WEBVTT 00:00:00.000 --> 00:00:04.000 Ես ծնվել և մեծացել եմ Հյուսիսային Կորեայում: 00:00:04.000 --> 00:00:09.000 Չնայած ընտանիքս շարունակ պայքարում էր աղքատության դեմ, 00:00:09.000 --> 00:00:12.000 ինձ միշտ սիրում էին և առաջին հերթին իմ մասին էին հոգ տանում, 00:00:12.000 --> 00:00:14.000 որովհետև ես ընտանիքի միակ որդին էի 00:00:14.000 --> 00:00:18.000 և երկու զավակներից փոքրը: NOTE Paragraph 00:00:18.000 --> 00:00:21.000 Բայց հետո 1994-ին մեծ սովը սկսվեց: 00:00:21.000 --> 00:00:24.000 Ես չորս տարեկան էի: 00:00:24.000 --> 00:00:27.000 Քույրս ու ես գնում էինք վառելափայտ հավաքելու 00:00:27.000 --> 00:00:29.000 առավոտյան ժամը 5-ից սկսած 00:00:29.000 --> 00:00:32.000 և վերադառնում էինք կեսգիշերից հետո: 00:00:32.000 --> 00:00:36.000 Ես թափառում էի փողոցներով` ուտելիք փնտրելով 00:00:36.000 --> 00:00:38.000 և հիշում եմ մի փոքրիկ երեխայի, 00:00:38.000 --> 00:00:41.000 ով, մոր մեջքին կապված, չիփսեր էր ուտում, 00:00:41.000 --> 00:00:44.000 և ես ուզում էի նրանից գողանալ դրանք: NOTE Paragraph 00:00:44.000 --> 00:00:49.000 Սովը նվաստացում է: Սովը հուսահատություն է: 00:00:49.000 --> 00:00:52.000 Սոված երեխայի համար քաղաքականությունը և ազատությունը 00:00:52.000 --> 00:00:55.000 ոչ մի բան են: 00:00:55.000 --> 00:00:58.000 Ծննդյանս իններորդ տարեդարձին ծնողներս 00:00:58.000 --> 00:01:01.000 նույնիսկ չկարողացան ինձ ուտելու ինչ-որ բան տալ: 00:01:01.000 --> 00:01:05.000 Բայց նույնիսկ որպես երեխա ես զգում էի ծանրությունը 00:01:05.000 --> 00:01:08.000 նրանց սրտերում: NOTE Paragraph 00:01:08.000 --> 00:01:13.000 Ավելի քան մեկ միլիոն հյուսիսային կորեացի է մահացել սովից այդ ժամանակ, 00:01:13.000 --> 00:01:17.000 և 2003-ին, երբ 13 տարեկան էի, 00:01:17.000 --> 00:01:20.000 հայրս դարձավ նրանցից մեկը: 00:01:20.000 --> 00:01:24.000 Ես տեսել եմ օրեցօր մաշվող հորս մահը: 00:01:24.000 --> 00:01:28.000 Նույն տարում մի օր մայրս անհետացավ, 00:01:28.000 --> 00:01:30.000 և քույրս ինձ հետո ասաց, 00:01:30.000 --> 00:01:33.000 որ նա գնացել է Չինաստան գումար վաստակելու, 00:01:33.000 --> 00:01:37.000 բայց որ նա շուտով կվերադառնա փողով և ուտելիքով: 00:01:37.000 --> 00:01:40.000 Երբեք մորիցս բաժանված չլինելով 00:01:40.000 --> 00:01:43.000 և մտածելով, որ միշտ միասին ենք լինելու` 00:01:43.000 --> 00:01:46.000 ես նույնիսկ նրան գնալիս չգրկեցի: 00:01:46.000 --> 00:01:51.000 Դա կյանքիս ամենամեծ սխալն էր: 00:01:51.000 --> 00:01:52.000 Բայց այնուամենայնիվ ես չգիտեի, 00:01:52.000 --> 00:01:56.000 որ նրան երկար ժամանակով էի հրաժեշտ տալիս: 00:01:56.000 --> 00:02:01.000 Այն ժամանակվանից ի վեր ես չեմ տեսել ոչ մորս, ոչ էլ քրոջս: NOTE Paragraph 00:02:01.000 --> 00:02:05.000 Հանկարծ ես դարձա որբ և անտուն: 00:02:05.000 --> 00:02:08.000 Կյանքս դարձավ շատ դժվար, 