Return to Video

Կարևո՞ր է արդյոք քերականությունը - Անդրեա Ս․ Քալուդ

  • 0:07 - 0:09
    Դու պատմում ես ընկերոջդ
    զարմանալի մի պատմություն,
  • 0:09 - 0:14
    հասնում ես ամենահետաքրքիր մասին,
    ու հանկարծ նա ընդհատում է՝ ասելով․
  • 0:14 - 0:18
    «Այլմոլորակայինն ու ես»,
    ոչ թե «Ես ու այլմոլորակայինը»։
  • 0:18 - 0:20
    Մեզանից շատերը, հավանաբար, կզայրանային,
  • 0:20 - 0:22
    բայց, կոպիտ ընդհատումից զատ,
  • 0:22 - 0:24
    արդյո՞ք ընկերդ իրավացի է։
  • 0:24 - 0:27
    Արդյո՞ք քո նախադասությունը
    իսկապես քերականորեն սխալ էր։
  • 0:27 - 0:31
    Եվ հետո, եթե նա, միևնույնն է, հասկացել է
    իմաստը, էլ ի՞նչ կարևոր է քերականությունը։
  • 0:31 - 0:33
    Լեզվաբանության տեսանկյունից
  • 0:33 - 0:37
    քերականությունը կաղապարների հավաքածու է, որը արծարծում է թե ինչպես պիտի կապակցվեն բառերը՝
  • 0:37 - 0:39
    արտահայտություններ կամ
    նախադասություններ կազմելու համար
  • 0:39 - 0:42
    թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում։
  • 0:42 - 0:44
    Տարբեր լեզուներ ունեն իրենց յուրահատուկ կաղապարները։
  • 0:44 - 0:47
    Անգլերենում ենթական, սովորաբար,
    առաջին տեղում է,
  • 0:47 - 0:49
    որից հետո դրվում է
    ստորոգյալը,
  • 0:49 - 0:50
    իսկ հետո՝ խնդիրը,
  • 0:50 - 0:53
    մինչդեռ ճապոներենում և շատ այլ լեզուներում
    շարադասությունը
  • 0:53 - 0:56
    հետևյալն է՝ ենթակա,
    խնդիր, ստորոգյալ։
  • 0:56 - 1:00
    Որոշ գիտնականներ փորձել են գտնել
    բոլոր լեզուների ընդհանրությունը,
  • 1:00 - 1:02
    բայց որոշ հիմնարար հատկանիշներից զատ,
  • 1:02 - 1:05
    ինչպիսիք են գոյականի և բայի գոյությունը,
  • 1:05 - 1:09
    լեզուների միջև առկա են նաև մի քանի,
    այսպես կոչված, հանրույթներ։
  • 1:09 - 1:12
    Ու մինչդեռ ցանկացած լեզվի գոյության համար
    պարտադիր են կայուն նմուշները,
  • 1:12 - 1:17
    վերոնշյալ նմուշների քննությունը ցուցադրում է
    շարունակական հակասությունը երկու կարծիքների միջև,
  • 1:17 - 1:21
    որոնք հայտնի են որպես պահպանողականություն
    և նկարագրականություն։
  • 1:21 - 1:22
    Կոպիտ ասած՝
  • 1:22 - 1:26
    պահպանողականները կարծում են, որ լեզուն
    պետք է հետևի կայուն օրենքների,
  • 1:26 - 1:31
    մինչդեռ փոխարկումն ու հարմարակումը
    նկարագրականների կողմից դիտվում են որպես
  • 1:31 - 1:34
    լեզվի գոյության բնական ու անհրաժեշտ մասեր։
  • 1:34 - 1:38
    Պատմության մեծագույն շրջանում լեզվի ճնշող
    մեծամասնությունը բանավոր տեսքով էր։
  • 1:38 - 1:42
    Բայց մարդկանց փոխադարձ կապի և գրավոր
    խոսքի կարևորության աճի հետ մեկտեղ
  • 1:42 - 1:46
    գրավոր լեզուն ստանդարտացվեց՝ ընդլայնելով
    շփումը
  • 1:46 - 1:51
    և ապահովելով միևնույն հանրույթի բնակիչների
    փոխադարձ հասկացողությունը։
  • 1:51 - 1:57
    Շատ լեզուներում այս ստանդարտ ձևը սկսեց
    համարվել միակն ու ճշմարիտը՝
  • 1:57 - 2:01
    չնայած լինելով բանավոր խոսքի տարբերակներից մեկի՝
  • 2:01 - 2:03
    տիրող դասակարգի լեզվի ծնունդ։
  • 2:03 - 2:07
    Պուրիստներն աշխատում էին հիմնավորել և
    տարածել այս ստանդարտը՝
  • 2:07 - 2:13
    հանգամանորեն ներկայացնելով օրենքների
    հավաքածու, որոնք արտացոլում էին իրենց ժամանակների քերականությունը։
  • 2:13 - 2:17
    Գրավոր խոսքի կանոնները կիրառվում էին նաև
    բանավոր խոսքում։
  • 2:17 - 2:22
    Բանավոր խոսքի կանոնները, որ շեղվում էին
    գրավոր խոսքի կանոններից, համարվում էին
  • 2:22 - 2:24
    խախտումներ կամ սոցիալական ցածր
    մակարդակի ցուցանիշներ,
  • 2:24 - 2:27
    իսկ շատ մարդիկ, ովքեր ողջ կյանքում
    խոսել էին այդպես,
  • 2:27 - 2:31
    այժմ ստիպված էին խոսել սահմանված
    չափանիշներին համապատասխան։
  • 2:31 - 2:32
    Այնուհանդերձ, վերջերս
  • 2:32 - 2:36
    լեզվաբանները հասկացան, որ խոսքի բանավոր և գրավոր
    տարբերակները լրիվ տարբեր երևույթներ են՝
  • 2:36 - 2:38
    իրենց օրինաչափություններով ու
    կաղապարներով։
  • 2:38 - 2:43
    Մեզանից շատերը սկսում են խոսել այնքան վաղ
    հասակից, որ անգամ չեն էլ հիշում դա։
  • 2:43 - 2:46
    Մենք ձևավորում ենք մեր խոսքային բառապաշարը
    չգիտակցված սովորույթների,
  • 2:46 - 2:49
    չմտապահվող օրենքների օգնությամբ։
  • 2:49 - 2:53
    Եվ քանի որ ասվածի իմաստը փոխանցելու համար մենք օգտագործում ենք նաև տրամադրվածություն և հնչերանգ,
  • 2:53 - 2:55
    դրա կառուցվածքը շատ հաճախ ավելի ճկուն է՝
  • 2:55 - 2:59
    ելնելով խոսողների և խոսակիցների
    նպատակներից։
  • 2:59 - 3:03
    Սա ենթադրում է բարդ նախադասությունների
    գործածության սահմանափակում, որովհետև դրանք վերլուծելը դժվար է,
  • 3:03 - 3:06
    խուսափում անկանոն
    արտահայտչականությունից կամ
  • 3:06 - 3:09
    ավելորդ հնչյունների բացթողում՝
    խոսքն արագացնելու համար։
  • 3:09 - 3:14
    Լեզվաբանական մոտեցումը, որ փորձում է
    հասկանալ և քարտեզագրել նման տարբերությունները՝
  • 3:14 - 3:18
    առանց թելադրելու դրանց ճշմարիտ տարբերակները, հայտնի է որպես նկարագրականություն։
  • 3:18 - 3:20
    Որոշելուց բացի, թե ինչպես պիտի
    օգտագրծվի լեզուն,
  • 3:20 - 3:23
    այն նկարագրում է, թե իրականում քանի մարդ է
    այն գործածում,
  • 3:23 - 3:27
    և նշում նորամուծությունները, որոնք ի հայտ են
    գալիս նրա գործածության ընթացքում։
  • 3:27 - 3:29
    Բայց չնայած վեճը
  • 3:29 - 3:31
    պահպանողականության և նկարագրականության
    միջև շարունակվում է,
  • 3:31 - 3:34
    Այդ երկուսն իրարամերժ չեն։
  • 3:34 - 3:37
    Լավագույն առումով՝ պահպանողականությունը
    տեղեկացնւմ է մարդկանց
  • 3:37 - 3:42
    Տվյալ ժամանակահատվածի հաստատված
    ամենատարածված նմուշների մասին։
  • 3:42 - 3:44
    Սա կարևոր է ոչ միայն պաշտոնական
    համատեքստում,
  • 3:44 - 3:48
    այլ նաև հեշտացնում է ոչ մայրենի լեզվով
    հաղորդակցվող և
  • 3:48 - 3:51
    տարբեր ծագմամբ մարդկանց շփումը։
  • 3:51 - 3:52
    Մյուս կողմից՝ նկարագրականությունը
  • 3:52 - 3:54
    ներքուստ ցուցադրում է՝
    ինչպես է աշխատում միտքը,
  • 3:54 - 3:59
    և աշխարհը դիտարկելու բնազդային ուղիները։
  • 3:59 - 4:03
    Վերջին հաշվով, քերականությունը համարվում է
    լեզվական սովորույթների հավաքածու,
  • 4:03 - 4:07
    որ շարունակաբար գործարկվում և
    վերաիմաստավորվում է
  • 4:07 - 4:10
    լեզվակիրների ողջ խմբի կողմից։
  • 4:10 - 4:11
    Ինչպես ինքը լեզուն,
  • 4:11 - 4:13
    այն մի հրաշալի ու բարդ հյուսվածք է,
  • 4:13 - 4:17
    որի կազմավորմանը նպաստել են խոսողներն ու
    խոսակիցները,
  • 4:17 - 4:19
    գրողներն ու ընթերցողները,
  • 4:19 - 4:21
    պահպանողականներն ու նկարագրականները
  • 4:21 - 4:23
    ինչպես անցյալում, այնպես էլ այսօր։
Title:
Կարևո՞ր է արդյոք քերականությունը - Անդրեա Ս․ Քալուդ
Speaker:
Andreea S. Calude
Description:

Ամբողջական նյութը կարող եք գտնել այստեղ․ http://ed.ted.com/lessons/does-grammar-matter-andreea-s-calude

Խոսելիս շատ հաճախ դժվար է լինում հիշել այն բոլոր քերականական կանոնները, որոնց մենք հետևում ենք գրելիս։ Ո՞ր դեպքում է ճիշտ ասել «շունն ու ես», իսկ որ դեպքում՝ «ես ու շունը»։ Իսկ արդյո՞ք դա այդքան կարևոր է։ Անդրեա Ս․ Քալուդը խորամուխ է լինում լեզվաբանական պահպանողականների ու նկարագրականների միջև եղած մի վաղեմի վիճաբանության մեջ, որոնք ունեն շատ տարբեր հայեցակետեր այս հարցի շուրջ։

Դասը պատրաստեց Անդրեա Ս․ Քալուդը։
Անիմացիայի հեղինակ՝ Մայք Շնելլ։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:39
Kristine Sargsyan approved Armenian subtitles for Does grammar matter?
Sona Martirossian accepted Armenian subtitles for Does grammar matter?
Sona Martirossian edited Armenian subtitles for Does grammar matter?
Իրինա Սուքիասյան edited Armenian subtitles for Does grammar matter?

Armenian subtitles

Revisions