Ի՞նչ կանեիք, եթե ձեր հայրենիքը
բռնապետության ճանապարհին լիներ:
Կկանգնեցնեի՞ք նրան,
ում ձեռքերում չափազանց մեծ իշխանություն կա:
Անգամ եթե նա ձեր մոտ ընկերը
կամ դաշնակիցը լիներ:
Այս հարցերը մ.թ.ա. 44 թ. տանջում
էին հռոմեացի
սենատոր Մարկոս Ջունիուս Բրուտոսին,
երբ Կեսարին շուտով կսպանեին:
Բրուտոսը հակառակվում էր
չհաստատված իշխանությանը
ոչ միայն քաղաքական մոտիվներից ելնելով,
այլ նաև անձնական:
Նա Լուկիոս Ջունիուս Բրուտոսի ժառանգն էր,
ով օգնել էր գահընկեց անել
բռնապետ Տարքվինիոս Գոռոզին:
Իշխանության գլուխ անցնելու փոխարեն՝
Բրուտոս ավագը ժողովրդին խոստացավ՝
չթողնել և ո՛չ մի թագավորի կառավարել:
Հռոմը դարձավ հանրապետություն, հիմնվելով
այն սկզբունքի վրա,
որ ոչ մի անհատ չպետք է չափազանց
շատ իշխանություն ունենա:
Այսպիսով, 4 ու կես դար անց, այս
սկզբունքը վտանգի տակ էր:
Հուլիոս Կեսարի կոնսուլի պաշտոնին
իշխանության գալը
հեղափոխական բնույթ ուներ:
Ռազմական մի շարք հաղթանակներից հետո
նա դարձել էր Հռոմի ամենահարուստ մարդը:
Իր հակառակորդին՝ Պոմպեոս Մեծին
քաղաքացիական պատերազմում հաղթելուց հետո,
նրա իշխանությունը հասավ իր գագաթնակետին:
Նրա հաղթանակների և առաջարկների,
այդ թվում՝ աղքատներին հողեր
բաժանելու շնորհիվ,
նա վայելում էր ժողովրդականություն,
և մի շարք սենատորներ նրան էին ապավինում՝
բազում պատիվներ տալով:
Նրա արձաններն էին կանգնեցվում,
տաճարներ կառուցում,
և անգամ այսօր նրա անունով է կոչվում
տարվա ամիսներից մեկը՝ հուլիսը:
Ամենակարևորը, բռնակալի տիտղոսը,
որի դեպքում արտակարգ ռազմական
իրավիճակներներում
անսահման իշխանություն է տրվում,
մի քանի տարի շարունակ շնորհվել է Կեսարին:
Մ.թ.ա 44 թ. նա դարձավ մշտական կառավարիչ,
առանց ժամանակային սահմանափակման:
Սա սարսափեցրեց սենատորներին,
որոնք վախենում էին իրենց նախնիների
վերացրած բռնապետության վերադարձից,
ինչպես նաև նրանց, ում իշխանությունը
և նկրտումները
Կեսարը վտանգել էր:
Դավադիրների՝ ազատագրիչների մի խումբ
սկսեցին ծրագրել նրա սպանությունը:
Նրանց առաջնորդում էին սենատոր
Գայոս Կասիոս Լոնգինուսը
և նրա ընկեր ու փեսա՝ Բրուտոսը:
Դավադրությանը մասնակցելու որոշումը
հեշտ չտրվեց Բրուտոսին:
Չնայած Բրուտոսը քաղաքացիական
պատերազմում միացել էր Պոմպեոս Մեծին
Կեսարը փրկել էր նրա կյանքը,
և ոչ միայն ներում էր շնորհել, այլ նրան իր
խորհրդականներից էր դարձրել՝
նշանակելով նրան կարևոր պաշտոնների:
Բրուտոսը երկմտում էր ապստամբել
այն մարդու դեմ,
ով իր հորն էր փոխարինել,
սակայն, ի վերջո,
նա տեղի տվեց Կասիոսի համուզմունքներին
և իր իսկ սարսափին:
Դավադիրների ակնկալած օրը
վրա հասավ մարտի 15-ին:
Սենատի ժողովի ժամանակ,
երբ Կեսարը շուտով պետք է մեկներ
ռազմական հերթական արշավի,
60-ից ավել դավադիրներ շրջապատեցին նրան,
իրենց պատյաններից դաշույնները հանելով,
խոցեցին նրան:
Բրուտոսին տեսնելուն պես
Կեսարը դադարեց հանդիմանալ:
Շեքսպիրյան հայտնի «Et tu, Brute?»
