Return to Video

Բալետի էությունը - Առլեն Սուգանո

  • 0:07 - 0:09
    <<Կարապի լիճ>> բալետի երրորդ գործողության
    ժամանակ
  • 0:09 - 0:14
    Սև կարապը կատարում է անվերջ թվացող, իրար
    հաջորդող պտույտներ`
  • 0:14 - 0:17
    հենված մեկ ոտքի վրա,
    մերթ վեր բարձրանալով,մերթ իջնելով
  • 0:17 - 0:23
    և այսպես պտտվելով մոտ երեսուներկու անգամ:
  • 0:23 - 0:25
    Սա բալետի ամենադժվար հաջորդական
    շարժումներից մեկն է,
  • 0:25 - 0:27
    և այդ մոտ երեսուն վայրկյանի ընթացքում
  • 0:27 - 0:31
    նա նմանվում է անընդմեջ պտտվող հոլի:
  • 0:31 - 0:34
    Այդ տպավորիչ պտույտները կոչվում են
    fouettes`
  • 0:34 - 0:35
    թարգմանաբար`
  • 0:35 - 0:36
    <<խթանված>>
  • 0:36 - 0:40
    և ցույց է տալիս պարուհու`առանց դադարի
    պտույտներ կատարելու արտակարգ ունակությունը
  • 0:40 - 0:44
    Սակայն մինչ հիանում ենք շարունակական
    շարժումներով, կբացատրենք դրա ֆիզիկան
  • 0:44 - 0:49
    Պարուհին կատարում է շարժումները`ամեն մի
    պտույտի ժամանակ ոտքի վրա ուժ գործադրելով,
  • 0:49 - 0:52
    սակայն ամենադժվար հատվածը դրա
    շարունակականությունն է:
  • 0:52 - 0:53
    Պտտվելիս
  • 0:53 - 0:56
    շփում է առաջանում պուանտի(բալետի կոշիկ) և
    հատակի,
  • 0:56 - 0:58
    և ինչ-որ չափով էլ`մարմնի և օդի միջև,ինչն
    էլ
  • 0:58 - 1:00
    նվազեցնում է շարժման արագությունը:
  • 1:00 - 1:02
    Այսպիսով ինչպես է նա շարունակաբար
    պտտվում:
  • 1:02 - 1:06
    Ամեն պտույտից առաջ,պարուհին մի
    պահ դադար է առնում դեմքով դեպի
  • 1:06 - 1:07
    հանդիսատեսը:
  • 1:07 - 1:09
    ՈՒղղում է իրեն պահող ոտնաթաթը,
  • 1:09 - 1:12
    պտտում այն,երբ կրկին բարձրանում է
    ոտնաթաթին`
  • 1:12 - 1:17
    հրելով իրեն հատակից` կատարելու ևս մի քանի
    սակավաթիվ պտույտներ:
  • 1:17 - 1:21
    Միևնույն ժամանակ նա տարածում է ձեռքերը`
    պահպանելու հավասարակշռությունը:
  • 1:21 - 1:26
    Պտույտները ամենատպավորիչն են,երբ նրա
    ծանրության կենտրոնը մնում է անփոփոխ,
  • 1:26 - 1:30
    և արհեստավարժ պարուհին կարողանում է
    ուղղահայաց դիրքով պահել շարժման առանցքը:
  • 1:30 - 1:33
    Եվ տարածված ձեռքերը և շարժում առաջացնող
    ոտնաթաթը
  • 1:33 - 1:35
    օգնում են կատարել հաջորդական շարժումները:
  • 1:35 - 1:39
    Սակայն իրական գաղտնիքը և պատճառը,որ նրա
    դադարը գրեթե աննկատ է մնում,
  • 1:39 - 1:42
    թաքնված է նրանում,որ նրա մյուս ոտքը
    անընդհատ շարժման մեջ է:
  • 1:42 - 1:44
    Նրա կատարած վայրկենական դադարի
    ժամանակ
  • 1:44 - 1:48
    պարուհու բարձրացրած ոտքը ընդունում է ուղիղ
    դիրք և դիմացից շարժվում է դեպի կողք,
  • 1:48 - 1:51
    որից հետո ընդունում է նախկին դիրքը:
  • 1:51 - 1:56
    Շարժման մեջ մնալով` ոտքը պահում է պտույտի
    արագությունը:
  • 1:56 - 1:59
    Երբ ոտքը ընդունում է նախկին դիրքը,
  • 1:59 - 2:02
    ձեռք բերված շարժման արգությունը կրկին
    փոխանցվում է պարուհու մարմնին`
  • 2:02 - 2:06
    խթանելով,որպեսզի նա կրկին բարձրանա մատների
    ծայրին:
  • 2:06 - 2:10
    Երբ պարուհին ամեն մի պտույտի ժամանակ
    մեկնում և ետ է քաշում ոտքը,
  • 2:10 - 2:14
    շարժումները ուղղվում են մարմնից դեպի ոտք և
    հակառակը,
  • 2:14 - 2:16
    որի շնորհիվ էլ նա մնում է շարժման մեջ:
  • 2:16 - 2:21
