Return to Video

Decision making as an act of freedom | Inna Mkhitaryan | TEDxAparan

  • 0:06 - 0:11
    Ուրեմն, ես ծնվել, մեծացել եմ
    էս մարզում՝ Արագածոտնում,
  • 0:11 - 0:13
    Թալին, գյուղ՝ Կաթնաղբյուր:
  • 0:13 - 0:19
    (Ծափահարություններ)
  • 0:19 - 0:22
    Երբ դպրոցական էի,
  • 0:22 - 0:26
    իմ դասարանցիների համեմատ
    միշտ ավելի բարձրահասակ էի:
  • 0:26 - 0:29
    Հիմա ցույց կտամ, կհասկանաք:
  • 0:29 - 0:34
    Ըըը-----Ը--Ը
  • 0:37 - 0:42
    Մեր դպրոցում ֆիզկուլտուրայի դասերին
    տարբեր մրցույթներ էին կազմակերպվում:
  • 0:42 - 0:46
    Դրանցից մեկը մեխվել է հիշողությանս մեջ:
  • 0:46 - 0:49
    Մի կարմիր գիծ հատակին
    և մի ամուր պարան՝
  • 0:49 - 0:54
    այն ամենը ինչ պետք էր այս մրցույթը
    կազմակերպելու համար:
  • 0:54 - 0:57
    Երկու մրցակիցները, կարմիր գծի
    տարբեր կողմերում,
  • 0:57 - 1:02
    պարանի ծայրեյրից բռնած, սպասում էին
    մինչև հնչում էր սուլիչի ձայնը
  • 1:02 - 1:04
    և ամբողջ ուժով ձգում էին պարանը,
  • 1:04 - 1:10
    մինչև համեմատաբար թույլ մասնակիցը
    անցնում էր կարմիր գիծն այն կողմ:
  • 1:10 - 1:15
    Մրցույթը կազմակերպվում էր խմբերով՝
    աղջիկների և տղաների համար:
  • 1:15 - 1:18
    Սկզբում մրցում էին աղջիկները,
    հետո՝ տղաները:
  • 1:18 - 1:23
    Չգիտեմ, թե սա պատրիարխալ մշակույթի
    դրսևորում էր, կամ սպորտային կանոն էր:
  • 1:23 - 1:29
    Հավանաբար սպորտային կանոն էր:
  • 1:29 - 1:33
    Աղջիկների հետ մրցելիս
    ես բոլորին հաղթեցի:
  • 1:33 - 1:37
    Դե հիշում եք. Ըըը... ը...........ը
  • 1:40 - 1:43
    Տղաների մրցությից
    հաղթած դուրս եկավ Եղիշը:
  • 1:43 - 1:50
    Եղիշը մեր տղաների խմբում
    նույն ձևով՝ ԸԸԸ----ը:
  • 1:50 - 1:58
    Հետո նկատեցի ֆիզկուլտուրայի ուսուցչի
    բազմանշանակ հայացքը՝ ուղղված ինձ:
  • 1:58 - 2:01
    Միանգամից հասկացա, թե ինչ էր ուզածը:
  • 2:01 - 2:04
    Ուզում էր, որ ես տղաների հետ մրցեմ:
  • 2:04 - 2:10
    Ես մրցեցի տղաների հետ՝ խախտելով
    էն սպորտային կանոնը:
  • 2:10 - 2:13
    Էս՝ Արարատը,
  • 2:13 - 2:15
    էս՝ Արմենը...
