Return to Video

Արքիմեդի «Էվրիկայի» իրական պատմությունը - Արմանդ Դ'Անգուա

  • 0:11 - 0:14
    Երբ մտածում եք Արքիմեդի «Էվրիկայի» մասին,
  • 0:14 - 0:16
    հավանաբար, պատկերացնում եք հետևյալը:
  • 0:16 - 0:20
    Սակայն պարզվում է, որ իրականում
    պետք է այսպես լինի:
  • 0:20 - 0:25
    Ք.ա. III դարում Սիցիլիայի քաղաք Սիրակուզի
    արքա Հիերոնը
  • 0:25 - 0:27
    հանձնարարեց Արքիմեդին հսկել
  • 0:27 - 0:31
    աննախադեպ մասշտաբի ինժեներական
    մի նախագծի կատարումը:
  • 0:31 - 0:33
    Հիերոնը հանձնարարել էր կառուցել մի նավ՝
  • 0:33 - 0:37
    50 անգամ ավելի մեծ, քան ստանդարտ
    ռազմանավը,
  • 0:37 - 0:40
    որ կկոչվեր «Սիրակուզ»՝ ի պատիվ քաղաքի:
  • 0:40 - 0:43
    Նա ուզում էր կառուցել երբևէ գոյություն
    ունեցող ամենամեծ նավը,
  • 0:43 - 0:45
    որը պետք է նվիրեին
  • 0:45 - 0:48
    Եգիպտոսի կառավարիչ Պտոլեմին:
  • 0:48 - 0:52
    Արդյո՞ք հնարավոր էր, որ պալատի չափ
    նավը մնար ջրի երեսին:
  • 0:52 - 0:56
    Արքիմեդի օրոք ոչ-ոք չէր փորձել
    նման բան կառուցել:
  • 0:56 - 0:59
    Դա նույնն էր, ինչ հարցնելը, թե արդյոք
    կարող է սարը թռչել:
  • 0:59 - 1:02
    Հիերոն արքան մեծ հույսեր էր փայփայում
    նավի հետ կապված:
  • 1:02 - 1:06
    Հարյուրավոր բանվորներ տարիների ընթացքում
    կառուցում էին «Սիրակուզ» նավը՝
  • 1:06 - 1:10
    օգտագործելով Էտնա լեռան մոտ աճող սոճիներն
    ու եղևնիները,
  • 1:10 - 1:12
    Իսպանիայում աճող կանեփից հյուսած
    ճոպանները
  • 1:12 - 1:14
    և Ֆրանսիայից բերված կուպրը:
  • 1:14 - 1:17
    Վերին տախտակամածը, որտեղ պիտի 8
    պահակադիտանոցները լինեին,
  • 1:17 - 1:20
    պետք է ամրացված լիներ ոչ թե սյուներով,
  • 1:20 - 1:26
    այլ իր ուսերին երկրագունդը պահող Ատլասի
    հսկայական փայտե արձաններով:
  • 1:26 - 1:27
    Նավի առաջամասում
  • 1:27 - 1:33
    լինելու էր հսկայական քարաձիգ, որ կրակելու
    էր 80 կգ վիթխարի քարերով:
  • 1:33 - 1:35
    Ուղևորներին զվարճացնելու համար
  • 1:35 - 1:38
    նավի վրա լինելու էին ծաղիկներով եզերված
    զբոսավայր,
  • 1:38 - 1:40
    ծածկոցով լողավազան
  • 1:40 - 1:43
    և տաք ջրով բաղնիքներ,
  • 1:43 - 1:46
    գրքերով ու արձաններով լի գրադարան,
  • 1:46 - 1:49
    Ափրոդիտե աստվածուհու տաճարը
  • 1:49 - 1:52
    և մարզասրահ:
  • 1:52 - 1:55
    Եվ Արքիմեդի խնդիրն է՛լ ավելի
    բարդացնելու համար
  • 1:55 - 1:59
    Հիերոնը մտադիր էր բեռնել նավը՝
  • 1:59 - 2:01
    400 տոննա հացահատիկ,
  • 2:01 - 2:03
    10000 տարրա մարինացված ձուկ,
  • 2:03 - 2:06
    74 տոննա խմելու ջուր
  • 2:06 - 2:09
    և 600 տոննա բուրդ:
  • 2:09 - 2:13
    Նավը պետք է փոխադրեր մոտ
    1000 մարդ,
  • 2:13 - 2:15
    ներառյալ 600 զինվոր,
  • 2:15 - 2:20
    Ինչպես նաև առանձին ախոռներում
    20 ձի:
  • 2:20 - 2:21
    Արդյո՞ք նման չափսերի նավը
  • 2:21 - 2:24
    չէր կործանվի իր առաջին իսկ
    նավարկության ժամանակ:
  • 2:24 - 2:26
    Պարզապես նշենք, որ ձախողումը
  • 2:26 - 2:29
    Արքիմեդի համար հաճելի տարբերակ
    չէր լինի:
  • 2:29 - 2:33
    Եվ նա սկսեց մտորել. «Արդյո՞ք նավը
    կխորտակվի»:
