Return to Video

Ինչու՞ է Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» համարվում գլուխգործոց - Ջեյմս Իըրլ

  • 0:07 - 0:10
    Արդյո՞ք նա դեպի ձեզ է դառնում,
    թե շրջվում ձեզանից:
  • 0:10 - 0:12
    Ոչ ոք չգիտի:
  • 0:12 - 0:15
    Նա հոլանդացի վարպետ Յոհաննես Վերմեերի
  • 0:15 - 0:17
    «Մարգարտե ականջօղով աղջիկը»
    կտավի հերոսուհին է,
  • 0:17 - 0:22
    մի գեղանկարի, որը համարվում է
    «Հյուսիսային Մոնա Լիզան»:
  • 0:22 - 0:27
    Պատկանելով հոլանդական կատարյալ, երբեմն
    չափազանց էքսպրեսիվ կտավների թվին,
  • 0:27 - 0:29
    որոնք կոչվում են թրոնիներ,
  • 0:29 - 0:31
    «Մարգարտե ականջօղով աղջկան»
  • 0:31 - 0:35
    հատուկ է Վերմեերի
    գործերի հմայքն ու նրբությունը:
  • 0:35 - 0:38
    Սակայն այս գործը առանձնանում է
    խաղաղ պատմվածքային տեսարաններից,
  • 0:38 - 0:42
    որոնք մենք հեռվից նկատում
    ենք Վերմեերի գործերում:
  • 0:42 - 0:43
    Բաց պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը,
  • 0:43 - 0:45
    Երաժշտության դասը,
  • 0:45 - 0:47
    Նկարչի արվեստանոցում:
  • 0:47 - 0:51
    Այս կտավները մեզ որոշակի հեռավորության վրա
    մտերմություն են ներշնչում.
  • 0:51 - 0:55
    քաշված վարագույրը երբեմն շեշտում է
    բաժանումը:
  • 0:55 - 0:58
    Տեսնում ենք՝ ինչպես կաթնավաճառուհին
    հանգիստ կաթ է լցնում ամանի մեջ,
  • 0:58 - 1:00
    սակայն այն մեզ համար չէ:
  • 1:00 - 1:02
    Մենք ուղղակի դիտորդներ ենք:
  • 1:02 - 1:05
    Վերմեերի կտավների գույների
    մանրակրկիտ ընտրությունը
  • 1:05 - 1:07
    հավասարակշիռ ներդաշնակություն է
    առաջացնում:
  • 1:07 - 1:10
    Շատ գործերում նկատելի
    վանդակավոր հատակի միջոցով
  • 1:10 - 1:14
    Վերմեերը ներկայացնում է
    հեռանկարի իր ընբռնումը:
  • 1:14 - 1:16
    Սա հատուկ տեխնիկա է, որը,
    աղավաղման միջոցով,
  • 1:16 - 1:21
    այն տպավորությունն է ստեղծում,
    որ առարկան հեռանում է ակնդիրից:
  • 1:21 - 1:24
    Այլ տարրերը, այդ թվում հայացքի
    ուղղվածությունը և լույսի աղբյուրները,
  • 1:24 - 1:28
    տեսարանը ներկայացնում են
    որոշակի տարածության մեջ և դիրքում:
  • 1:28 - 1:30
    Բաց պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը
  • 1:30 - 1:35
    կանգնած է հենց այնպես, որ պատուհանում
    ակնդիրը տեսնի նրա արտացոլանքը:
  • 1:35 - 1:40
    Վերմեերը անգամ թաքցրել է մոլբերտի ոտքը,
    ներդաշնակությունը պահպանելու համար:
  • 1:40 - 1:45
    Այս տարրերի բացակայությունով է
    պայմանավորված «Մարգարտե ականջօղով աղջիկը»
    կտավը:
  • 1:45 - 1:49
    Վերմեերի՝ լույսի և ստվերի խաղը
  • 1:49 - 1:55
    օգտագործում է խավար, հարթ ֆոնը`
    ավելի ընդգծելու կնոջ եռաչափությունը:
  • 1:55 - 1:59
    Փոխանակ պատկերելու նրան թատերական
    էպիկական իրադրության մեջ,
  • 1:59 - 2:02
    նկարիչը նրան հոգեբանական
    սուբյեկտ է դարձնում:
  • 2:02 - 2:06
    Նրա հայացքը և կիսաբաց շուրթերը,
    կարծես թե քեզ ինչ-որ բան է ուզում ասել,
  • 2:06 - 2:09
    գերում են մեզ:
  • 2:09 - 2:13
    Դիմանկարներում հաճախ պատկերվում էին
    ազնվականները և եկեղեցականները:
  • 2:13 - 2:17
    Այսպիսով, ինչու՞ է Վերմեերը
    նկարել անանուն մի աղջկա:
  • 2:17 - 2:20
    17-րդ դարում, ԴելՖտի քաղաքը,
    ինչպես նաև ամբողջ Հոլանդիան,
  • 2:20 - 2:25
    երես էր թեքել իշխող ազնվկանությունից