  • 2:15 - 2:19
    Ես հաղթում էի նրանց, հասկանում եք , չէ՞:
  • 2:19 - 2:27
    Տղաները մեր դասարանում
    շատ չէին՝ Վահանը, Դավիթը, Սամվելը:
  • 2:27 - 2:30
    Ու ես կամաց-կամաց սկսեցի կարմրել:
  • 2:30 - 2:35
    Այ, Եղիշի հետ մրցման ժամանակ,
    ես ամբողջ ուժով չձգեցի պարանը,
  • 2:35 - 2:40
    ինքս անցա կամիր գիծն այն կողմ:
  • 2:40 - 2:48
    Ինչու հանկարծ կարմրեցի և ամբողջ ուժով
    չձգեցի պարանը Եղիշի հետ մրցելիս:
  • 2:48 - 2:54
    Որովհետև հանկարծ սթափվեցի
    և հասկացա, որ եթե այսպես շարունակեմ
  • 2:54 - 2:57
    (դուք հասկանում եք,
    ես բավական հեռու էի գնացել),
  • 2:57 - 3:02
    բայց եթե այսպես շարունակեմ,
    ընդհանրապես չեմ համապատասխանի
  • 3:02 - 3:08
    գեղեցիկ, քնքուշ, նուրբ կնոջ կերպարին:
  • 3:08 - 3:13
    Ես այդ ժամանակ շատ փոքր էի,
    ընդամենը 10-11 տարեկան:
  • 3:13 - 3:18
    Բայց շրջապատն ինձ արդեն սովորեցրել էր
    հաշվի նստել կարծրատիպերի հետ:
  • 3:18 - 3:24
    Եվ ես չհամաձակվեցի հակառակվել
    շատ հայտնի կարծրատիպին,
  • 3:24 - 3:30
    որ տղամարդիկ ուժեղ են,
    իսկ կանայք՝ թույլ էակներ:
  • 3:30 - 3:37
    Ամաչեցի ինձ տրված ֆիզիկական ուժից
    և հարմարվեցի հանրային սպասելիքներին:
  • 3:37 - 3:40
    Այսքան երկար պատմությունս պատմեցի,
    որպեսզի խոսքս հանգեցնեմ
  • 3:40 - 3:44
    հենց կարծրատիպերին
    և հանրային սպասելիքներին:
  • 3:44 - 3:46
    Ի՞նչ են դրանք:
  • 3:46 - 3:51
    Ինչպե՞ս են դրանք անդրադառնում
    մեր քայլերի, գործողությունների,
  • 3:51 - 3:57
    վարքագծի և որպես նաև դրա հետևանք՝
    կյանքի որակի վրա:
  • 3:57 - 4:01
    Կարծրատիպերը հասարակության կողմից
    ձևավորված
  • 4:01 - 4:05
    պայմանական հասկացություններ են,
  • 4:05 - 4:10
    տարբեր իրավիճակների համար
    պատրաստի ելքեր ու պատասխաններ:
  • 4:10 - 4:17
    Հավանաբար դրանք ձևավորման փուլում
    ունեցել են իրենց օբյեկտիվ պատճառները
  • 4:17 - 4:23
    և համապատասխանել ժամանակի պահանջներին:
  • 4:23 - 4:28
    Սակայն ժամանակի հետ, երբ փոխվել են
    կյանքի պահանջները,
  • 4:28 - 4:33
    միանգամայն օրինաչափ է նաև, որ սրանք
    կարող են հնացած լինել,
  • 4:33 - 4:37
    լինել ժամանակավրեպ և ուղղակի
    մեզ վնաս հասցնել:
  • 4:37 - 4:40
    Հիմա մի օրինակ բերեմ:
  • 4:40 - 4:45
    Հնում, երբ տղամարդու ուսերին էր դրված
  • 4:45 - 4:49
    ընտանքին կերակրելու
    և նրա անվտանգության հարցերը,
  • 4:49 - 4:51
    իսկ այս ամենն ապահովելու համար
  • 4:51 - 4:58
    տղամարդն ուղղակի ծանր ֆիզիկական
    աշխատանքի հետ էր առնչվում,
  • 4:58 - 5:04
    մեկնում էր ռազմաճակատ,
    եզը լծած՝ ցորենի դաշտ մշակում,
  • 5:04 - 5:11
    միանգամայն օրինաչափ էր
    և տրամաբանական էր,
  • 5:11 - 5:19
    որ նա ազատված էր կենցաղային գործերից
    կամ երեխաների խնամքից:
  • 5:19 - 5:28
    Այսօր, երբ տղամարդկանց զգալի մասը,
    չասեմ բոլորը, բայց զգալի մասը,
  • 5:28 - 5:33
    հազվադեպ կամ գրեթե չեն առնչվում
    ֆիզիկական աշխատանքի հետ,
  • 5:33 - 5:38
    շարունակում են մտածել
    այդ կարծրատիպով
  • 5:38 - 5:43
    որ կենցաղային գործերը կամ
    երեխաների խնամքը իրենց համար չեն:
  • 5:43 - 5:47
    Դրանք բացառապես
    կնոջ պարտականություններ են:
  • 5:47 - 5:52
    Քիչ չեն նաև այնպիսի դեպքերը,
    երբ ընտանիքում աշխատում է կինը,
  • 5:52 - 5:57
    հոգում ընտանիքի նյութական ծախսերը,
    բայց միևնույնն է,
  • 5:57 - 6:02
    կենցաղային գործերի կամ երեխաների
    խնամքի հարցում նրան ոչ ոք չի օգնում:
  • 6:02 - 6:04
    Նա միայնակ է այդ գործերում:
  • 6:04 - 6:08
    Ես մասնագիտությամբ ֆոտոժուռնալիստ եմ:
  • 6:08 - 6:13
    Չեմ մանրամասնի մասնագիտությանս
    առանձնահատկությունները,
  • 6:13 - 6:17
    սակայն մի բան, որ հաճախ
    ինձ հետ պատահում է.
  • 6:17 - 6:25
    Ես, ուսապարկս ուսերիս, ավտոբուսով,
    երթուղայինով, տաքսիով, քայլելով,
  • 6:25 - 6:30
    քարտեզի օգնությամբ,
    մարդկանց հարցուփորձ անելով
  • 6:30 - 6:35
    գնում և գտնում եմ իմ նյութի հերոսներին:
  • 6:35 - 6:36
    Անհավանական է,
  • 6:36 - 6:42
    սակայն իմ պարզ ուսապարկը
    ունի հրաշագործ հատկություն:
  • 6:42 - 6:48
    Այն ինձ միանգամից երիտասարդացնում է
    10-15 տարով:
  • 6:48 - 6:54
    Ես կարծում եմ, որ տարիքիս համեմատ
    շատ երիտասարդ չեմ երևում:
  • 6:54 - 6:57
    Հակառակը, երևում եմ , որքան եմ:
  • 6:57 - 7:00
    Բայց միայն այն պատճառով,
    որ ունեմ ուսապարկ,
  • 7:00 - 7:11
    և ֆոտոժուռնալիստ եմ, պետք է
    որ բավականաչափ երիտասարդ լինեմ:
  • 7:11 - 7:16
    Իսկ որ այդ ուսապարով աղջիկը
    կարող է ամուսանացած լինել
  • 7:16 - 7:18
    և հետն էլ ունենալ երեխա,
  • 7:18 - 7:22
    ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է հնչում:
  • 7:22 - 7:32
    Դրանից հետո առաջին հարցը, որ ծագում է
    այն է, թե բա ինչու եք եկել հասել այստեղ:
  • 7:32 - 7:39
    Եվ մինչև աշխատանքիս անցնելը ես պիտի
    հերոսներիս հետ աշխատանք տանեմ,
  • 7:39 - 7:42
    որ իմ տանը ամեն ինչ կարգին է,
  • 7:42 - 7:46
    սառնարանում ճաշ կա,
    երեխաս մանկապարտեզում չի մնա,
  • 7:46 - 7:52
    որ ես լավ տնտեսուհի եմ,
    լավ կին, լավ մայր:
  • 7:52 - 7:58
    Հասարակությունը կանանցից շատ
    կոնկրետ սպասելիքներ ունի:
  • 7:58 - 8:05
    Եվ կանանց համար դժվար է լինում կյանքի
    ինչ–որ փուլում չզիջելը:
  • 8:05 - 8:08
    Ընդունված է անպայման հակադրել
  • 8:08 - 8:13
    կանանց դեպքում աշխատանքն
    ու ընտանիքը:
  • 8:13 - 8:18
    Բարեբախտաբար բազմաթիվ են
    այնպիսի դեպքերը, երբ կանայք չեն զիջում:
  • 8:18 - 8:24
    Չեն զիջում կյանքի որևէ փուլում
    և դա նրանց ոչնչով չի վնասում:
  • 8:24 - 8:29
    Ճիշտ հակառակը, այսպիսի կանայք
    ունենում են ամեն ինչ՝
  • 8:29 - 8:38
    լավ աշխատանք, ընտանիք, երեխաներ
    և բազմաթիվ այլ հնարավորություններ:
  • 8:38 - 8:42
    Նորից աշխատանքի բերումով շատ հաճախ
    առնչվում եմ կանանց հետ
  • 8:42 - 8:51
    և լսում եմ իրենց պատմությունները, որը
    իմ աշխատանքի ամենասիրած մասն է:
  • 8:51 - 8:54
    Մի ընդհանրություն, որ նկատել եմ,
  • 8:54 - 9:01
    այն է, որ կանայք իրենց կյանքի
    հիմնական հարցերի դեպքում
  • 9:01 - 9:05
    որոշումը զիջում են ուրիշներին:
  • 9:05 - 9:09
    Իրենք չեն կայացնում որոշում:
  • 9:09 - 9:18
    Զիջում են հորը, մորը, ընտանիքի
    մյուս անդամներին, ամուսնուն,
  • 9:18 - 9:20
    ամուսնու ծնողներին:
  • 9:20 - 9:24
    Եվ գիտեք, ես ինչ որ ասում եմ,
  • 9:24 - 9:27
    անկարևոր, երկրորդական հարցերի
    մասին չեմ խոսում:
  • 9:27 - 9:30
    Ճիշտ հակառակը:
  • 9:30 - 9:35
    Կրթություն,
    մասնագիտության ընտրություն,
  • 9:35 - 9:39
    ամուսնություն Պողոսի թե Պետրոսի հետ,
  • 9:39 - 9:46
    երեխաների թիվ, երեխաների սեռ,
    առողջությանը վերաբերող հարցեր:
  • 9:46 - 9:50
    Այսպիսի կարևոր, առանցքային
    հարցերի դեպքում
  • 9:50 - 9:55
    կանայք որոշումը զիջում են ուրիշներին:
  • 9:55 - 9:59
    Եվ այն հարցին, թե իսկ ինչու՞ չարեցիր
    այնպես, ինչպես դու էիր ուզում,
  • 9:59 - 10:02
    ինչու՞ չպնդեցիր քո որոշումը,
  • 10:02 - 10:08
    կանանց մեծ մասը՝
    գրեթե տասից տասը պատասխանում է.
  • 10:08 - 10:12
    «Իսկ ո՞վ էր ինձ հարցնում»:
  • 10:12 - 10:14
    Պատկերացնում եք, նա ուներ որոշումը,
  • 10:14 - 10:20
    սակայն միայն այն պատճառով որ իրեն
    չեն հարցրել, նա զիջում է,
  • 10:20 - 10:22
    որովհետև պետք է առաջնորդվենք,
  • 10:22 - 10:25
    իրականում պետք չէ,
    բայց առաջնորդվում ենք,
  • 10:25 - 10:33
    «Կին ես, պետք է համեստ և հնազանդ
    լինես» կարծրատիպով:
  • 10:33 - 10:37
    Սոցիալական պարտադրանքները
  • 10:37 - 10:44
    արվում են տարբեր
    ինստիտուտների միջոցով:
  • 10:44 - 10:53
    Այսօր ես կանդրադառնամ դրանցից
    երկուսին՝ համայնք և մեդիա:
  • 10:53 - 11:00
    Եվ իմիջիայլոց, այս երկու ինստիտուտները
    շատ կտրուկ միմյանցից տարբերվում են:
  • 11:00 - 11:05
    Համայնքի սպասելիքները կանացից
    մոտավորապես այսպիսինն են,
  • 11:05 - 11:13
    որ կինը կրթություն պետք է ստանա
    սահմանափակ մասնագիտությունների մեջ,
  • 11:13 - 11:18
    ժամանակին ամուսնանա,
    երեխաներ ունենա, մեծացնի նրանց
  • 11:18 - 11:21
    և եթե ընտանիքի անդորրը չխաթարող
    մի մասնագիտություն էլ
  • 11:21 - 11:28
    հնարավոր լինի համատեղել, դա կլինի
    ուղղակի սպասելիքների գերազանցում:
  • 11:28 - 11:34
    Մեդիա սպասելիքները կանանց
    դեռ մանկուց սովորեցնում են ունենալ
  • 11:34 - 11:45
    էկրանային գեղեցկություն՝ երկար ոտքեր,
    բարակ մեջք, փարթամ կուրծք,
  • 11:45 - 11:48
    գծած շուրթեր, գծած հոնքեր,
  • 11:48 - 11:54
    երկար թարթիչներ,
    խնամված երկար մազեր,
  • 11:54 - 11:59
    երկար խնամված եղունգներ,
    երկարն էստեղ շատ կարևոր է,
  • 11:59 - 12:04
    ընդգծող հագուստ
    և բարձրակրունկ կոշիկներ:
  • 12:04 - 12:10
    Այնքան բարձր, որ քայլել հնարավոր չլինի:
  • 12:10 - 12:14
    Ուրիշ խոսքով ասած, կին
    ում միակ նպատակը
  • 12:14 - 12:17
    տղամարդկանց համար ցանկալի լինելն է:
  • 12:17 - 12:23
    Այս կարծրատիպի զոհ են դառնում
    տարբեր տարիքի
  • 12:23 - 12:28
    և իմիջիայլոց տարբեր
    կրթվածության աստիճանի կանայք:
  • 12:28 - 12:34
    Նրանք իրենց հիմնական ժամանակը
    և հսկայական գումար
  • 12:34 - 12:38
    վատնում են գեղեցկության սրահներում
    և պլաստիկ վիրահատության նպատակով,
  • 12:38 - 12:42
    որպեսզի համապատասխանեն
    սահմանված չափանիշներին:
  • 12:42 - 12:46
    Այս կարծրատիպի զոհ դառնում են
  • 12:46 - 12:52
    իսկապես տարբեր
    սոցիալական շերտերի կանայք:
  • 12:52 - 12:58
    Եվ իմիջիայլոց այս կանաց կսիրեն,
    նրանց հետ կամուսնանան,
  • 12:58 - 13:03
    երեխաներ կունենան,
    կհարգեն որպես երեխաների մոր,
  • 13:03 - 13:05
    թանկ նվերներ կնվիրեն,
  • 13:05 - 13:10
    ավտոմեքենա՝ խնդրեմ, դրամ՝ որքան ուզես,
  • 13:10 - 13:12
    ուզում ես աշխատել,
    ուզում ես տնից դուրս գալ,
  • 13:12 - 13:14
    քո համար գործ կդնեմ,
  • 13:14 - 13:18
    դու միայն մի մտածիր
    և որոշումներ մի կայացրու:
  • 13:18 - 13:25
    Դու սահմանափակվիր ցանկություններով,
    իսկ որոշումը կլինի իմը:
  • 13:25 - 13:32
    Սիրելի կանայք և աղջիկներ,
    որոշումն ամենակարևորն է:
  • 13:32 - 13:38
    Եկեք զիջենք ամեն ինչ՝ մեզ պահելով
    սեփական գիտակցված որոշումը:
  • 13:38 - 13:45
    Հասարակությունը մեզ կզրկի երազելու
    և որոշում կայացնելու կարողությունից
  • 13:45 - 13:56
    և դա այն պատճառով, որ մենք
    ակնկալել ենք նրանից կարծիք:
  • 13:56 - 13:59
    Եկեք զիջենք նյութական բոլոր բաները՝
  • 13:59 - 14:08
    օծանելիք, ավտոմեքենա, դրամ,
    կոշիկ, ադամանդ, մուշտակ,
  • 14:08 - 14:13
    զիջենք այս բոլոր բաները՝
    մեզ պահելով ամենակարևորը՝
  • 14:13 - 14:15
    սեփական գիտակցված որոշումը:
  • 14:15 - 14:19
    (Ծափահարություններ)
Title:
Decision making as an act of freedom | Inna Mkhitaryan | TEDxAparan
Description:

more » « less
Video Language:
Armenian
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
14:23

Armenian subtitles

Revisions