Return to Video

Ջեյն ՄքԳոնիգալ: Խաղերը կարող են ավելի լավ աշխարհ ստեղծել:

  • 0:00 - 0:02
    Ես Ջեյն Մքգոնիգալն եմ: Ես դիզայներ եմ:
  • 0:02 - 0:05
    Արդեն 10 տարի է ես առցանց խաղեր եմ ստեղծում
  • 0:05 - 0:08
    և հաջորդ տասնամյակի համար ես նպատակ ունեմ`
  • 0:08 - 0:10
    փորձել իրական կյանքում հնարավոր
  • 0:10 - 0:13
    դարձնել աշխարհը փրկելը,
  • 0:13 - 0:16
    ինչպես որ առցանց խաղերում է:
  • 0:16 - 0:18
    Սրա հետ կապված մի պլան ունեմ,
  • 0:18 - 0:21
    որը խնդիր ունի հնարավորինս շատ մարդկանց համոզել`
  • 0:21 - 0:24
    ներառյալ ձեզ, որպեսզի ավելի շատ ժամանակ ծախսեք
  • 0:24 - 0:26
    ավելի կարևոր և ավելի լավ խաղեր խաղալու վրա:
  • 0:26 - 0:29
    Ներկայումս մենք շաբաթական 3 միլիարդ ժամ
  • 0:29 - 0:31
    ենք ծախսում առցանց խաղեր խաղալու վրա:
  • 0:31 - 0:33
    Ձեզանից մի քանիսը գուցե մտածեն.
  • 0:33 - 0:35
    <<Խաղ խաղալու համար դա շատ ժամանակ է:
  • 0:35 - 0:37
    Գուցե չափազանց շատ է, եթե հաշվի առնենք,
  • 0:37 - 0:40
    թե ինչքան հրատապ խնդիրներ ունենք իրական կյանքում լուծելու համար>>:
  • 0:40 - 0:42
    Բայց <<Ապագայի Ինստիտուտ>> կազմակերպության շրջանականերում
  • 0:42 - 0:44
    իմ կատարած հետազոտության տվյալների համաձայն`
  • 0:44 - 0:47
    հակառակ պնդումն է ճիշտ:
  • 0:47 - 0:49
    Շաբաթական 3 միլիարդ ժամ առցանց խաղը բավական չէ
  • 0:49 - 0:52
    աշխարհի ամենահրատապ խնդիրնեը լուծելու համար:
  • 0:52 - 0:55
    Իրականում, ես համոզված եմ, որ եթե ուզում ենք մյուս դարում էլ
  • 0:55 - 0:57
    ապրենք այս մոլորակի վրա,
  • 0:57 - 0:59
    մենք ստիպված ենք արմատականորեն մեծացնել ընդհանուր միավորը:
  • 0:59 - 1:01
    Հաշվել եմ , որ մեզ անհրաժեշտ է
  • 1:01 - 1:05
    շաբաթական 21միլիարդ ժամ խաղալ ամեն շաբաթ:
  • 1:05 - 1:08
    Հավանաբար մի քիչ հակասական գաղափար է,
  • 1:08 - 1:11
    բայց նորից կասեմ, որպեսզի լավ ըմբռնեք.
  • 1:11 - 1:13
    Եթե ուզում ենք լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օրինակ սովը,
  • 1:13 - 1:16
    եղանակային տատանումները, համաշխարհային հակամարտությունները, ճարպակալությունը,
  • 1:16 - 1:18
    համողված եմ, որ պետք է ձգտենք
  • 1:18 - 1:20
    առցանց խաղեր խաղանք
  • 1:20 - 1:22
    շաբաթական 21 միլիարդ ժամ
  • 1:22 - 1:24
    մինչ հաջորդ տասնամյակի վերջ: (Ծիծաղ)
  • 1:24 - 1:27
    Չէ . լուրջ եմ ասում: Իրոք:
  • 1:27 - 1:29
    Ահա թե ինչու: Այս նկարը
  • 1:29 - 1:31
    շատ լավ է լուսաբանում, թե ինչու եմ ես կարծում, որ խաղերն այդքան կարևոր
  • 1:31 - 1:35
    են ապագայում մարդկային տեսակի փորկության համար: (Ծիծաղ) Ճիշտ եմ ասում:
  • 1:35 - 1:38
    Այս դիմանկարի հեղինակը Ֆիլ Տոլեդանո անունով մի լուսանկարիչ է:
  • 1:38 - 1:41
    Նա ուզում էր նկարել հուզմունքը խաղի ժամանակ,
  • 1:41 - 1:43
    դրա համար էլ նա խաղացողների դիմաց ֆոտոխցիկ էր տեղադրել:
  • 1:43 - 1:47
    Սա խաղալու հուզմունքի դասական օրինակ է:
  • 1:47 - 1:49
    Եթե դուք խաղացող չեք,
  • 1:49 - 1:51
    հավանաբար դուք չեք նկատել այս նկարի նրբություններից մեկը:
  • 1:51 - 1:54
    Երևի տեսնում եք հրատապության զգացումը,
  • 1:54 - 1:57
    մի քիչ էլ վախ, բայց լարված կենտրոնացում,
  • 1:57 - 2:01
    ուշադրության կենտրոնացում իսկապես դժվար խնդրի լուծման վրա:
  • 2:01 - 2:03
    Եթե խաղացող եք, այստեղ կնկատեք մի քանի նրբություն`
  • 2:03 - 2:07
    աչքերի վերևի կնճիռները և բերանի կողքի կնճիռները
  • 2:07 - 2:09
    լավատեսության նշան են,
  • 2:09 - 2:11
    իսկ հոնքերը վեր բարձրացնելը` զարմանքի:
  • 2:11 - 2:14
    Ահա մի խաղացող, ով գտնվում է մի բանի եզրին,
  • 2:14 - 2:16
    որ կոչվում է դյութազնական հաղթանակ:
  • 2:16 - 2:17
    (Ծիծաղ)
  • 2:17 - 2:19
    Օ, լսել եք դրա մասին: Շատ լավ է,
  • 2:19 - 2:21
    ուրեմն մեր մեջ մի քանի խաղացողներ կան:
  • 2:21 - 2:23
    <<Դյութազնական հաղթանակը>> չափազանց դրական
  • 2:23 - 2:25
    մի բանի արդյունքն է,
  • 2:25 - 2:28
    որ չեք էլ կարծել, որ հնարավոր է, մինչև որ դուք անձամբ եք իրագործել այն:
  • 2:28 - 2:31
    Այն գրեթե դուրս էր երևակայության սահմաններից:
  • 2:31 - 2:33
    Եվ երբ հասնում եք դրան, դուք շոկի մեջ եք հայտնվում`
  • 2:33 - 2:36
    բացահայտելով, թե ինչի եք ընդունակ:
  • 2:36 - 2:38
    Սա մի խաղացքող է , ով գտնվում է <<դյութազնական հաղթանակի>> շեմին:
  • 2:38 - 2:41
    Եվ սա այն դեմքն է, որ մեզ անհրաժեշտ է տեսնել
  • 2:41 - 2:44
    ամբողջ աշխարհում խնդիր լուծողների մեջ,
  • 2:44 - 2:47
    քանի որ մենք փորձում ենք հարթել մյուս դարաշրջանի խոչընդոտները,
  • 2:47 - 2:50
    Մեկի դեմքը, ով անկախ բոլոր դժվարություններից`
  • 2:50 - 2:52
    գտնվում է << առասպելական հաղթանակի>> շեմին:
  • 2:52 - 2:55
    Իրականում, դժբախտաբար սա այն դեմքերից մեկն է, ում հանդիպում ենք,
  • 2:55 - 2:58
    մեր առօրյայում, երբ փորձում ենք լուծել հրատապ խնդիրներ:
  • 2:58 - 3:00
    Ես սա անվանում եմ <<Ինձ մոտ կյանքը լավ չի ստացվում>> դեմք
  • 3:00 - 3:03
    և հիմնականում ես եմ դրա պատճառը: Տեսնում եք, չէ, բարի:
  • 3:03 - 3:06
    Իրականում ես եմ <<Ինձ մոտ կյանքը լավ չի ստացվում>> դեմքով:
  • 3:06 - 3:08
    Այս գրաֆիտիները իմ նախկին բակից են`
  • 3:08 - 3:10
    Բերկելիից, Կալիֆոռնիա, որտեղ ես պաշտպանել եմ իմ դոկտորականը,
  • 3:10 - 3:14
    Թե ինչու ենք մենք ավելի լավը խաղերում և ոչ թե իրական կյանքում թեմայով:
  • 3:14 - 3:16
    Եվ սա այն խնդիրն է, որ շատ խաղացողներ ունեն:
  • 3:16 - 3:20
    Մենք զգում ենք, որ կյանքում մենք այնքան լավը չենք ինչպես որ խաղերում ենք:
  • 3:20 - 3:22
    Եվ ես բնավ ի նկատի չունեմ լավը հաջողակ լինելու իմաստով,
  • 3:22 - 3:24
    չնայած որ լավ լինելը դրա մի մասն է կազմում:
  • 3:24 - 3:26
    Մենք իսկապես ավելինին ենք հասնում խաղերի աշխարհում:
  • 3:26 - 3:28
    Բայց ես նաև ի նկատի ունեմ լավ,
  • 3:28 - 3:30
    շահագրգռված լինելու իմաստով, որ ցանկանաս անելու մի բան, որը նշանակություն ունի`
  • 3:30 - 3:32
    ոգեշնչված լինելու իմաստով համագործակցելու և կորպորացիայի համար:
  • 3:32 - 3:34
    Եվ երբ ես խաղերի աշխարհում եմ
  • 3:34 - 3:36
    հավատացած եմ, որ մեզանից շատերս դառնում ենք
  • 3:36 - 3:39
    ինքներս մեր հնարավոր լավագույն տարբերակը, ով պատրաստ է օգնելու առաջին իսկ զգուշացման դեպքում,
  • 3:39 - 3:41
    ով մեծ հավանականությամբ կպայքարի խնդրի լուծման համար,
  • 3:41 - 3:44
    ինչքան էլ որ այն տևի և չի ընկճվի ձախողումից և կրկին կփորձի:
  • 3:44 - 3:48
    Իսկ իրական կյանքում, երբ մենք ձաղողումների առաջ ենք կանգնում,
  • 3:48 - 3:50
    երբ հանդիպում ենք խոչընդոտների, մենք հաճախ այդպես չենք զգում մեզ:
  • 3:50 - 3:52
    Մենք պարտված ու
  • 3:52 - 3:54
    ճնշված ենք զգում մեզ,
  • 3:54 - 3:57
    մենք մտահոգվում ենք, ընկճվում, հիասթափվում ու ցինիկի նման ենք մեզ պահում:
  • 3:57 - 3:59
    Մեզ այդ նույն զգացողությունները չունենք խաղեր խաղալիս,
  • 3:59 - 4:01
    խաղերում դրանք գոյություն չունեն:
  • 4:01 - 4:03
    Ահա սա հենց այն էր, ինչը ես ուզում էի ուսումնասիրել:
  • 4:03 - 4:05
    երբ ավարտում էի համալսարանը:
  • 4:05 - 4:07
    Ինչ կասեք այն մասին, որ խաղերը թույլ են տալիս մտածել,
  • 4:07 - 4:09
    որ մենք ցանկացած բանի կարող ենք հասնել:
  • 4:09 - 4:12
    Ինչպես կարող ենք վերցնել խաղերից այդ զգացումներն ու
  • 4:12 - 4:14
    ներմուծենք դրանք իրական աշխարհ:
  • 4:14 - 4:16
    Այսպիսով, ես դիտարկեցի <<Նավատորմիղի աշխարհը>> խաղը,
  • 4:16 - 4:19
    որն իսկապես իդեալական միջավայր է խնդիրները համատեղ լուծելու համար:
  • 4:19 - 4:21
    Սկսեցի նկատել մի քանի բաներ,
  • 4:21 - 4:24
    որոնք առցանց աշխարհում հնարավոր են դարձնում դյութազնական հաղթանակները:
  • 4:24 - 4:27
    Նախ, երբ էլ որ հայտնվեք խաղերից որևէ մեկում`
  • 4:27 - 4:29
    հատկապես <<Նավատորմիղի աշխարհում>>,
  • 4:29 - 4:32
    կհանդիպեք շատ հերոսների,
  • 4:32 - 4:36
    ովքեր ձեզ են ուզում հանձնարարեն աշխարհը փրկելու առաքելությունը հենց հիմա:
  • 4:36 - 4:39
    Բայց ոչ թե հենց այնպես ամեն մի առաքելություն, այլ մի առաքելություն, որն հիանալի կերպով համապատասխանում է
  • 4:39 - 4:41
    ձեր խաղի մակարդակի հետ:
  • 4:41 - 4:43
    Այնպես որ դուք կարող եք այն հաղթահարել:
  • 4:43 - 4:45
    Նրանք երբեք այնպիսի հանձնարարություններ չեն տալիս ձեզ, որոնք դուք չեք կարող կատարել:
  • 4:45 - 4:49
    Սա ձեր ընդունակություններից էլ ավելին է պահանջում, այնպես որ դուք պետք է ջանքեր գործադրեք,
  • 4:49 - 4:51
    բայց <<նավատորմիղի աշխարհում>> գործազրկություն չկա:
  • 4:51 - 4:53
    Ձեռքերը ծալած նստել չկա
  • 4:53 - 4:56
    միշտ էլ հատուկ ու կարևոր մի բան կա անելու:
  • 4:56 - 4:58
    Բազում համագործակիցներ կան,
  • 4:58 - 5:00
    Ուր էլ որ գնում եք, հազարավոր մարդիկ կան,
  • 5:00 - 5:02
    ովքեր պատրաստ են աշխատել ձեզ հետ`
  • 5:02 - 5:04
    որ դուք հասնեք ձեր դյութազնական հաղթանակին:
  • 5:04 - 5:06
    Իրական կյանքում մեզ սրանք հեշտ չեն տրվում,
  • 5:06 - 5:08
    այս զգացումը, որ մեր մատներիը
  • 5:08 - 5:10