տողից զատ,
մեզ հայտնի չեն Կեսարի վերջին խոսքերը:
Հնագույն մի շարք աղբյուրներ նշում են,
որ նա լռել է,
մինչդեռ մյուսները արձանագրել են
«Դու է՞լ, տղաս» արտահայտությունը,
հանգեցնելով այն կարծիքին,
որ Բրուտոսը Կեսարի անօրինական որդին էր:
Սակայն բոլորս էլ համաձայն ենք, որ Կեսարը,
ապստամբների շարքում Բրուտոսին տեսնելով,
երեսը ձեռքերով ծածկում է և հանձնվում՝
23 անգամ դաշունահարվելուց հետո:
Սակայն Բրուտոսը և այլ դավադիրները
թերագնահատել էին Հռոմի ժողովրդի
սերը դեպի իրենց կայսրը,
որին շատերը փորձառու ղեկավար էին համարում,
իսկ սենատը՝ կողմնակալ ազնավական:
Կեսարի սպանությունից ակնթարթներ անց
Հռոմը տանգապահար վիճակում էր:
Սենատորներից շատերը լքել էին այն,
մինչդեռ մարդասպանները շրջափակվել էին
Կապիտոլին Բլրում:
Մարկոս Անտոնիոսը՝
Կեսարի ընկերը ու խորհրդականը,
կարճ ժամանակում գրավեց իր տեղը,
և հանդիսավոր ելույթ ունեցավ
Կեսարի թաղման ժամանակ մի քանի օր անց`
ամբոխին մատնելով ցասմանը և սգին:
Ի վերջո, ազատագրիչները Հռոմից աքսորեցին:
Հաջորդող քաղաքական բախումը
հանգեցրեց ներքին պատերազմների,
որոնց ընթացքում Բրուտոսը,
պարտության մատնվելով, ինքնասպան է լինում:
Վերջանական արդյունքը, սակայն,
հակադրվեց նրան, ինչին ձգտում էին դավադիրները՝
հանրապետության անկմանը
և իշխանության կետրոնացմանը կայսեր ձեռքերում:
Կեսարի սպանության մասին
ժամանակի ընթացքում տարբեր
կարծիքներ են հնչել:
Բրուտոսը պատմական գործիչների
փոքր թվին է պատկանում,
որոնք այսպիսի կասկածահարույց
ժառանգություն է թողել:
Դանթեի «Դժոխքում»,
նա գտնվում էր գեհենի կենտրոնում,
սատանան նրան անվերջ ծամում էր
իր գործած դավաճանության համար:
Բայց Սվիֆթի «Գուլիվերի ճամորդության» մեջ
նա ներկայացված է որպես աշխարհ լույս եկած
ամենանվիրական և բարյացակամ մարդկանցից մեկը:
Բրուտոսի կերպարը,
բռնապետության դեմ անձնանվեր պայքարողից
մինչև չստացված դավաճան,
փոփոխվել է պատմության ընթացքում և քաղաքականության մեջ:
Անգամ այսօր՝ շուրջ 2000 տարի անց,
ազատության գնի մասին հարցերը,
անձնական և համընդհանուր արժեքների բախումը,
և սրանց ինքնաբուխ հետևանքները
մնում են արդիական: