Return to Video

Ջոն ՄկՎորտեր: Հաղորդագրություն գրելը սպանում է լեզուն:

  • 0:00 - 0:03
    Մենք միշտ լսում ենք, որ հաղորդագրություն գրելը պատուհաս է:
  • 0:03 - 0:08
    Բանն այն է, որ հաղորդագրություն գրելը նպաստում է ցանկացած լուրջ գրագիտության
  • 0:08 - 0:11
    կամ թեկուզ գրելու ունակության անկմանը
  • 0:11 - 0:14
    Միացյալ Նահանգների երիտասարդների շրջանում
  • 0:14 - 0:16
    և այժմ ամբողջ աշխարհում:
  • 0:16 - 0:20
    Բանն այն է, որ դա ճիշտ չէ
  • 0:20 - 0:22
    և հեշտ է մտածել, որ դա ճիշտ է
  • 0:22 - 0:24
    բայց դա այլ կերպ դիտելու համար
  • 0:24 - 0:28
    որպեսզի տեսնենք, որ իրականում հաղորդագրություն գրելը հրաշալի բան է
  • 0:28 - 0:31
    ոչ միայն եռանդուն, այլ հիանալի բան
  • 0:31 - 0:32
    մի տեսակ ակնհայտ բարդություն
  • 0:32 - 0:35
    ինչը մենք այժմ տեսնում ենք,
  • 0:35 - 0:37
    պետք է տեսախցիկը մի փոքր հետ տանել
  • 0:37 - 0:40
    և նայել, թե որ լեզվով է այն,
  • 0:40 - 0:43
    որի դեպքում, մի բան որ մենք տեսնում ենք
  • 0:43 - 0:47
    այն է, որ հաղորդագրություն գրելը բացարձակապես գրել չէ:
  • 0:47 - 0:49
    Ինչ նկատի ունեմ դա ասելով:
  • 0:49 - 0:52
    Հիմնականում, եթե մտածում ենք լեզվի մասին
  • 0:52 - 0:55
    այն գոյություն ունի միգուցե 150.000 տարի
  • 0:55 - 0:57
    համենայն դեպս 80.000 տարի
  • 0:57 - 1:02
    և ինչի որ այն վերածվեց` խոսքն է. Մարդիք խոսում էին:
  • 1:02 - 1:05
    Դա այն է ինչի համար հավանաբար գենետիկորեն ստեղծված ենք:
  • 1:05 - 1:07
    Ահա ինչպես ենք հաճախ օգտագործում լեզուն:
  • 1:07 - 1:10
    Գրելը առաջացավ շատ ավելի ուշ
  • 1:10 - 1:12
    և ինչպես տեսանք վերջին զրույցում
  • 1:12 - 1:15
    մի փոքր վիճելի է այն հարցը, թե, հստակ, երբ է դա տեղի ունեցել,
  • 1:15 - 1:17
    բայց ըստ ավանդական գնահատման,
  • 1:17 - 1:21
    եթե մարդկությունը գոյություն է ունեցել 24 ժամ
  • 1:21 - 1:26
    ապա գիրը ի հայտ է եկել մոտ 23:07-ին:
  • 1:26 - 1:30
    Ահա թե որքան նոր բան է գիրը:
  • 1:30 - 1:33
    Սկզբում խոսքն է և ապա գալիս է գիրը,
  • 1:33 - 1:35
    որպես հնարքի մի տեսակ:
  • 1:35 - 1:39
    Հիմա ինձ սխալ չհասկանաք, գիրը ունի հաստակ առավելություններ:
  • 1:39 - 1:41
    Երբ դու գրում ես, որովհետև դա գիտակցված պրոցես է,
  • 1:41 - 1:44
    որովհետև կարող ես հետ նայել,
  • 1:44 - 1:46
    կարող ես լեզվի հետ անել բաներ, որոնք շատ ավելի քիչ հավանական են,
  • 1:46 - 1:49
    եթե դու պարզապես խոսում ես:
  • 1:49 - 1:53
    Օրինակ, պատկերացրեք մի հատված Էդվարդ Գիբոնի ստեղծագործությունից.