    բազմաթիվ գործընկերներ ունեն:
  • 5:10 - 5:12
    Գոյություն ունի նաև այս դյութազնական պատմությունը, այս ոգեշնչող պատմությունը,
  • 5:12 - 5:14
    թե ինչու ենք մենք այնտեղ և ինչ ենք անում:
  • 5:14 - 5:16
    Եվ վերջապես մենք ստանում ենք այդ դրական արձագանքը:
  • 5:16 - 5:18
    Դուք լսած կլինեք մակարդակը անցնելու և +1ուժի և
  • 5:18 - 5:20
    և +1 ընդունակության մասին:
  • 5:20 - 5:22
    Մենք նման հաստատուն հետադարձ կապ չունենք իրական կյանքում:
  • 5:22 - 5:25
    Երբ իջնեմ այս բեմից, չեմ ստանալու
  • 5:25 - 5:28
    +1 ելույթ, և +1 ցնցող գաղափար,
  • 5:28 - 5:31
    ոչ էլ +20 ցնցող գաղափար:
  • 5:31 - 5:33
    Ես իրական կյանքում այդպիսի հետադարձ կապ չունեմ:
  • 5:33 - 5:36
    Խնդիրները, որոնք առնչվում են համագործակցային առցանց տիրույթին,
  • 5:36 - 5:38
    ինչպես օրինակ <<Նավատորմիղի աշխարհը>>,
  • 5:38 - 5:40
    այն է, որ միշտ ցանկալի է
  • 5:40 - 5:42
    լինել դյութազնական հաղթանակի եզրին,
  • 5:42 - 5:44
    որ մենք որոշում ենք մեր ամբողջ ժամանակը անցկացնել խաղերի աշխարհում:
  • 5:44 - 5:46
    Այն ավելի լավն է, քան իրականությունը:
  • 5:46 - 5:49
    Այնքան հեռու է իրականությունից, որ ամբողջ աշխարհի խաղացողները
  • 5:49 - 5:52
    միասին վերցրած 5.93 միլիոն ժամ են անցկացրել`
  • 5:52 - 5:56
    Ազերոթի վիրտուալ խնդրի լուծման վրա:
  • 5:56 - 5:58
    Պարտադիր չէ, որ սա վատ բան լինի:
  • 5:58 - 6:00
    Հնարավոր է` այն հչում է որպես վատ բան:
  • 6:00 - 6:02
    Բայց սրան նայեք այն համատեքստում, որ
  • 6:02 - 6:04
    5.93 միլիոն տարի առաջ
  • 6:04 - 6:08
    էր, որ մեր պրիմատ նախահայրերը կարող էին կանգնել:
  • 6:08 - 6:11
    Առաջին պրիմատներն են, որ կարողացան ուղիղ քայլել:
  • 6:11 - 6:15
    Լավ, երբ խոսում ենք այն մասին, թե ինչքան ժամանակ ենք ացկացնում
  • 6:15 - 6:18
    խաղալով, մի միջոցը որ խելամիտ է դարձնում
  • 6:18 - 6:21
    դրա մասին նույնիսկ մտածելը,
  • 6:21 - 6:23
    մարդկության էվոլյուցիայի կարևորության մասին խոսելն է,
  • 6:23 - 6:25
    որը մի զարմանալի բան է:
  • 6:25 - 6:27
    Բայց սա նաև օգտակար բան է: Քանի որ պարզվում է,
  • 6:27 - 6:29
    որ այսքան ժամանակը խաղերի վրա ծախսելով,
  • 6:29 - 6:31
    մենք իրականում փոխում ենք այն, թե ինչի ենք
  • 6:31 - 6:33
    մենք ընդունակ որպես մարդկային արարածներ:
  • 6:33 - 6:36
    Զարգանալով մենք դառնում ենք ավելի համագործակցող և անկեղծ տեսակներ:
  • 6:36 - 6:38
    Սա ճիշտ է:Ես հավատում եմ դա:
  • 6:38 - 6:41
    Եկեք դիտարկենք մի իսկապես հետաքրքիր վիճակագրություն:
  • 6:41 - 6:44
    Այն վերջերս է հրատարակվել Քարնեգի-Մելոն համալսարանի մի հետազոտողի կողմից:
  • 6:44 - 6:46
    Միջին երիտասարդը, ով ապրում է
  • 6:46 - 6:49
    խաղերի զարգացած մշակույթ ուենցող մի երկրում,
  • 6:49 - 6:52
    խաղերի վրա ծախսած կլինի 10,000 ժամ
  • 6:52 - 6:54
    մինչև 21 տարեկան դառնալը:
  • 6:54 - 6:56
    10,000 ժամը հետաքրքիր թիվ է
  • 6:56 - 6:58
    երկու պատճառով:
  • 6:58 - 7:02
    Նախ և առաջ, ԱՄՆում երեխաները
  • 7:02 - 7:05
    հենց 10,080 ժամը հենց այնքան ժամանակն է,
  • 7:05 - 7:07
    որ դու կանցկացնես դպրոցում
  • 7:07 - 7:09
    5-րդ դասարանից մինչև դպրոցն ավարտելը,
  • 7:09 - 7:11
    եթե դու անթերի հաճախումներ ունես:
  • 7:11 - 7:13
    Այսպես, մենք սրան զուգահեռ գնացող
  • 7:13 - 7:15
    մի ամբողջ ծրագիր ունենք,
  • 7:15 - 7:17
    որտեղ երիտասարդները սովորում են նրա մասին, թե
  • 7:17 - 7:19
    ինչպես դառնալ լավ խաղացող,
  • 7:19 - 7:21
    ինչպես որ սովորում են մնացած այլ բաների մասին դպրոցում:
  • 7:21 - 7:23
    Եվ միգուցե ձեզանից ոմանք կարդացել են,
  • 7:23 - 7:25
    Մալքոլմ Գլադուելի նոր գիրքը` <<Կողմնակիները>>:
  • 7:25 - 7:27
    Ուրեմն, դուք լսած կլինեք հաջողության իր տեսության մասին`
  • 7:27 - 7:29
    հաջողության 10,000 ժամանոց տեսություն:
  • 7:29 - 7:32
    Այն հիմնված է փայլուն գիտաճանաչողական հետազոտությունների վրա,
  • 7:32 - 7:35
    այսինքն, եթե մենք կարողանանք 10,000 ժամ տքնաջան
  • 7:35 - 7:37
    ուսումնասիրենք որևէ բան նախքան
  • 7:37 - 7:40
    21 տարեկան դառնալը, մենք վիրտուոզ կդառնանք:
  • 7:40 - 7:42
    Ինչ էլ որ անենք, մեզ մոտ այնքան լավ կստացվի,
  • 7:42 - 7:44
    ինչպես որ մեծն մարդկանց մոտ է ստացվում:
  • 7:44 - 7:46
    Եվ այսպես, հիմա մենք ուսումնասիրում ենք
  • 7:46 - 7:48
    երիտասարդների մի ամբողջ սերունդ,
  • 7:48 - 7:51
    ովքեր վիրտուոզ խաղացողներ են:
  • 7:51 - 7:54
    Այսպիսով ամենամեծ հարցը հետևյալն է.
  • 7:54 - 7:57
    <<հատկապես ինչում են խաղցողները դառնում վիրտուոզ>>
  • 7:57 - 7:59
    Որովհետև, փորձենք պատկերացնել,
  • 7:59 - 8:01
    մենք փաստորեն կունենանք նախադեպը չունեցող
  • 8:01 - 8:03
    մարդկային ռեսուրսներ մեր ձեռքերում:
  • 8:03 - 8:06
    Ահա թե քանի մարդ է աշխարհում
  • 8:06 - 8:08
    օրեկան ամենաքիչը մեկ ժամ անցկացնում խաղեր խաղալով:
  • 8:08 - 8:11
    Սրանք մեր վիրտուոզ խաղացողներն են`
  • 8:11 - 8:15
    500 միլիոն մարդ, ովքեր պրոֆեսիոնալներ են ինչ-որ բանից:
  • 8:15 - 8:17
    Եվ հաջորդ տասնամյակում
  • 8:17 - 8:19
    մենք ունենալու ենք ևս մեկ միլիարդ խաղացողներ,
  • 8:19 - 8:22
    ովքեր պրոֆեսիոնալներ են իրենց գործում:
  • 8:22 - 8:24
    Եթե դեռ գործից տեղյակ չեք, կտեղեկանաք:
  • 8:24 - 8:26
    Խաղերի արդյունաբերությունը զարգացնում է կառավարակետեր,
  • 8:26 - 8:29
    որոնք քիչ էներգիա են խլում ե աշխատում են անլար հեռախոսային ցանցերով
  • 8:29 - 8:31
    բազմաշերտ համացանցի փոխարեն,
  • 8:31 - 8:33
    որպեսզի ամբողջ աշխարհի`
  • 8:33 - 8:37
    մասնավորապես Հնդկաստանի, Չինաստանի, Բրազիլիայի խաղացողները կարողանան լինել առցանց:
  • 8:37 - 8:39
    Նրանք ակնկալում են ևս մեկ միլիարդ խաղացողներ հաջորդ տասնամյակում:
  • 8:39 - 8:42
    Մեր թիվը կհասնի 1.5 միլիարդ խաղացողների:
  • 8:42 - 8:44
    Այսպես, ես սկսեցի մտածել, թե ինչպես են այդ խաղերը
  • 8:44 - 8:46
    մեզ վիրտուոզ դարձնում:
  • 8:46 - 8:49
    Ահա այն 4 բաները, որոնք ես բացահայտեցի: Առաջինը, պարտադիր, լավատեսությունն է:
  • 8:49 - 8:53
    Լավ, վերաբերվեք սրան որպես արտակարգ ինքնամոտիվացիա:
  • 8:53 - 8:55
    Պարտադիր լավատեսությունը խոչընդոտը հաղթահարելու համար
  • 8:55 - 8:57
    շտապ գործելու ցանկությունն է`
  • 8:57 - 8:59
    միախառնված այն հավատի հետ,
  • 8:59 - 9:02
    որ մենք հաջողության հասնելու խելամիտ հույս ունենք:
  • 9:02 - 9:04
    Խաղացողները միշտ էլ հավատում են, որ անհավանական հաղթանակը հնարավոր է:
  • 9:04 - 9:07
    Եվ արժի սա փորձել, ու փորձել հենց հիմա:
  • 9:07 - 9:09
    Խաղացողները երկար չեն սպասում:
  • 9:09 - 9:13
    Խաղացողները վիրտուոզ կերպով ստեղծում են սոցիալական մի միահյուսված մարմին:
  • 9:13 - 9:15
    Արված հետազոտությունները ցույց են տալիս, որ
  • 9:15 - 9:17
    մենք մարդկանց շատ ավելի ենք հավանում, երբ նրանց հետ խաղում ենք,
  • 9:17 - 9:19
    նույնիսկ, եթե մեզ հաղթել են:
  • 9:19 - 9:21
    Պատճառն այն է, որ վստահություն է պետք
  • 9:21 - 9:23
    մեկի հետ խաղ խաղալու համար:
  • 9:23 - 9:25
    Մենք վստահ ենք, որ նրանք իրենց ժամանակը կանցկացնեն մեզ հետ,
  • 9:25 - 9:27
    որ նրանք միևնույն կանոններով կխաղան,
  • 9:27 - 9:30
    կգնահատեն նույն հաղթանակը, կմնան խաղի մեջ, քանի դեռ խաղն ավարտված չէ:
  • 9:30 - 9:32
    Այսպես, միասին խաղ խաղալը իրականում ստեղծում է
  • 9:32 - 9:35
    սերտ կապեր, վստահություն և համագործակցություն:
  • 9:35 - 9:39
    Եվ որպես արդյունք, մենք ավելի ամուր սոցիալական հարաբերություններ ենք կառուցում:
  • 9:39 - 9:41
    Երանելի արդյունավետություն: Խենթանում եմ սրա համար:
  • 9:41 - 9:43
    Գիտեք, պատճառաբանված է այն փաստը, թե ինչու <<Նավատորմիղի աշխարհ>>
  • 9:43 - 9:45
    խաղացողը շաբաթական 22 ժամ է խաղում`
  • 9:45 - 9:47
    գրեթե կես դրույքով աշխատանք:
  • 9:47 - 9:49
    Որովհետև մենք գիտենք, որ երբ մենք խաղեր ենք խաղում,
  • 9:49 - 9:51
    մենք իրականում ավելի երջանիկ ենք,
  • 9:51 - 9:54
    ավելի շատ աշխատում ենք, քան թե հանգստանում կամ ժամանակ անցկացնում:
  • 9:54 - 9:56
    Մենք գիտենք, որ մենք` որպես մարդկային արարածներ, օպտիմալացված ենք
  • 9:56 - 9:58
    դժվար և իմաստալից աշխատանք անելու համար:
  • 9:58 - 10:00
    Իսկ խաղացողները ուզում են անըդհատ քրտնաջան աշխատել,
  • 10:00 - 10:04
    եթե նրանց ճիշտ աշխատանք են տալիս:
  • 10:04 - 10:06
    Վերջապես` <<Դյուցազնական նշանակություն>>:
  • 10:06 - 10:09
    Խաղացողները սիրում են նրեգրավված լինել իրենց մոլորակի մարդկային պատմությունների
  • 10:09 - 10:13
    մեծ ակնածանք ներշնչող առաքելություններում:
  • 10:13 - 10:18
    Այսպիսով, սա մի փոքրիկ մանրունք է, որ օգնում է այս ամենին հեռանկար ունենալ:
  • 10:18 - 10:21
    Դուք բոլորդ էլ տեղյակ եք, որ Wikipedia-ն է աշխարհի ամենամեծ հանրագիտարանը:
  • 10:21 - 10:25
    Երկրորդ ամենամեծ հանրագիտարանը` մոտավորապես 80,000 հոդվածներով,
  • 10:25 - 10:27
    <<Նավատորմիղի աշխարհի>> հանրագիտարանն է:
  • 10:27 - 10:29
    5 միլիոն մարդ է այն օգտագործում ամեն ամիս:
  • 10:29 - 10:31
    Նրանք համացանցում ավելի շատ տեղեկություններ են կազմել
  • 10:31 - 10:33
    քան ցանկացած այլ հանրագիտարան`
  • 10:33 - 10:36
    ցանկացած այլ հոդվածի մասին:
  • 10:36 - 10:38
    Նրան դյուցազնական պատմություն են կերտում:
  • 10:38 - 10:40
    Նրանք դյուցազնական գիտելիքներ են հաղորդում
  • 10:40 - 10:42
    <<Նավատորմիղի աշխարհի>> մասին:
  • 10:42 - 10:46
    Լավ, սրանք այն 4 գերուժերն են, որ ավելացվում են մի բանի վրա:
  • 10:46 - 10:51
    Խաղացողները գերօժտված, լիահույս անհատականություններ են:
  • 10:51 - 10:54
    Սրանք այն մարդիկ են, ովքեր հավատում են, որ անհատապես ընդունակ են
  • 10:54 - 10:56
    փոխել աշխարհը:
  • 10:56 - 10:58
    Եվ միակ խնդիրն այն է, որ նրանք հավատում են,
  • 10:58 - 11:00
    որ ընդունակ են փոխել վիրտուալ աշխարհը
  • 11:00 - 11:02
    և ոչ թե իրական աշխարհը:
  • 11:02 - 11:04
    Սա է այն խնդիրը, որ փորձում եմ լուծել:
  • 11:04 - 11:07
    Էդուարդ Կաստրոնովա անունով մի տնտեսագետ կա:
  • 11:07 - 11:09
    Նրա աշխատանքը փայլուն է: Նա ուսումնասիրում է, թե ինչու են մարդիկ
  • 11:09 - 11:11
    այդքան շատ ժամանակ ու էներգիա
  • 11:11 - 11:13
    և գումար ծախսում առցանց աշխարհի վրա:
  • 11:13 - 11:15
    Եվ նա ասում է <<Մենք ականատես ենք այն բանին,
  • 11:15 - 11:17
    որ վիրտուալ խաղերի գումարները
  • 11:17 - 11:20
    նույնն են, ինչ որ իրական կյանոքում>>:
  • 11:20 - 11:22
    Եվ նա տնտեսագետ է: Ուրեմն խելացի է:
  • 11:22 - 11:25
    Նա ասում է... (ծիծաղ)
  • 11:25 - 11:27
    Ոչ թե իմ նման, ես խաղեր նախագծող եմ, ես նախագծող եմ:
  • 11:27 - 11:29
    Բայց նա ասում է,
  • 11:29 - 11:32
    որ սրանում իմաստ կա,
  • 11:32 - 11:35
    քանի որ խաղացողները ավելիին են հասնում առցանց խաղերում, քան կարող են իրական կյանքում:
  • 11:35 - 11:37
    Նրանք խաղերում կարող են ունենալ ավելի ամուր սոցիալական հարաբերություններ,
  • 11:37 - 11:39
    քան իրական կյանքում:
  • 11:39 - 11:42
    Նարանք ավելի լավ հետադարձ կապ են ստանում և պարգևատրված են զգում
  • 11:42 - 11:44
    ավելի շատ խաղերում, քան թե իրական կյանում:
  • 11:44 - 11:46
    Այսպես, նա ասում է, որ այժմ բնական է, որ
  • 11:46 - 11:49
    խաղացողները ավելի շատ ժամանակ են անցկացնում վիրտուալ աշխարհում, քան թե իրական կյանքում:
  • 11:49 - 11:53
    Ես նաև համամիտ եմ, որ սա այժմ շատ խելամիտ է:
  • 11:53 - 11:56
    Բայց, բնականաբար, սա օպտիմալ իրավիճակ չէ:
  • 11:56 - 11:59
    Մենք պետք է սկսենք աշխարհը ավելի նմանեցնել խաղի:
  • 11:59 - 12:02
    Այսպես, ես ոգեշնչվում եմ մի բանից, որ կատարվել է
  • 12:02 - 12:04
    2,500 տարի առաջ:
  • 12:04 - 12:08
    Սրանք հնադարյան զառեր են` պատրաստված ոչխարի ոսկորից, չէ:
  • 12:08 - 12:10
    Նախքան խաղերի հեռակառավարման վահանակները,
  • 12:10 - 12:12
    մենք ունեինք ոչխարների ոսկորներ:
  • 12:12 - 12:14
    Եվ սա իրենից ներկայացնում է առաջին խաղային գործիքը,
  • 12:14 - 12:17
    որ նախագծվել է մարդկային էակի կողմից:
  • 12:17 - 12:19
    Եվ եթե ծանոթ եք հին Հունաստանի պատմաբան Հերոդոտոսի աշխատանքներին,
  • 12:19 - 12:21
    դուք հնարավոր է` իմանաք այս պատմությունը,
  • 12:21 - 12:23
    որը այն պատմությունն է,
  • 12:23 - 12:25
    թե ով է ստեղծել խաղերն ու ինչու:
  • 12:25 - 12:28
    Հերոդոտոսն ասում է, որ խաղերը, հատկապես զառերով խաղերը,
  • 12:28 - 12:31
    Լիդիայի թագավորությունում են ստեղծվել
  • 12:31 - 12:33
    սովի տարիներին:
  • 12:33 - 12:35
    Ըստ երևույթին, այնպիսի սարսափելի սով է եղել,
  • 12:35 - 12:39
    որ Լիդիայի թագավորը որոշել է, որ պետք է մի խելամիտ բան անել:
  • 12:39 - 12:41
    Մարդիկ տառապում էին: Մարդիկ պայքարում էին:
  • 12:41 - 12:43
    Ծայրահեղ իրավիճակ էր, նրանց անհրաժեշտ էր
  • 12:43 - 12:45
    ծարահեղ լուծում:
  • 12:45 - 12:48
    Այսպիսով, համաձայն Հերոդոտոսի, նրանք հայտնաբերեցին զառերով խաղերը
  • 12:48 - 12:51
    և ստեղծեցին ամբողջ թագավորության համար քաղաքականություն`
  • 12:51 - 12:53
    Մի օր բոլորը ուտում էին,
  • 12:53 - 12:56
    իսկ հաջորդ օրը բոլորը խաղեր էին խաղում:
  • 12:56 - 12:58
    Բոլորն էլ շատ տպավորված էին զառերով խաղերով,
  • 12:58 - 13:00
    քանի որ խաղերը բավականին գրավիչ են
  • 13:00 - 13:03
    և ընկղմում են մեզ այնպիսի երանելի արդյունավետության մեջ,
  • 13:03 - 13:06
    որ այդ մարդիկ անտեսում էին այն փաստը, ար նրանք ուտելու բան չունեին:
  • 13:06 - 13:08
    ևվ հետո` հաջորդ օրը, նրան խաղեր էին խաղում.
  • 13:08 - 13:10
    իսկ հաջորդ օրը` խաղում:
  • 13:10 - 13:12
    Եվ համաձայն Հերոդոտոսին,
  • 13:12 - 13:14
    նրանք 18 տարի ապրելով այսպես
  • 13:14 - 13:16
    դիմակայեցին սովին
  • 13:16 - 13:18
    ուտելով մի օր և հաջորդ օրը խաղալով:
  • 13:18 - 13:20
    Ես կարծում եմ, մենք այսօր
  • 13:20 - 13:22
    հենց այսպես ենք խաղեր խաղում:
  • 13:22 - 13:25
    Մենք օգտագործում ենք խաղերը խուսափելու իրական կյանքի տառապանքներից:
  • 13:25 - 13:28
    Մենք օգտագործում ենք խաղերը, որպեսզի հեռանանք
  • 13:28 - 13:31
    իրական միջավայրի ոչ ցանկալի բաներից, ամենից, ինչը որ գոհացնող չէ,
  • 13:31 - 13:34
    և մենք խաղերից ստանում ենք այն, ինչն անհրաժեշտ է մեզ:
  • 13:34 - 13:36
    Բայց ամեն ինչ դրանով չի վերջանում:
  • 13:36 - 13:38
    Սա իսկապես զարմանալի է:
  • 13:38 - 13:41
    Համաձայն Հերոդոտոսի, 18 տարի անց
  • 13:41 - 13:43
    սովը թեթևացավ,
  • 13:43 - 13:46
    այսպիսով, թագավորը որոշեց, որ նանք մի վերջին խաղ պետք է խաղան:
  • 13:46 - 13:50
    Նրանք իրենց ամբողջ թագավորությունը բաժանեցին 2 մասի:
  • 13:50 - 13:52
    Նրանք խաղացին մի խաղ,
  • 13:52 - 13:55
    և խաղի հաղթողները անցնելու էին դյուցազնական արկածների միջով:
  • 13:55 - 13:57
    Նրանք լքելու էին Լիդիան,
  • 13:57 - 14:00
    և փնտրելու էին մի ուրիշ բնակության վայր,
  • 14:00 - 14:02
    իրենց հետևից թողնելով այնքան մարդ,
  • 14:02 - 14:04
    որոնք կարող էին գոյատևել մնացած պաշարով `
  • 14:04 - 14:06
    հույս ունենալով իրենց քաղաքակրթությունը տանել մեկ այլ վայր,
  • 14:06 - 14:08
    որտեղ հնարավոր էր բարգավաճել:
  • 14:08 - 14:10
    Զարմանալի է հնչում, այնպես չէ:
  • 14:10 - 14:12
    Բայց վերջերս, ԴՆԹ-ի փորձը
  • 14:12 - 14:14
    ցույց տվեց, որ Էտրուսկները,
  • 14:14 - 14:16
    ովքեր հետագայում ղեկավարում էին Հռոմեական Կայսրությունը,
  • 14:16 - 14:19
    իրականում նույն ԴՆԹ ունեն, ինչ որ հին Լիդիացիները:
  • 14:19 - 14:22
    Եվ այսպես, վերջերս, գիտնականները առաջարկում են,
  • 14:22 - 14:24
    որ Հերոդոտոսի զարմանալի պատմությունը իրականում ճշմարիտ է:
  • 14:24 - 14:26
    Երկրաբանները մոտավորապես 20 տարի տևած համաշխարհային սառցակալմանը
  • 14:26 - 14:28
    վերաբերող փաստեր են գտել,
  • 14:28 - 14:31
    որոնք հնարավոր է բացահայտեն սովին դիմակայելու գաղտնիքը:
  • 14:31 - 14:33
    Այսպիսով, այս զարմանալի պատմությունը գուցեև ճիշտ է:
  • 14:33 - 14:35
    Հնարավոր է նրանք իրականում փրկել են
  • 14:35 - 14:37
    իրենց մշակույթը խաղերի միջոցով,
  • 14:37 - 14:39
    18 տարի խաղեր խաղալով
  • 14:39 - 14:41
    և հետո այնքան ոգեշնչված էին,
  • 14:41 - 14:43
    և գիտեին, թե ինչպես համախմբվեին խաղերի շուրջ,
  • 14:43 - 14:46
    այդ ձևով նրանք գրեթե ամբողջ մի քաղաքակրթությունն են փրկել:
  • 14:46 - 14:48
    Լավ, մենք կարող ենք անել դա:
  • 14:48 - 14:51
    Մենք <<Նավատորմիղի աշխահարհ>> խաղում ենք սկսած 1994ից:
  • 14:51 - 14:53
    Դա ժամանակին առաջին ռազմավարական խաղն էր
  • 14:53 - 14:55
    <<Նավատորմիղի աշխահարհ>> շարքից:
  • 14:55 - 14:58
    Մենք խաղացել ենք զառերով խաղեր 18 տարի,
  • 14:58 - 15:00
    <<Նավատորմիղի աշխահարհ>> խաղացել ենք 16 տարի:
  • 15:00 - 15:03
    Ասում եմ` մենք պատրաստ ենք մեր դյուցազնական խաղին:
  • 15:03 - 15:06
    Հիմա քաղաքակրթության կեսն
  • 15:06 - 15:08
    ուզում է նոր աշխարհ հայտնաբերել,
  • 15:08 - 15:11
    ահա թե որտեղից են ստացվում շաբաթական 21միլիարդ ժամ խաղերը:
  • 15:11 - 15:14
    Եկեք համաձայնենք, որ մեզանից գոնե կեսը
  • 15:14 - 15:16
    օրեկան մի ժամ խաղեր են խաղում,
  • 15:16 - 15:18
    մինչև որ լուծում ենք իրական կյանքի խնդիրները:
  • 15:18 - 15:20
    Հիմա գիտեմ, հարցնում եք` <<Ինչպես ենք լուծելու իրական կյանքի խնդիրները
  • 15:20 - 15:23
    խաղերում>>, դե դա այն է, ինչին ես նվիրել եմ իմ աշխատանքը
  • 15:23 - 15:25
    անցած մի քանի տարիների ընթացքում
  • 15:25 - 15:27
    Ապագայի ինստիտուտում:
  • 15:27 - 15:29
    Այս պաստառը գտնվում է Պալո Ալտոյի մեր գրասենյակներում,
  • 15:29 - 15:33