00:02:08.000 --> 00:02:10.000 բայց շատ հասարակ: 00:02:10.000 --> 00:02:14.000 Իմ նպատակն աղբի միջից մի կտոր փոշոտ հացի կտոր գտնելն էր: 00:02:14.000 --> 00:02:17.000 Բայց դա գոյատևելու միջոց չէր: 00:02:17.000 --> 00:02:22.000 Ես սկսեցի հասկանալ, որ մուրացկանությունը լուծում չէր: 00:02:22.000 --> 00:02:27.000 Այսպիսով, սկսեցի անօրինական շուկաների սայլակներից ուտելիք գողանալ: 00:02:27.000 --> 00:02:30.000 Երբեմն փոքր գործեր էի կատարում 00:02:30.000 --> 00:02:32.000 ուտելիքի դիմաց: 00:02:32.000 --> 00:02:36.000 Նույնիսկ մի անգամ ձմռանը երկու ամիս անցկացրի 00:02:36.000 --> 00:02:37.000 ածուխի հանքում աշխատելիս: 00:02:37.000 --> 00:02:43.000 33 մետր խորությամբ գետնի տակ, առանց անվտանգության որևէ միջոցի, 00:02:43.000 --> 00:02:47.000 օրը մինչև16 ժամ: 00:02:47.000 --> 00:02:49.000 Ես միակը չէի: 00:02:49.000 --> 00:02:56.000 Շատ այլ որբեր գոյատևել են այս կամ նույնիսկ ավելի վատ վիճակում: NOTE Paragraph 00:02:56.000 --> 00:03:01.000 Երբ ես չէի կարողանում քնել ուժեղ ցրտից 00:03:01.000 --> 00:03:02.000 կամ անտանելի սովից, 00:03:02.000 --> 00:03:05.000 հույս էի փայփայում, որ հաջորդ առավոտյան 00:03:05.000 --> 00:03:08.000 քույրս հետ կգար ինձ արթնացնելու 00:03:08.000 --> 00:03:10.000 իմ սիրելի ուտեստը ձեռքին: 00:03:10.000 --> 00:03:13.000 Այդ հույսն ինձ կենդանի պահեց: 00:03:13.000 --> 00:03:16.000 Ես մեծ հույսը ի նկատի չունեմ: 00:03:16.000 --> 00:03:19.000 Ես ի նկատի ունեմ այն հույսը, որ ինձ ստիպում էր հավատալ, 00:03:19.000 --> 00:03:21.000 որ մյուս աղբամանի մեջ հաց կլինի, 00:03:21.000 --> 00:03:24.000 չնայած սովորաբար չէր լինում: 00:03:24.000 --> 00:03:28.000 Բայց եթե չհավատայի դրան, չէի էլ փորձի, 00:03:28.000 --> 00:03:30.000 և վերջում ես կմահանայի: 00:03:30.000 --> 00:03:34.000 Հույսը ինձ կենդանի պահեց: 00:03:34.000 --> 00:03:37.000 Ամեն օր ես ասում էի ինքս ինձ` 00:03:37.000 --> 00:03:39.000 միևնույն է` որքան էլ դժվար լինի գոյատևելը, 00:03:39.000 --> 00:03:43.000 ես պետք է ապրեմ: NOTE Paragraph 00:03:43.000 --> 00:03:47.000 Երեք տարի քրոջս վերադարձին սպասելուց հետո 00:03:47.000 --> 00:03:52.000 ես որոշեցի գնալ Չինաստան` ինքս նրան փնտրելու: 00:03:52.000 --> 00:03:55.000 Ես հասկացա, 00:03:55.000 --> 00:03:58.000 որ այս կերպ երկար չէի դիմանա: 00:03:58.000 --> 00:04:01.000 Ես գիտեի, որ ճամփորդությունը վտանգավոր է լինելու, 00:04:01.000 --> 00:04:04.000 բայց երկու դեպքում էլ կյանքս էի վտանգում: 00:04:04.000 --> 00:04:08.000 Ես կարող էի մահանալ սովից, ինչպես հայրս Հյուսիսային Կորեայում, 00:04:08.000 --> 00:04:12.000 կամ առնվազն կարող էի ավելի լավ կյանք սկսել` 00:04:12.000 --> 00:04:15.000 փախչելով Չինաստան: NOTE Paragraph 00:04:15.000 --> 00:04:18.000 Ես իմացել էի, որ շատ մարդիկ փորձել էին Չինաստանի սահմանն