  • 2:33 - 2:35
    Հավանաբար այն օրը, երբ նա բաղնիքում
    նստած խորհում էր,
  • 2:35 - 2:38
    թե ինչպես կարող է ծանր
    լոգարանը մնալ ջրի մակերեսին,
  • 2:38 - 2:40
    նրա մոտ մի միտք ծագեց:
  • 2:40 - 2:45
    Մասամբ ջրում գտնվող առարկան դուրս է
    մղվում մի ուժի կողմից,
  • 2:45 - 2:50
    որը հավասար է այն հեղուկի քաշին,
    որը առարկայով է փոխարինվել:
  • 2:50 - 2:56
    Այլ կերպ ասած, եթե 2000 տ քաշով «Սիրակուզ»
    նավը ճիշտ 2000 տ ջուր դուրս մղի,
  • 2:56 - 2:58
    ապա այն հազիվ կմնա ջրի մակերեսին:
  • 2:58 - 3:02
    Իսկ եթե այն 4000 տ ջուր դուրս մղեր, ապա
    առանց որևէ խնդրի կլողար ջրի վրա:
  • 3:02 - 3:06
    Իհարկե, եթե այն միայն 1000 տ ջուր
    դուրս մղեր,
  • 3:06 - 3:10
    Հիերոնը այդքան էլ երջանիկ չէր լինի:
  • 3:10 - 3:13
    Սա դուրս մղման օրենքն է,
  • 3:13 - 3:16
    որը ֆիզիկոսները մինչև այժմ անվանում
    են Արքիմեդի օրենք:
  • 3:16 - 3:21
    Այն բացատրում է, թե ինչպես է պողպատե մեծ
    նավը լողում փայտե նավակի
  • 3:21 - 3:23
    կամ էլ լոգարանի պես թեթև:
  • 3:23 - 3:26
    Եթե նավի ողնուցի կողմից դուրս
    մղված ջրի զանգվածը
  • 3:26 - 3:28
    հավասար է նավի զանգվածին,
  • 3:28 - 3:32
    ապա ինչ էլ լինի ողնուցից վերև կմնա
    ջրի մակերեսին:
  • 3:32 - 3:36
    Այս ամենը թվում է, թե Արքիմեդի և լոգարանի
    մասին մեկ այլ պատմություն է, և
  • 3:36 - 3:40
    հավանաբար այն պատճառով, որ դրանք
    իրականում միևնույն պատմությունն են,
  • 3:40 - 3:42
    պարզապես մի փոքր խեղաթյուրված:
  • 3:42 - 3:47
    Արքիմեդի «Էվրիկայի» մասին իրական
    պատմությունը ծավալվում է
  • 3:47 - 3:51
    թագի կամ լատիներեն corona-յի շուրջ:
  • 3:51 - 3:57
    «Սիրակուզիայի» մասին պատմության հիմքում
    ընկած է ողնուցը կամ հունարեն korone:
  • 3:57 - 3:59
    Արդյո՞ք խառնաշփոթ է եղել:
  • 3:59 - 4:01
    Մենք դա երբեք չենք իմանա:
  • 4:01 - 4:06
    Այն օրը, երբ «Սիրակուզ» նավը իր առաջին և
    միակ նավարկությանը ժամանեց Եգիպտոս,
  • 4:06 - 4:09
    կարող ենք միայն պատկերացնել, թե ինչպես էին
    Ալեքսանդրիայի բնակիչները հավաքվել
  • 4:09 - 4:14
    նավահանգստում՝ հիանալու այդ արքայական,
    լողացող ապարանքով:
  • 4:14 - 4:19
    Նմանը չունեցող այս նավը հին աշխարի
    Տիտանիկն էր, մի տարբերությամբ միայն,
  • 4:19 - 4:23
    որ, ի շնորհիվ մեր բարեկամ Արքիմեդի,
    այն չսուզվեց:
Title:
Արքիմեդի «Էվրիկայի» իրական պատմությունը - Արմանդ Դ'Անգուա
Speaker:
Աղմանդ Դ՚Անղուռ
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/the-real-story-behind-archimedes-eureka-armand-d-angour

Արքիմեդի «Էվրիկայի» մասին մտածելիս հավանաբար պատկերացնում ենք լոգանք ընդունող մի մարդու, այնպես չէ՞: Ինչպես պարզվում է, պատմությունն շատ այլ կողմեր ունի: Արմանդ Դ'Անգուան պատմում է Արքիմեդի ամենամեծ հանձնարարության մասին. այն է` արքայի կողմից հանձնարարված հսկայական լողացող պալատի կառուցումը, որն էլ օգնեց նրան գտնել իր «Էվրիկան»:

Դասը պատրաստեց Արմանդ Դ'Անգուան, անիմացիան՝ Zedem Media-ն:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:42

Armenian subtitles

Revisions