    և այն արտահայտում է մեր տեսակետը, թե ինչպես է պետք փորձել այն կապել ապագայի հետ:
  • 15:33 - 15:35
    Մենք չենք ուզում փորձել ապագան կանխատեսել:
  • 15:35 - 15:38
    Մենք ուզում ենք ապագան կերտել:
  • 15:38 - 15:40
    Մենք ուզում ենք պատկերացնել հնարավոր լավագույն սցենարի տարբերակը
  • 15:40 - 15:42
    և հետո մենք ուզում ենք հնարավորություն տալ մարդկանց
  • 15:42 - 15:44
    այդ ամենն իրականություն դարձնել:
  • 15:44 - 15:46
    Մենք ուզում ենք պատկերացնել դյուցազնական հաղթանակներ,
  • 15:46 - 15:49
    և հետո մարդկանց տրամադրել միջոցներ հասնելու դյուցազնական հաղթանակին:
  • 15:49 - 15:51
    Ձեզ արագ ցույց կտամ 3 խաղ, որոնք ես եմ նախագծել,
  • 15:51 - 15:54
    որոնք փորձեր են մարդկանց տալու միջոցներ`
  • 15:54 - 15:56
    իրենց ապագայում դյուցազնական հաղթանակներ գրանցելու համար:
  • 15:56 - 15:58
    Այսպիսով, սա <<Աշխարհն առանց նավթի>> խաղն է:
  • 15:58 - 16:00
    Մենք այս խաղը պատրաստել ենք 2007ին:
  • 16:00 - 16:02
    Սա առցացն խաղ է, որտեղ փորձում եք գոյատևել
  • 16:02 - 16:04
    նավթի պակասության դեպքում:
  • 16:04 - 16:06
    Նավթի պակասությունը հնարված է,
  • 16:06 - 16:09
    բայց բավականին առցանց բովանդակություն ենք դրել,
  • 16:09 - 16:12
    որպեսզի հավատաք, որ այն իրական է և դա ձեր իրական կյանքում է,
  • 16:12 - 16:15
    և նավթի իրական պակաս կա: Այսպիսով, երբ խաղ եք մտնում,
  • 16:15 - 16:17
    գրանցվում եք, ասում եք, թե որտեղ եք ապրում,
  • 16:17 - 16:19
    և հետո մենք ձեզ ենք տրամադրում իրական ժամանակի տեսանյութեր
  • 16:19 - 16:21
    տեղեկատվության ալիքներ, որոնք ցույց են տալիս
  • 16:21 - 16:23
    նավթի գինը,
  • 16:23 - 16:25
    ապրանքների հասանելիությունը, թե ինչպիսի ազդեցություն է ունենում
  • 16:25 - 16:27
    տեղափոխությունը սննդի վրա,
  • 16:27 - 16:29
    եթե դպրոցները փակվեն, եթե անկարգություններ լինեն,
  • 16:29 - 16:32
    և դուք ստիպված եք որոշել, թե ինչպես կապրեիք ձեր իրական կյանքը,
  • 16:32 - 16:35
    եթե սա ճիշտ լիներ: Հետո ձեզ խնդրում ենք դրա մասին գրել բլոգում,
  • 16:35 - 16:37
    տեղադրել տեսանյութեր և լուսանկարներ:
  • 16:37 - 16:40
    2007-ին մենաք այս խաղը սկսեցինք 1,700 խաղացողների հետ
  • 16:40 - 16:43
    և այդ ժամանակից ի վեր, մենք 3 տարի է հետևվում ենք իրենց:
  • 16:43 - 16:45
    Եվ կարող եմ ասել ձեզ, որ սա ձևափոխության փորձ է:
  • 16:45 - 16:48
    Ոչ ոք չի ուզում փոխել իր կենսակերպը
  • 16:48 - 16:51
    պարզապես աշխարհի բարօրության համար, կամ էլ, որ պետք է այդպես անելը:
  • 16:51 - 16:54
    Բայց եթե այն դնեք դյուցազնական արկածների մեջ
  • 16:54 - 16:56
    և ասեք նրանց <<Մենք նավթ չունենք:
  • 16:56 - 16:59
    Սա զարմանալի պատմություն է և արկած է քեզ համար:
  • 16:59 - 17:02
    Փորձիր և կտեսնես, թե ինչպես կգոյատևեմ>>,
  • 17:02 - 17:04
    մեր խաղացողներից շատերը պահպանել են ան սովորույթները,
  • 17:04 - 17:06
    ո սովորել են այս խաղում:
  • 17:06 - 17:08
    Այսպիսով, հաջորդ աշխարհ փրկելու խաղում
  • 17:08 - 17:11
    մենք որոշեցինք ավելի բարձր նպատակներ դնել, ավելի դժվար խնդիր առաջադրել , քան թե նավթի սակավությունը:
  • 17:11 - 17:13
    Մենք ստեղծեցինք գերկառույց խաղը
  • 17:13 - 17:15
    Ապագայի ինստիտուտում:
  • 17:15 - 17:18
    Եվ որպես նախաբան, գերհզոր համակարգիչը հաշվում է,
  • 17:18 - 17:21
    որ մարդկությանը երկրի վրա մնալու է ընդհամենը 23 տարի:
  • 17:21 - 17:23
    Այս գերհզոր համակարգիչը անվանվեց Համշխարհային Ոչնչացման
  • 17:23 - 17:25
    իրազեկման համակարգ, իհարկե:
  • 17:25 - 17:27
    Մենք խնդրեցինք մարդկանց մտնել համացանց
  • 17:27 - 17:29
    գրեթե Ջերի Բրուխեյմերի ֆիլմերի նման:
  • 17:29 - 17:32
    Գիտեք, Ջերի Բրուխեյմերի ֆիլմերը` դու երազածդ խումբ ես հավաքում,
  • 17:32 - 17:35
    դուք ունեք տիեզերագնց, գիտնական և նախկին դատապարտյալ,
  • 17:35 - 17:37
    և նրանք բոլորն էլ մի բան պետք է անեն աշխարհը փրկելու համար:
  • 17:37 - 17:38
    (Ծիծաղ)
  • 17:38 - 17:40
    Բայց մեր խաղում ամենալավ խմբում 5 հոգի ունենալու
  • 17:40 - 17:43