  • 1:53 - 1:57
    «Հռոմեական կայսրության անկումը»:
  • 1:57 - 2:00
    «Ամբողջ կռիվը տևեց մոտ տասներկու ժամ,
  • 2:00 - 2:02
    մինչ պարսիկների վերջնական նահանջը վերածվեց
  • 2:02 - 2:05
    անկանոն պայքարի, որի ամոթալի օրինակը
  • 2:05 - 2:08
    հանդիսացավ հենց ինքը Սուրենասը»:
  • 2:08 - 2:12
    Այն գեղեցիկ է, բայց եկեք ընդունենք, որ ոչ ոք այդպես չի խոսում:
  • 2:12 - 2:16
    Կամ համենայն դեպս, չպետք է, եթե նրանք հետաքրքրված են
  • 2:16 - 2:19
    վերարտադրությամբ: Դա --
  • 2:19 - 2:21
    (ծիծաղ)
  • 2:21 - 2:24
    ցանկացած մարդու առօրյայում խոսելու ձևը չէ:
  • 2:24 - 2:27
    Առօրյա խոսակցությունը մեկ այլ բան է:
  • 2:27 - 2:29
    Լեզվաբանները ցույց են տվել,
  • 2:29 - 2:31
    որ երբ մենք խոսում ենք առօրյա ազատ ոճով,
  • 2:31 - 2:34
    մենք հակված ենք խոսելու, միգուցե,
  • 2:34 - 2:36
    յոթից տասը բառային խմբերով:
  • 2:36 - 2:39
    Դուք կնակատեք դա, երբ բախտ վիճակվի ձայնագրելու
  • 2:39 - 2:42
    ինքներդ Ձեզ կամ խոսող մարդկանց խմբի:
  • 2:42 - 2:43
    Ահա ինչպիսին է խոսքը:
  • 2:43 - 2:47
    Խոսքը ավելի ազատ է:
  • 2:47 - 2:51
    Այն շատ ավելի ռեֆլեկտիվ է- շատ է տարբերվում գրելուց:
  • 2:51 - 2:54
    Մենք բնականից հակված ենք մտածելուն, որորվհետև մենք տեսնում ենք լեզուն
  • 2:54 - 2:56
    գրավոր վիճակում այնքան հաճախ. որովհետև հենց դա է լեզուն,
  • 2:56 - 3:00
    բայց փաստորեն լեզուն այն է, ինչը որ խոսքն է: Դրանք երկու բաներ են:
  • 3:00 - 3:04
    Հիմա իհարկե, երբ ժամանակը արդեն անցել է,
  • 3:04 - 3:06
    բնական է, որ որոշակի տարանջատում կա
  • 3:06 - 3:09
    բանավոր և գրավոր խոսքի միջև:
  • 3:09 - 3:14
    Օրինակ, հեռավոր դարաշրջանում
  • 3:14 - 3:17
    սովորական բան էր, երբ որևէ մեկը խոսում էր
  • 3:17 - 3:20
    շատ նման գրավոր խոսքին:
  • 3:20 - 3:22
    Ես նկատի ունեմ այն տեսակի խոսքը, որը տեսնում ենք, երբ որևէ մեկը
  • 3:22 - 3:25
    հին ֆիլմում մաքրում է կոկորդը և սկսում
  • 3:25 - 3:27
    «Ըհըմ, տիկնայք և պարոնայք», և ապա նրանք խոսում են
  • 3:27 - 3:31
    որոշակի ձևով, որը որևէ կապ չունի առօրյա խոսքի հետ:
  • 3:31 - 3:34
    Այն պաշտոնական է: Օգտագործվում են երկար նախադասություններ, ինչիսին է Գիբոնի այս մեկը:
  • 3:34 - 3:38
    Հիմնականում խոսում են այնպես ինչպես Դուք գրում եք, և ահա, օրինակ,
  • 3:38 - 3:40
    մենք այնքան շատ ենք վերջերս մտածում Լինկոլնի մասին
  • 3:40 - 3:43
    ֆիլմի շնորհիվ:
  • 3:43 - 3:46
    Գետտիսբուրգի Հասցեն իրադարձության հիմնական թեման չէր:
  • 3:46 - 3:50
    Դրանից երկու ժամ առաջ Էդվարդ Էվերետը խոսեց
  • 3:50 - 3:53
    այն թեմայով, որը անկեղծորեն այժմ չի կարող մեզ գրավել
  • 3:53 - 3:54
    և հազիվ գրավում էր այն ժամանակ:
  • 3:54 - 3:57
    Բանն այն է, որ պետք էր լսել նրան,
  • 3:57 - 3:58
    ով խոսում էր ինչպես գրավոր խեսքն է:
  • 3:58 - 4:01
    Հասարակ մարդիկ կանգնում և երկու ժամ լսում էին դա:
  • 4:01 - 4:02
    Դա միանգամայն բնական էր:
  • 4:02 - 4:05
    Ահա թե ինչ էին այն ժամանակ անում մարդիկ, խոսում էին ինչպես գրավոր խոսքն է:
  • 4:05 - 4:07
    Դե, եթե կարող եք խոսել ինչպես գրավոր խոսքն է,
  • 4:07 - 4:11
    ապա տրամաբանորեն հետևում է, որ հնարավոր է
  • 4:11 - 4:14
    երբեմն ուզենաք գրել այնպես ինչպես խոսում եք:
  • 4:14 - 4:16
    Խնդիրն այն էր, որ նյութական,
  • 4:16 - 4:19
    մեխանիկական առումով, որ ավելի դժվար էր......
  • 4:19 - 4:22
    այն պարզ պատճառով, որ նյութերը այդպես չէին կիրառվում։
  • 4:22 - 4:25
    Գրեթե անհնարին է անել դա ձեռքով
  • 4:25 - 4:28
    բացառությամբ սղագրության, և ապա շփումը սահմանափակվում է:
  • 4:28 - 4:30
    Ձեռքի տպագրական մեքենայի վրա դա շատ դժվար էր,
  • 4:30 - 4:33
    և անգամ երբ ունեինք էլեկտրական տպագրական մեքենա
  • 4:33 - 4:35
    կամ հետագայում համակարգչի ստեղնաշար, բանն այն է,
  • 4:35 - 4:37
    որ եթե անգամ կարողանում եք հեշտությամբ տպել պահպանելով
  • 4:37 - 4:40
    խոսքի տեմպը, քիչ թե շատ, պետք է
  • 4:40 - 4:42
    լինի որևէ մեկը, ով արագ կկարողանա ըմբռնել հաղորդագրությունը:
  • 4:42 - 4:46
    Երբ ունեք այն, ինչի միջոցով կստանաք այդ իմաստը,
  • 4:46 - 4:48
    ապա ունեք այն պայմանները, որոնք հնարավորություն են տալիս
  • 4:48 - 4:52
    գրել այնպես, ինչպես խոսում եք:
  • 4:52 - 4:55
    Եվ ահա թե որտեղից է գալիս հաղորդագրություններ գրելը:
  • 4:55 - 4:59
    Հաղորդագրություններ գրելը իր կառուցվածքով շատ ազատ է:
  • 4:59 - 5:03
    Հաղորդագրություններ գրելիս ոչ ոք չի մտածում մեծատառերի կամ կետադրության մասին,
  • 5:03 - 5:05
    բայց դուք մտածու՞մ եք նման բաների մասին, երբ խոսում եք:
  • 5:05 - 5:09
    Ոչ, և, հետևաբար, ինչու պետք է մտածեք հաղորդագրություններ գրելիս:
  • 5:09 - 5:12
    Ինչ է հաղորդագրություն գրելը, չնայած այն հանգամանքին, որ այն ներառում է
  • 5:12 - 5:15
    կոպիտ մեխանիկա, որը մենք անվանում ենք գրել։
  • 5:15 - 5:18
    Դա մատերի խոսքն է: Ահա թե ինչ է հաղորդագրություն գրելը:
  • 5:18 - 5:22
    Այժմ մենք կարող ենք գրել այնպես, ինչպես խոսում ենք:
  • 5:22 - 5:24
    Եվ դա շատ հետաքրքիր բան է, բայց, այնուամենայնիվ,
  • 5:24 - 5:29
    հեշտ է մտածել, որ այն դեռ իրենից ներկայացնում է որոշ տեսակի անկում:
  • 5:29 - 5:33
    Մենք տեսնում ենք կառույցի ընդհանուր թուլություն,
  • 5:33 - 5:36
    կանոններն անտեսելը և այն որ մենք սովոր ենք
  • 5:36 - 5:38
    գրատախտակի վրա սովորելուն, և մենք կարծում ենք
  • 5:38 - 5:41
    որ ինչ որ բան սխալ է ընթացել:
  • 5:41 - 5:44
    Դա շատ բնական զգացողություն է:
  • 5:44 - 5:48
    Բայց բանն այն է, որ այն ինչ տեղի է ունենում
  • 5:48 - 5:52
    ի հայտ եկող բարդություն է:
  • 5:52 - 5:55
    Ահա թե ինչ ենք տեսնում այս մատերով կատարվող խոսակցության մեջ:
  • 5:55 - 5:58
    Եվ դա հասկանալու համար, այն ինչ ուզում ենք տեսնել,
  • 5:58 - 6:03
    այն է , որ լեզվի այս նոր ձևում
  • 6:03 - 6:06
    նոր կառուցվածք է պատրաստվում ի հայտ գալ:
  • 6:06 - 6:12
    Եվ ահա, օրինակ, հաղորդգրություններ գրելիս կա սովորույթ
  • 6:12 - 6:15
    որն է ԼՕԼ:
  • 6:15 - 6:17
    ԼՕԼ ընդհանուր առմամբ
  • 6:17 - 6:20
    նշանակում է «բարձր ծիծաղել»
  • 6:20 - 6:22
    Եվ իհարկե, տեսականորեն, դա այդպես է,
  • 6:22 - 6:25
    և եթե նայեք հին հաղորդագրությունների մեջ, ապա մարդիկ այն օգտագործում էին
  • 6:25 - 6:27
    իրականում արտահայտելու համար բարձր ծիծաղ:
  • 6:27 - 6:31
    Բայց եթե դուք հիմա եք հաղորդագրություն գրում, կամ եթե դուք
  • 6:31 - 6:35
    տեղյակ եք, թե ինչպիսին է այն դարձել,
  • 6:35 - 6:36
    կնկատեք, որ ԼՕԼ
  • 6:36 - 6:39
    այլևս չի նշանակում բարձր ծիծաղել:
  • 6:39 - 6:42
    Այն վերածվել է շատ հասարակ բանի:
  • 6:42 - 6:46
    Սա իրական հաղորդագրություն է, որը գրվել է
  • 6:46 - 6:50
    մի 20 ամյա աղջկա կողմից
  • 6:50 - 6:51
    ոչ շատ վաղուց:
  • 6:51 - 6:54
    «Իմիջայլոց, ես հավանում եմ այն տառատեսակը, որը օգտագործում ես:»
  • 6:54 - 6:58
    Ջուլի. «լօլ շնորհակալ եմ, gmail-ը այս պահին դանդաղ է աշխատում»։
  • 6:58 - 7:00
    Այժմ եթե մտածեք, այն ծիծաղելի չէ:
  • 7:00 - 7:03
    Ոչ ոք չի ծիծաղում: (ծիծաղ)
  • 7:03 - 7:04
    Եվ ահա, դուք ենթադրում եք
  • 7:04 - 7:06
    որ կար ինչ որ խաթարում,
  • 7:06 - 7:08
    Ապա Սյուզանը ասում է «լօլ գիտեմ»,
  • 7:08 - 7:10
    նորից ավելի ծիծաղելի է, քան մենք սովոր ենք,
  • 7:10 - 7:13
    երբ խոսում եք այս անհարմարությունների մասին:
  • 7:13 - 7:16
    Ջուլին ասում է «Ես նոր քեզ նամակ ուղարկեցի»:
  • 7:16 - 7:18
    Սյուզան. «լօլ, տեսնում եմ»:
  • 7:18 - 7:21
    Շատ զվարճալի մարդիկ են, եթե դա այն է ինչ նշանակում է ԼՕԼ-ը:
  • 7:21 - 7:23
    Ջուլին ասում է. «Ի՞նչ նորություն»:
  • 7:23 - 7:26
    Սյուզան. «լօլ ես պետք է 10 էջանոց աշխատություն գրեմ»:
  • 7:26 - 7:28
    Նա գոհ չէ: Եկեք մտածենք դրա մասին:
  • 7:28 - 7:31
    ԼՕԼ-ը օգտագործվում է շատ յուրահատուկ կերպով:
  • 7:31 - 7:35
    Այն հոգատարության նշան է: Այն հարմարավետության նշան է:
  • 7:35 - 7:38
    Մենք, լեզվաբաններս այդպիսի բաններն կոչում ենք գործնական մասնիկներ:
  • 7:38 - 7:42
    Ցանկացած լեզու, որը օգտագործվում է իրական մարդկանց կողմից, ունի դրանք:
  • 7:42 - 7:43
    Եթե խոսում եք ճապոներեն, մտածեք
  • 7:43 - 7:47
    այն «նե» կարճ բառի մասին, որը օգտագործում եք շատ նախադասությունների վերջում:
  • 7:47 - 7:49
    Եթե լսեք, թե ինչպես են խոսում սևամորթ երիտասարդները,
  • 7:49 - 7:51
    ուշադրություն դարձրեք «յո» բառի օգտագործման վրա:
  • 7:51 - 7:53
    Ամբողջական աշխատություններ կարելի է գրել դրանց մասին,
  • 7:53 - 7:55
    և հավանաբար գրվում են:
  • 7:55 - 7:59
    Գործնական մասնիկներ, ահա թե ինչի է աստիճանաբար վերածվել ԼՕԼ-ը:
  • 7:59 - 8:03
    Սա իրական մարդկանց միջև լեզուն օգտագործելու ձև է:
  • 8:03 - 8:06
    Մեկ այլ օրինակ է «սլեշ»-ը:
  • 8:06 - 8:09
    Այժմ մենք կարող ենք օգտագործել սլեշը ինչպես սովոր ենք,
  • 8:09 - 8:11
    «Մենք պատրաստվում ենք ունենալ
  • 8:11 - 8:14
    կուսակցական-սլեշ-ցանցային նիստ»։
  • 8:14 - 8:16
    Դա նման է նրան, թե ինչ մտադրություններ ունենք:
  • 8:16 - 8:20
    Սլեշը օգտագործվում է շատ տարբեր ձևերով
  • 8:20 - 8:23
    երիտասարդների շրջանում, հաղորդակցություն գրելիս:
  • 8:23 - 8:25
    Այն օգտագործվում է տեսարանը փոխելու համար:
  • 8:25 - 8:28
    Ահա օրինակ, Սալին ասում է․
  • 8:28 - 8:29
    «Ես պետք է մարդ գտնեմ, իր հետ զվարճանալու համար»
  • 8:29 - 8:31
    և Ջեյկը ասում է․ «Հահա»
  • 8:31 - 8:34
    կարող եք դիսերտացիա գրել նաև «Հահա»-ի մասին, բայց մենք դրա համար ժամանակ չունենք
  • 8:34 - 8:36
    «Հահա ուրեմն դու պատրաստվում ես ինքնուրու՞յն գնալ: Ինչու՞»։
  • 8:36 - 8:39
    Սալի. «Այս ամռան համար ձրագիր կա ՆՅՀ-ում»։
  • 8:39 - 8:42
    Ջեյկ. «Հահա: Սլեշ ես նայում եմ այս տեսահոլովակը .........