    և հոգևոր դասից:
  • 2:25 - 2:28
    Ութ տասնամյակ իսպանական կառավարության
    դեմ տևած ապստամբությունից հետո,
  • 2:28 - 2:34
    Հոլանդացիները հակվեցին ժողովրդավարությանը
    և քաղաքական հանրապետության գաղափարին:
  • 2:34 - 2:38
    Դելֆտի նման քաղաքները չէին կառավարվում
    թագավորների կամ եպիսկոպոսների կողմից,
  • 2:38 - 2:43
    այսպիսով, Վերմեերի նման շատ նկարիչներ
    զրկվեցին հովանավորներից:
  • 2:43 - 2:45
    Բարեբախտաբար, ձեռնարկատիրական
    նորարարությունները,
  • 2:45 - 2:48
    որոնք առաջարկվել էին Արևելյան Հնդկաստանի
    հոլանդական ընկերության կողմից,
  • 2:48 - 2:51
    փոփոխեցին Հոլանդիայի տնտեսական դաշտը:
  • 2:51 - 2:55
    Վաճառակությունը ստանձնեց
    արվեստագետների հովանավորությունը:
  • 2:55 - 2:58
    Ցանկանալով պատկերված լինել
    իրենց հովանավորած կտավներում՝
  • 2:58 - 3:01
    վաճառականները նախապատվություն էին
    տալիս միջին դասակարգին,
  • 3:01 - 3:04
    որոնք պատկերվում էին իրենց տներում՝
  • 3:04 - 3:06
    շրջապատված ծանոթ առարկաներով:
  • 3:06 - 3:09
    Օրինակ, Վերմեերի կտավներում
    ներկայացված քարտեզները
  • 3:09 - 3:11
    հոլանդական ոսկե դարաշրջանում վաճառականները
  • 3:11 - 3:16
    համարում էին նորաձև և աշխարհիկ:
  • 3:16 - 3:19
    «Մարգարտե ականջօղով աղջկա»
    արևելյան գլխաշորը
  • 3:19 - 3:23
    նույնպես ընդգծում է նյութապաշտական
    աոևտրական խավը,
  • 3:23 - 3:27
    իսկ մարգարիտը՝ հարստության նշանը,
    իրականում չափազանցություն է:
  • 3:27 - 3:32
    Վերմեերը չէր կարող իրեն թույլ
    տալ այդ չափի մարգարիտ:
  • 3:32 - 3:37
    Այն երևի ապակե կամ անագե զարդ էր՝
    մարգարիտը փոխարինելու համար:
  • 3:37 - 3:40
    Դիմանկարը ինքնին հարստության պատրանք է:
  • 3:40 - 3:44
    Հեռվից, մարգարիտը երևում է
    շրջանաձև ու ծանր,
  • 3:44 - 3:49
    իսկ մանրակրկիտ դիտելիս երևում է,
    որ այն յուղաներկի անձև բիծ է:
  • 3:49 - 3:55
    Ուշադիր դիտելիս, մենք նկատում ենք Վերմեերի
    ցնորք պատկերելու մեծ վարպետությունը:
  • 3:55 - 3:58
    Գուցե մենք երբևէ չբացահայտենք
    «Մարգարտե ականջօղով աղջկա» էությունը,
  • 3:58 - 4:02
    նրա դիմանկարը մեր վրա անմոռանալի
    ազդեցություն է ունենում:
  • 4:02 - 4:06
    Այն գտնվում է իր մշտական տեղում՝
    Հաագայի Մաուրիցհեյս թանգարանում,
  • 4:06 - 4:10
    սակայն, նրա ներկայությունը միաժամանակ
    ազդեցիկ է և նուրբ:
  • 4:10 - 4:15
    Անհայտ կերպով, նա մարմնավորում է նոր
    տնտեսական,
  • 4:15 - 4:18
    քաղաքական, սիրային հեռանկարների ծագումը:
Title:
Ինչու՞ է Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» համարվում գլուխգործոց - Ջեյմս Իըրլ
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/why-is-vermeer-s-girl-with-the-pearl-earring-considered-a-masterpiece-james-earle
Արդյո՞ք նա դեպի ձեզ է դառնում թե շրջվում ձեզանից: Ոչ ոք չգիտի:
Նա հոլանդացի վարպետ Յոհաննես Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի հերոսուհին է, մի գեղանկարի, որը համարվում է «Հյուսիսային Մոնա Լիզան»: Ո՞րն է նրա հմայքի աղբյուրը: Ջեյմս Իըրլը բացատրում է՝ ինչպես է այս գործը մարմնավորում նոր դարաշրջանի տնտեսական, քաղաքական, սիրային հեռանկարների ծագումը:
Դասը պատրաստեց Ջեյմս Իըրլը, անիմացիան՝ Թես ՄԱրտինի:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:34

Armenian subtitles

Revisions