Return to Video

Պատմության մեջ ամենամահացու գույները: - Ջ.Վ. Մառանտո

  • 0:00 - 0:12
    1898թ. Մարի և Պիեռ Կյուրիները
    հայտնաբերեցին ռադիումը:
  • 0:12 - 0:14
    Վերականգնող միջոց համարվելով՝
  • 0:14 - 0:16
    ռադիումը մտնում էր ատամի
    մածուկի,
  • 0:16 - 0:17
    դեղերի,
  • 0:17 - 0:17
    ջրի
  • 0:17 - 0:19
    և սննդի բաղադրության մեջ:
  • 0:19 - 0:20
    Փայլող, լուսարձակող կանաչը
  • 0:20 - 0:24
    նաև օգտագործում էին խնամքի
    պարագաների և զարդերի մեջ:
  • 0:24 - 0:26
    Եվ միայն 20-րդ դարի կեսերին
    մարդիկ գիտակցեցին,
  • 0:26 - 0:30
    որ ռադիումը վնասակար է առողջության
    համար, քանի որ ռադիոակտիվ տարրը
  • 0:30 - 0:33
    գերազանցում է արտաքին
    հատկություններին:
  • 0:33 - 0:36
    Դժբախտաբար, պատմության մեջ
    միայն ռադիումը չէ,
  • 0:36 - 0:39
    որ թվում էր անվնաս կամ օգտակար,
  • 0:39 - 0:41
    բայց պարզվեց, որ մահացու է:
  • 0:41 - 0:44
    Ցավալի է, բայց գոյություն ունեն 3 գույներ,
  • 0:44 - 0:47
    որ մարդիկ երկար ժամանակ
    կիրառել են ամեն բնագավառում՝
  • 0:47 - 0:48
    սպիտակը,
  • 0:48 - 0:49
    կանաչը
  • 0:49 - 0:52
    և նարնջագույնը:
  • 0:52 - 0:54
    Մեր պատմությունը սկսվում է սպիտակից:
  • 0:54 - 0:56
    Դեռևս մ.թ.ա IV դարում
  • 0:56 - 1:01
    հին հույները կապարից ստանում էին այսօր
    մեզ հայտնի իդեալական սպիտակը:
  • 1:01 - 1:02
    Իսկ ի՞նչ խնդիր կա:
  • 1:02 - 1:06
    Մարդկանց մարմինը անմիջապես
    կլանում է կապարը,
  • 1:06 - 1:07
    և այն ներծծվում է արյան,
  • 1:07 - 1:08
    հյուսվածքների
  • 1:08 - 1:11
    և ոսկորների մեջ:
  • 1:11 - 1:12
    Հայտնվելով նյարդային համակարգում՝
  • 1:12 - 1:15
    կապարը նմանակում և քայքայում է
    կալցիումը՝ առաջացնելով
  • 1:15 - 1:18
    այնպիսի արատներ, ինչպիսիք են
    սովորելու անընդունակությունը
  • 1:18 - 1:21
    կամ բարձր ճնշումը:
  • 1:21 - 1:24
    Այնուամենայնիվ կապարը
    դեռ երկար ժամանակ
  • 1:24 - 1:27
    շարունակում էին կիրառել
    ամենատարբեր մշակույթների մարդիկ:
  • 1:27 - 1:31
    Կապարից ստացված սպիտակը մինչև 19-րդ
    դարը միակն էր սպիտակ յուղաներկ
  • 1:31 - 1:33
    կամ տեմպերա ստանալու համար:
  • 1:33 - 1:37
    Նկարիչները ներկ ստանալու համար
    կապարը փոշիացնում էին,
  • 1:37 - 1:40
    որից էլ առաջանում էր խիստ թունավոր փոշի:
  • 1:40 - 1:44
    Նման ներկի լիառատ օգտագործումը
    առաջացնում էր «նկարչի սուր ցավ»
  • 1:44 - 1:48
    կամ ինչպես այժմ հայտնի է՝ կապարից
    թունավորում:
  • 1:48 - 1:50
    Կապարով աշխատող նկարիչները
    բողոքում էին կաթվածներից,
  • 1:50 - 1:51
    մելամաղձությունից,
  • 1:51 - 1:52
    հազից,
  • 1:52 - 1:53
    ցանցաթաղանթի մեծացումից
  • 1:53 - 1:57
    և նույնիսկ կուրությունից:
  • 1:57 - 2:00
    Սակայն կապարե սպիտակի խտությանը,
    անթափանցիկությանը և նուրբ երանգին
  • 2:00 - 2:05
    չէին կարող դիմադրել ո՛չ Վերմեերի նման
    նկարիչները, ո՛չ էլ իմպրեսիոնիստները:
  • 2:05 - 2:07
    Ոչինչ չէր կարող համեմատվել
    դրա փայլի հետ,
  • 2:07 - 2:12
    և այն օգտագործվում էր ընդհուպ մինչև
    1970-ականները՝ մինչև արգելվելը:
  • 2:12 - 2:13
    Որքան էլ ցավալի է հնչում,
  • 2:13 - 2:17
    բայց սպիտակի վնասաբեր ազդեցությունը
    խամրում է, համեմատվելով մեկ այլ՝
  • 2:17 - 2:20
    ավելի տարածված գույնի՝ կանաչի հետ:
  • 2:20 - 2:24
    2 սինթեթիկ կանաչները՝ Շեելեի կանաչը
    և Փարիզյան կանաչը
  • 2:24 - 2:28
    առաջին անգամ ի հայտ եկան 18-րդ դարում:
  • 2:28 - 2:30
    Դրանք շատ ավելի վառ ու աչքի զարնող էին,
  • 2:30 - 2:33
    քան բնական նյութերից ստացվող
    խամրած կանաչները,
  • 2:33 - 2:36
    և շատ արագ այդ երկու գույները
    դարձան ինչպես ներկի,
  • 2:36 - 2:38
    այնպես էլ մանածագործվածքի,
  • 2:38 - 2:39
    պաստառների,
  • 2:39 - 2:39
    օճառների,
  • 2:39 - 2:40
    տորթերի ձևավորման,
  • 2:40 - 2:41
    խաղալիքների,
  • 2:41 - 2:42
    հրուշակեղենի
  • 2:42 - 2:44
    և հագուստի բաղադրիչներ:
  • 2:44 - 2:46
    Այս կանաչները պատրաստվում էին
    մի խառնուրդից,որ հայտնի է
  • 2:46 - 2:49
    իբրև ջրածնի արսենիտ (մկնդեղ):
  • 2:49 - 2:51
    Հայտնվելով օրգանիզմում,
  • 2:51 - 2:54
    այն կարող է վնասել բջիջիների
    փոխներգործման գործառույթը:
  • 2:54 - 2:56
    Մկնդեղի բարձր չափաբաժինը անմիջականորեն
    նպաստում է քաղցկեղի
  • 2:56 - 2:59
    և սրտի հիվանդությունների առաջացմանը:
  • 2:59 - 3:03
    Արդյունքում, 18-րդ դարի գործարանային
    աշխատողները հաճախ թունավորվում էին,
  • 3:03 - 3:07
    իսկ կանաչ զգեստներով կանայք
    ուշագնաց էին լինում՝
  • 3:07 - 3:10
    մկնդեղի ազդեցությունից իրենց մաշկի վրա:
  • 3:10 - 3:13
    Փայտոջիլները չէին ցանկանում
    ապրել կանաչ սենյակներում,
  • 3:13 - 3:17
    և նույնիսկ կա վարկած, որ Նապոլեոնը
    մահացել է դանդաղ թունավորվելով մկնդեղից՝
  • 3:17 - 3:21
    քնելով իր կանաչ պաստառներով
    ննջարանում:
  • 3:21 - 3:24
    Այս կանաչների՝ թունավոր լինելու
    փաստը մնում էր սքողված մինչև 1822թ,
  • 3:24 - 3:28
    երբ հրապարակվեց
    մկնդեղի բաղադրությունը:
  • 3:28 - 3:32
    Իսկ մեկ դար հետո այն նորից սկսեցին
    օգտագործել՝ իբրև միջատասպան միջոց:
  • 3:32 - 3:36
    Արհեստական կանաչը, հավանաբար, լայնորեն
    կիրառվող ամենավնասակար գույնն է,
  • 3:36 - 3:40
    սակայն այն առնվազն ռադիոակտիվ չէր:
  • 3:40 - 3:43
    Ի տարբերություն հաջորդի՝
    նարնջագույնի:
  • 3:43 - 3:47
    Մինչև II համաշխարհային պատերազմը,
    կերամիկական սպասք արտադրողները
  • 3:47 - 3:50
    օգտագործում էին ուրանի օքսիդը
    գունավոր ջնարակներ ստանալու համար:
  • 3:50 - 3:53
    Խառնուրդից ստանում էին իդեալական
    կարմիր և նարնջագույն,
  • 3:53 - 3:57
    որոնք չափազանց գրավիչ էին, եթե չլիներ
    դրանցից արձակվող ռադիացիան:
  • 3:57 - 4:02
    Իհարկե ռադիացիայի մասին մարդիկ
    անտեղյակ էին ընդհուպ մինչև XIX դարի վերջը,
  • 4:02 - 4:06
    ուր մնաց քաղցկեղի մասին, որը
    բացահայտվեց շատ ավելի ուշ:
  • 4:06 - 4:08
    II համաշխարհային պատերազմի ընթացքում
  • 4:08 - 4:13
    ԱՄՆ կառավարությունը բռնագրավեց ողջ
    ուրանը՝ ռումբեր արտադրելու համար:
  • 4:13 - 4:18
    Այնուամենայնիվ, ատոմային էներգիայի հանձ-
    նաժողովը 1959թ. մեղմացրեց սահմանափակումը,
  • 4:18 - 4:22
    և բռնագրավված ուրանը վերադարձվեց
    կերամիկայի և ապակու գործարաններ:
  • 4:22 - 4:25
    Հաջորդ տասնամյակի ընթացքում
    արտադրված նարբնջագույն սպասքը
  • 4:25 - 4:28
    մինչ օրս էլ կարող է ռադիոակտիվ
    հատկություններ ունենալ:
  • 4:28 - 4:33
    Ավելին, վինտաժային կերամիկան
    այսօր էլ ռադիոակտիվ է:
  • 4:33 - 4:37
    Եվ չնայած ճառագայթման մակարդակը
    ցածր է և առողջությանը չի սպառնում,
  • 4:37 - 4:39
    եթե այն պահարանում է պահվում,
  • 4:39 - 4:42
    ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանման
    գործակալությունը
  • 4:42 - 4:44
    խորհուրդ է տալիս դրանցից չսնվել:
  • 4:44 - 4:48
    Չնայած որ, մենք այսօր էլ երբեմն խնդիրներ
    ենք ունենում սննդի սինթեթիկ ներկերի հետ,
  • 4:48 - 4:53
    գիտությունը օգնել է մեզ զերծ մնալ
    այդքան վտանգավոր գույներից:
Title:
Պատմության մեջ ամենամահացու գույները: - Ջ.Վ. Մառանտո
Speaker:
Ջ. Վ. Մարանտո
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/history-s-deadliest-colors-j-v-maranto

