Return to Video

Գաբրիել Բարչիա-Կոլոմբո՝ Որսալավ հիշողությունները վիդեո արվեստի միջոցով

  • 0:01 - 0:03
    Ես սիրում եմ առարկաներ հավաքել:
  • 0:03 - 0:05
    Փոքր ժամանակվանից ես ունեցել եմ
  • 0:05 - 0:08
    պատահական առակաների մեծ հավաքածուներ, ամեն ինչ սկսած ամբողջ աշխարհից բերված
  • 0:08 - 0:11
    տարօրինակ կծու սոուսներից մինչև
  • 0:11 - 0:14
    իմ հավաքած միջատներ, որոնք ես բանկաների մեջ էի դնում:
  • 0:14 - 0:16
    Քանի որ ես սիրում եմ առարկաներ հավաքել, գաղտնիք չէ,
  • 0:16 - 0:18
    որ ես սիրում եմ Բնության պատմության թանգարանը,
  • 0:18 - 0:19
    և այնտեղ ներկայացված կենդանիների
  • 0:19 - 0:21
    հավաքածուները` տրամանկարներով:
  • 0:21 - 0:23
    Կարծում եմ, դրանք կենդանի հուշարձաններ են,
  • 0:23 - 0:24
    որոնց կարող ես գնալ ու նայել
  • 0:24 - 0:26
    և նրանք անմահացնում են այդ կենդանու կյանքի
  • 0:26 - 0:28
    որոշակի պահ:
  • 0:28 - 0:30
    Այսպես, ես մտածում էի իմ սեփական կյանքի մասին
  • 0:30 - 0:31
    և թե ինչպես կուզենայի անհամացնել այն, դե գիտեք,
  • 0:31 - 0:34
    երկար տարիներ, ինչպես նաև ... (Ծիծաղ)
  • 0:34 - 0:37
    իմ ընկերների կյանքը,
  • 0:37 - 0:39
    բայց խնդիրն այն է, որ ընկերներս այնքան էլ հիացած չէին
  • 0:39 - 0:43
    այն գաղափարով, որ ես ուզում եմ պատրաստել իրենց խրտվիլակները: (Ծիծաղ)
  • 0:43 - 0:45
    Այսպես, դրա փոխարեն ես սկսեցի օգտագործել տեսագրությունը,
  • 0:45 - 0:48
    որը մեկ այլ հիանալի միջոց է պահպանելու և անմահացնելու
  • 0:48 - 0:50
    որևէ մեկին կամ առանձնահատուկ մի պահ:
  • 0:50 - 0:52
    Այսպես, ես նկարահանեցի իմ վեց ընկերներին
  • 0:52 - 0:55
    և հետո օգտագործելով արտապատկերումն ու տեսագրային պրոյեկցիան`
  • 0:55 - 0:57
    ստեղծեցի տեսագրային քանդակ` վեց ընկերներիս
  • 0:57 - 1:01
    պրոյեկցիան բանկայի մեջ: (Ծիծաղ)
  • 1:01 - 1:03
    Հիմա ես ունեմ իմ ընկերների հավաքածուն,
  • 1:03 - 1:05
    ես այն կարող եմ հետս տանել ուր էլ որ գնամ,
  • 1:05 - 1:07
    և սա կոչվում է Ողնաշարավորների թագավորություն, որն առաջացել է
  • 1:07 - 1:09
    լատիներեն մարդկանց անվանակարգության
  • 1:09 - 1:11
    դասակարգման համակարգից:
  • 1:11 - 1:14
    Այսպես այս գործը անմահացնում է իմ ընկերներին այս բանկաների մեջ
  • 1:14 - 1:18
    և իրականում նրանք կարող են շարժվել: (Ծիծաղ)
  • 1:18 - 1:20
    Դա հետաքրքիր է ինձ համար,
  • 1:20 - 1:24
    բայց այստեղ որոշակի մարդկային տարր էր պակասում: (Ծիծաղ)
  • 1:24 - 1:26
    Սա թվային հուշարձան է, դրա համար էլ ես ուզեցի ավելացնել
  • 1:26 - 1:27
    փոխազդեցության համակարգ:
  • 1:27 - 1:29
    Ես ավելացրեցի մերձավորության սենսոր, այսպիսով, երբ դուք մոտենում եք
  • 1:29 - 1:31
    բանկայի մեջ գտնվող մարդկանց, նրանք տարբեր ձևերով արձագանքում են ձեզ,
  • 1:31 - 1:33
    այնպես ինչպես որ մարդիկ փողոցում,
