Return to Video

Է. Օ. Ուիլսոն՝ Խորհուրդ երիտասարդ գիտնականներին

  • 0:02 - 0:04
    Այժմ ձեզ մի քանի մոտեցումներ կներկայացնեմ՝
  • 0:04 - 0:08
    վերցված այն գրքից, որի վրա ներկայումս աշխատում եմ
  • 0:08 - 0:11
    «Նամակներ երիտասարդ գիտնականին»:
  • 0:11 - 0:13
    Նախընտրեցի ներկայացնել դրանք՝
  • 0:13 - 0:18
    հաշվի առնելով իմ դասավանդելու և տարբեր
  • 0:18 - 0:21
    մասնագիտությունների տեր գիտնականների հետ շփումների երկարատև փորձը։
  • 0:21 - 0:27
    Միգուցե կուզեք իմանալ այդ սկզբունքները, որոնք ամփոփել եմ
  • 0:27 - 0:29
    դասավանդելիս և այդ շփումների ընթացքում։
  • 0:29 - 0:31
    Ուստի նախ և առաջ ուզում եմ հորդորել բոլորին,
  • 0:31 - 0:34
    մասնավորապես երիտասարդներին,
  • 0:34 - 0:36
    այն ուղով, որ ընտրել եք
  • 0:36 - 0:38
    որքան հնարավոր է առաջ գնալ։
  • 0:38 - 0:41
    Աշխարհը շատ է զգում ձեր կարիքը։
  • 0:41 - 0:46
    Մարդկությունը վաղուց արդեն թևակոխել է տեխնո-գիտական դարաշրջան։
  • 0:46 - 0:48
    Այլևս ետդարձի ճանապարհ չկա։
  • 0:48 - 0:53
    Որքան էլ տարբեր լինեն գիտության ճյուղերը՝ ասենք աստղաֆիզիկա,
  • 0:53 - 0:57
    մոլեկուլային գենետիկա, իմունոլոգիա, միկրոկենսաբանություն և առողջապահություն
  • 0:57 - 1:03
    մինչև մարդկային օրգանիզմի՝ իբրև սիմբոզ ուսումնասիրություն
  • 1:03 - 1:06
    և շրջակա միջավայրի հետազոտություններ։
  • 1:06 - 1:09
    Բժշկության և առհասարակ ամբողջ գիտության նոր գիտելիքների պաշարները
  • 1:09 - 1:12
    կրկնապատկվում են 15-ից 20 տարին մեկ։
  • 1:12 - 1:15
    Տեխնոլոգիան առաջ է ընթանում նույն տեմպերով։
  • 1:15 - 1:18
    Իսկ այս երկուսի միջև, որոնք արդեն գերակշռող են,
  • 1:18 - 1:21
    ինչպես այստեղ նստածներն են հասկանում,
  • 1:21 - 1:23
    կյանքի ցանկացած ոլորտ։
  • 1:23 - 1:29
    Այնքան արագ է ընթանում տեխնո-գիտական հեղափոխությունը,
  • 1:29 - 1:33
    և այնքան ահագնացնող է այդ ընթացքը իր անթիվ փոխակերպումներով, որ ոչ ոք չի կարող կանխատեսել
  • 1:33 - 1:38
    դրա վերջնարդյունքը անգամ գալիք մեկ տասնամայակի կտրվածքով։
  • 1:38 - 1:39
    Անշուշտ, կգա ժամանակ,
  • 1:39 - 1:43
    երբ հայտնագործությունների և գիտելիքի արագ աճը,
  • 1:43 - 1:45
    որը իրականում սկսվել է 1600-ականներին,
  • 1:45 - 1:48
    սրընթաց վերելք կապրի, ապա կհանդարտվի,
  • 1:48 - 1:49
    բայց դրա հետ դուք գործ չունեք։
  • 1:49 - 1:51
    Հեղափոխությունը դեռ կշարունակվի
  • 1:51 - 1:54
    առնվազն մի քանի տասնամյակ
  • 1:54 - 1:55
    Այն արմատապես կփոխի մարդկային կյանքը
  • 1:55 - 1:58
    այսօրվա կենսապայմանների համեմատ։
  • 1:58 - 2:04
    Հետազոտությունների ավանդական ոլորտները կշարունակեն ընդլայնվել,
  • 2:04 - 2:09
    իսկ այդ ճանապարհին անխուսափելիրեն ի հայտ կգան նոր գիտաճյուղեր։
  • 2:09 - 2:13
    Ի վերջո գիտության բոլոր տեսակները կվերածվեն
  • 2:13 - 2:18
    նկարագրությունների շղթաների, ցանցերի, սկզբունքերի ու օրենքների բացատրության։
  • 2:18 - 2:21
    Ուստի պետք է ոչ թե սահմանափակվել
  • 2:21 - 2:26
    միայն մեկ մասնագիտությամբ, այլ հմտություններ ձեռք բերել այլ ոլորտներում,
  • 2:26 - 2:29
    որոնք կարող են մոտ կամ նույնիսկ շատ հեռու լինել նախնական ուղղությունից։
  • 2:29 - 2:33
    Լայն բացեք աչքերը և սուր պահեք ձեր միտքը։
  • 2:33 - 2:37
    Ձգտումը դեպի գիտելիքը մեր գեների մեջ է։
  • 2:37 - 2:40
    Այն սերմանվել է մեր հեռավոր նախնիների կողմից,
  • 2:40 - 2:42
    ովքեր տարածվել են աշխարհով մեկ,
  • 2:42 - 2:43
    և այդ ծարավը երբեք չի հագեցվի։
  • 2:43 - 2:47
    Այս ամենը գիտակցելու և խելամտորեն կիրառելու համար,
  • 2:47 - 2:50
    իբրև գալիք քաղաքակրթության բաղկացուցիչ մաս,
  • 2:50 - 2:56
    անհրաժեշտ է ներդնել գիտական ներուժով զինված մարդկանց ջանքերը, ինչպիսին դուք եք։
  • 2:56 - 3:00
    Կրթության, բժշկության, իրավունքի, դիվանագիտության և
  • 3:00 - 3:05
    կառավարության մեջ, բիզնեսում և այսօրվա ԶԼՄ-ներում։
  • 3:05 - 3:10
    Մեր քաղաքական գործիչները պետք է ունենան գոնե նվազագույն մակարդակի
  • 3:10 - 3:13
    կրթվածություն, որը նրանց այսօր այդքան պակասում է,
  • 3:13 - 3:14
    մի ծափահարեք, խնդրում եմ։
  • 3:14 - 3:17
    Բոլորի համար ավելի լավ կլիներ,
  • 3:17 - 3:21
    որ նրանք կրթվեին պաշտոն ստանձնելուց առաջ և ոչ թե արդեն պաշտոնավարելու ընթացքում։
  • 3:21 - 3:25
    Ուստի լավ կանեք որպես կողմնակի աշխատանք,
  • 3:25 - 3:27
    ինչքան էլ խորանաք «լաբորատորիաներում»,
  • 3:27 - 3:31
    զբաղվեք նաև ուսուցչությամբ
  • 3:31 - 3:33
    ձեր կարիերայի ընթացքում։
  • 3:33 - 3:35
    Այժմ իսկույն անցնեմ
  • 3:35 - 3:38
    այն նյութին, որ թե՛ կենսական նախապայման է,
  • 3:38 - 3:41
    և թե՛ պոտենցիալ արգելք գիտական կարիերայի ճանապարհին։
  • 3:41 - 3:45
    Եթե մի փոքր կաղում եք մաթեմատիկայից,
  • 3:45 - 3:46
    մի՛ անհանգստացեք։
  • 3:46 - 3:49
    Հաջողակ գիտնականներից շատերը
  • 3:49 - 3:53
    ներկայումս մաթեմատիկայից ունեն տարրական գիտելիքներ։
  • 3:53 - 3:55
    Տեղին է հետևյալ փոխաբերությունը.