    Արհեստավարժ պարուհին մեկ անգամ ոտքը
    տարածելով` կարող է անել մեկից ավելի պտույտ
  • 2:21 - 2:22
    հնարավոր երկու եղանակներից մեկով:
  • 2:22 - 2:25
    Նախ և առաջ,նա կարող է մեկնել ոտքը մի փոքր
    շուտ:
  • 2:25 - 2:28
    Որքան երկար է մեկնած պահում ոտքը,այնքան
    շատ է կուտակում շարժման արագություն,
  • 2:28 - 2:33
    վերջինս էլ փոխանցվում է մարմնին,երբ այն
    ընդունում է նախկին դիրքը:
  • 2:33 - 2:35
    Անկյունային մեծ շարժման ժամանակ նա անում է
    շատ պտույտներ
  • 2:35 - 2:39
    շփման ժամանակ, միայն կորցրածը
    վերականգնելուց հետո:
  • 2:39 - 2:41
    Նրա համար այլ ընտրության տարբերակ է
  • 2:41 - 2:44
    մոտեցնել ոտքը կամ ձեռքը մարմնին,
  • 2:44 - 2:46
    երբ նա բարձրանում է պուանտի վրա:
  • 2:46 - 2:47
    Ինչպես է կատարվում սա:
  • 2:47 - 2:49
    Ինչպես բալետի ցանկացած այլ պտույտ,
  • 2:49 - 2:51
    fouette-ն ուղեկցվում է անկյունակին շարժման
    արագությամբ,
  • 2:51 - 2:57
    որը համարժեք է նրա իներցիայի անկյունային
    հաճախականության պտույտների թվին:
  • 2:57 - 2:59
    Բացառությամբ շփման ժամանակ կորցրած
    արագության,
  • 2:59 - 3:03
    անկյունային շարժման արագությունը պետք է
    մնա անփոփոխ քանի դեռ նա ոտնաթաթերի վրա է :
  • 3:03 - 3:07
    Սա կոչվում է անկյունային շարժման
    արագության պահպանման օրենք :
  • 3:07 - 3:09
    Այժմ,պտտվող իներցիան կարելի է համարել
  • 3:09 - 3:13
    պտտման շարժման մարմնի դիմադրություն:
  • 3:13 - 3:18
    Այն ավելանում է, երբ մարմինը հեռու է
    գտնվում պտույտի առանցքից,
  • 3:18 - 3:23
    և հակառակը` երբ այն մոտ է գտնվում:
  • 3:23 - 3:25
    Այսպիսով,երբ նա ձեռքերը մոտեցնում է
    մարմնին,
  • 3:25 - 3:28
    պտույտի իներցիան նվազում է:
  • 3:28 - 3:30
    Պահելու անկյունային շարժման
    արագությունը
  • 3:30 - 3:33
    որով պայմանավորված է պտույտի
    հաճախականությունը,
  • 3:33 - 3:34
    պետք է ավելանա,
  • 3:34 - 3:36
    ինչը և թույլ կտա պարուհուն`
  • 3:36 - 3:39
    կատարել բազմաթիվ պտույտներ:
  • 3:39 - 3:42
    Դուք երևի տեսել եք, ինչպես են
    գեղասահորդները անում նույնը`
  • 3:42 - 3:46
    պտտվելով ավելի և ավելի արագ` մոտեցնելով
    ձեռքերն ու ոտքերը:
  • 3:46 - 3:50
    Չայկովսկու բալետում <<Սև Կարապը>> մի
    կախարդուհի է,
  • 3:50 - 3:55
    և կատարած երեսուներկու գրավիչ fouette-ները
    իսկապես և թվում են գերբնական:
  • 3:55 - 3:58
    Սա կախարդանքի արդյունք չէ:
  • 3:58 - 3:59
    Սա ֆիզիկա է :
Title:
Բալետի էությունը - Առլեն Սուգանո
Speaker:
Առլեն Սուգանո
Description:

Տես ամբողջական տեսանյութը:
https://ed.ted.com/lessons/the-physics-of-the-hardest-move-in-ballet-arleen-sugano
<< Կարապի լիճ>> բալետի երրորդ գործողության ժամանակ Սև Կարապը կատարում է անվերջ թվացող, մեկը մեկին հաջորդող պտույտներ` հենված մեկ ոտքի վրա, մերթ վեր բարձրանալով, մերթ իջնելով, և այսպես պտտվելով մոտ երեսուներկու անգամ : Ինչպես է բալետի այս շարժումը, որը կոչվում է fouette հնարավոր անել: Առլեն Սուգանո բացահայտում է բալետի այս հայտնի շարժման ֆիզիկան:
Հոդվածը պատրաստաված է Առլեն Սուգանոյի կողմից, Անիմացիան կատարված է Դենսինգ Լայն արտադրության կողմից:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:17

Armenian subtitles

Revisions