Երբ առաջին անգամ հայտնաբերվեց ռադիումը, նրա լուսարձակ կանաչ գույնը ոգեշնչեց մարդկանց ավելացնել այն խնամքի պարագաների և զարդերի բաղադրության մեջ: Եվ միայն ժամանակ անց մարդիկ գիտակցեցին, որ ռադիումի վնասակար հատկությունները գերազանցում են նրա արտաքին հատկանիշներին: Դժբախտաբար, ռադիումը միակը չէ, որ պատմության ընթացքում թվացել է անվնաս կամ օգտակար, բայց պարզվել է, որ մահացու է: Ջ.Վ. Մառանտոն մանրամասն ներկայացնում է պատմության ամենամահացու գույները:

Դասը՝ Ջ.Վ.Մառանտոյի, անիմացիան Խուան Մ. Ուրբինայի կողմից:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:14
Emma Dovlatyan approved Armenian subtitles for History's deadliest colors
Emma Dovlatyan edited Armenian subtitles for History's deadliest colors
Sona Martirossian accepted Armenian subtitles for History's deadliest colors
Sona Martirossian edited Armenian subtitles for History's deadliest colors
Tamara Shanoyan edited Armenian subtitles for History's deadliest colors
Tamara Shanoyan edited Armenian subtitles for History's deadliest colors
Tamara Shanoyan edited Armenian subtitles for History's deadliest colors
Tamara Shanoyan edited Armenian subtitles for History's deadliest colors
Show all

Armenian subtitles

Revisions