գաղտնիքները,
  • 0:43 - 0:45
    որոնք նշվում են TED-ի մասկանիցիների կողմից:
  • 0:45 - 0:47
    Առաջինը՝ դա կիրքն է։
  • 0:47 - 0:50
    Ֆրիման Թոմասը ասում է."Ես առաջնորդվում եմ իմ կրքով"։
  • 0:50 - 0:53
    TED-ի մասնակիցները անում են դա հանուն սիրո, այլ ոչ հանուն փողի։
  • 0:53 - 0:56
    Քերոլ Կոլետտան ասում է. <<Ես կվճարեի որևէ մեկին, որպեսզի անեմ այն, ինչ ես եմ հիմա անում>>։
  • 0:56 - 0:58
    Եվ ամենահետաքրքիրը այն է,
  • 0:58 - 1:00
    որ, եթե դու մի բան անում ես սիրով՝ապա փողը ինքնըստինքյան գալիս է։
  • 1:00 - 1:04
    Աշխատանք։ Ռուպերտ Մուրդոչը մի անգամ ասաց ինձ. <<Այս ամենը քրտնաջան աշխատանքի շնորհիվ է։
  • 1:04 - 1:06
    Ոչինչ հեշտ չի տրվում։ Բայց ես ահագին բավականություն եմ ստանում>>։
  • 1:06 - 1:10
    Մի՞թե Ռուպերտը նկատի ուներ բավականություն ստանալը։ Այո՛։
  • 1:10 - 1:14
    TED-ի մասնակիցները իսկապես բավականություն են ստանում աշխատելիս։ Եվ իրենք քրտնաջան են աշխատում։
  • 1:14 - 1:17
    Ես պարզել եմ. նրանք "workaholic" /մոլի աշխատողներ / չեն։ Նրանք աշխատասեր են։
  • 1:18 - 1:24
    Ալեքս Գարդենը ասում է.<< Եղեք լավագույնը։ Որպեսզի հասնես հաջողության, ընտրեք մի բնագավառ
  • 1:24 - 1:25
    և եղե՛ք լավագույնը այդ ոլորտում>>։
  • 1:25 - 1:28
    Այստեղ ոչ մի հրաշք չկա. միայն գործնական փորձ, փորձ, փորձ։
  • 1:28 - 1:31
    Եվ կենտրոնացում։ Ինչպես Նորման Ջյուիսոնը ասաց ինձ.
  • 1:31 - 1:34
    <<Կարծում եմ, ամենակարևորը այն է, որ կենտրոնանաս մի բանի վրա>>։
  • 1:34 - 1:38
    Եվ խրախուսում։ Դեվիդ Գալլոն ասում է. <<Խրախուսիր ինքդ քեզ։
  • 1:38 - 1:40
    Խրախուսիր՝ ֆիզիկապես, հոգեպես։ Անընդհատ խրախուսիր ինքդ քեզ>>:
  • 1:40 - 1:43
    Դուք պե՛տք է հաղթահարեք ամաչկոտությունն ու անվստահությունը։
  • 1:43 - 1:46
    Գոլդի Հոունն ասում է. <<Ես միշտ անվստահ էի ինքս իմ մեջ։
  • 1:46 - 1:48
    Մտածում էի, որ ես բավականաչափ լավը չեմ, ես բավականաչափ խելացի չեմ։
  • 1:48 - 1:50
    Ես երբեք ձեմ մտածել, որ ինձ մոտ կստացվի>>։
  • 1:50 - 1:52
    Այդքան էլ հեշտ չի հաղթահարել ինքներս մեզ,
  • 1:52 - 1:57
    և այդ իսկ նպատակով կան մայրիկները։ /Ծիծաղ/
  • 1:57 - 2:00
    Ֆրանկ Գիրին պատմեց ինձ.
  • 2:00 - 2:01
    <<Իմ մայրն է խրախուսել ինձ>>։
  • 2:02 - 2:07
    Ծառայի՛ր ուրիշներին։ Շերվին Նուլանդը ասում է. <<Ինձ համար պատիվ էր ծառայել հանրությանը որպես բժիշկ>>։
  • 2:07 - 2:10
    Հիմա շատ երեխաներ ասում են ինձ, որ ցանկանում են դառնալ միլիոնատերեր։
  • 2:10 - 2:11
    Եվ առաջին բանը, ինչ ես ասում եմ նրանց.
  • 2:11 - 2:13
    <<Լավ , բարի, բայց դուք չեք կարող ծառայել միայն ինքներդ ձեզ,
  • 2:13 - 2:15
    դուք պետք է ուրիշների հետ կիսվեք որևէ արժեքավոր բանով։
  • 2:15 - 2:18
    Որովհետև միայն ասդես է, որ մարդիկ իսկապես հարուստ են դառնում:
  • 2:19 - 2:23
    Մտահղացումներ։ TED-ի մասնակից, Բիլ Գեյտսը ասում է. <<Ես ունեի մի մտահղացում՝
  • 2:23 - 2:26
    հիմնադրել առաջին միկրո-համակարգչային ծրագրավորման ընկերությունը>>
  • 2:26 - 2:28
    Ես ասացի, որ դա շատ լավ միտք էր։
  • 2:28 - 2:31
    Եվ ոչ մի զարմանալի բան չկա նրանում, թե ինչպես են ծագում մտքերը,
  • 2:31 - 2:33
    ամեն ինչ սկսվում է պարզ բաներ անելով:
  • 2:33 - 2:35
    Եվ ես բազմաթիվ ապացույցներ ունեմ այս կապակցությամբ:
  • 2:35 - 2:37
    Հաստատակամություն: Ջո Կրաուսը ասում է.
  • 2:37 - 2:40
    <<Հաջողության գրավականներից մեկը դա հաստատակամությունն է>>:
  • 2:40 - 2:44
    Դուք պետք է համառությամբ հաղթահարեք ձախողումը: Համառ լինելով դուք պետք է դուրս գաք ցեխի միջից: /crap - ցեխ/:
  • 2:44 - 2:47
    Որը, իհարկե, նշանակում է. C - քննադատություն, R - մերժում, A - ապուշներ, P - ճնշում:
  • 2:47 - 2:49
    /Ծիծաղ/
  • 2:50 - 2:54
    Այսպիսով՝մեր այս հարցին գլխավոր պատասխանը շատ պարզ է.
  • 2:54 - 2:57
    վճարեք 4000 դոլլար և եկեք TED-ի համաժողովին:
  • 2:57 - 3:00
    Եթե դա ձեզ ձեռք չի տալիս, ապա ի կատար ածեք վերին նշված 8 սկզբունքները, և հավատացեք ինձ՝
  • 3:00 - 3:04
    սրանք են հաջողության 8 կարևոր գրավականները:
  • 3:04 - 3:06
    Շնորհակալություն եմ հայտնում բոլոր TED-ի մասնակիցներին հարցազրույցների համար:
Title:
Ռիչարդ Ստ. Ջոն՝ Հաջողության հասնելու 8 գաղտնիքները
Speaker:
Richard St. John
Description:

Ո՞րն է մարդկանց հաջողության գրավականը: Պատճառը այն է, որ նրանք խելացի են, թե ՞ ուղղակի հաջողակ: Ո՛չ մեկը, և ո՛չ էլ մյուսը: Վերլուծաբան Ռիչարդ Ստ. Ջոնը, հաջողության իրական գաղտնիքների վերաբերյալ իր բազմամյա հարցազրույցների սեղմ արդյունքը ներկայացնում 3 անմոռանալի րոպեների ընթացքում:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
03:13
Luiza Hakobyan added a translation

Armenian subtitles

Revisions