  • 8:42 - 8:44
    փորձելով մեկ աջքով ծիկրակել»:
  • 8:44 - 8:45
    Սլեշը հետաքրքիր է:
  • 8:45 - 8:48
    Ես անգամ չգիտեմ թե ինչի մասին է հետագայում խոսում Ջեյկը,
  • 8:48 - 8:53
    բայց Դուք նկատում եք, որ նա փոխում է թեման:
  • 8:53 - 8:55
    Այժմ այն թվում է առօրյա,
  • 8:55 - 8:56
    բայց մտածեք, թե ինչպես է լինում իրական կյանքում,
  • 8:56 - 8:59
    երբ մենք խոսում ենք և ուզում ենք փոխել թեման,
  • 8:59 - 9:00
    դա անելու նուրբ ձևեր կան:
  • 9:00 - 9:02
    Դուք միանգամից չեք փոխում այն:
  • 9:02 - 9:06
    Ձեր ձեռքը կդնեք կոնքին և մտածմունքով կնայեք դեպի հեռուն
  • 9:06 - 9:10
    կամ կասեք որևէ նման բան, «Հմ, ստիպում է ձեզ մտածել
  • 9:10 - 9:13
    ,երբ իրականում այդպես չէր, բայց ինչ որ դուք իսկապես--
  • 9:13 - 9:15
    (ծիծաղ)
  • 9:15 - 9:18
    այն ինչ փորձում եք անել, թեման փոխելն է:
  • 9:18 - 9:19
    Դուք չեք կարող դա անել հաղորդագրություն գրելիս,
  • 9:19 - 9:23
    և զարգանում են այդ անելու ձևերը տվյալ սահմաններում:
  • 9:23 - 9:25
    Բոլոր լեզուները ունեն այն ինչ լեզվաբանները անվանում են
  • 9:25 - 9:29
    ինֆորմացիայի նոր ցուցիչ -- կամ երկու, կամ երեք:
  • 9:29 - 9:33
    Հաղորդագրություն գրելը զարգացրել է դրանցից մեկը սլեշից:
  • 9:33 - 9:36
    Այնպես որ, մենք ունենք կառույցների մի ամբողջություն,
  • 9:36 - 9:39
    որոնք ձևավորվում են, և հեշտ է մտածել,
  • 9:39 - 9:41
    որ որևէ բան դեռ սխալ է:
  • 9:41 - 9:45
    Որոշ տեսակի կառուցվածքի պակաս կա:
  • 9:45 - 9:47
    Այն այդքան բարդ չէ,
  • 9:47 - 9:49
    որքան Ուոլ Սթրիթ ամսագրի լեզուն:
  • 9:49 - 9:51
    Լավ, բանն այն է, եթե
  • 9:51 - 9:53
    նայեք այս մարդուն 1956ին,
  • 9:53 - 9:56
    և, սա այն ժամանակ է, երբ գոյություն չունեին հաղորդագրություններ,
  • 9:56 - 9:57
    «Ես սիրում եմ Լյուսիին» դեռ օդում է:
  • 9:57 - 10:01
    «Շատերը չգիտեն այբուբենը կամ բազմապատկման աղյուսակը,
  • 10:01 - 10:02
    չեն կարողանում քերականորեն ճիշտ գրել»։
  • 10:02 - 10:05
    Մենք լսել ենք այսպիսի բաներ նախկինում,
  • 10:05 - 10:09
    ոչ միայն 1965ին: 1917ին, Քնեքթիքուտի ուսուցչուհի:
  • 10:09 - 10:11
    1917: Սա այն ժամանակն է, երբ մենք բոլորս ենթադրում ենք,
  • 10:11 - 10:15
    որ ամեն ինչ գրելու առումով քիչ թե շատ իդեալական է,
  • 10:15 - 10:17
    որովհետև մարդիկ «Դաունթաուն Էբբի»-ում պարզ են արտահայտվում,
  • 10:17 - 10:18
    կամ դրա նման որևէ բան:
  • 10:18 - 10:21
    «Երկրի բոլոր քոլեջներից լսվում է բողոքը»
  • 10:21 - 10:24
    «Մեր առաջին կուրսեցիները չեն կարողանում ճիշտ գրել, կետադրել»:
  • 10:24 - 10:26
    Եվ այլն: Դուք կարող եք ավելի հետ գնալ:
  • 10:26 - 10:29
    Սա Հարվարդի նախագահն է: 1871թ.:
  • 10:29 - 10:32
    Չկա էլեկտրականություն: Մարդիկ երեք անուն ունեն:
  • 10:32 - 10:34
    «Վատ ուղղագրություն,
  • 10:34 - 10:38
    գրավոր խոսքի ոչ ճշգրտություն և անհամաչափություն»:
  • 10:38 - 10:40
    Եվ նա խոսում է այն մարդկանց մասին, ովքեր
  • 10:40 - 10:42
    լավ պատրաստված են քոլեջի համար:
  • 10:42 - 10:44
    Կարող եք անգամ ավելի հետ գնալ:
  • 10:44 - 10:47
    1841, ինչ որ հեռավոր դպրոցի տնօրեն դժգոհ է
  • 10:47 - 10:51
    նրանից ինչ երկար ժամանակ ունի «ափսոսանքով նշեց
  • 10:51 - 10:54
    օրիգինալի ամբողջական խեղաթյուրումը» բլա բլա բլա
  • 10:54 - 10:59
    Կամ կարող եք հետ գնալ դեպի Մ.թ. 63թ. (Ծիծաղ)
  • 10:59 - 11:02
    և մի խեղճ մարդ, ով չի հավանում, թե ինչպես են
  • 11:02 - 11:03
    մարդիկ խոսում լատիներեն:
  • 11:03 - 11:06
    Երբ դա տեղի է ունենում, նա գրում էր նրա մասին թե ինչի է վերածվել ֆրանսերենը:
  • 11:06 - 11:13
    Եվ ահա, միշտ կան -- (Ծիծաղ) (Ծափահարություններ)
  • 11:13 - 11:15
    միշտ կան մարդիկ, ում անհանգստացնում են այդպիսի բաները
  • 11:15 - 11:18
    և, մոլորակը թվում է, թե ամեն դեպքում շարունակում է պտտվել:
  • 11:18 - 11:23
    Եվ ահա, այն ինչ ես եմ այժմ մտածում հաղորդագրություններ գրելու մասին,
  • 11:23 - 11:26
    այն է ինչ մենք տեսնում ենք գրելու ամբողջովին նոր ձև է,
  • 11:26 - 11:28
    որը երիտասարդությունն է ստեղծում,
  • 11:28 - 11:32
    որը նրանք օգտագործում են առօրյա գրավոր հմտություններին զուգահեռ
  • 11:32 - 11:35
    և, դա նշանակում է, որ նրանք կարողանում են երկու գործողություն կատարել:
  • 11:35 - 11:38
    Մեծապես հայտնի է, որ երկլեզու լինելը
  • 11:38 - 11:40
    իմացական առումով օգտակար է:
  • 11:40 - 11:42
    Դա նաև վերաբերում է երկբարբառ լինելուն:
  • 11:42 - 11:45
    Դա իհարկե ճշմարիտ է, երբ երկբարբառությունը արտահայտվում է գրավոր խոսքի տեսանկյունից:
  • 11:45 - 11:50
    Եվ այսպես հաղորդագրություն գրելը վկայում է հավասարակշռող գործողության մասին,
  • 11:50 - 11:53
    որը այժմ օգտագործում են երիտասարդները, ոչ գիտակցաբար, իհարկե,
  • 11:53 - 11:57
    բայց դա նրանց լեզվաբանական ռեպերտուարի ընդլայնումն է:
  • 11:57 - 11:58
    Դա շատ պարզ է:
  • 11:58 - 12:02
    Եթե որևէ մեկը 1973ից նայեր,
  • 12:02 - 12:06
    թե ինչ էր գրված 1993ին, հանրակացարանի հայտարարության տախտակի վրա,
  • 12:06 - 12:08
    ժարգոնը մի փոքր կփոխվեր
  • 12:08 - 12:10
    «Սիրային պատմություն»-ի դարաշրջանից,
  • 12:10 - 12:13
    բայց նրանք կհասկանային, թե ինչ է հայտարարության տախտակի վրա:
  • 12:13 - 12:16
    Վերցրեք այդ մարդուն 1993-ից, ոչ այդքան վաղ,
  • 12:16 - 12:19
    սա «Բիլի և Թեդի հրաշալի արկածները»-ն է -- այդ մարդիկ:
  • 12:19 - 12:21
    Վարցրեք այդ մարդկանց և նրանք կկարդան
  • 12:21 - 12:24
    շատ բնորոշ տեքստ գրված այժմ 20 տարեկան երիտասարդի կողմից:
  • 12:24 - 12:27
    Հաճախ նրանք գաղափար չեն ունենա դրա կեսի մասին,
  • 12:27 - 12:31
    որովհետև մի ամբողջ նոր լեզու է առաջացել
  • 12:31 - 12:33
    մեր երիտասարդների շրջանում, որոնք անում են ինչ որ առօրյա բաներ,
  • 12:33 - 12:36
    որոնք մեզ այդպիսին են թվում, երբ նրանք շրջում են այս ու այն կողմ
  • 12:36 - 12:37
    իրենց փոքր սարքերով:
  • 12:37 - 12:41
    Որպես վերջաբան, եթե կարողանայի հայտվել ապագայում,
  • 12:41 - 12:45
    եթե կարողանայի գնալ 2033թ.
  • 12:45 - 12:48
    առաջինը ինչ կհարցնեի, այն է արդյոք Դեյվիդ Սայմոնը
  • 12:48 - 12:52
    ստեղծել է «Մետաղալար»-ի երկրորդ մասը: Ես կուզենայի իմանալ:
  • 12:52 - 12:55
    Եվ -- ես իրոք կհարցնեի դա--
  • 12:55 - 12:58
    և հետո ես կուզենայի իմանալ, թե ինչ է տեղի ունենում «Դաունթաուն Էբբիում»:
  • 12:58 - 13:00
    Դա կլիներ երկրորդը:
  • 13:00 - 13:02
    Եվ երրորդը կլիներ այն, որ
  • 13:02 - 13:06
    խնդրում եմ ցույց տվեք ինձ հաղորդագրություններ
  • 13:06 - 13:07
    գրված 16 տարեկան աղջկա կողմից,
  • 13:07 - 13:10
    որովհետև կուզենայի իմանալ մինչև ուր է
  • 13:10 - 13:12
    զարգացել այս լեզուն սկսած մեր ժամանակներից,
  • 13:12 - 13:16
    և ապա իդեալական կլիներ այն հետ ուղարկել Ձեզ և ինձ,
  • 13:16 - 13:18
    որպեսզի կարողանայինք քննել այս լեզվաբանական հրաշքը,
  • 13:18 - 13:20
    որը տեղի է ունենում անմիջապես մեր աչքի առաջ:
  • 13:20 - 13:22
    Շատ շնորհակալ եմ:
  • 13:22 - 13:27
    (Ծափահարություններ)
  • 13:27 - 13:31
    Շնորհակալություն: (Ծափահարություններ)
Title:
Ջոն ՄկՎորտեր: Հաղորդագրություն գրելը սպանում է լեզուն:
Speaker:
John McWhorter
Description:

Արդյոք հաղորդագրություն գրելը նշանակում է լավ գրավոր խոսքի «բախճանը»: Ջոն ՄկՎորտերը պնդում է, որ ավելի շատ բան կա ասելու հաղորդագրություններ գրելու մասին` լեզվաբանության և մշակույթի տեսանկյունից, քան թվում է, և դա լավ նորություն է:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
13:48

Armenian subtitles

Revisions