  • 1:33 - 1:35
    երբ չափազանց մոտենում եք նրանց:
  • 1:35 - 1:38
    Որոշ մարդիկ սարսափով են արձագանքում: (Ծիծաղ)
  • 1:38 - 1:40
    Մյուսները ձեզանից օգնություն են խնդրում,
  • 1:40 - 1:43
    որոշ մարդիկ էլ թաքնվում են ձեզանից:
  • 1:43 - 1:45
    Սա իսկապես հետաքրքիր էր ինձ համար, վերցնել էկրանից տեսագրությունը
  • 1:45 - 1:47
    և այն իրական կյանք ներկայացնել,
  • 1:47 - 1:49
    ինչպես նաև հուշարձանին ինտերակտիվություն ավելացնել:
  • 1:49 - 1:53
    Այսպիսով, հաջորդ տարվա ընթացքում, ես նկարահանեցի իմ 40 այլ ընկերներին,
  • 1:53 - 1:55
    նրանց նույնպես դրեցի բանկայի մեջ,
  • 1:55 - 1:57
    և ստեղծեցի հավաքածուի մի մաս, որը կոչվում է Այգի.
  • 1:57 - 1:59
    այն բառացի մարդկանց այգի է:
  • 1:59 - 2:01
    Բայց առաջին պրոյեկցիայի`
  • 2:01 - 2:03
    Ողնաշարավորների թագավորությունից մի բան շարունակ մտքումս էր`
  • 2:03 - 2:05
    արվեստի հետ փոխազդեցության գաղափարը,
  • 2:05 - 2:07
    և ինձ իսկապես դուր էր գալիս այն, որ մարդիկ կարողանում էին շփվել,
  • 2:07 - 2:10
    ինչպես նաև խանդավառվել արվեստի հետ շփման ընթացքում:
  • 2:10 - 2:12
    Այսպես, ես ուզեցի մի նոր հավաքածու կազմել,
  • 2:12 - 2:13
    որը կստիպեր մարդկանց շփվել ինչ-որ բանի հետ,
  • 2:13 - 2:15
    և ես դա արեցի 1950-ների մի կնոջ
  • 2:15 - 2:20
    պրոյեկցիան հարիչի մեջ տեղադրելով: (Ծիծաղ)
  • 2:20 - 2:22
    Հավաքածուի այս մասը կոչվում է Հարիչ, և սա
  • 2:22 - 2:24
    փաստորեն ձեզ ներքաշում է արվեստի աշխարհ:
  • 2:24 - 2:26
    Դուք գուցե ամբողջ փորձառությունը չունենաք:
  • 2:26 - 2:29
    Կարող եք անցնել դրա կողքով, կարող եք նայել, թե ինչպես է նա
  • 2:29 - 2:31
    կանգնում հարիչի մեջ ու նայում ձեզ,
  • 2:31 - 2:33
    կամ էլ կարող եք ընտրել նրա հետ շփումը:
  • 2:33 - 2:37
    Այսպիսով, եթե ընտրում եք շփումը
  • 2:37 - 2:39
    և սեղմում եք հարիչի կոճակը, այն փաստորեն
  • 2:39 - 2:43
    այս կերպարին դնում է դզզացող անկանոն շարժման մեջ:
  • 2:43 - 2:46
    Դա անելով` դառնում եք իմ այս գործի մի մասը:
  • 2:46 - 2:48
    Դուք նմանվում եք իմ աշխատանքում փակված մարդկանց ,
  • 2:48 - 2:52
    (Հարիչի աղմուկ, ծիծաղ),
  • 2:52 - 3:00
    դառնում եք իմ աշխատանքի մի մասը:
  • 3:00 - 3:02
    (Ծիծաղ):
  • 3:02 - 3:04
    (Ծափահարություններ):
  • 3:04 - 3:08
    Բայց սա մի քիչ արդար չէ, այնպես չէ՞։
  • 3:08 - 3:10
    Ես իմ ընկերներին դնում եմ այս բանկաների մեջ, այս կերպարին նույնպես,
  • 3:10 - 3:13
    այս կարծես թե վտանգված կերպարին հարիչի մեջ:
  • 3:13 - 3:15
    Բայց ես ինձ վերաբերվող ոչինչ երբեք չեմ արել:
  • 3:15 - 3:17
    Ես երբեք ինքս ինձ չեմ անմահացրել։
  • 3:17 - 3:19
    Այսպես, ես որոշեցի ինքնադիմանկարի պես մի բան ստեղծել:
  • 3:19 - 3:21
    Սա կարծես ժամանակի մեջ ճամփորդող ինքնադիմանկարի խրտվիլակ է,
  • 3:21 - 3:24