  • 3:55 - 4:01
    Եթե առաջնակարգ մաթեմատիկոսները, վիճակագիրներն
  • 4:01 - 4:06
    ու տեսաբանները գիտության «տաճարի» ճարտարապետներն են համարվում,
  • 4:06 - 4:10
    ապա մնացյալ զգալի մասը
  • 4:10 - 4:15
    գործող գիտնականների, նրանց թվում բազմաթիվ
  • 4:15 - 4:20
    այսպես ասած առաջնակարգ մասնագետներ գծագրում են տաճարի տեղանքը, ուսումնասիրում են
  • 4:20 - 4:23
    տարածքը, չափագրում արահետները,
  • 4:23 - 4:26
    կանգնեցնում հարակից շենքերը։
  • 4:26 - 4:29
    Ոմանք ինձ համարձակ կհամարեն,
  • 4:29 - 4:33
    սակայն ես սովոր չեմ սարսափել մաթեմատիկայից
  • 4:33 - 4:35
    գիտությունների թեկնածուների հետ զրուցելիս։
  • 4:35 - 4:38
    Հարվարդում 41 տարի կենսաբանություն դասավանդելիս
  • 4:38 - 4:43
    ես ցավով ականատես եմ եղել՝ ինչպես են բազմաթիվ խելացի ուսանողներ
  • 4:43 - 4:45
    հրաժարվել գիտական կարիերայից,
  • 4:45 - 4:49
    կամ նույնիսկ ոչ-պարտադիր դասերին մասնակցելուց,
  • 4:49 - 4:51
    քանի որ վախենում էին ձախողումից։
  • 4:51 - 4:54
    Մաթեմատիկայից սարսափող այս երիտասարդները գիտությունն ու բշկությունը զրկում են
  • 4:54 - 4:58
    այդքան անհրաժեշտ տաղանդների հոսքից։
  • 4:58 - 5:02
    Ահա թե ինչպես կարող եք վերջ տալ ձեր վախերին, եթե կան այդպիսիք։
  • 5:02 - 5:04
    Հասկացեք, որ մաթեմատիկան մի լեզու է,
  • 5:04 - 5:08
    որ կառավարվում է մյուս լեզուների նման
  • 5:08 - 5:11
    կամ ընդհանրապես բոլոր լեզուների նման, իր սեփական քերականությամբ
  • 5:11 - 5:13
    և տրամաբանական կառուցվածով։
  • 5:13 - 5:16
    Միջին գրագիտության ցանկացած մարդ,
  • 5:16 - 5:19
    ով սովորում է մաթեմատիկայի հիմունքները
  • 5:19 - 5:26
    տարրական մակարդակի վրա, ինչպես բանավոր լեզուների դեպքում, դժվարություն չի ունենա
  • 5:26 - 5:28
    մաթեմատիակայի հիմունքները ընկալելիս,
  • 5:28 - 5:33
    եթե ցանկանում է տիրապետել գիտությունների մաթեմատիկական լեզվին։
  • 5:33 - 5:37
    Ինչքան երկար սպասեք, որ կհասնեք գոնե տարրական գրագիտության,
  • 5:37 - 5:43
    այնքան դժվար կլինի տիրապետել մաթեմատիկայի լեզվին, ինչպես պատահում է ցանկացած լեզվում,
  • 5:43 - 5:46
    բայց դրան հնարավոր է հասնել ցանկացած տարիքում։
  • 5:46 - 5:48
    Իմ հեղինակավոր կարծիքն եմ հայտնում
  • 5:48 - 5:51
    այդ մասին, քանի որ ինքս եմ նման փորձ ունեցել։
  • 5:51 - 5:55
    Ես հանրահաշիվ չեմ իմացել մինչև առաջին կուրսի ուսանող էի
  • 5:55 - 5:57
    Ալաբամայի համալսարանում։
  • 5:57 - 5:59
    Նախկինում այդ առարկան չէին դասավանդում։
  • 5:59 - 6:04
    Ես սովորեցի՝ ինչ է մաթեմատիկական անալիզը, երբ արդեն Հարվարդի 32-ամյա դասախոս էի
  • 6:04 - 6:09
    ու մեծ անհարմարություն զգալով՝ ստիպված էի դասերի գնալ ցածր կուրսի ուսանողների հետ,
  • 6:09 - 6:11
    ովքեր երկու անգամ փոքր էին ինձանից։
  • 6:11 - 6:13
    Նրանցից մի քանիսն էլ ուսանողներն էին,
  • 6:13 - 6:16
    ում ես դասավանդում էի էվոլուցիոն կենսաբանություն։
  • 6:16 - 6:21
    Մոռանալով հպարտությունս, վերջապես սովորեցի մաթեմատիկական անալիզը։
  • 6:21 - 6:24
    Ես հասկացա, որ գիտության մեջ և դրա բոլոր կիրառություններում,
  • 6:24 - 6:28
    առաջնային են ոչ թե տեխնիկական գիտելիքները,
  • 6:28 - 6:32
    այլ երևակայության գործադրումը։
  • 6:32 - 6:36
    Այն է՝ ձևակերպել գաղափարներ միավորների և պրոցեսների տեսքով,
  • 6:36 - 6:39
    որոնք ստեղծվում են երևակայության միջոցով։
  • 6:39 - 6:43
    Ես հասկացա, որ գիտության մեջ հայտնագործություններ հազվադեպ են գրանցվում,
  • 6:43 - 6:46
    երբ գրատախտակի մոտ կանգնած՝
  • 6:46 - 6:49
    փորձում են ստանալ նոր արդյունքներ մաթեմատիկական թեորեմներից
  • 6:49 - 6:51
    և հավասարումներից։
  • 6:51 - 6:57
    Փոխարենը, դրանք երևակայության ծնունդն են, որ տանում են դեպի քրտնաջան աշխատանք,
  • 6:57 - 7:01
    իսկ այդ ընթացքում մաթեմատիկական մտածողության կարիք կարող է չլինել։
  • 7:01 - 7:06
    Գաղափարները ծնվում են, երբ իրական կամ երևակայական աշխարհի երևույթները ուսումնասիրվում են
  • 7:06 - 7:08
    հենց այնպես։
  • 7:08 - 7:13
    Չափազանց կարևոր է հիմնավոր գիտելիքներ ունենալ
  • 7:13 - 7:20
    արդեն բացահայտված այն սկզբունքների վերաբերյալ, որոնք մտնում են ձեր նախընտրած
  • 7:20 - 7:22
    ոլորտի մեջ։
  • 7:22 - 7:24
    Երբ ինչ-որ նոր բան է հայտնագործվում,
  • 7:24 - 7:29
    ապա տրամաբանական է, որ հաջորդ քայլով
  • 7:29 - 7:33
    պետք է գտնել մաթեմատիկական և վիճակագրական այն մեթոդները, որոնցով կարելի է խթանել վերլուծությունը։
  • 7:33 - 7:35
    Եթե այդ քայլը չափազանց բարդ է,
  • 7:35 - 7:39
    հայտնագործության հեղինակի կամ թիմի համար
  • 7:39 - 7:45
    այդ դեպքում կարելի է դիմել մաթեմատիկոսի օգնությանը՝
  • 7:45 - 7:47
    որպես գործընկեր։
  • 7:47 - 7:49
    Դիտարկենք հետևյալ սկզբունքը,
  • 7:49 - 7:54
    որը ես համեստորեն կանվանեմ «Ուիսլոնի Թիվ 1 Սկզբունք».
  • 7:54 - 7:59
    Շատ ավելի հեշտ է գիտնականների,
  • 7:59 - 8:03
    այդ թվում՝ բժշկության մասնագետների համար, ստանալ օգնություն
  • 8:03 - 8:06
    մաթեմատիկոսների և վիճակագիրների կողմից,
  • 8:06 - 8:09
    քան մաթեմատիկոսների և վիճակագիրների համար
  • 8:09 - 8:13
    գտնել գիտնականների, ովքեր կարող են կիրառել իրենց հավասարումները։
  • 8:13 - 8:17
    Շատ կարևոր է, եթե գիտության որևէ ուղղություն եք ընտրում,
  • 8:17 - 8:23
    որ այն մատչելի լինի ձեզ համար, խորապես հետաքրքրի ձեզ
  • 8:23 - 8:25
    և կենտրոնանաք դրա վրա։
  • 8:25 - 8:29
    Ուստի հիշեք նաև «Ուիսլոնի Թիվ 2 Սկզբունքը».