անցնել 00:04:18.000 --> 00:04:23.000 գիշերը` բռնվելուց խուսափելու համար: 00:04:23.000 --> 00:04:27.000 Հյուսիսային Կորեայի սահմանապահները հաճախ կրակում և սպանում էին 00:04:27.000 --> 00:04:30.000 սահմանը հատելու թույլատրություն չունեցող մարդկանց: 00:04:30.000 --> 00:04:33.000 Իսկ չինացի զինվորները փախչողներին բռնում 00:04:33.000 --> 00:04:35.000 և հետ էին ուղարկում Հյուսիսային Կորեա, 00:04:35.000 --> 00:04:39.000 որտեղ նրանք խիստ պատժի էին ենթարկվում: 00:04:39.000 --> 00:04:42.000 Ես որոշեցի հատել սահմանը ցերեկը, 00:04:42.000 --> 00:04:48.000 որովհետև առաջին հերթին դեռ փոքր էի և վախենում էի մթությունից, 00:04:48.000 --> 00:04:52.000 և հետո ես գիտեի, որ արդեն ռիսկի էի դիմում, 00:04:52.000 --> 00:04:56.000 և քանի որ շատ մարդիկ ցերեկով չէին փորձում հատել սահմանը, 00:04:56.000 --> 00:04:57.000 մտածեցի, որ կարող եմ ես դա անել 00:04:57.000 --> 00:05:01.000 առանց նկատվելու: NOTE Paragraph 00:05:01.000 --> 00:05:05.000 Ես հասա Չինաստան 2006-ի փետրվարի 15-ին: 00:05:05.000 --> 00:05:07.000 Ես 16 տարեկան էի: 00:05:07.000 --> 00:05:10.000 Ես կարծում էի` Չինաստանում ավելի հեշտ կլիներ, 00:05:10.000 --> 00:05:13.000 քանի որ ավելի շատ ուտելիք կար: 00:05:13.000 --> 00:05:16.000 Ես կարծում էի` ավելի շատ մարդիկ ինձ կօգնեին: 00:05:16.000 --> 00:05:20.000 Բայց այստեղ ավելի դժվար էր ապրելը, քան Հյուսիսային Կորեայում, 00:05:20.000 --> 00:05:22.000 որովհետև ես ազատ չէի: 00:05:22.000 --> 00:05:25.000 Ես անընդհատ անհանգստանում էի, որ ինձ կբռնեն 00:05:25.000 --> 00:05:27.000 և հետ կուղարկեն: NOTE Paragraph 00:05:27.000 --> 00:05:31.000 Հրաշքով մի քանի ամիս անց 00:05:31.000 --> 00:05:32.000 ես հանդիպեցի մեկին, ով ղեկավարում էր 00:05:32.000 --> 00:05:35.000 հյուսիսային կորեացիների համար մի ստորգետնյա ապաստարան, 00:05:35.000 --> 00:05:38.000 և ինձ թույլ տվեցին ապրել այնտեղ 00:05:38.000 --> 00:05:43.000 ու առաջին անգամ այսքան տարիների ընթացքում կանոնավոր սնվել: 00:05:43.000 --> 00:05:48.000 Ավելի ուշ նույն տարում մի ակտիվիստ օգնեց ինձ Չինաստանից փախչել 00:05:48.000 --> 00:05:52.000 ԱՄՆ որպես փախստական: NOTE Paragraph 00:05:52.000 --> 00:05:55.000 Ես գնացի Ամերիկա` անգլերեն ոչ մի բառ չիմանալով, 00:05:55.000 --> 00:06:00.000 մինչդեռ իմ սոցիալական աշխատողն ինձ ասաց, որ ես պետք է ավագ դպրոց հաճախեմ: 00:06:00.000 --> 00:06:04.000 Նույնիսկ Հյուսիսային Կորեայում ես F աշակերտ էի: 00:06:04.000 --> 00:06:05.000 (Ծիծաղ) 00:06:05.000 --> 00:06:09.000 Եվ ես միայն ավարտել էի տարրական դպրոցը: 00:06:09.000 --> 00:06:12.000 Եվ ես հիշում եմ, որ օրը մի քանի անգամ կռիվ էի անում դպրոցում : 00:06:12.000 --> 00:06:16.000 Դասագրքերը և գրադարանը իմ հետաքրքրությունների մեջ չէին մտնում: 00:06:16.000 --> 00:06:20.000 Հայրս շատ էր փորձում ինձ մղել ուսման, 