[Script Info] Title: [Events] Format: Layer, Start, End, Style, Name, MarginL, MarginR, MarginV, Effect, Text Dialogue: 0,0:00:00.00,0:00:04.00,Default,,0000,0000,0000,,Ես ծնվել և մեծացել եմ Հյուսիսային Կորեայում: Dialogue: 0,0:00:04.00,0:00:09.00,Default,,0000,0000,0000,,Չնայած ընտանիքս շարունակ պայքարում էր աղքատության դեմ, Dialogue: 0,0:00:09.00,0:00:12.00,Default,,0000,0000,0000,,ինձ միշտ սիրում էին և առաջին հերթին իմ մասին էին հոգ տանում, Dialogue: 0,0:00:12.00,0:00:14.00,Default,,0000,0000,0000,,որովհետև ես ընտանիքի միակ որդին էի Dialogue: 0,0:00:14.00,0:00:18.00,Default,,0000,0000,0000,,և երկու զավակներից փոքրը: Dialogue: 0,0:00:18.00,0:00:21.00,Default,,0000,0000,0000,,Բայց հետո 1994-ին մեծ սովը սկսվեց: Dialogue: 0,0:00:21.00,0:00:24.00,Default,,0000,0000,0000,,Ես չորս տարեկան էի: Dialogue: 0,0:00:24.00,0:00:27.00,Default,,0000,0000,0000,,Քույրս ու ես գնում էինք վառելափայտ հավաքելու Dialogue: 0,0:00:27.00,0:00:29.00,Default,,0000,0000,0000,,առավոտյան ժամը 5-ից սկսած Dialogue: 0,0:00:29.00,0:00:32.00,Default,,0000,0000,0000,,և վերադառնում էինք կեսգիշերից հետո: Dialogue: 0,0:00:32.00,0:00:36.00,Default,,0000,0000,0000,,Ես թափառում էի փողոցներով` ուտելիք փնտրելով Dialogue: 0,0:00:36.00,0:00:38.00,Default,,0000,0000,0000,,և հիշում եմ մի փոքրիկ երեխայի, Dialogue: 0,0:00:38.00,0:00:41.00,Default,,0000,0000,0000,,ով, մոր մեջքին կապված, չիփսեր էր ուտում, Dialogue: 0,0:00:41.00,0:00:44.00,Default,,0000,0000,0000,,և ես ուզում էի նրանից գողանալ դրանք: Dialogue: 0,0:00:44.00,0:00:49.00,Default,,0000,0000,0000,,Սովը նվաստացում է: Սովը հուսահատություն է: Dialogue: 0,0:00:49.00,0:00:52.00,Default,,0000,0000,0000,,Սոված երեխայի համար քաղաքականությունը և ազատությունը Dialogue: 0,0:00:52.00,0:00:55.00,Default,,0000,0000,0000,,ոչ մի բան են: Dialogue: 0,0:00:55.00,0:00:58.00,Default,,0000,0000,0000,,Ծննդյանս իններորդ տարեդարձին ծնողներս Dialogue: 0,0:00:58.00,0:01:01.00,Default,,0000,0000,0000,,նույնիսկ չկարողացան ինձ ուտելու ինչ-որ բան տալ: Dialogue: 0,0:01:01.00,0:01:05.00,Default,,0000,0000,0000,,Բայց նույնիսկ որպես երեխա ես զգում էի ծանրությունը Dialogue: 0,0:01:05.00,0:01:08.00,Default,,0000,0000,0000,,նրանց սրտերում: Dialogue: 0,0:01:08.00,0:01:13.00,Default,,0000,0000,0000,,Ավելի քան մեկ միլիոն հյուսիսային կորեացի է մահացել սովից այդ ժամանակ, Dialogue: 0,0:01:13.00,0:01:17.00,Default,,0000,0000,0000,,և 2003-ին, երբ 13 տարեկան էի, Dialogue: 0,0:01:17.00,0:01:20.00,Default,,0000,0000,0000,,հայրս դարձավ նրանցից մեկը: Dialogue: 0,0:01:20.00,0:01:24.00,Default,,0000,0000,0000,,Ես տեսել եմ օրեցօր մաշվող հորս մահը: Dialogue: 0,0:01:24.00,0:01:28.00,Default,,0000,0000,0000,,Նույն տարում մի օր մայրս անհետացավ, Dialogue: 0,0:01:28.00,0:01:30.00,Default,,0000,0000,0000,,և քույրս ինձ հետո ասաց, Dialogue: 0,0:01:30.00,0:01:33.00,Default,,0000,0000,0000,,որ նա գնացել է Չինաստան գումար վաստակելու, Dialogue: 0,0:01:33.00,0:01:37.00,Default,,0000,0000,0000,,բայց որ նա շուտով կվերադառնա փողով և ուտելիքով: Dialogue: 0,0:01:37.00,0:01:40.00,Default,,0000,0000,0000,,Երբեք մորիցս բաժանված չլինելով Dialogue: 0,0:01:40.00,0:01:43.00,Default,,0000,0000,0000,,և մտածելով, որ միշտ միասին ենք լինելու` Dialogue: 0,0:01:43.00,0:01:46.00,Default,,0000,0000,0000,,ես նույնիսկ նրան գնալիս չգրկեցի: Dialogue: 0,0:01:46.00,0:01:51.00,Default,,0000,0000,0000,,Դա կյանքիս ամենամեծ սխալն էր: Dialogue: 0,0:01:51.00,0:01:52.00,Default,,0000,0000,0000,,Բայց այնուամենայնիվ ես չգիտեի, Dialogue: 0,0:01:52.00,0:01:56.00,Default,,0000,0000,0000,,որ նրան երկար ժամանակով էի հրաժեշտ տալիս: Dialogue: 0,0:01:56.00,0:02:01.00,Default,,0000,0000,0000,,Այն ժամանակվանից ի վեր ես չեմ տեսել ոչ մորս, ոչ էլ քրոջս: Dialogue: 0,0:02:01.00,0:02:05.00,Default,,0000,0000,0000,,Հանկարծ ես դարձա որբ և անտուն: Dialogue: 0,0:02:05.00,0:02:08.00,Default,,0000,0000,0000,,Կյանքս դարձավ շատ դժվար, Dialogue: 0,0:02:08.00,0:02:10.00,Default,,0000,0000,0000,,բայց շատ հասարակ: Dialogue: 0,0:02:10.00,0:02:14.00,Default,,0000,0000,0000,,Իմ նպատակն աղբի միջից մի կտոր փոշոտ հացի կտոր գտնելն էր: Dialogue: 0,0:02:14.00,0:02:17.00,Default,,0000,0000,0000,,Բայց դա գոյատևելու միջոց չէր: Dialogue: 0,0:02:17.00,0:02:22.00,Default,,0000,0000,0000,,Ես սկսեցի հասկանալ, որ մուրացկանությունը լուծում չէր: Dialogue: 0,0:02:22.00,0:02:27.00,Default,,0000,0000,0000,,Այսպիսով, սկսեցի անօրինական շուկաների սայլակներից ուտելիք գողանալ: Dialogue: 0,0:02:27.00,0:02:30.00,Default,,0000,0000,0000,,Երբեմն փոքր գործեր էի կատարում Dialogue: 0,0:02:30.00,0:02:32.00,Default,,0000,0000,0000,,ուտելիքի դիմաց: Dialogue: 0,0:02:32.00,0:02:36.00,Default,,0000,0000,0000,,Նույնիսկ մի անգամ ձմռանը երկու ամիս անցկացրի Dialogue: 0,0:02:36.00,0:02:37.00,Default,,0000,0000,0000,,ածուխի հանքում աշխատելիս: Dialogue: 0,0:02:37.00,0:02:43.00,Default,,0000,0000,0000,,33 մետր խորությամբ գետնի տակ, առանց անվտանգության որևէ միջոցի, Dialogue: 0,0:02:43.00,0:02:47.00,Default,,0000,0000,0000,,օրը մինչև16 ժամ: Dialogue: 0,0:02:47.00,0:02:49.00,Default,,0000,0000,0000,,Ես միակը չէի: Dialogue: 0,0:02:49.00,0:02:56.00,Default,,0000,0000,0000,,Շատ այլ որբեր գոյատևել են այս կամ նույնիսկ ավելի վատ վիճակում: Dialogue: 0,0:02:56.00,0:03:01.00,Default,,0000,0000,0000,,Երբ ես չէի կարողանում քնել ուժեղ ցրտից Dialogue: 0,0:03:01.00,0:03:02.00,Default,,0000,0000,0000,,կամ անտանելի սովից, Dialogue: 0,0:03:02.00,0:03:05.00,Default,,0000,0000,0000,,հույս էի փայփայում, որ հաջորդ առավոտյան Dialogue: 0,0:03:05.00,0:03:08.00,Default,,0000,0000,0000,,քույրս հետ կգար ինձ արթնացնելու Dialogue: 0,0:03:08.00,0:03:10.00,Default,,0000,0000,0000,,իմ սիրելի ուտեստը ձեռքին: Dialogue: 0,0:03:10.00,0:03:13.00,Default,,0000,0000,0000,,Այդ հույսն ինձ կենդանի պահեց: Dialogue: 0,0:03:13.00,0:03:16.00,Default,,0000,0000,0000,,Ես մեծ հույսը ի նկատի չունեմ: Dialogue: 0,0:03:16.00,0:03:19.00,Default,,0000,0000,0000,,Ես ի նկատի ունեմ այն հույսը, որ ինձ ստիպում էր հավատալ, Dialogue: 0,0:03:19.00,0:03:21.00,Default,,0000,0000,0000,,որ մյուս աղբամանի մեջ հաց կլինի, Dialogue: 0,0:03:21.00,0:03:24.00,Default,,0000,0000,0000,,չնայած սովորաբար չէր լինում: Dialogue: 0,0:03:24.00,0:03:28.00,Default,,0000,0000,0000,,Բայց եթե չհավատայի դրան, չէի էլ փորձի, Dialogue: 0,0:03:28.00,0:03:30.00,Default,,0000,0000,0000,,և վերջում ես կմահանայի: Dialogue: 0,0:03:30.00,0:03:34.00,Default,,0000,0000,0000,,Հույսը ինձ կենդանի պահեց: Dialogue: 0,0:03:34.00,0:03:37.00,Default,,0000,0000,0000,,Ամեն օր ես ասում էի ինքս ինձ` Dialogue: 0,0:03:37.00,0:03:39.00,Default,,0000,0000,0000,,միևնույն է` որքան էլ դժվար լինի գոյատևելը, Dialogue: 0,0:03:39.00,0:03:43.00,Default,,0000,0000,0000,,ես պետք է ապրեմ: Dialogue: 0,0:03:43.00,0:03:47.00,Default,,0000,0000,0000,,Երեք տարի քրոջս վերադարձին սպասելուց հետո Dialogue: 0,0:03:47.00,0:03:52.00,Default,,0000,0000,0000,,ես որոշեցի գնալ Չինաստան` ինքս նրան փնտրելու: Dialogue: 0,0:03:52.00,0:03:55.00,Default,,0000,0000,0000,,Ես հասկացա, Dialogue: 0,0:03:55.00,0:03:58.00,Default,,0000,0000,0000,,որ այս կերպ երկար չէի դիմանա: Dialogue: 0,0:03:58.00,0:04:01.00,Default,,0000,0000,0000,,Ես գիտեի, որ ճամփորդությունը վտանգավոր է լինելու, Dialogue: 0,0:04:01.00,0:04:04.00,Default,,0000,0000,0000,,բայց երկու դեպքում էլ կյանքս էի վտանգում: Dialogue: 0,0:04:04.00,0:04:08.00,Default,,0000,0000,0000,,Ես կարող էի մահանալ սովից, ինչպես հայրս Հյուսիսային Կորեայում, Dialogue: 0,0:04:08.00,0:04:12.00,Default,,0000,0000,0000,,կամ առնվազն կարող էի ավելի լավ կյանք սկսել` Dialogue: 0,0:04:12.00,0:04:15.00,Default,,0000,0000,0000,,փախչելով Չինաստան: Dialogue: 0,0:04:15.00,0:04:18.00,Default,,0000,0000,0000,,Ես իմացել էի, որ շատ մարդիկ փորձել էին Չինաստանի սահմանն անցնել Dialogue: 0,0:04:18.00,0:04:23.00,Default,,0000,0000,0000,,գիշերը` բռնվելուց խուսափելու համար: Dialogue: 0,0:04:23.00,0:04:27.00,Default,,0000,0000,0000,,Հյուսիսային Կորեայի սահմանապահները հաճախ կրակում և սպանում էին Dialogue: 0,0:04:27.00,0:04:30.00,Default,,0000,0000,0000,,սահմանը հատելու թույլատրություն չունեցող մարդկանց: Dialogue: 0,0:04:30.00,0:04:33.00,Default,,0000,0000,0000,,Իսկ չինացի զինվորները փախչողներին բռնում Dialogue: 0,0:04:33.00,0:04:35.00,Default,,0000,0000,0000,,և հետ էին ուղարկում Հյուսիսային Կորեա, Dialogue: 0,0:04:35.00,0:04:39.00,Default,,0000,0000,0000,,որտեղ նրանք խիստ պատժի էին ենթարկվում: Dialogue: 0,0:04:39.00,0:04:42.00,Default,,0000,0000,0000,,Ես որոշեցի հատել սահմանը ցերեկը, Dialogue: 0,0:04:42.00,0:04:48.00,Default,,0000,0000,0000,,որովհետև առաջին հերթին դեռ փոքր էի և վախենում էի մթությունից, Dialogue: 0,0:04:48.00,0:04:52.00,Default,,0000,0000,0000,,և հետո ես գիտեի, որ արդեն ռիսկի էի դիմում, Dialogue: 0,0:04:52.00,0:04:56.00,Default,,0000,0000,0000,,և քանի որ շատ մարդիկ ցերեկով չէին փորձում հատել սահմանը, Dialogue: 0,0:04:56.00,0:04:57.00,Default,,0000,0000,0000,,մտածեցի, որ կարող եմ ես դա անել Dialogue: 0,0:04:57.00,0:05:01.00,Default,,0000,0000,0000,,առանց նկատվելու: Dialogue: 0,0:05:01.00,0:05:05.00,Default,,0000,0000,0000,,Ես հասա Չինաստան 2006-ի փետրվարի 15-ին: Dialogue: 0,0:05:05.00,0:05:07.00,Default,,0000,0000,0000,,Ես 16 տարեկան էի: Dialogue: 0,0:05:07.00,0:05:10.00,Default,,0000,0000,0000,,Ես կարծում էի` Չինաստանում ավելի հեշտ կլիներ, Dialogue: 0,0:05:10.00,0:05:13.00,Default,,0000,0000,0000,,քանի որ ավելի շատ ուտելիք կար: Dialogue: 0,0:05:13.00,0:05:16.00,Default,,0000,0000,0000,,Ես կարծում էի` ավելի շատ մարդիկ ինձ կօգնեին: Dialogue: 0,0:05:16.00,0:05:20.00,Default,,0000,0000,0000,,Բայց այստեղ ավելի դժվար էր ապրելը, քան Հյուսիսային Կորեայում, Dialogue: 0,0:05:20.00,0:05:22.00,Default,,0000,0000,0000,,որովհետև ես ազատ չէի: Dialogue: 0,0:05:22.00,0:05:25.00,Default,,0000,0000,0000,,Ես անընդհատ անհանգստանում էի, որ ինձ կբռնեն Dialogue: 0,0:05:25.00,0:05:27.00,Default,,0000,0000,0000,,և հետ կուղարկեն: Dialogue: 0,0:05:27.00,0:05:31.00,Default,,0000,0000,0000,,Հրաշքով մի քանի ամիս անց Dialogue: 0,0:05:31.00,0:05:32.00,Default,,0000,0000,0000,,ես հանդիպեցի մեկին, ով ղեկավարում էր Dialogue: 0,0:05:32.00,0:05:35.00,Default,,0000,0000,0000,,հյուսիսային կորեացիների համար մի ստորգետնյա ապաստարան, Dialogue: 0,0:05:35.00,0:05:38.00,Default,,0000,0000,0000,,և ինձ թույլ տվեցին ապրել այնտեղ Dialogue: 0,0:05:38.00,0:05:43.00,Default,,0000,0000,0000,,ու առաջին անգամ այսքան տարիների ընթացքում կանոնավոր սնվել: Dialogue: 0,0:05:43.00,0:05:48.00,Default,,0000,0000,0000,,Ավելի ուշ նույն տարում մի ակտիվիստ օգնեց ինձ Չինաստանից փախչել Dialogue: 0,0:05:48.00,0:05:52.00,Default,,0000,0000,0000,,ԱՄՆ որպես փախստական: Dialogue: 0,0:05:52.00,0:05:55.00,Default,,0000,0000,0000,,Ես գնացի Ամերիկա` անգլերեն ոչ մի բառ չիմանալով, Dialogue: 0,0:05:55.00,0:06:00.00,Default,,0000,0000,0000,,մինչդեռ իմ սոցիալական աշխատողն ինձ ասաց, որ ես պետք է ավագ դպրոց հաճախեմ: Dialogue: 0,0:06:00.00,0:06:04.00,Default,,0000,0000,0000,,Նույնիսկ Հյուսիսային Կորեայում ես F աշակերտ էի: Dialogue: 0,0:06:04.00,0:06:05.00,Default,,0000,0000,0000,,(Ծիծաղ) Dialogue: 0,0:06:05.00,0:06:09.00,Default,,0000,0000,0000,,Եվ ես միայն ավարտել էի տարրական դպրոցը: Dialogue: 0,0:06:09.00,0:06:12.00,Default,,0000,0000,0000,,Եվ ես հիշում եմ, որ օրը մի քանի անգամ կռիվ էի անում դպրոցում : Dialogue: 0,0:06:12.00,0:06:16.00,Default,,0000,0000,0000,,Դասագրքերը և գրադարանը իմ հետաքրքրությունների մեջ չէին մտնում: Dialogue: 0,0:06:16.00,0:06:20.00,Default,,0000,0000,0000,,Հայրս շատ էր փորձում ինձ մղել ուսման, Dialogue: 0,0:06:20.00,0:06:23.00,Default,,0000,0000,0000,,բայց դա չէր օգնում: Dialogue: 0,0:06:23.00,0:06:26.00,Default,,0000,0000,0000,,Մի պահ հայրս հանգիստ թողեց ինձ: Dialogue: 0,0:06:26.00,0:06:30.00,Default,,0000,0000,0000,,Նա ասաց,-"Դու այլևս իմ որդին չես": Dialogue: 0,0:06:30.00,0:06:34.00,Default,,0000,0000,0000,,Ես ընդամենը 11 կամ 12 տարեկան էի, բայց դա ինձ խորը վիրավորեց: Dialogue: 0,0:06:34.00,0:06:37.00,Default,,0000,0000,0000,,Բայց այնուամենայնիվ, իմ մեջ սովորելու ցանկություն Dialogue: 0,0:06:37.00,0:06:42.00,Default,,0000,0000,0000,,այդպես էլ չառաջացավ մինչև հորս մահը: Dialogue: 0,0:06:42.00,0:06:45.00,Default,,0000,0000,0000,,Ուստի Ամերիկայում ինձ համար անհեթեթ էր հնչում, Dialogue: 0,0:06:45.00,0:06:48.00,Default,,0000,0000,0000,,երբ ասում էին, որ պետք է ավագ դպրոց գնամ: Dialogue: 0,0:06:48.00,0:06:50.00,Default,,0000,0000,0000,,Ես նույնիսկ միջնակարգ դպրոց չէի գնացել: Dialogue: 0,0:06:50.00,0:06:53.00,Default,,0000,0000,0000,,Ես որոշեցի դպրոց գնալ միայն այն պատճառով, որ ինձ ասում էին գնալ, Dialogue: 0,0:06:53.00,0:06:56.00,Default,,0000,0000,0000,,այն էլ առանց մեծ ջանքեր թափելու: Dialogue: 0,0:06:56.00,0:06:59.00,Default,,0000,0000,0000,,Բայց մի օր, երբ ես տուն եկա, խորթ մայրս Dialogue: 0,0:06:59.00,0:07:03.00,Default,,0000,0000,0000,,ճաշի համար հավի թևիկներ էր պատրաստել: Dialogue: 0,0:07:03.00,0:07:06.00,Default,,0000,0000,0000,,Եվ ճաշելիս մի թևիկ էլ էի ուզում ուտել, Dialogue: 0,0:07:06.00,0:07:09.00,Default,,0000,0000,0000,,բայց հասկացա, որ այնքան թևիկ չկար, որ բոլորին բավականացներ, Dialogue: 0,0:07:09.00,0:07:12.00,Default,,0000,0000,0000,,ուստի որոշեցի չուտել: Dialogue: 0,0:07:12.00,0:07:15.00,Default,,0000,0000,0000,,Երբ հանկարծ նայեցի ափսեիս, Dialogue: 0,0:07:15.00,0:07:20.00,Default,,0000,0000,0000,,տեսա վերջին հավի թևիկը. խորթ հայրս էր իրենը տվել ինձ: Dialogue: 0,0:07:20.00,0:07:22.00,Default,,0000,0000,0000,,Ես այնքան ուրախացա: Dialogue: 0,0:07:22.00,0:07:25.00,Default,,0000,0000,0000,,Նայեցի նրան, որ նստած էր կողքիս: Dialogue: 0,0:07:25.00,0:07:28.00,Default,,0000,0000,0000,,Նա ուղղակի ջերմ հայացք գցեց ինձ վրա, Dialogue: 0,0:07:28.00,0:07:31.00,Default,,0000,0000,0000,,բայց ոչինչ չասաց: Dialogue: 0,0:07:31.00,0:07:35.00,Default,,0000,0000,0000,,Հանկարծ ես հիշեցի իմ կենսաբանական հորը: Dialogue: 0,0:07:35.00,0:07:38.00,Default,,0000,0000,0000,,Խորթ հորս սիրո այդ փոքր արարքը Dialogue: 0,0:07:38.00,0:07:41.00,Default,,0000,0000,0000,,հիշեցրեց իմ հորը, Dialogue: 0,0:07:41.00,0:07:44.00,Default,,0000,0000,0000,,ով միշտ կիսում էր իր ուտելիքը ինձ հետ, Dialogue: 0,0:07:44.00,0:07:48.00,Default,,0000,0000,0000,,երբ նա քաղցած էր, նույնիսկ եթե սովամահ էլ լիներ: Dialogue: 0,0:07:48.00,0:07:53.00,Default,,0000,0000,0000,,Ինձ խեղդում էր այն միտքր, որ ես այդքան շատ ուտելիք ունեի Ամերիկայում, Dialogue: 0,0:07:53.00,0:07:56.00,Default,,0000,0000,0000,,մինչդեռ հայրս մահացավ սովից: Dialogue: 0,0:07:56.00,0:08:00.00,Default,,0000,0000,0000,,Ադ գիշեր իմ միակ ցանկությունը նրա համար կերակուր եփելն էր, Dialogue: 0,0:08:00.00,0:08:04.00,Default,,0000,0000,0000,,և այդ գիշեր ես մտածեցի նաև, թե էլ ինչ կարող եմ անել Dialogue: 0,0:08:04.00,0:08:06.00,Default,,0000,0000,0000,,նրան պատվելու համար: Dialogue: 0,0:08:06.00,0:08:09.00,Default,,0000,0000,0000,,Եվ իմ պատասխանը ինքս ինձ խոստանալն էր, Dialogue: 0,0:08:09.00,0:08:12.00,Default,,0000,0000,0000,,որ շատ սովորեմ և ստանամ լավագույն կրթությունը Dialogue: 0,0:08:12.00,0:08:16.00,Default,,0000,0000,0000,,Ամերիկայում` ի հատուցում նրա կատարած զոհաբերության: Dialogue: 0,0:08:16.00,0:08:18.00,Default,,0000,0000,0000,,Ես լրջորեն զբաղվեցի իմ կրթությամբ Dialogue: 0,0:08:18.00,0:08:21.00,Default,,0000,0000,0000,,և առաջին անգամ իմ կյանքում Dialogue: 0,0:08:21.00,0:08:25.00,Default,,0000,0000,0000,,գերազանցության ակադեմիական մրցանակ ստացա Dialogue: 0,0:08:25.00,0:08:30.00,Default,,0000,0000,0000,,և ավագ դպրոցում առաջին կիսամյակից սկսած ներառվեցի դեկանի ցուցակի մեջ: Dialogue: 0,0:08:30.00,0:08:38.00,Default,,0000,0000,0000,,(Ծափահարություններ) Dialogue: 0,0:08:38.00,0:08:41.00,Default,,0000,0000,0000,,Այդ հավի թևիկը փոխեց իմ կյանքը: Dialogue: 0,0:08:41.00,0:08:45.00,Default,,0000,0000,0000,,(Ծիծաղ) Dialogue: 0,0:08:45.00,0:08:48.00,Default,,0000,0000,0000,,Հույսն անձնական է: Հույսն այնպիսի բան է, Dialogue: 0,0:08:48.00,0:08:51.00,Default,,0000,0000,0000,,որ ոչ ոք քեզ չի կարող տալ: Dialogue: 0,0:08:51.00,0:08:54.00,Default,,0000,0000,0000,,Դու' պետք է ընտրես հավատալ հույսին: Dialogue: 0,0:08:54.00,0:08:57.00,Default,,0000,0000,0000,,Դու ի'նքդ պետք է դա անես: Dialogue: 0,0:08:57.00,0:09:00.00,Default,,0000,0000,0000,,Հյուսիսային Կորեայում ես ինքս դա արեցի: Dialogue: 0,0:09:00.00,0:09:03.00,Default,,0000,0000,0000,,Հույսը բերեց ինձ Ամերիկա: Dialogue: 0,0:09:03.00,0:09:06.00,Default,,0000,0000,0000,,Բայց Ամերիկայում ես չգիտեի ինչ անել, Dialogue: 0,0:09:06.00,0:09:11.00,Default,,0000,0000,0000,,որովհետև ես ունեի այս ճնշող ազատությունը: Dialogue: 0,0:09:11.00,0:09:15.00,Default,,0000,0000,0000,,Խորթ հայրս այդ օրը ճաշելիս ինձ ուղղություն տվեց Dialogue: 0,0:09:15.00,0:09:19.00,Default,,0000,0000,0000,,և նպատակ տվեց ինձ Dialogue: 0,0:09:19.00,0:09:23.00,Default,,0000,0000,0000,,ապրել Ամերիկայում: Dialogue: 0,0:09:23.00,0:09:26.00,Default,,0000,0000,0000,,Ես ինքնուրույն չեմ եկել այստեղ: Dialogue: 0,0:09:26.00,0:09:31.00,Default,,0000,0000,0000,,Ես հույսով էի ապրում, բայց հույսը միայն բավական չէ: Dialogue: 0,0:09:31.00,0:09:35.00,Default,,0000,0000,0000,,Շատ մարդիկ են օգնել ինձ այստեղ հասնելու ճանապարհին: Dialogue: 0,0:09:35.00,0:09:39.00,Default,,0000,0000,0000,,Հյուսիսային