    որը կոչվում է «անցած պահ»,
  • 3:24 - 3:26
    որում ես ինձ պրոյեկտել եմ ժամացույցի մեջ,
  • 3:26 - 3:28
    և դուք եք այն աշխատեցնում:
  • 3:28 - 3:30
    Ժամացույցի մեջ քարտը մտցնելով,
  • 3:30 - 3:32
    դուք փաստորեն ծերացնում եք ինձ:
  • 3:32 - 3:34
    Այսպիսով, ես սկզբում մանուկ եմ, հետո, երբ քարտը մտցնում եք,
  • 3:34 - 3:39
    դուք ինձ քայլել սկսող երեխա եք դարձնում,
  • 3:39 - 3:42
    իսկ հետո երեխայից ես դառնում եմ դեռահաս:
  • 3:42 - 3:45
    Դեռահասից հետո ես դառնում եմ ներկայիս «ես»-ը:
  • 3:45 - 3:48
    Ներկայիս «ես»-ից ես դառնում եմ միջահասակ տարիքի մարդ,
  • 3:48 - 3:52
    իսկ դրանից հետո` ծեր մարդ եմ դառնում:
  • 3:52 - 3:54
    Եվ եթե դուք քարտը ժամացույցի մեջ մի քանի անգամ եք մտցնում
  • 3:54 - 3:58
    մեկ օրվա ընթացքում, այն սևանում է,
  • 3:58 - 4:00
    և այլևս չի միանում մինչև հաջորդ օրը:
  • 4:00 - 4:02
    Այսպիսով, դա անելով, դուք վերացնում եք ժամանակը։
  • 4:02 - 4:04
    Դուք իրականում շատ կարևոր եք,
  • 4:04 - 4:06
    և փատսորեն վերացնում եք իմ կյանքը:
  • 4:06 - 4:08
    Այսպիսով, ես սիրում եմ ինտերակտիվ տեսագրային հուշարձանը,
  • 4:08 - 4:10
    որովհետև իրականում դուք կարող եք շփվել դրա հետ,
  • 4:10 - 4:12
    դուք բոլորդ իրականում կարող եք ձեռք տալ արվեստի գործը,
  • 4:12 - 4:14
    կարող եք ինքներդ լինել արվեստի գործի մի մասը
  • 4:14 - 4:16
    և հուսով եմ, որ մի օր ձեզանից ամեն մեկին
  • 4:16 - 4:18
    կդնեմ իմ բանկաներից մեկի մեջ:
  • 4:18 - 4:23
    Շնորհակալություն: (Ծափահարություններ)
Title:
Գաբրիել Բարչիա-Կոլոմբո՝ Որսալավ հիշողությունները վիդեո արվեստի միջոցով
Speaker:
Gabriel Barcia-Colombo
Description:

Օգտագործելով վիդեո արտապատկերումը և պրոյեկցիան, Գաբրիել Բարչիա-Կոլոմբոն որսում և կիսվում է իր հիշողություններով և ընկերներով։ TED Fellow ելույթների ընթացքում նա ցուցադրում է իր հմայիչ, խոհուն աշխատանքները, որոնք, ըստ էության, պահպանում են մարդկանց բանկաների, ճամպրուկների և բլենդերների մեջ։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
04:45
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Capturing memories in video art
Gohar Khachatryan approved Armenian subtitles for Capturing memories in video art
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Capturing memories in video art
Gohar Khachatryan accepted Armenian subtitles for Capturing memories in video art
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Capturing memories in video art
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Capturing memories in video art
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Capturing memories in video art
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Capturing memories in video art
Show all

Armenian subtitles

Revisions Compare revisions