00:06:20.000 --> 00:06:23.000 բայց դա չէր օգնում: 00:06:23.000 --> 00:06:26.000 Մի պահ հայրս հանգիստ թողեց ինձ: 00:06:26.000 --> 00:06:30.000 Նա ասաց,-"Դու այլևս իմ որդին չես": 00:06:30.000 --> 00:06:34.000 Ես ընդամենը 11 կամ 12 տարեկան էի, բայց դա ինձ խորը վիրավորեց: 00:06:34.000 --> 00:06:37.000 Բայց այնուամենայնիվ, իմ մեջ սովորելու ցանկություն 00:06:37.000 --> 00:06:42.000 այդպես էլ չառաջացավ մինչև հորս մահը: 00:06:42.000 --> 00:06:45.000 Ուստի Ամերիկայում ինձ համար անհեթեթ էր հնչում, 00:06:45.000 --> 00:06:48.000 երբ ասում էին, որ պետք է ավագ դպրոց գնամ: 00:06:48.000 --> 00:06:50.000 Ես նույնիսկ միջնակարգ դպրոց չէի գնացել: 00:06:50.000 --> 00:06:53.000 Ես որոշեցի դպրոց գնալ միայն այն պատճառով, որ ինձ ասում էին գնալ, 00:06:53.000 --> 00:06:56.000 այն էլ առանց մեծ ջանքեր թափելու: NOTE Paragraph 00:06:56.000 --> 00:06:59.000 Բայց մի օր, երբ ես տուն եկա, խորթ մայրս 00:06:59.000 --> 00:07:03.000 ճաշի համար հավի թևիկներ էր պատրաստել: 00:07:03.000 --> 00:07:06.000 Եվ ճաշելիս մի թևիկ էլ էի ուզում ուտել, 00:07:06.000 --> 00:07:09.000 բայց հասկացա, որ այնքան թևիկ չկար, որ բոլորին բավականացներ, 00:07:09.000 --> 00:07:12.000 ուստի որոշեցի չուտել: 00:07:12.000 --> 00:07:15.000 Երբ հանկարծ նայեցի ափսեիս, 00:07:15.000 --> 00:07:20.000 տեսա վերջին հավի թևիկը. խորթ հայրս էր իրենը տվել ինձ: 00:07:20.000 --> 00:07:22.000 Ես այնքան ուրախացա: 00:07:22.000 --> 00:07:25.000 Նայեցի նրան, որ նստած էր կողքիս: 00:07:25.000 --> 00:07:28.000 Նա ուղղակի ջերմ հայացք գցեց ինձ վրա, 00:07:28.000 --> 00:07:31.000 բայց ոչինչ չասաց: 00:07:31.000 --> 00:07:35.000 Հանկարծ ես հիշեցի իմ կենսաբանական հորը: 00:07:35.000 --> 00:07:38.000 Խորթ հորս սիրո այդ փոքր արարքը 00:07:38.000 --> 00:07:41.000 հիշեցրեց իմ հորը, 00:07:41.000 --> 00:07:44.000 ով միշտ կիսում էր իր ուտելիքը ինձ հետ, 00:07:44.000 --> 00:07:48.000 երբ նա քաղցած էր, նույնիսկ եթե սովամահ էլ լիներ: 00:07:48.000 --> 00:07:53.000 Ինձ խեղդում էր այն միտքր, որ ես այդքան շատ ուտելիք ունեի Ամերիկայում, 00:07:53.000 --> 00:07:56.000 մինչդեռ հայրս մահացավ սովից: 00:07:56.000 --> 00:08:00.000 Ադ գիշեր իմ միակ ցանկությունը նրա համար կերակուր եփելն էր, 00:08:00.000 --> 00:08:04.000 և այդ գիշեր ես մտածեցի նաև, թե էլ ինչ կարող եմ անել 00:08:04.000 --> 00:08:06.000 նրան պատվելու համար: 00:08:06.000 --> 00:08:09.000 Եվ իմ պատասխանը ինքս ինձ խոստանալն էր, 00:08:09.000 --> 00:08:12.000 որ շատ սովորեմ և ստանամ լավագույն կրթությունը 00:08:12.000 --> 00:08:16.000 Ամերիկայում` ի հատուցում նրա կատարած զոհաբերության: NOTE Paragraph 00:08:16.000 --> 00:08:18.000 Ես լրջորեն զբաղվեցի իմ կրթությամբ 00:08:18.000 --> 00:08:21.000 և առաջին անգամ իմ կյանքում 00:08:21.000 --> 00:08:25.000 գերազանցության ակադեմիական մրցանակ ստացա 00:08:25.000 --> 00:08:30.000 և ավագ դպրոցում առաջին կիսամյակից սկսած ներառվեցի դեկանի ցուցակի մեջ: NOTE Paragraph 00:08:30.000 --> 00:08:38.000 (Ծափահարություններ) NOTE Paragraph 00:08:38.000 --> 00:08:41.000 Այդ հավի թևիկը փոխեց իմ կյանքը: 00:08:41.000 --> 00:08:45.000 (Ծիծաղ) NOTE Paragraph 00:08:45.000 --> 00:08:48.000 Հույսն անձնական է: Հույսն այնպիսի բան է, 00:08:48.000 --> 00:08:51.000 որ ոչ ոք քեզ չի կարող տալ: 00:08:51.000 --> 00:08:54.000 Դու' պետք է ընտրես հավատալ հույսին: 00:08:54.000 --> 00:08:57.000 Դու ի'նքդ պետք է դա անես: 00:08:57.000 --> 00:09:00.000 Հյուսիսային Կորեայում ես ինքս դա արեցի: 00:09:00.000 --> 00:09:03.000 Հույսը բերեց ինձ Ամերիկա: 00:09:03.000 --> 00:09:06.000 Բայց Ամերիկայում ես չգիտեի ինչ անել, 00:09:06.000 --> 00:09:11.000 որովհետև ես ունեի այս ճնշող ազատությունը: 00:09:11.000 --> 00:09:15.000 Խորթ հայրս այդ օրը ճաշելիս ինձ ուղղություն տվեց 00:09:15.000 --> 00:09:19.000 և նպատակ տվեց ինձ 00:09:19.000 --> 00:09:23.000 ապրել Ամերիկայում: NOTE Paragraph 00:09:23.000 --> 00:09:26.000 Ես ինքնուրույն չեմ եկել այստեղ: 00:09:26.000 --> 00:09:31.000 Ես հույսով էի ապրում, բայց հույսը միայն բավական չէ: 00:09:31.000 --> 00:09:35.000 Շատ մարդիկ են օգնել ինձ այստեղ հասնելու ճանապարհին: 00:09:35.000 --> 00:09:39.000 Հյուսիսային կորեացիները պայքարում են գոյատևելու համար: 00:09:39.000 --> 00:09:42.000 Նրանք ստիպում են իրենց գոյատևելու, 00:09:42.000 --> 00:09:44.000 հույս ունեն գոյատևելու, 00:09:44.000 --> 00:09:49.000 բայց նրանք չեն կարող դա անել առանց օգնության: NOTE Paragraph 00:09:49.000 --> 00:09:51.000 Սա իմ ուղերձն է ձեզ: 00:09:51.000 --> 00:09:54.000 Հուսացեք ձեր համար, 00:09:54.000 --> 00:09:57.000 բայց նաև օգնեք միմյանց: 00:09:57.000 --> 00:10:04.000 Կյանքը կարող է դժվար լինել բոլորի համար, որտեղ ել որ ապրես: 00:10:04.000 --> 00:10:08.000 Խորթ հայրս մտադրված չէր փոխել իմ կյանքը: 00:10:08.000 --> 00:10:12.000 Նույն կերպ դուք էլ կարող եք փոխել ինչ-որ մեկի կյանքը 00:10:12.000 --> 00:10:17.000 նույնիսկ սիրո ամենափոքր արարքով: 00:10:17.000 --> 00:10:22.000 Մի կտոր հացը կարող է բավարարել ձեր քաղցը, 00:10:22.000 --> 00:10:25.000 իսկ հույս փայփայելը ձեզ համար հաց կբերի 00:10:25.000 --> 00:10:27.000 կենդանի մնալու համար: 00:10:27.000 --> 00:10:30.000 Բայց ես վստահաբար հավատում եմ, որ 00:10:30.000 --> 00:10:34.000 ձեր սերը և հոգատարությունը 00:10:34.000 --> 00:10:37.000 կարող է նաև փրկել մեկ այլ Ջոզեֆի կյանք 00:10:37.000 --> 00:10:43.000 և փոխել հազարավոր այլ Ջոզեֆների կյանքը, 00:10:43.000 --> 00:10:47.000 ովքեր դեռ գոյատևելու հույս են փայփայում: NOTE Paragraph 00:10:47.000 --> 00:10:48.000 Շնորհակալություն NOTE Paragraph 00:10:48.000 --> 00:10:57.000 (Ծափահարություններ) NOTE Paragraph 00:11:24.000 --> 00:11:27.000 Էդրիըն Հոնգ - Ջոզե'ֆ, շնորհակալություն կիսելու համար 00:11:27.000 --> 00:11:30.000 այդ խիստ անձնական և առանձնահատուկ պատմությունը մեզ հետ: 00:11:30.000 --> 00:11:33.000 Գիտեմ, որ քրոջդ չես տեսել, ինչպես նշեցիր, 00:11:33.000 --> 00:11:36.000 արդեն մոտ մի տասնամյակ, 00:11:36.000 --> 00:11:38.000 և ամեն դեպքում, քանի որ նա կարող է տեսնել սա, 00:11:38.000 --> 00:11:40.000 մենք ուզում ենք քեզ հնարավորություն տալ 00:11:40.000 --> 00:11:42.000 նրան հաղորդագություն ուղարկելու: NOTE Paragraph 00:11:42.000 --> 00:11:43.000 Ջոզեֆ Քիմ - Կորեերե՞ն: NOTE Paragraph 00:11:43.000 --> 00:11:46.000 ԷՀ - Կարող ես անգլերեն , հետո նաև կորեերեն: NOTE Paragraph 00:11:46.000 --> 00:11:50.000 (Ծիծաղ) NOTE Paragraph 00:11:50.000 --> 00:11:52.000 ՋՔ - Լավ, ես չեմ պատրաստվում երկար խոսել կորեերեն, 00:11:52.000 --> 00:11:55.000 որովհետև չեմ կարծում, թե կարող եմ դա անել 00:11:55.000 --> 00:11:59.000 առանց արտասվելու: NOTE Paragraph 00:11:59.000 --> 00:12:03.000 Նունա', արդեն 10 տարի է, 00:12:03.000 --> 00:12:10.000 ինչ չեմ տեսել քեզ: 00:12:10.000 --> 00:12:13.000 Ես պարզապես ուզում եմ ասել, 00:12:13.000 --> 00:12:17.000 որ կարոտում եմ քեզ և սիրում եմ քեզ, 00:12:17.000 --> 00:12:22.000 և խնդրում եմ` վերադարձիր ինձ մոտ և ողջ ու առողջ մնա: 00:12:22.000 --> 00:12:27.000 Եվ ես -- օհ, Աստված իմ: 00:12:27.000 --> 00:12:31.000 Ես դեռ չեմ կորցրել քեզ տեսնելու հույսը: 00:12:33.000 --> 00:12:38.000 Ես կապրեմ երջանիկ 00:12:38.000 --> 00:12:41.000 և շատ կսովորեմ, 00:12:41.000 --> 00:12:43.000 մինչև քեզ կտեսնեմ, 00:12:43.000 --> 00:12:48.000 և խոստանում եմ` ես այլևս լաց չեմ լինի: 00:12:48.000 --> 00:12:49.000 (Ծիծաղ) 00:12:49.000 --> 00:12:52.000 Այո', ես անհամբեր սպասում եմ քեզ կրկին տեսնելուն, 00:12:52.000 --> 00:12:54.000 և եթե դու չկարողանաս գտնել ինձ, 00:12:54.000 --> 00:12:57.000 ես նույնպես կփնտրեմ քեզ, 00:12:57.000 --> 00:13:00.000 և ես հույս ունեմ օրերից մի օր տեսնել քեզ: 00:13:00.000 --> 00:13:03.000 Ես կարո՞ղ եմ մի փոքր խոսք էլ մորս ուղղեմ: NOTE Paragraph 00:13:03.000 --> 00:13:05.000 ԷՀ - Իհարկե, խնդրեմ: NOTE Paragraph 00:13:05.000 --> 00:13:08.000 ՋՔ - Ես շատ ժամանակ չեմ անցկացրել քեզ հետ, 00:13:08.000 --> 00:13:10.000 բայց ես գիտեմ, որ դու ինձ դեռ սիրում ես 00:13:10.000 --> 00:13:13.000 և դու երևի դեռ աղոթում ես ինձ համար 00:13:13.000 --> 00:13:16.000 մտածում ես իմ մասին: 00:13:16.000 --> 00:13:18.000 Ես միայն ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել 00:13:18.000 --> 00:13:21.000 ինձ այս աշխարհում լինելու հնարավորություն տալու համար: 00:13:21.000 --> 00:13:23.000 Շնորհակալություն: NOTE Paragraph 00:13:23.000 --> 00:13:28.000 (Ծափահարություններ)