    փոխարեն, մենք ասացինք. <<Բոլորն երազածդ խմբի կազմում են,
  • 17:43 - 17:46
    և ձեր գործն է էներգիայի, սննդի,
  • 17:46 - 17:48
    առողջության, անվտանգության
  • 17:48 - 17:51
    և հասարակության պաշտպանության և սոցիալական ցանցի ապագաի ստեղծումն:
  • 17:51 - 17:53
    8 շաբաթվա ընթացքում 8000 մարդ էր այս խաղը խաղացել:
  • 17:53 - 17:57
    Նրանք առաջարկել էին 500 կրեատիվ լուծումներ,
  • 17:57 - 17:59
    որոնք կարող եք տեսնել, եթե Գուգլում փնտրեք Գերկառույցներ բառը:
  • 17:59 - 18:01
    Այսպիսով, վերջին խաղը,
  • 18:01 - 18:05
    Մենք այն 3d տարբերակով կսկսենք Մարտին: Այս խաղը ստեղծվել է Համաշխարհային Բանկի Ինստիտուտի հետ:
  • 18:05 - 18:07
    Եթե ավարտեք խաղը, սերտիֆիկատ կստանաք
  • 18:07 - 18:09
    Համաշխարհային Բանկի Ինստիտուտի կողմից`
  • 18:09 - 18:11
    որպես 2010 դասի Հասարակական նորարար:
  • 18:11 - 18:15
    Աշխատում ենք ամբողջ ենթասահարական Աֆրիկայի համալսարանների հետ
  • 18:15 - 18:18
    և հրավիրում ենք նրանց սովորել հասարակական նորարարությունների հմտություններ:
  • 18:18 - 18:21
    Մենք գրաֆիկական վեպ ունենք, մենք դրական տենդենց ունենք
  • 18:21 - 18:24
    այնպիսի հմտությունների բարձրացման հարցում, ինչպիսիք են միջավայրի ընկալումը, գիտելիքների ընդլայնումը,
  • 18:24 - 18:26
    կայունությունը, աշխարհայացքը և հնարամտությունը:
  • 18:26 - 18:28
    Կուզենայի բոլորիդ հրավիրել,
  • 18:28 - 18:30
    խնդրում եմ այս խաղը տարածեք երիտասարդների շրջանում,
  • 18:30 - 18:33
    աշխարհի ցանկացած վայրում, հատկապես զարգացող երկրներում,
  • 18:33 - 18:35
    ովքեր կարող են շահել միավորվելուց, որպեսզի
  • 18:35 - 18:37
    փորձեն երևակայել իրենց սեփական
  • 18:37 - 18:39
    հասարակական կազմակերպությունները` աշխարհը փրկելու համար:
  • 18:39 - 18:41
    Պատրաստվում եմ ամփոփել ասվածս հիմա:
  • 18:41 - 18:43
    Ուզում եմ մի հարց տալ:
  • 18:43 - 18:45
    Ինչ եք մտածում, հետո ինչ կլինի:
  • 18:45 - 18:47
    Մենք ունենք այս հիանալի խաղերը,
  • 18:47 - 18:50
    մենք ունենք այս խաղերը որպես նմուշներ, թե ինչ պետք է անենք,
  • 18:50 - 18:52
    բայց դրանցից և ոչ մեկը դեռ չի փրկել աշխարհը:
  • 18:52 - 18:54
    Հույս ունեմ կհամաձայնեք ինձ հետ,
  • 18:54 - 18:56
    որ խաղերը մարդկային ռեսուրսներ են,
  • 18:56 - 18:59
    որոնք կարող ենք օգտագործվել իրական աշխարհի գործերում,
  • 18:59 - 19:01
    որ խաղերը հզոր հարթակներ են փոփոխության համար:
  • 19:01 - 19:03
    Մենք ունենք այս բոլոր գերուժերը`
  • 19:03 - 19:05
    երանելի արդյունավետություն, հնարավորություն
  • 19:05 - 19:07
    ստեղծելու ամուր հասարակական խումբ,
  • 19:07 - 19:11
    պարտադիր լավատեսության զգացում և դյուցազնական նշանակության ցանկություն:
  • 19:11 - 19:13
    Ես իսկապես հույս ունեմ, որ մենք կարող ենք համախմբվել,
  • 19:13 - 19:16
    խաղալու խաղեր, որոնք կարևոր են հաջորդ դարում էլ այս մոլորակի վրա գոյատևել:
  • 19:16 - 19:18
    Եվ հույս ունեմ, որ կմիանաք
  • 19:18 - 19:20
    այսպիսի խաղեր ստեղծելու և խաղալու գործին:
  • 19:20 - 19:22
    Երբ հայացք եմ ուղղում դեպի հաջորդ տասնամյակը,
  • 19:22 - 19:24
    ես 2 բան հաստատ գիտեմ,
  • 19:24 - 19:27
    որ մենք կարող ենք ստեղծել մեր պատկերացրած ապագան
  • 19:27 - 19:29
    և կարող ենք խաղալ մեր ուզած ցանկացած խաղը:
  • 19:29 - 19:32
    Այսպիսով, ասում եմ` Թող սկսվեն աշխարհը փոխող խաղերը:
  • 19:32 - 19:34
    Շնորհակալություն:
  • 19:34 - 19:41
    Ծափահարություններ:
Title:
Ջեյն ՄքԳոնիգալ: Խաղերը կարող են ավելի լավ աշխարհ ստեղծել:
Speaker:
Jane McGonigal
Description:

Այնպիսի խաղերը, ինչպիսիք են <<Պատերազմական նավերը>>, հնարավորություն են տալիս խաղացողներին փրկել աշխարհը, միևնույն ժամանակ դրդում են ընդօրինակել հերոսների սովորությունները: Իսկ միգուցե մենք կարող ենք սպառազինվել խաղերի ուժով, որպեսզի լուծենք իրական աշխարհի խնդիրները: Ջեյն Մք Գոնիգալն ասում է, որ մենք կարող ենք դա անել և բացատրում է, թե ինպես:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
19:43
Varduhi Apoyan added a translation

Armenian subtitles

Revisions