Return to Video

Թե ինչպես Մագելանը կատարեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը - Էվանդրո Մագալյաես

  • 0:07 - 0:10
    1522 թ․ սեպտեմբերի 6-ին
  • 0:10 - 0:13
    «Վիկտորիա» նավը մտավ Իսպանիայի նավահանգիստ։
  • 0:13 - 0:17
    Ջախջախված նավն ու 18 նավաստիները այն ամենն էր,
  • 0:17 - 0:21
    ինչ մնացել էր շարժակազմից, որ մեկնել էր 3 տարի առաջ։
  • 0:21 - 0:23
    Այնուամենայնիվ, ճանապարհորդությունը պսակվել էր հաջողությամբ,
  • 0:23 - 0:27
    որովհետև «Վիկտորիա»-ի նվաճումն աննախադեպ էր․
  • 0:27 - 0:31
    դա առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն էր։
  • 0:31 - 0:34
    Բայց այս պատմությունն իրականում սկիզբ է առնում 1494 թ․՝
  • 0:34 - 0:38
    Կոլումբոսի՝ Իսպանիայի անունից կատարած ճանապարհորդությունից 2 տարի անց։
  • 0:38 - 0:42
    Կոլումբոսի հայտնագործությունը կաթոլիկ Իսպանիայի ղեկավարներին դրդել էր
  • 0:42 - 0:47
    դիմել Պապին՝ կանխելու նոր հողերի նկատմամբ Պորտուգալիայի ձգտումները։
  • 0:47 - 0:53
    Պապն այս վեճը հարթեց աշխարհի քարտեզի վրա երևակայական մի գիծ գծելով։
  • 0:53 - 0:57
    Իսպանիան իրավունք ուներ պահանջելու բաժանված տարածքի արևմտյան մասը,

  • 0:57 - 0:59
    իսկ Պորտուգալիան՝ արևելյան։

  • 0:59 - 1:04
    Իսպանիան և Պորտուգալիան՝ ժամանակի նավագնացության առաջատար կենտրոնները,
  • 1:04 - 1:10
    համաձայնեցին այս պայմաններին, ինչն էլ հետագայում կոչվեց Տորդեսիլիայի պայմանագիր։

  • 1:10 - 1:13
    Այդ ընթացքում այս ազգերն աչք ունեին միևնույն բանի վրա․
  • 1:13 - 1:18
    առևտրային ուղիներ դեպի Համեմունքի կղզիներ՝ ներկայիս Ինդոնեզիա։
  • 1:18 - 1:19
    Այնտեղ հայտնաբերված համեմունքները,
  • 1:19 - 1:21
    որոնք օգտագործվում էին որպես բուրմունքներ,
  • 1:21 - 1:22
    սննդային կոնսերվանտներ
  • 1:22 - 1:24
    և ափրոդիզիակներ,
  • 1:24 - 1:26
    մի քանի անգամ գերազանցում էին նույն զանգվածով ոսկու արժեքը։
  • 1:26 - 1:30
    Սակայն արևելյան ուղիների վրա Պորտուգալիայի գերիշխանության պատճառով
  • 1:30 - 1:34
    Իսպանիայի միակ կենսունակ տարբերակը դեպի արևմուտք ճանապարհորդելն էր։
  • 1:34 - 1:37
    Ուստի, երբ Ֆերդինանտ Մագելան անունով պորտուգալացի դասալիքը
  • 1:37 - 1:41
    հայտարարեց, որ կա դեպի Համեմունքների կղզի տանող արևմտյան ուղի,
  • 1:41 - 1:45
    Չարլզ Արքան նրան դարձրեց իսպանական նավատորմի կապիտան
  • 1:45 - 1:48
    և մատակարարեց անհրաժեշտ բոլոր ռեսուրսներով։
  • 1:48 - 1:51
    Ճանապարհորդության եկամուտների մի մասից զատ
  • 1:51 - 1:55
    նա Մագելանին նվիրեց 5 նավ և մոտ 260 մարդ։
  • 1:55 - 1:58
    Անձնակազմի մեջ էր նաև Էնրիկե անունով մի երիտասարդ ստրուկ,
  • 1:58 - 2:01
    որին բերել էր Մագելանը դեպի Մալակկա կատարած իր նախորդ ճանապարհորդության ժամանակ,
  • 2:01 - 2:03
    և Անտոնիո Պիգաֆետտան՝
  • 2:03 - 2:07
    վենետիկցի արկածախնդիր մի ազնվական։
  • 2:07 - 2:11
    1519 թ․ սեպտեմբերի 20-ին շարժակազմը խարիսխ գցեց
  • 2:11 - 2:14
    հարավ-արևմուտքում։
  • 2:14 - 2:16
    Ներկայիս Բրազիլիայի տարածքում նավաբեկությունից հետո
  • 2:16 - 2:20
    նավը շարունակեց ընթանալ ծովեզերքով՝ ուսումնասիրելով դեպի ցամաք տանող ամեն մի ջրային ուղի։
  • 2:20 - 2:25
    Նրանք փնտրում էին միջանցք, որ կմիացներ արևելքն ու արևմուտքը։
  • 2:25 - 2:27
    Եղանակի վատանալու հետ
  • 2:27 - 2:31
    իսպանացիների միջև ծավալվեց վեճ պորտուգալացի կապիտան ունենալու շուրջ։
  • 2:31 - 2:34
    Շուտով խռովությունը մեծ թափ ստացավ,
  • 2:34 - 2:38
    ինչին Մագելանը պատասխանեց անասելի դաժանությամբ։
  • 2:38 - 2:41
    Բայց սա դեռ խնդիրների սկիզբն էր։
  • 2:41 - 2:45
    Հետախուզական առաքելության ժամանակ «Սանտիագո»-ն ջախջախվեց փոթորկից։
  • 2:45 - 2:48
    Իսկ հետո մի նեղ ջրանցքի հետազոտման ժամանակ
  • 2:48 - 2:52
    «Սան Անտոնիո»-ի կապիտանը փախուստի դիմեց առաջին իսկ հնարավորության դեպքում
  • 2:52 - 2:54
    և նավով վերադարձավ տուն։
  • 2:54 - 2:56
    Մագելանը շարժվեց առաջ
  • 2:56 - 3:01
    և հոկտեմբերի 21-ին սկսեց մի նավարկելի ծովային ուղու հետազոտությունը։
  • 3:01 - 3:03
    27 ցրտաշունչ օրերից հետո
  • 3:03 - 3:06
    մնացած երեք նավերը ներկայիս
  • 3:06 - 3:10
    Մագելանի նեղուցից դուրս եկան Խաղաղ օվկիանոս։
  • 3:10 - 3:14
    Շարժակազմը չէր կարող պատկերացնել, որ նոր օվկիանոսն այսքան հսկայական է։
  • 3:14 - 3:20
    98 օր ծովում մնացած տասնյակ նավաստիները չդիմացան լնդախտին և սովին։
  • 3:20 - 3:22
    Երբ նրանք նորից հասան ցամաքին,
  • 3:22 - 3:27
    Էնրիկեն՝ երիտասարդ ստրուկը, կարողացավ հասկանալ տեղաբնիկների լեզուն։
  • 3:27 - 3:29
    Հեռավոր նպատակներ կազմել նրանք չէին կարող։
  • 3:29 - 3:35
    Շարունակելով շարժվել դեպի արևմուտք՝ Մագելանը ջերմ ընդունելության արժանացավ Սեբուի Ռաջա Հումաբոնի կողմից։
  • 3:35 - 3:37
    Ուստի, երբ կառավարիչը խնդրեց նրան օգնել՝ զսպելու
  • 3:37 - 3:40
    և փոփոխելու աբստամբ առաջնորդ Մակտանի վերաբերմունքը,
  • 3:40 - 3:43
    կապիտանը հայտնեց իր պատրաստակամությունը։
  • 3:43 - 3:45
    Սա լինելու էր իր վերջին արկածը։
  • 3:45 - 3:49
    Չափից առավել ինքնավստահ և թվային գերակշռություն ունեցող զորքը կոտորեց Մագելանի զորքը,
  • 3:49 - 3:53
    իսկ կապիտանը զոհվեց տեղաբնիկների բամբուկե նիզակից։
  • 3:53 - 3:55
    Այնուամենայնիվ, ճանապարհորդությունը պիտի շարունակվեր։
  • 3:55 - 3:59
    Մագելանի կամքի համաձայն՝ Էնրիկեն պիտի ազատ արձակվեր,
  • 3:59 - 4:02
    բայց արշավախմբին թարգմանիչը դեռ պետք էր։
  • 4:02 - 4:03
    Խաղասեղանին ունենալով իր ազատությունը՝
  • 4:03 - 4:06
    Էնրիկեն, հավանաբար, Ռաջայի հետ դավադրություն էր կազմակերպել
  • 4:06 - 4:11
    30 իսպանացիների դեմ՝ սպանելով նրանց ծովափնյա խնջույքի ժամանակ։
  • 4:11 - 4:14
    Էնրիկեի մասին այլևս երբեք ոչ ոք չլսեց,
  • 4:14 - 4:15
    բայց եթե նա երբևէ եկած լիներ Մալակա,
  • 4:15 - 4:21
    նա, հավանաբար, կլիներ առաջին շուրջերկրյա ճանապարհորդը։
  • 4:21 - 4:24
    Այդ ընթացքում ողջ մնացածները այրեցին Կոնցեպցիոնը
  • 4:24 - 4:26
    և շարժվեցին առաջ։
  • 4:26 - 4:30
    Ի վերջո, նրանք Համեմունքի կղզի հասան 1521 թ․ նոյեմբերին
  • 4:30 - 4:33
    և բեռնվեցին թանկարժեք ապրանքով։
  • 4:33 - 4:36
    Բայց նրանք դեռ Իսպանիա պիտի վերադառնային։
  • 4:36 - 4:40
    «Տրինիդադ»-ը խորտակվեց Պորտուգալիայի կողմից առգրավվելուց կարճ ժամանակ անց։
  • 4:40 - 4:45
    «Վիկտորիա»-ն շարժվեց դեպի արևմուտք, իսկ կապիտանը Յուան Սեբաստիան Էլկանոն էր՝
  • 4:45 - 4:48
    ներում ստացած խռովարարներից մեկը։
  • 4:48 - 4:51
    Ի հեճուկս բոլոր խոչընդոտների՝ փոքրիկ նավը կարողացավ վերադառնալ Իսպանիա՝
  • 4:51 - 4:55
    մեխակի և դարչինի մեծ պաշարներով,
  • 4:55 - 4:59
    որ բավարար էին արշավախմբի ծախսերը հոգալու և հավելյալ եկամուտ ստանալու համար։
  • 4:59 - 5:00
    Առաջատար ժամանակագիր
  • 5:00 - 5:04
    Պիգաֆետտան նկարագրեց տարածքներն ու մարդկանց, որոնց նրանք հանդիպել էին։
  • 5:04 - 5:05
    Հնազանդ ստրուկի օգնությամբ
  • 5:05 - 5:08
    նա նաև կազմեց աշխարհում առաջին արտահայտությունների գրքույկը
  • 5:08 - 5:10
    տեղական լեզուների։
  • 5:10 - 5:14
    Նրա գրքույկը հիմք է այս պատմությունը պատմելու համար։
  • 5:14 - 5:16
    Մագելանի թողած ժառանգությունը մնայուն է։
  • 5:16 - 5:20
    Նրա անունով կան գալակտիկաներ և արբանյակներ տիեզերքում։
  • 5:20 - 5:23
    Էլկանոյին նույնպես Իպանիայում փառաբանեցին
  • 5:23 - 5:27
    նրա պատկերով զինանշանի, թղթադրամների ու դրոշմանիշների ստեղծմամբ։
  • 5:27 - 5:29
    Մեկ հավատի շուրջ համախմբված նավաստիները
  • 5:29 - 5:32
    և իրենց կյանքը զոհաբերած հարյուրավոր մարդիկ
  • 5:32 - 5:34
    մարտահրավեր նետեցին պայմանական իմաստնությանն ու
  • 5:34 - 5:38
    ավարտին հասցրին պատմական ճանապարհորդությունը, որը ժամանակին անհնար էր թվում։
Title:
Թե ինչպես Մագելանը կատարեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը - Էվանդրո Մագալյաես
Description:

Ամբողջական դասը կարող եք գտնել այստեղ՝ http://ed.ted.com/lessons/how-magellan-circumnavigated-the-globe-ewandro-magalhaes

1522 թ․ սեպտեմբերի 6-ին «Վիկտորիա» նավը մտավ Իսպանիայի նավահանգիստ։ Ջախջախված նավն ու 18 նավաստիները այն ամենն էր, ինչ մնացել էր շարժակազմից, որ մեկնել էր 3 տարի առաջ։ Այնուամենայնիվ, ճանապարհորդությունը պսակվել էր հաջողությամբ,
որովհետև «Վիկտորիա»-ի նվաճումն աննախադեպ էր․ դա առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն էր։ Էոանդրո Մագալյաեսը կիսվում է Մագելանի ճանապարհորդության պատմությամբ։

Դասը պատրաստեց Էվանդրո Մագալյաեսը։
Անիմացիայի հեղինակ՝ TED-Ed։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:53

Armenian subtitles

Revisions