կորեացիները պայքարում են գոյատևելու համար: Dialogue: 0,0:09:39.00,0:09:42.00,Default,,0000,0000,0000,,Նրանք ստիպում են իրենց գոյատևելու, Dialogue: 0,0:09:42.00,0:09:44.00,Default,,0000,0000,0000,,հույս ունեն գոյատևելու, Dialogue: 0,0:09:44.00,0:09:49.00,Default,,0000,0000,0000,,բայց նրանք չեն կարող դա անել առանց օգնության: Dialogue: 0,0:09:49.00,0:09:51.00,Default,,0000,0000,0000,,Սա իմ ուղերձն է ձեզ: Dialogue: 0,0:09:51.00,0:09:54.00,Default,,0000,0000,0000,,Հուսացեք ձեր համար, Dialogue: 0,0:09:54.00,0:09:57.00,Default,,0000,0000,0000,,բայց նաև օգնեք միմյանց: Dialogue: 0,0:09:57.00,0:10:04.00,Default,,0000,0000,0000,,Կյանքը կարող է դժվար լինել բոլորի համար, որտեղ ել որ ապրես: Dialogue: 0,0:10:04.00,0:10:08.00,Default,,0000,0000,0000,,Խորթ հայրս մտադրված չէր փոխել իմ կյանքը: Dialogue: 0,0:10:08.00,0:10:12.00,Default,,0000,0000,0000,,Նույն կերպ դուք էլ կարող եք փոխել ինչ-որ մեկի կյանքը Dialogue: 0,0:10:12.00,0:10:17.00,Default,,0000,0000,0000,,նույնիսկ սիրո ամենափոքր արարքով: Dialogue: 0,0:10:17.00,0:10:22.00,Default,,0000,0000,0000,,Մի կտոր հացը կարող է բավարարել ձեր քաղցը, Dialogue: 0,0:10:22.00,0:10:25.00,Default,,0000,0000,0000,,իսկ հույս փայփայելը ձեզ համար հաց կբերի Dialogue: 0,0:10:25.00,0:10:27.00,Default,,0000,0000,0000,,կենդանի մնալու համար: Dialogue: 0,0:10:27.00,0:10:30.00,Default,,0000,0000,0000,,Բայց ես վստահաբար հավատում եմ, որ Dialogue: 0,0:10:30.00,0:10:34.00,Default,,0000,0000,0000,,ձեր սերը և հոգատարությունը Dialogue: 0,0:10:34.00,0:10:37.00,Default,,0000,0000,0000,,կարող է նաև փրկել մեկ այլ Ջոզեֆի կյանք Dialogue: 0,0:10:37.00,0:10:43.00,Default,,0000,0000,0000,,և փոխել հազարավոր այլ Ջոզեֆների կյանքը, Dialogue: 0,0:10:43.00,0:10:47.00,Default,,0000,0000,0000,,ովքեր դեռ գոյատևելու հույս են փայփայում: Dialogue: 0,0:10:47.00,0:10:48.00,Default,,0000,0000,0000,,Շնորհակալություն Dialogue: 0,0:10:48.00,0:10:57.00,Default,,0000,0000,0000,,(Ծափահարություններ) Dialogue: 0,0:11:24.00,0:11:27.00,Default,,0000,0000,0000,,Էդրիըն Հոնգ - Ջոզե'ֆ, շնորհակալություն կիսելու համար Dialogue: 0,0:11:27.00,0:11:30.00,Default,,0000,0000,0000,,այդ խիստ անձնական և առանձնահատուկ պատմությունը մեզ հետ: Dialogue: 0,0:11:30.00,0:11:33.00,Default,,0000,0000,0000,,Գիտեմ, որ քրոջդ չես տեսել, ինչպես նշեցիր, Dialogue: 0,0:11:33.00,0:11:36.00,Default,,0000,0000,0000,,արդեն մոտ մի տասնամյակ, Dialogue: 0,0:11:36.00,0:11:38.00,Default,,0000,0000,0000,,և ամեն դեպքում, քանի որ նա կարող է տեսնել սա, Dialogue: 0,0:11:38.00,0:11:40.00,Default,,0000,0000,0000,,մենք ուզում ենք քեզ հնարավորություն տալ Dialogue: 0,0:11:40.00,0:11:42.00,Default,,0000,0000,0000,,նրան հաղորդագություն ուղարկելու: Dialogue: 0,0:11:42.00,0:11:43.00,Default,,0000,0000,0000,,Ջոզեֆ Քիմ - Կորեերե՞ն: Dialogue: 0,0:11:43.00,0:11:46.00,Default,,0000,0000,0000,,ԷՀ - Կարող ես անգլերեն , հետո նաև կորեերեն: Dialogue: 0,0:11:46.00,0:11:50.00,Default,,0000,0000,0000,,(Ծիծաղ) Dialogue: 0,0:11:50.00,0:11:52.00,Default,,0000,0000,0000,,ՋՔ - Լավ, ես չեմ պատրաստվում երկար խոսել կորեերեն, Dialogue: 0,0:11:52.00,0:11:55.00,Default,,0000,0000,0000,,որովհետև չեմ կարծում, թե կարող եմ դա անել Dialogue: 0,0:11:55.00,0:11:59.00,Default,,0000,0000,0000,,առանց արտասվելու: Dialogue: 0,0:11:59.00,0:12:03.00,Default,,0000,0000,0000,,Նունա', արդեն 10 տարի է, Dialogue: 0,0:12:03.00,0:12:10.00,Default,,0000,0000,0000,,ինչ չեմ տեսել քեզ: Dialogue: 0,0:12:10.00,0:12:13.00,Default,,0000,0000,0000,,Ես պարզապես ուզում եմ ասել, Dialogue: 0,0:12:13.00,0:12:17.00,Default,,0000,0000,0000,,որ կարոտում եմ քեզ և սիրում եմ քեզ, Dialogue: 0,0:12:17.00,0:12:22.00,Default,,0000,0000,0000,,և խնդրում եմ` վերադարձիր ինձ մոտ և ողջ ու առողջ մնա: Dialogue: 0,0:12:22.00,0:12:27.00,Default,,0000,0000,0000,,Եվ ես -- օհ, Աստված իմ: Dialogue: 0,0:12:27.00,0:12:31.00,Default,,0000,0000,0000,,Ես դեռ չեմ կորցրել քեզ տեսնելու հույսը: Dialogue: 0,0:12:33.00,0:12:38.00,Default,,0000,0000,0000,,Ես կապրեմ երջանիկ Dialogue: 0,0:12:38.00,0:12:41.00,Default,,0000,0000,0000,,և շատ կսովորեմ, Dialogue: 0,0:12:41.00,0:12:43.00,Default,,0000,0000,0000,,մինչև քեզ կտեսնեմ, Dialogue: 0,0:12:43.00,0:12:48.00,Default,,0000,0000,0000,,և խոստանում եմ` ես այլևս լաց չեմ լինի: Dialogue: 0,0:12:48.00,0:12:49.00,Default,,0000,0000,0000,,(Ծիծաղ) Dialogue: 0,0:12:49.00,0:12:52.00,Default,,0000,0000,0000,,Այո', ես անհամբեր սպասում եմ քեզ կրկին տեսնելուն, Dialogue: 0,0:12:52.00,0:12:54.00,Default,,0000,0000,0000,,և եթե դու չկարողանաս գտնել ինձ, Dialogue: 0,0:12:54.00,0:12:57.00,Default,,0000,0000,0000,,ես նույնպես կփնտրեմ քեզ, Dialogue: 0,0:12:57.00,0:13:00.00,Default,,0000,0000,0000,,և ես հույս ունեմ օրերից մի օր տեսնել քեզ: Dialogue: 0,0:13:00.00,0:13:03.00,Default,,0000,0000,0000,,Ես կարո՞ղ եմ մի փոքր խոսք էլ մորս ուղղեմ: Dialogue: 0,0:13:03.00,0:13:05.00,Default,,0000,0000,0000,,ԷՀ - Իհարկե, խնդրեմ: Dialogue: 0,0:13:05.00,0:13:08.00,Default,,0000,0000,0000,,ՋՔ - Ես շատ ժամանակ չեմ անցկացրել քեզ հետ, Dialogue: 0,0:13:08.00,0:13:10.00,Default,,0000,0000,0000,,բայց ես գիտեմ, որ դու ինձ դեռ սիրում ես Dialogue: 0,0:13:10.00,0:13:13.00,Default,,0000,0000,0000,,և դու երևի դեռ աղոթում ես ինձ համար Dialogue: 0,0:13:13.00,0:13:16.00,Default,,0000,0000,0000,,մտածում ես իմ մասին: Dialogue: 0,0:13:16.00,0:13:18.00,Default,,0000,0000,0000,,Ես միայն ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել Dialogue: 0,0:13:18.00,0:13:21.00,Default,,0000,0000,0000,,ինձ այս աշխարհում լինելու հնարավորություն տալու համար: Dialogue: 0,0:13:21.00,0:13:23.00,Default,,0000,0000,0000,,Շնորհակալություն: Dialogue: 0,0:13:23.00,0:13:28.00,Default,,0000,0000,0000,,(Ծափահարություններ)