Return to Video

Լաուրա Թրայսն առաջարկում է բոլորիս ասել շնորհակալություն

  • 0:00 - 0:04
    Բարև: Ես այստեղ եմ ձեզ հետ զրուցելու
  • 0:04 - 0:07
    գովեստի, հիացմունքի և շնորհակալության կարևորության մասին,
  • 0:07 - 0:09
    և դրանք դարձնելու յուրահատուկ ու անկեղծ:
  • 0:09 - 0:11
    Ահա թե ինչպես եմ սրանով հետաքրքրվել.
  • 0:11 - 0:14
    երբ մեծացա, ես զգացի,
  • 0:14 - 0:15
    ընդհուպ մինչ մի քանի տարի առաջ,
  • 0:15 - 0:17
    որ կցանկանայի ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնել,
  • 0:17 - 0:18
    կցանկանայի ինչ-որ մեկին գովել,
  • 0:18 - 0:20
    և գովելի լինել նրա կողմից:
  • 0:20 - 0:22
    Սակայն դա չէի անում և կանգ էի առնում:
  • 0:22 - 0:25
    Եվ հարցնում էի ինքս ինձ. ինչու՞:
  • 0:25 - 0:27
    Ես ամաչում էի, անհարմար էի զգում:
  • 0:27 - 0:29
    Եվ ահա հարց է ծագում,
  • 0:29 - 0:31
    արդյոք ես միա՞կն եմ, որ այդպես է անում:
  • 0:31 - 0:32
    Այսպիսով, որոշեցի ուսումնասիրել:
  • 0:32 - 0:35
    Մեծ հաջողություն էր, որ ես աշխատում էի վերականգնողական հաստատությունում
  • 0:35 - 0:38
    և ես տեսնում էի մարդկանց, ովքեր իրենց կախվածությամբ բախվում էին կյանքի և մահվան հետ:
  • 0:38 - 0:42
    Եվ երբեմն պարզվում են այսպիսի հասարակ բաներ.
  • 0:42 - 0:47
    ամենացավալին այն է, որ նրանց հայրերը մահացել են, առանց ասելու, որ հպարտանում են նրանցով:
  • 0:47 - 0:49
    Բայց հետո ընտանիքի բոլոր անդամներից և ընկերներից իմանում են,
  • 0:49 - 0:52
    որ հայրը մնացած բոլորին ասել է, որ հպարտանում է իրենով,
  • 0:52 - 0:53
    բայց դա երբեք չի ասել իր որդուն:
  • 0:53 - 0:56
    Այն պատճառով միայն, որ չի իմացել, որդին կարիք ունի դա լսելու, թե ոչ:
  • 0:56 - 1:00
    Իմ հարցն այսպիսին է. ինչու՞ չխնդրել այն բաների համար, ինչի կարիքը մենք ունենք:
  • 1:00 - 1:02
    Ես ճանաչում եմ մի տղամարդու, ով արդեն 25 տարի ամուսնացած է
  • 1:02 - 1:04
    և ով շատ է ցանկանում կնոջից լսել.
  • 1:04 - 1:07
    -Շնորհակալ եմ, որ դու մեզ ապահովում ես այնպես, որ ես կարող եմ մնալ տանը երեխաների հետ,
  • 1:07 - 1:08
    բայց երբեք չի խնդրի դրա համար:
  • 1:08 - 1:10
    Ես նաև ճանաչում եմ մի կնոջ, ով շատ ավելի լավ է գործում այս հարցում:
  • 1:10 - 1:12
    Շաբաթը մեկ անգամ, նա իր ամուսնուն ասում է,
  • 1:12 - 1:16
    -Ես իսկապես շատ կցանկանայի, որ դու շնորհակալություն ասես ինձ այն ամենի համար, ինչ ես անում եմ տան և երեխաների համար:
  • 1:16 - 1:19
    Եվ ամուսինն ասում է. - Օ~, դա հրաշալի~ է, հրաշալի~ է:
  • 1:19 - 1:21
    Եվ գովեստն իրապես պետք է լինի անկեղծ,
  • 1:21 - 1:23
    բայց կինն անպայման պատասխանատու է դրա համար:
  • 1:23 - 1:26
    Իմ ընկերներից մեկը, Էյփրիլը, ում ճանաչում եմ դեռ մանկապարտեզից,
  • 1:26 - 1:29
    շնորհակալություն է հայտնում իր երեխաներին տնային աշխատանքները կատարելու համար:
  • 1:29 - 1:31
    Նա ասում է. - Ինչու՞ շնորհակալ չլինել, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք դա պետք է անեն:
  • 1:31 - 1:33
    Եվ հարցն այն է, թե ինչու՞ էի ե'ս կանգ առնում:
  • 1:33 - 1:34
    Ինչու՞ են մարդի'կ կանգ առնում:
  • 1:34 - 1:37
    Ինչու՞ ես կարող եմ ասել. - Ես կպատվիրեմ միջին տապակված միս,
  • 1:37 - 1:40
    ես ուզում եմ վեցերորդ համարի կոշիկ, բայց չեմ ասի,
  • 1:40 - 1:42
    - Կգովե՞ք ինձ այսպես:
  • 1:42 - 1:46
    Եվ դա միայն այն պատճառով, որ տալիս եմ կարևոր տեղեկություններ իմ մասին:
  • 1:46 - 1:48
    Ես ասում եմ ձեզ իմ թուլությունները:
  • 1:48 - 1:50
    Ես ասում եմ ձեզ որտեղ ունեմ ձեր կարիքը:
  • 1:50 - 1:53
    Եվ ես, իմ ներքին համոզմունքներում, ընդունում եմ ձեզ
  • 1:53 - 1:55
    որպես թշնամի:
  • 1:55 - 1:57
    Այն պատճառով, թե դուք ինչպես կվարվեք այդ տեղեկատվության հետ:
  • 1:57 - 1:59
    Դուք կարող եք օգտագործել ինձ:
  • 1:59 - 2:00
    Դուք կարող եք չարաշահել այն:
  • 2:00 - 2:02
    Կամ դուք պարզապես կարող եք բավարարել իմ ցանկությունները:
  • 2:02 - 2:04
    Երբ ես տանում եմ իմ հեծանիվը հեծանիվների խանութ, ես շատ եմ սիրում դա,
  • 2:04 - 2:07
    նույն հեծանիվը, և նրանք անում եմ այսպես կոչված ''անիվների ուղղում"
  • 2:07 - 2:09
    Աշխատողն ասում է. - Երբ ուղղում ես անիվները,
  • 2:09 - 2:10
    հեծանիվը շատ ավելի լավ է աշխատում:
  • 2:10 - 2:12
    Ես հետ եմ վերցնում նույն հեծանիվը,
  • 2:12 - 2:15
    որը ուղղել են բոլոր փոքրիկ անհարթություններից նույն անիվների վրա,
  • 2:15 - 2:18
    ինչ ես ունեմ արդեն երկու և կես տարի, իմ հեծանիվը դառնում է լրիվ նոր:
  • 2:18 - 2:20
    Այսպիսով, ես պատրաստվում եմ ձեզ հրավեր նետել:
  • 2:20 - 2:22
    Ես ցանկանում եմ, որ դուք ուղղեք ձեր անիվները.
  • 2:22 - 2:25
    ազնիվ եղեք գովեստներում, որոնք կցանկանայիք լսել:
  • 2:25 - 2:27
    Ի՞նչ կցանկանայիք դուք լսել: Գնացեք ձեր կնոջ մոտ,
  • 2:27 - 2:29
    հարցրեք նրան, ի՞նչ է նա ցանկանում:
  • 2:29 - 2:31
    Հարցրեք ձեր ամուսնուն. ի՞նչ է նա ցանկանում:
  • 2:31 - 2:34
    Գնացեք տուն և հարցրեք և ապա օգնեք ձեզ շրջապատող մարդկանց:
  • 2:34 - 2:35
    Եվ դա շատ պարզ է:
  • 2:35 - 2:37
    Եվ ինչու՞ պետք է մենք մտահոգվենք դրա համար:
  • 2:37 - 2:38
    Մենք խոսում ենք աշխարհի խաղաղության մասին:
  • 2:38 - 2:41
    Ինչպե՞ս կարող ենք մենք ունենալ խաղաղություն տարբեր մշակույթների, տարբեր լեզուների առկայության պարագայում:
  • 2:41 - 2:45
    Ես կարծում եմ, դա պետք է սկսել միևնույն տանիքի տակ բնակվող յուրաքանչյուր ընտանիքից:
  • 2:45 - 2:47
    Եկեք սկսենք դա անմիջապես մեր բակից:
  • 2:47 - 2:49
    Եվ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի հանդիսատես,
  • 2:49 - 2:51
    նրա համար, որ դուք հրաշալի ամուսին եք, մայր,
  • 2:51 - 2:53
    ընկեր, դուստր և որդի:
  • 2:53 - 2:54
    Եվ կարող է դա ոչ ոք երբեք չի ասել ձեզ,
  • 2:54 - 2:56
    բայց դուք իրապես շատ լավ գործ եք արել:
  • 2:56 - 2:59
    Եվ շնարհակալություն ձեզ այստեղ գտնվելու համար, պարզապես ցույց տալու
  • 2:59 - 3:02
    և փոխելու աշխարհը ձեր նոր մտքերով:
  • 3:02 - 3:04
    Շնորհակալություն ձեզ:
  • 3:04 - 3:11
    /Ծափահարություններ/
Title:
Լաուրա Թրայսն առաջարկում է բոլորիս ասել շնորհակալություն
Speaker:
Laura Trice
Description:

Երեք րոպե տևողությամբ այս թվացյալ դյուրին ելույթի ընթացքում Լաուրա Թրայսը մտորում է "շնորհակալություն" կախարդական բառի զորության շուրջ, որոնք առավել ամուր են դարձնում ընկերությունը, վերականգնում են կապերը, ապացուցում են, որ մեկ այլ անձնավորություն գիտի, թե ինչ նշանակություն ունի ձեզ համար: Փորձե'ք:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
03:11
Armenuhy Hovakimyan added a translation

Armenian subtitles

Revisions