  • 8:29 - 8:34
    Ցանկացած գիտնականի համար, լինի նա հետազոտող, տեխնիկական աշխատող,
  • 8:34 - 8:37
    ուսուցիչ, մենեջեր կամ բիզնեսմեն,
  • 8:37 - 8:41
    ով տիրապետում է որոշակի մաթեմատիկական, գիտելիքների,
  • 8:41 - 8:45
    գոյություն ունի գիտության կամ բժշկության այնպիսի ոլորտ,
  • 8:45 - 8:48
    որտեղ այդ գիտելիքները բավարար կլինեն՝ հաջողության հասնելու համար։
  • 8:48 - 8:51
    Այժմ արագ կներկայացնեմ
  • 8:51 - 8:53
    մի քանի այլ սկզբունքեր, որոնք կօգնեն
  • 8:53 - 8:56
    կազմակերպելու ձեր կրթությունն ու կարիերան,
  • 8:56 - 9:01
    իսկ եթե դասավանդում եք, ապա ինչպես կարող եք
  • 9:01 - 9:05
    բարելավել երիտասարդ գիտնականներին դասավանդման որակը։
  • 9:05 - 9:09
    Երբ ընտրում եք ապագա հետազոտության ոլորտը,
  • 9:09 - 9:12
    կամ ուզում եք հասնել համաշխարհային հաջողությունների,
  • 9:12 - 9:18
    ապա ընտրեք տվյալ գիտաճյուղի այն տարածքը, որը քիչ է «բնակեցված»
  • 9:18 - 9:22
    դատելով այն ցուցանիշից, թե որքան է այդ ոլորտով զբաղվող ոսանողների և հետազոտողների թիվը
  • 9:22 - 9:24
    այդ պահին։
  • 9:24 - 9:28
    Այս սկզբունքը նպատակ չունի թերագնահատել համատեղ ուսումնասիրությունների կարևորությունը
  • 9:28 - 9:31
    ձեր մասնակցության անհրաժեշտությունը
  • 9:31 - 9:36
    գործող առաջնակարգ հետազոտություններում։
  • 9:36 - 9:40
    Կարևոր է նաև համագործակցել նաև տարեց գիտնականների հետ
  • 9:40 - 9:44
    հաջողված նախագծերում, ինչպես նաև ընկերանալ հասակակից գործընկերների հետ
  • 9:44 - 9:46
    փոխադարձ օգնության համար։
  • 9:46 - 9:49
    Սակայն, դրա հետ մեկտեղ փորձեք դուրս գալ այդ նեղ սահմաններից՝
  • 9:49 - 9:53
    գտնելու մի ոլորտ, որը դեռ հանրահայտ չէ։
  • 9:53 - 9:56
    Այս մասին խոսվել է ինձանից առաջ հնչացշծ ելույթներում։
  • 9:56 - 10:02
    Սա ամենաարագ ուղին է՝ գրանցելու նոր ձեռքբերումներ,
  • 10:02 - 10:05
    եթե հաշվում ենք տարեկան հայտնագործությունները՝ ըստ յուրաքանչյուր հետազոտողի։
  • 10:05 - 10:07
    Միգուցե լսել եք
  • 10:07 - 10:11
    զորքը հավաքելու մարտական կոչը՝
  • 10:11 - 10:13
    «Շարժվե՛ք հրացանների ձայնի ուղղությամբ»։
  • 10:13 - 10:20
    Գիտության մեջ, ճիշտ հակառակն է՝ «Մի՛ շարժվեք հրացանների ձայնի ուղղությամբ»։
  • 10:20 - 10:22
    Ահա և «Ուիսլոնի Թիվ 3 Սկզբունքը»՝
  • 10:22 - 10:26
    «Մի՛ շարժվեք հրացանների ձայնի ուղղությամբ»։
  • 10:26 - 10:28
    Հետևեք հեռվից,
  • 10:28 - 10:30
    բայց մի՛ միացեք աղմուկին։
  • 10:30 - 10:32
    Ձեր շուրջը աղմուկ բարձրացրեք։
  • 10:32 - 10:36
    Եթե արդեն ընտրել եք այն մասնագիտությունը,
  • 10:36 - 10:42
    որն իրոք սիրում եք, ապա հնարավորությունը
  • 10:42 - 10:47
    հասնելու հաջողությունների իսկապես կմեծանա, եթե զբաղվեք դրանով այնքան,
  • 10:47 - 10:50
    որ կարողանաք մասնագետ դառնալ։
  • 10:50 - 10:53
    Կան հմուտ մասնագետներից զուրկ հազարավոր ուղղություններ,
  • 10:53 - 10:55
    որ հանդիպում են ֆիզիկայի և քիմիայի,
  • 10:55 - 10:57
    նաև կենսաբանության ու բժշկության ոլորտներում։
  • 10:57 - 11:00
    Շատ ավելի՝ հասարական գիտություններում,
  • 11:00 - 11:03
    որտեղ հնարավոր է կարճ ժամանակում
  • 11:03 - 11:06
    հեղինակություն դառնալ։
  • 11:06 - 11:10
    Երբ դաշտը նոսր է բնակեցված,
  • 11:10 - 11:12
    ապա ջանասիրությամբ կարելի է դառնալ
  • 11:12 - 11:14
    համաշխարհային հեղինակություն։
  • 11:14 - 11:18
    Աշխարհին անհրաժեշտ են նմանօրինակ մասնագետներ,
  • 11:18 - 11:20
    և աշխարհը պարգևատրում է նրանց,
  • 11:20 - 11:23
    ովքեր ուզում են դառնալ այդպիսին։
  • 11:23 - 11:27
    Գոյություն ունեցող ինֆորմացիան և այն նորը, որ ինքներդ կբացահայտեք,
  • 11:27 - 11:31
    կարող է սկզբում շատ քիչ թվալ, և դժվար լինի կապել այն
  • 11:31 - 11:33
    մյուս տվյալների հետ։
  • 11:33 - 11:35
    Դե, եթե դա է խնդիրը,
  • 11:35 - 11:39
    ոչինչ։ Ինչո՞ւ գնալ դժվարի հետևից՝ հեշտի փոխարեն։
  • 11:39 - 11:44
    Պատասխանը տալիս է «Սկզբունք Թիվ 4-ը».
  • 11:44 - 11:48
    Գիտական հետազոտությունների ճանապարհին
  • 11:48 - 11:50
    ամեն խնդիր մի նոր հնարավորություն է.
  • 11:50 - 11:51
    որքան բարդ է խնդիրը,
  • 11:51 - 11:54
    այնքան մեծ կլինի դրա լուծման կարևորությունը։
  • 11:54 - 11:58
    Այժմ խոսեմ ընդհանուր դրույթների մասին,
  • 11:58 - 12:01
    որոնք կիրառվում են գիտական հայտնագործությունների ժամանակ։
  • 12:01 - 12:04
    Գիտնականները, այդ թվում՝ իսկական մաթեմատիկոսները,
  • 12:04 - 12:07
    կիրառում են հետևյալ երկու ուղղություններից մեկը.
  • 12:07 - 12:09
    Նախ սկզբնական հայտնագործությունների շնորհիվ
  • 12:09 - 12:11
    սահմանվում է խնդիրը,
  • 12:11 - 12:13
    ապա փնտրում է լուծումը։
  • 12:13 - 12:16
    Խնդիրը կարող է հարաբերականորեն փոքր լինել,
  • 12:16 - 12:21
    օրինակ՝ զբոսանավի ո՞ր մասից է տարածվել նորովիրուսը։
  • 12:21 - 12:27
    Կամ ավելի մեծ, օրինակ՝ ո՞րն է եղել սև նյութի դերը տիեզերքի տարածման գործում։
  • 12:27 - 12:32
    Այս հարցերին պատասխանելիս, սովորաբար բացահայտվում են այլ երևույթներ
  • 12:32 - 12:33
    և վեր հանվում այլ հարցեր։
  • 12:33 - 12:36
    Այս մոտեցումներից առաջինը հատուկ է որսորդի մտածելակերպին,
  • 12:36 - 12:40
    ով անտառում փնտրում է իր նախընտրած զոհին՝
  • 12:40 - 12:43
    ճանապարհին բացահայտելով նորերին։
  • 12:43 - 12:46
    Ըստ երկրորդ մոտեցման՝
  • 12:46 - 12:48
    պետք է ընդհանուր մոտեցմամբ ուսումնասիրել առարկան՝
  • 12:48 - 12:53
    գնալով անհայտ երևույթի կամ հայտնի երևույթի հետքերի ետևից,
  • 12:53 - 12:57
    որսորդի նման, ինչն անվանում ենք «նատուրալիստական տրանս»,
  • 12:57 - 13:00
    երբ հետազոտողի միտքը բաց է ցանկացած հետաքրքիր
  • 13:00 - 13:02
    և արժեքավոր նորության համար։
  • 13:02 - 13:04
    Այս դեպքում որոնում են ոչ թե խնդրի լուծումը,
  • 13:04 - 13:07
    այլ լուծման արժանի խնդիրներ։
  • 13:07 - 13:09
    Հետազոտությունների երկու դրույթները,
  • 13:09 - 13:12
    հատկապես իսկական հետազոտությունների, կարող են հետևյալ տեսքով ամփոփվել
  • 13:12 - 13:17
    այն վերջին սկզբունքի մեջ, որը կներկայացնեմ.
  • 13:17 - 13:21
    Գիտության ցանկացած խնդրի համար
  • 13:21 - 13:24
    գոյություն ունեն մեթոդներ և մոտեցումներ,
  • 13:24 - 13:26
    որոնք կատարյալ են տվյալ խնդրի լուծման համար։
  • 13:26 - 13:32
    Եվ հակառակը, ցանկացած մեթոդի կամ
  • 13:32 - 13:35
    մոտեցման համար գոյությունն ունեն կարևոր խնդիրներ,
  • 13:35 - 13:42
    որոնց լուծման համար դրանք կատարելապես համապատասխանում են։
  • 13:42 - 13:44
    Պարզելով դրանք՝
  • 13:44 - 13:47
    կգտնեք ձեր սեփական ուղին բացահայտելու,
  • 13:47 - 13:50
    սովորելու և սովորեցնելու։
  • 13:50 - 13:53
    Տասնամյակներ անց ահռելի առաջընթաց կգրանցվի
  • 13:53 - 13:58
    հիվանդությունների կանխման, առողջապահության և կյանքի որակի հարցերում։
  • 13:58 - 14:04
    Ողջ մարդկությունը կախված է բժշկության ոլորտի գիտելիքներից,
  • 14:04 - 14:05
    և դրա հետ առնչվող գիտություններից։
  • 14:05 - 14:09
    Դուք ընտրել եք մի առաքելություն,
  • 14:09 - 14:14
    որը կտա ձեզ բավարարվածություն իբրև վերջնարդյունք, որ արժանավոր կյանքով եք ապրել։
  • 14:14 - 14:17
    Շնորհակալություն այսօր ինձ այստեղ հյուրընկալելոււ համար։
  • 14:17 - 14:22
    (Ցափահարություններ)
  • 14:22 - 14:23
    Շնորհակալություն։
  • 14:23 - 14:30
    Շատ շնորհակալություն։
  • 14:30 - 14:35
    Ողջունում եմ բոլորիդ։
Title:
Է. Օ. Ուիլսոն՝ Խորհուրդ երիտասարդ գիտնականներին
Speaker:
E.O. Wilson
Description:

«Աշխարհը իսկապես ձեր կարիքն է զգում,» այսպես է սկսում հայտնի կենսաբան Է. Օ. Ուիլսոնը երիտասարդ գիտնականին ուղղված նամակը։ Անդրադառնալով իր լույս ընծայվելիք գրքին՝ նա խորհուրդներ է տալիս ելնելով իր կյանքի փորձից և հիշեցնելով, որ զարմանքն ու ստեղածագործական մոտեցումը գիտական կյանքի հիմքն են։ (Նկարահանված է TEDMED-ում)

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
14:56
Gohar Khachatryan approved Armenian subtitles for Advice to a young scientist
Gohar Khachatryan commented on Armenian subtitles for Advice to a young scientist
Gohar Khachatryan accepted Armenian subtitles for Advice to a young scientist
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Advice to a young scientist
Siranush Seyranyan edited Armenian subtitles for Advice to a young scientist
Siranush Seyranyan added a translation

Armenian subtitles

Revisions