Return to Video

Դևիդ Պոգ` 10 լավագույն ժամանակ խնայող տեխնիկական հնարքները

  • 0:00 - 0:03
    Ես մի հետաքրքիր բան եմ նկատել հասարակության և մշակույթի հետ կապված:
  • 0:03 - 0:06
    Ռիսկային ամեն ինչ պահանջում է արտոնագիր ունենալ`
  • 0:06 - 0:11
    ինչպես օրինակ մեքենա վարելը, զենք ունենալը, ամուսնանալը...
  • 0:11 - 0:15
    (Ծիծաղ)
  • 0:15 - 0:19
    Դա ճշմարիտ է ռիսկային ամեն ինչի համար, բացի տեխնոլոգիաներից:
  • 0:19 - 0:21
    Ինչ-ինչ պատճառով, ոչ մի ստանդարտ ուսումնական պլան չկա,
  • 0:21 - 0:23
    ոչ մի հիմնային դասընթաց:
  • 0:23 - 0:24
    Դու ուղղակի ստանում ես քո համակարգիչը
  • 0:24 - 0:27
    ու կարծես «վտարվում քո բնից»:
  • 0:27 - 0:29
    Հիմա ինչպե՞ս պիտի սովորես այս ամենը:
  • 0:29 - 0:31
    Քաոսային մի բան կա այստեղ: Ոչ մեկ չի նստում
  • 0:31 - 0:33
    ու քեզ ասում, թե «Ահա թե ինչպես է այս ամենն աշխատում»:
  • 0:33 - 0:36
    Այսօր ես ձեզ կպատմեմ 10 բան,
  • 0:36 - 0:39
    որ դուք կարծում էիք, թե բոլորը գիտեն, սակայն պարզվում է, որ չգիտեն:
  • 0:39 - 0:41
    Այսպես, առաջին հերթին, երբ ինտերնետում ես,
  • 0:41 - 0:43
    և պետք է թերթես էջը դեպի ցած, մի վերցրու մկնիկը և
  • 0:43 - 0:46
    սեղմիր էջի թերթող սողնակը: Դա ժամանակի մեծ ծախս է:
  • 0:46 - 0:48
    Միայն այդպես վարվեք, եթե ժամավճարով եք աշխատում:
  • 0:48 - 0:50
    Փոխարենը սեղմեք «բացատ» (Space) ստեղնը:
  • 0:50 - 0:54
    «Բացատը» իջեցնում է էջը:
  • 0:54 - 0:57
    Սեղմեք "Shift" ստեղնը` վերև թերթելու համար:
  • 0:57 - 0:59
    Այսպիսով, բացատը օգնում է թերթել էջը դեպի սած:
  • 0:59 - 1:01
    Դա աշխատում է ցանկացած համակարգչի և բրաուզերի դեպքում:
  • 1:01 - 1:05
    Նաև, երբ ինտերնետում լրացնում եք վեբ-ձևեր, ինչպես օրինակ հասցեները,
  • 1:05 - 1:07
    ես ենթադրում եմ, որ դուք գիտեք, որ կարող եք Tab ստեղնը կիրառել,
  • 1:07 - 1:08
    դաշտից դաշտ անցնելու համար:
  • 1:08 - 1:12
    Իսկ երկրները ընտրելիս, ցուցակով մենյուների դեպքո՞ւմ ինչպես անել:
  • 1:12 - 1:15
    Մի բացեք մենյուն մկնիկի քլիքով: Դա կալորիաների ահավոր վատնում է:
  • 1:15 - 1:19
    Սեղմեք երկրի անվանման առաջին տառը, էլի ու էլի, մինչև հասնեք տեղ:
  • 1:19 - 1:21
    Այսպես, օրինակ եթե Կոնեկտիկուտ (Connecticut) նահանգն եք ընտրում, սեղմեք C, C, C:
  • 1:21 - 1:24
    Եթե Տեխասն (Texas) եք ուզում, սեղմեք T, T
  • 1:24 - 1:27
    և կհասնեք դրան առանց նույնիսկ մենյուն բացելու:
  • 1:27 - 1:30
    Կրկին վեբում, երբ տեքստը շատ մանր է,
  • 1:30 - 1:34
    կարելի է սեղմել Control (Ctrl) ստեղնը և անմիջապես պլյուս, պլյուս, պլյուս նշանը (+++),
  • 1:34 - 1:37
    Ամեն + սեղմման դեպքում տեքստը կմեծանա:
  • 1:37 - 1:39
    Դա աշխատում է ցանկացած համակարգչի ու վեբ բրաուզերի դեպքում.
  • 1:39 - 1:41
    կամ մինուս, մինուս, մինուս (- - -), տեքստը կրկին փոքրացնելու համար:
  • 1:41 - 1:43
    Եթե Mac համակագչի վրա եք աշխատում, Ctrl-ի փոխարեն Command ստեղնն է գործում:
  • 1:43 - 1:47
    Երբ տեքստը գրում եք Blackberry, Android, iPhone հեռախոսների վրա,
  • 1:47 - 1:51
    մի տանջվեք ստեղնաշարը փոխել կետադրական նշանների վրա,
  • 1:51 - 1:54
    բացատ սեղմելու և յուրաքանչյուր տառը մեծատառ սարքելու համար:
  • 1:54 - 1:56
    Ուղղակի երկու անգամ սեղմեք «բացատ» (Space bar) ստեղնը:
  • 1:56 - 2:01
    Հեռախոսը կդնի վերջակետ, բացատ և մեծատառը ձեր փոխարեն:
  • 2:01 - 2:04
    Սեղմեք` բացատ, բացատ... ուղղակի հիասքանչ է:
  • 2:04 - 2:07
    Նաև, եթե խոսում ենք բջջային հեռախոսներից. բոլոր հեռախոսներում,
  • 2:07 - 2:10
    եթե ցանկանում եք հետ զանգահարել այն համարին, որին նոր զանգել եք,
  • 2:10 - 2:13
    ուղղակի պիտի զանգի կոճակը կրկին սեղմեք,
  • 2:13 - 2:17
    և այն կբերի նախորդ հեռախոսահամարը զանգի դաշտում,
  • 2:17 - 2:20
    այդ ժամանակ կարող եք ուղղակի նորից սեղմել զանգի կոճակը և զանգահարել այդ համարին:
  • 2:20 - 2:22
    Այսպիսով պետք չէ գնալ վերջին զանգերի ցանկին,
  • 2:22 - 2:24
    ու եթե ուղղակի պիտի ինչ-որ մեկի զանգահարեք,
  • 2:24 - 2:25
    ուղղակի կրկին սեղմեք զանգի կոճակը:
  • 2:25 - 2:26
    Ահա մի բան որ ինձ խենթացնում է:
  • 2:26 - 2:29
    Երբ ես զանգահարում եմ մեկին ու հաղորդագրություն եմ թողնում ձայնային փոստում,
  • 2:29 - 2:31
    ես լսում եմ «Թողեք հաղորդագրություն»,
  • 2:31 - 2:34
    ապա մի 15 վայրկյան ինչ-որ անկապ հրահանգներ...
  • 2:34 - 2:38
    կարծես թե մի 45 տարի այդ ինքնապատասխանիչներից չենք ունեցել:
  • 2:38 - 2:41
    (Ծիծաղ)
  • 2:41 - 2:44
    Ոչ, ես դառնացած չեմ:
  • 2:44 - 2:46
    Պարզվում է, որ կա մի կարճ ստեղնային դյուրանցում
  • 2:46 - 2:49
    որը օգնում է միանգամից հասնել այս ազդանշանին:
  • 2:49 - 2:51
    Ինքնապատասխանիչ` այս ազդանժանով, խնդրեմ.. ԶՆԳ:
  • 2:51 - 2:53
    Դեվիդ Պոգ` ցավոք, ոչ բոլոր բջջային օպերատորներն են
  • 2:53 - 2:56
    միևնույն ստեղնը տրամադրել, այնպես որ այն տարբեր է օպերատորների մոտ,
  • 2:56 - 2:59
    այսինքն դա ձեր վրա է, որ սովորեք ճիշտ ստեղնը
  • 2:59 - 3:01
    այն մարդու համար, ում զանգում եք:
  • 3:01 - 3:04
    Դե, չէի ասել, որ անթերի է լինելու:
  • 3:04 - 3:07
    Այսպես, շատերը մտածում են Գուգլի մասին, որպես
  • 3:07 - 3:10
    մի գործիք, որ օգնում է գտնել վեբ կայք: Սակայն այն նաև բառարան է:
  • 3:10 - 3:13
    Հավաքեք "define" բառը և ապա այն բառը, որը ցանկանում եք բացատրություն ստանալ:
  • 3:13 - 3:14
    Ոչնչի վրա քլիք անելու կարիք էլ չկա:
  • 3:14 - 3:17
    Բացատրությունը գալիս է երբ տեքստը հավաքում եք:
  • 3:17 - 3:19
    Այն նաև ավիա թռիչքների տվյալների բազա է:
  • 3:19 - 3:21
    Հավաքեք ավիաընկերության անունը և թռիչքի համարը:
  • 3:21 - 3:23
    Այն ցույց կտա, թե որտեղ է թռիչքը, ելքը, տերմինալը,
  • 3:23 - 3:25
    որքան ժամանակ հետո է վայրէջք կատարում: Ոչ մի ծրագիր պետք չէ դրա համար:
  • 3:25 - 3:28
    Այն նույնիսկ միավորների և տարադրամների փոխարկիչ է:
  • 3:28 - 3:31
    Եվ նորից, կարիք չկա քլիք անելու փնտրման արդյունքների վրա:
  • 3:31 - 3:33
    Ուղղակի հավաքեք հարցումը դաշտում և պատասխանը կհայտնվի:
  • 3:33 - 3:36
    Քանի դեռ տեքստի մասին ենք խոսում,
  • 3:36 - 3:38
    երբ ցանկանում եք նշել...
  • 3:38 - 3:42
    սա ուղղակի օրինակ է: (Ծիծաղ)
  • 3:42 - 3:44
    Երբ ցանկանում եք ընդգծել մի բառ,
  • 3:44 - 3:47
    մի տանջվեք դրա վրայով մկնիկով նշում անել,
  • 3:47 - 3:49
    կարծես սկսնակ լինեք:
  • 3:49 - 3:52
    Ուղղակի կրկնակի հպում արեք: Տեսեք, ես կրկնակի հպում եմ անում:
  • 3:52 - 3:54
    Դա գեղեցիկ կերպով ընդգծում է միայն այդ բառը:
  • 3:54 - 3:57
    Նաև, մի ջնջեք բառը, որը նշել եք:
  • 3:57 - 3:59
    Կարող եք վրայից այլ տեքստ հավաքել: Սա ցանկացած ծրագրում գործում է:
  • 3:59 - 4:01
    Նաև կարող եք կրկնակի հպում անել, քաշել
  • 4:01 - 4:04
    ընդգծելու համար մեկ-բառանոց բաժիններով:
  • 4:04 - 4:08
    Շատ ավելի ճշգրիտ է: Կրկին, էլ մի փորձեք ջնջել:
  • 4:08 - 4:13
    Ուղղակի վրայից հավաքեք: (Ծիծաղ)
  • 4:13 - 4:16
    Ֆոտոբռնկման ուշացումը այն ժամանակն է, որն անցնում է ֆոտոխցիկի կոճակի սեղմումից
  • 4:16 - 4:18
    մինչ ֆոտոխցիկի նկարելը:
  • 4:18 - 4:22
    Դա շատ նյարդայնացնող բան է մինչև 1000 դոլար արժողության ցանկացած ֆոտոխցիկի դեպքում:
  • 4:22 - 4:23
    (Ֆոտոխցիկի չխկոց)
  • 4:23 - 4:26
    (Ծիծաղ)
  • 4:26 - 4:28
    Դա լինում է, քանի որ ֆոտոխցիկին ժամանակ է անհրաժեշտ,
  • 4:28 - 4:30
    որպեսզի հաշվարկի ֆոկուսը և էքսպոզիցիան,
  • 4:30 - 4:33
    սակայն, եթե ֆոկուսը նախապես բռնել կոճակի կիսա-սեղմումով,
  • 4:33 - 4:37
    և անմիջապես սեղմել` ուշացում չի լինի:
  • 4:37 - 4:39
    Ամեն անգամ այդպես է:
  • 4:39 - 4:41
    Հենց նոր ես ձեր $50-անոց ֆոտոխցիկը
  • 4:41 - 4:43
    վերածեցի $1000-ի, այս պարզ հնարքի միջոցով:
  • 4:43 - 4:47
    Եվ վերջապես, հաճախ պատահում է, որ դուք ելույթ եք ունենում,
  • 4:47 - 4:50
    և, ինչ-ինչ պատճառով լսարանը նայում է ձեր սլայդին,
  • 4:50 - 4:53
    ձեզ նայելու փոխարեն: (Ծիծաղ)
  • 4:53 - 4:57
    Երբ այդպես է լինում (սա աշխատում է և Keynote և Powerpoint ծրագրերում),
  • 4:57 - 5:00
    դուք միայն պետք է B ստեղնը սեղմեք,
  • 5:00 - 5:02
    B` սլայդը սևացնելու համար,
  • 5:02 - 5:04
    ստիպելով բոլորին ձեզ նայել, և երբ պատրաստ եք շարունակել`
  • 5:04 - 5:07
    կրկին սեղմում եք B: Եթե հավես ունեք, կարող եք W ստեղնը սեղմել,
  • 5:07 - 5:10
    սպիտակեցնելու համար: W` սպիտակեցնում է,
  • 5:10 - 5:13
    ապա նորից սեղմում եք W ու սլայդը վերադառնում է,
  • 5:13 - 5:15
    իր նախնական տեսքին:
  • 5:15 - 5:17
    Գիտեմ, որ շատ արագ ասեցի ամեն ինչ: Եթե ինչ-որ բան բաց թողեցիք,
  • 5:17 - 5:19
    ուրախ կլինեմ ուղարկել այս հնարքների ցանկը:
  • 5:19 - 5:21
    Միևնույն ժամանակ, շնորհավորում եմ ձեզ:
  • 5:21 - 5:24
    Դուք բոլորդ ստանում եք Կալիֆորնիայի տեխնոլոգիական արտոնագիր:
  • 5:24 - 5:25
    Հաճելի օր եմ մաղթում:
  • 5:25 - 5:28
    (Ծափահարություններ)
Title:
Դևիդ Պոգ` 10 լավագույն ժամանակ խնայող տեխնիկական հնարքները
Speaker:
David Pogue
Description:

Տեխնոլոգիաների թեմայով սյունակ վարող Դևիդ Պոգը կիսվում է 10 պարզ համակարգչային, ինտերնետային, սմարթֆոնների և ֆոտոխցիկների վերաբերող հնարքներով: Այո, սրանցից մի մասը կարող է իմանաք, սակայն հաստատ որևէ մեկը կլինի որ չէիք իմանում:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
05:44
Gohar Khachatryan approved Armenian subtitles for 10 top time-saving tech tips
Gohar Khachatryan accepted Armenian subtitles for 10 top time-saving tech tips
Gohar Khachatryan edited Armenian subtitles for 10 top time-saving tech tips
Arpiné Grigoryan edited Armenian subtitles for 10 top time-saving tech tips
Arpiné Grigoryan added a translation

Armenian subtitles

Revisions