Return to Video

Ի՞նչ տեղի կունենա, եթե ջուր չխմենք - Միա Նակամուլլի

  • 0:07 - 0:09
    Ջուրը գրեթե ամենուր է,
  • 0:09 - 0:11
    հողի խոնավությունից և սառցադաշտերից սկսած
  • 0:11 - 0:14
    մինչև մեր մարմնի բջիջները:
  • 0:14 - 0:16
    Բնակության վայրից,
  • 0:16 - 0:17
    ճարպակալման աստիճանից,
  • 0:17 - 0:18
    տարիքից
  • 0:18 - 0:19
    և սեռից կախված,
  • 0:19 - 0:24
    մարդ կազմված է միջինում 55-60% ջրից:
  • 0:24 - 0:27
    Նորածին երեխաների մոտ
    ջրի պարունակությունն ավելի մեծ է:
  • 0:27 - 0:32
    Լինելով 75% ջրից բաղկացած՝ նրանց
    օրգանիզմը նման է ձկան օրգանիզմի:
  • 0:32 - 0:37
    Բայց մինչև 1 տարեկան դառնալը՝ օրգանիզմում
    ջրի պարունակությունը նվազում է մինչև 65%:
  • 0:37 - 0:40
    Այսպիսով, ինչ դեր է կատարում ջուրը
    մեր օրգանիզմի համար,
  • 0:40 - 0:44
    և որքա՞ն է իսկապես անհրաժեշտ
    ջուր խմել առողջ մնալու համար:
  • 0:44 - 0:49
    Մեր օրգանիզմում պարունակվող H2Օ-ն նպաստում
    է հոդերի հանգստացմանն ու յուղմանը,
  • 0:49 - 0:50
    կարգավորում է ջերմաստիճանը
  • 0:50 - 0:54
    և սնուցում է ուղեղն ու ողնուղեղը:
  • 0:54 - 0:56
    Ջուրը միայն մեր արյան մեջ չէ:
  • 0:56 - 1:01
    Հասուն մարդու ուղեղի ու սրտի մոտ
    3/4 մասը ջուրն է:
  • 1:01 - 1:04
    Մոտավորապես այդքան խոնավություն է
    պարունակում բանանը:
  • 1:04 - 1:08
    Թոքերն ավելի հիշեցնում են խնձոր՝ 83%
    ջրի պարունակությամբ:
  • 1:08 - 1:14
    Եվ նույնիսկ առաջին հայացքից չոր թվացող
    մարդկային ոսկորները 31% ջրից են բաղկացած:
  • 1:14 - 1:16
    Եթե փաստորեն մենք ջրից ենք կազմված
  • 1:16 - 1:18
    և շրջապատված ենք ջրով,
  • 1:18 - 1:20
    ապա ինչու՞ է անհրաժեշտ այդքան ջուր խմել:
  • 1:20 - 1:24
    Մենք օրական 2-3 լիտր ջուր
    կորցնում ենք քրտնելու,
  • 1:24 - 1:25
    միզելու,
  • 1:25 - 1:27
    աղիները մաքրելու
  • 1:27 - 1:28
    և նույնիսկ շնչելու ընթացքում:
  • 1:28 - 1:31
    Քանի որ այս ամենը կենսական է
    մեր գոյատևման համար,
  • 1:31 - 1:33
    անհրաժեշտ է լրացնել հեղուկի կորուստը:
  • 1:33 - 1:38
    Ջրի ծավալի հավասարակշռության պահպանումը
    կարևոր է ջրազրկումից
  • 1:38 - 1:40
    կամ գերհիդրացիայից խուսափելու համար,
  • 1:40 - 1:43
    որոնք էլ իրենց հերթին կարող են
    զգալիորել վնասել առողջությանը:
  • 1:43 - 1:45
    Ջրի քանակի նվազման արդյունքում
  • 1:45 - 1:48
    ուղեղի ենթաթմբում գտնվող
    զգայական ընկալիչները
  • 1:48 - 1:51
    ազդանշան են տալիս հակամիզամուղային
    հորմոնի անջատման մասին:
  • 1:51 - 1:54
    Երբ այն հասնում է երիկամներին,
    արտադրում է ակվապորիններ,
  • 1:54 - 2:00
    հատուկ խողովակներ, որ օգնում են արյանը
    ավելի շատ ջուր կլանել՝
  • 2:00 - 2:03
    դարձնելով մեզը կոնցենտրատներով
    հագեցած և մուգ գույնի:
  • 2:03 - 2:07
    Երկարատև ջրազրկումը կարող է հանգեցնել
    էներգիայի զգալի կորստի,
  • 2:07 - 2:08
    տրադրության անկման,
  • 2:08 - 2:09
    մաշկի չորության
  • 2:09 - 2:10
    և արյան ճնշման նվազման,
  • 2:10 - 2:13
    ինչպես նաև ճանաչողական
    անբավարարության նշանների:
  • 2:13 - 2:17
    Ջրազրկված ուղեղն ավելի դժվար է կատարում
    այն նույն աշխատանքը,
  • 2:17 - 2:19
    որն անում է նորմալ ուղեղը,
  • 2:19 - 2:23
    և նույնիսկ ջրի պակասի արդյունքում
    այն կարող է չափսերով փոքրանալ:
  • 2:23 - 2:26
    Գերհիդրացիան կամ հիպոնատրեմիան
  • 2:26 - 2:31
    սովորաբար առաջանում է կարճ ժամանակում շատ ջուր խմելու արդյունքում:
  • 2:31 - 2:33
    Սովորաբար գերհիդրացիայի զոհ են
    դառնում մարզիկները՝
  • 2:33 - 2:37
    ֆիզիկական ծանրաբեռնվածության
    ժամանակ
  • 2:37 - 2:39
    ջրի մակարդակի կառավարման
    բարդությունների պատճառով:
  • 2:39 - 2:44
    Մինչդեռ ջրազրկված ուղեղը շատացնում է
    հակամիզամուղային հորմոնի անջատումը,
  • 2:44 - 2:49
    գերհիդրացված ուղեղը նվազեցնում և նույնիսկ
    դադարեցնում է դրա անջատումը արյան մեջ:
  • 2:49 - 2:52
    Օրգանիզմում գտնվող նատրիումի
    էլեկտրոլիտները լուծվում են՝
  • 2:52 - 2:54
    հանգեցնելով բջիջների փքմանը:
  • 2:54 - 2:56
    Ծանր դեպքերում
  • 2:56 - 3:00
    երիկամները չեն կարողանում կենսագործել
    գերխիտ մեզի արդյունքում:
  • 3:00 - 3:02
    Առաջանում է ջրային թունավորում,
  • 3:02 - 3:04
    որից կարող է գլխացավ սկսվել,
  • 3:04 - 3:05
    սրտխառնոց
  • 3:05 - 3:08
    և, հազվադեպ, սպազմեր կամ մահ:
  • 3:08 - 3:10
    Բայց դա միայն բավականին
    ծայրահեղ իրավիճակներում:
  • 3:10 - 3:12
    Սովորական առoրյայում
  • 3:12 - 3:16
    ջրի մակարդակի հավասարակշռությունը
    պահել հեշտ է
  • 3:16 - 3:20
    նրանց համար, ում հաջողվել է
    օգտագործել մաքուր խմելու ջուր:
  • 3:20 - 3:24
    Երկար ժամանակ գերակշռում էր այն կարծիքը,
    թե անհրաժեշտ է օրական 8 բաժակ ջուր խմել:
  • 3:24 - 3:26
    Հետագայում այս կարծիքը
    վերաիմաստավորվեց:
  • 3:26 - 3:30
    Այժմ գերիշխող է այն, որ
    անհրաժեշտ ջրի քանակը
  • 3:30 - 3:33
    գլխավորապես կախված է մեր
    քաշից և միջավայրից:
  • 3:33 - 3:40
    Տղամարդկանց համար անհրաժեշտ ջրի ծավալը
    տատանվում է 2.5-3.7 լիտրի սահմաններում,
  • 3:40 - 3:43
    իսկ կանանց համար՝ 2-2.7 լիտր:
  • 3:43 - 3:46
    Սա կարող է աճել կամ նվազել՝ կախված նրանից,
    թե որքան առողջ,
  • 3:46 - 3:47
    ակտիվ,
  • 3:47 - 3:48
    մեծահասակ
  • 3:48 - 3:50
    կամ գերտաքացած ենք:
  • 3:50 - 3:52
    Մինչդեռ ջուրը խոնավության
    լավագույն աղբյուրն է,
  • 3:52 - 3:53
    այլ ըմպելիքներ ևս,
  • 3:53 - 3:55
    նույնիսկ կոֆեին պարունակող
    թեյն ու սուրճը,
  • 3:55 - 3:57
    կարող են լրացնել հեղուկի պակասը:
  • 3:57 - 4:02
    Եվ սնունդի մեջ պարունակվող ջուրը լրացնում
    է H2Օ-ի մոտ 1/5 մասը:
  • 4:02 - 4:04
    Մրգերն ու բանջարեղենը,
    օրինակ ելակը,
  • 4:04 - 4:05
    վարունգը
  • 4:05 - 4:09
    և նույնիսկ բրոկոլին մոտ 90%
    ջրից են բաղկացած
  • 4:09 - 4:14
    և կարող են լրացնել հեղուկի և միաժամանակ
    սննդարար նյութերի ու ցելյուլոզայի պակասը:
  • 4:14 - 4:17
    Ջուր խմելը նաև կարող է ունենալ
    երկարաժամկետ օգուտ:
  • 4:17 - 4:22
    Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ
    հեղուկի կանոնավոր ընդունումը կարող է
    նվազեցնել ինսուլտի հավանականությունը,
  • 4:22 - 4:23
    օգնել կարգավորել շաքարը
  • 4:23 - 4:28
    և կրճատել քաղցկեղի կոնկրետ
    տեսակների առաջացման վտանգը:
  • 4:28 - 4:32
    Անկախ ամեն բանից, հեղուկի բավական
    քանակության ընդունումը լիովին
  • 4:32 - 4:33
    փոխում է ձեր ինքնազգացուղությունը,
  • 4:33 - 4:34
    մտածելակերպը
  • 4:34 - 4:36
    և ամենօրյա աշխատունակությունը:
Title:
Ի՞նչ տեղի կունենա, եթե ջուր չխմենք - Միա Նակամուլլի
Speaker:
Mia Nacamulli
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/what-would-happen-if-you-didn-t-drink-water-mia-nacamulli

Ջուրը գրեթե ամենուր է, մարդը բաղկացած է միջինում 55-60% ջրից: Ի՞նչ դեր է կատարում ջուրը մեր օրգանիզմի համար, և իրականում որքա՞ն պետք է ջուր խմենք առողջ լինելու համար: Միա Նակամուլլին բացահայտում է հեղուկի ընդունման օգուտները:

Դասը Միա Նակամուլլիի կողմից, անիմացիան՝ Քրիս Բիշոփի:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:52

Armenian subtitles

Revisions