Ի՞նչ կանեիք, եթե ձեր հայրենիքը բռնապետության ճանապարհին լիներ: Կկանգնեցնեի՞ք նրան, ում ձեռքերում չափազանց մեծ իշխանություն կա: Անգամ եթե նա ձեր մոտ ընկերը կամ դաշնակիցը լիներ: Այս հարցերը մ.թ.ա. 44 թ. տանջում էին հռոմեացի սենատոր Մարկոս Ջունիուս Բրուտոսին, երբ Կեսարին շուտով կսպանեին: Բրուտոսը հակառակվում էր չհաստատված իշխանությանը ոչ միայն քաղաքական մոտիվներից ելնելով, այլ նաև անձնական: Նա Լուկիոս Ջունիուս Բրուտոսի ժառանգն էր, ով օգնել էր գահընկեց անել բռնապետ Տարքվինիոս Գոռոզին: Իշխանության գլուխ անցնելու փոխարեն՝ Բրուտոս ավագը ժողովրդին խոստացավ՝ չթողնել և ո՛չ մի թագավորի կառավարել: Հռոմը դարձավ հանրապետություն, հիմնվելով այն սկզբունքի վրա, որ ոչ մի անհատ չպետք է չափազանց շատ իշխանություն ունենա: Այսպիսով, 4 ու կես դար անց, այս սկզբունքը վտանգի տակ էր: Հուլիոս Կեսարի կոնսուլի պաշտոնին իշխանության գալը հեղափոխական բնույթ ուներ: Ռազմական մի շարք հաղթանակներից հետո նա դարձել էր Հռոմի ամենահարուստ մարդը: Իր հակառակորդին՝ Պոմպեոս Մեծին քաղաքացիական պատերազմում հաղթելուց հետո, նրա իշխանությունը հասավ իր գագաթնակետին: Նրա հաղթանակների և առաջարկների, այդ թվում՝ աղքատներին հողեր բաժանելու շնորհիվ, նա վայելում էր ժողովրդականություն, և մի շարք սենատորներ նրան էին ապավինում՝ բազում պատիվներ տալով: Նրա արձաններն էին կանգնեցվում, տաճարներ կառուցում, և անգամ այսօր նրա անունով է կոչվում տարվա ամիսներից մեկը՝ հուլիսը: Ամենակարևորը, բռնակալի տիտղոսը, որի դեպքում արտակարգ ռազմական իրավիճակներներում անսահման իշխանություն է տրվում, մի քանի տարի շարունակ շնորհվել է Կեսարին: Մ.թ.ա 44 թ. նա դարձավ մշտական կառավարիչ, առանց ժամանակային սահմանափակման: Սա սարսափեցրեց սենատորներին, որոնք վախենում էին իրենց նախնիների վերացրած բռնապետության վերադարձից, ինչպես նաև նրանց, ում իշխանությունը և նկրտումները Կեսարը վտանգել էր: Դավադիրների՝ ազատագրիչների մի խումբ սկսեցին ծրագրել նրա սպանությունը: Նրանց առաջնորդում էին սենատոր Գայոս Կասիոս Լոնգինուսը և նրա ընկեր ու փեսա՝ Բրուտոսը: Դավադրությանը մասնակցելու որոշումը հեշտ չտրվեց Բրուտոսին: Չնայած Բրուտոսը քաղաքացիական պատերազմում միացել էր Պոմպեոս Մեծին Կեսարը փրկել էր նրա կյանքը, և ոչ միայն ներում էր շնորհել, այլ նրան իր խորհրդականներից էր դարձրել՝ նշանակելով նրան կարևոր պաշտոնների: Բրուտոսը երկմտում էր ապստամբել այն մարդու դեմ, ով իր հորն էր փոխարինել, սակայն, ի վերջո, նա տեղի տվեց Կասիոսի համուզմունքներին և իր իսկ սարսափին: Դավադիրների ակնկալած օրը վրա հասավ մարտի 15-ին: Սենատի ժողովի ժամանակ, երբ Կեսարը շուտով պետք է մեկներ ռազմական հերթական արշավի, 60-ից ավել դավադիրներ շրջապատեցին նրան, իրենց պատյաններից դաշույնները հանելով, խոցեցին նրան: Բրուտոսին տեսնելուն պես Կեսարը դադարեց հանդիմանալ: Շեքսպիրյան հայտնի «Et tu, Brute?» տողից զատ, մեզ հայտնի չեն Կեսարի վերջին խոսքերը: Հնագույն մի շարք աղբյուրներ նշում են, որ նա լռել է, մինչդեռ մյուսները արձանագրել են «Դու է՞լ, տղաս» արտահայտությունը, հանգեցնելով այն կարծիքին, որ Բրուտոսը Կեսարի անօրինական որդին էր: Սակայն բոլորս էլ համաձայն ենք, որ Կեսարը, ապստամբների շարքում Բրուտոսին տեսնելով, երեսը ձեռքերով ծածկում է և հանձնվում՝ 23 անգամ դաշունահարվելուց հետո: Սակայն Բրուտոսը և այլ դավադիրները թերագնահատել էին Հռոմի ժողովրդի սերը դեպի իրենց կայսրը, որին շատերը փորձառու ղեկավար էին համարում, իսկ սենատը՝ կողմնակալ ազնավական: Կեսարի սպանությունից ակնթարթներ անց Հռոմը տանգապահար վիճակում էր: Սենատորներից շատերը լքել էին այն, մինչդեռ մարդասպանները շրջափակվել էին Կապիտոլին Բլրում: Մարկոս Անտոնիոսը՝ Կեսարի ընկերը ու խորհրդականը, կարճ ժամանակում գրավեց իր տեղը, և հանդիսավոր ելույթ ունեցավ Կեսարի թաղման ժամանակ մի քանի օր անց` ամբոխին մատնելով ցասմանը և սգին: Ի վերջո, ազատագրիչները Հռոմից աքսորեցին: Հաջորդող քաղաքական բախումը հանգեցրեց ներքին պատերազմների, որոնց ընթացքում Բրուտոսը, պարտության մատնվելով, ինքնասպան է լինում: Վերջանական արդյունքը, սակայն, հակադրվեց նրան, ինչին ձգտում էին դավադիրները՝ հանրապետության անկմանը և իշխանության կետրոնացմանը կայսեր ձեռքերում: Կեսարի սպանության մասին ժամանակի ընթացքում տարբեր կարծիքներ են հնչել: Բրուտոսը պատմական գործիչների փոքր թվին է պատկանում, որոնք այսպիսի կասկածահարույց ժառանգություն է թողել: Դանթեի «Դժոխքում», նա գտնվում էր գեհենի կենտրոնում, սատանան նրան անվերջ ծամում էր իր գործած դավաճանության համար: Բայց Սվիֆթի «Գուլիվերի ճամորդության» մեջ նա ներկայացված է որպես աշխարհ լույս եկած ամենանվիրական և բարյացակամ մարդկանցից մեկը: Բրուտոսի կերպարը, բռնապետության դեմ անձնանվեր պայքարողից մինչև չստացված դավաճան, փոփոխվել է պատմության ընթացքում և քաղաքականության մեջ: Անգամ այսօր՝ շուրջ 2000 տարի անց, ազատության գնի մասին հարցերը, անձնական և համընդհանուր արժեքների բախումը, և սրանց ինքնաբուխ հետևանքները մնում են արդիական: