Բարի երեկո, տիկնայք և պարոնայք:
Բարի գալուստ մեծ ողբերգակների միջև պայքարի
վերջին և ամենադրամատիկ փուլ:
Հին Հունաստանում գարնանային, արևոտ օր է:
Դիոնիսոսի թատրոնում հավաքվել են մոտ
17000 մեկենասներ՝
դիտելու մեծն ողբերգակների,
այդ թվում՝ սիրված Էսքիլոսի ու
Սոփոկլեսի պայքարը:
Ու՞մ հերոսը կլինի ամենաողբերգականը,
ու՞մ պատմությունը ամենասարսափելին:
Սեքրեստոպոլիս,
անցյալ շաբաթվա պայքարում
բոլոր հեղինակների երգչախմբերի 50
անդամները բեմի վրա հետ ու առաջ էին շարժվում`
ասմունքելով բանաստեղծական տները ու քառատողերը`
երգելով հանկարծահաս դժբախտության մասին:
Այսորվա առաջին երգչախումը
բարձրանում է բեմ ու
տեղավորվում է ներքևում՝ նվագախմբի մոտ:
Մարիո Լոպեդակիա,
ոչ մի նոր բան:
50 անադամներից յուրաքանչյուրը
իր հոգու խորքից է ասմունքում:
Ապա, ի՞նչ է սա:
Սեքրեստոպոլիս, ես այսպիսի
բան դեռ չէի տեսել:
Երգչախմբից առանձնանում է մի դերասան՝
հաստատելով այս ներկայացման մեջ
իր ինքնուրույն դերը:
Կարո՞ղ ես տեսնել, թե ով է:
Թեսպիսն է:
Նա, կարծես, փոխում է իր դիմակը
և այլ հերոսի դեր կատարում:
Անհավատալի է: Անշուշտ, Թեսպիսը
աշխարհի առաջին դերասանն է:
Նա հեղափոխեց թատերգությունը:
Եվ սա դեռ միայն սկիզբ է:
Անցում կատարենք հիմնական ներկայացմանը:
Բեմը Էսքիլոսի տրամադրության տակ է:
Տեսնենք` նա ինչ է
պատրաստել մեզ համար:
Մենք մեծ ակնկալիքներ ունենք:
Անցյալ անգամ, Սոփոկլեսը թեթևակի
նրանից առաջ անցավ,
սակայն, Էսքիլոսն է համարվում
Հունական Մեծն Ողբերգակը:
Էսքիլոսը հաճախ չէ որ մասնակցում է
Դիոնիսիայի թատերական փառատոնին:
Չնայած որ նրա
ողբերգությունները դաժան են,
արյունալի տեսարանները հանդիսատեսը
երբեք չի տեսնում,
որի հետևանքով կենտրոնական
բեմում դրամատիկ լարվածություն է հաստատվում:
Տեսնենք` նա այսօր ինչ քայլեր կձեռնարկի
իր տիտղոսը հետ նվաճելու հանար:
Ահա Էսքիլոսի երգչախումբը,
սակայն մի քանի դերասաններ բացակայում են:
Ի՞նչ է կատարվում:
Մի քանի դերասաններ շարքից հեռացել են
և դիրքավորվել բեմի կենտրոնում:
Այսպիսի բան դեռ չէի տեսել:
Նա կատարելագործել է Թեսպիսի գաղափարը`
ներմուծելով երկրորդ դերասանին:
Էսքիլոսի երկու դերասաններն են շարադրում
ստեղծագործությունը:
Ողբերգության մեջ հնարավոր երկխոսությունը
ավելի է կարևորվում քան երգչախմբի ասքը:
Զարմանալի չէ, որ դրա ծավալը փոքրացավ:
Արժանի ծափահարություններ:
Հանդիսատեսը հանդարտվեց:
Սոփոկլեսի դերասաններն ու
երգչախումբն են զբաղեցնում բեմը`
իր «Էդիպուս արքա» ողբերգությամբ:
Ինչպես միշտ, երգչախումբը
տեղավորվում է նվագախմբի մոտ:
Ապա, ի՞նչ է սա:
Սոփոկլեսը ներմուծել է երրորդ դերասանի:
Այս հաղթարշավը վերջ կտեսնի արդյո՞ք:
Երեք դերասանները,
փոխելով իրենց դիմակները ու
տարբեր դերեր կատարելով,
ներկայացնում են Էդիպուսի պատմությունը`
մի համակրելի մարդու, ով սպանում է
իր հորը ու ամուսնանում մոր հետ:
Սպանում է իր հորը՞, ամուսնանում մո՞ր հետ:
Ինչ ողբերգական է հնչում:
Հիմնականում հենց այդպես է,
Մարիո Լոպեդոկիա:
Գուցե ինձ խելագար համարեն, բայց վստահ
եմ, որ հետագա սերունդները
կգնահատեն այս երկը ու կբեմադրեն
որպես ողբերգության փայլուն օրինակ:
Կներես, Սեկրեստոպոլիս:
Էդիպուսը լքում է բեմը` հասկանալով,
որ Յոկաստան իր կինն ու մայրն էր:
Ու՞ր գնաց:
Պատկերացում անգամ չունեմ:
Սպասի′ր: Մինջորդ մեկը բարձրանում է բեմ
ու ներկայացնում մեծն թագավորի կյանքը:
Ըստ նրա, Էդիպուսը գտնվելով իր կնոջը,
կամ մորը, էական չէ, Յոկաստային
իրենց արյունապիղծ ննջարանում
ինքնասպան եղած,
վերցնում է նրա զգեստի կրծքազարդը
ու խրում իր աչքերի մեջ:
Չես կարող նրան մեղադրել, այնպես չէ՞:
Սիրային կապի մեջ էր նա իր մոր հետ, սպանել էր իր հորը,
ու սեփական երեխաների եղբայր էր:
Ես էլ այդպես կվարվեի:
Բարեկամս, վախենամ մենք ամեն
ինչ տեսանք այս աշխարհում:
Անկասկած:
Էդիպուսից ավելի ողբալի կերպեր էլ չես գտնի:
Իհարկե, ժյուրին, ով վիճակահանությամբ
ընտրվել է հույն ժողովրդի կողմից,
պատրաստ է հայտարարարել հաղթողին:
Ժողովուրդ, սա պատմության գիրկն է անցնելու:
Սև ձին` թատերգակ Ֆիլոկլեսը
առաջին տեղն է զբաղեցնում:
Ինչ ողբերգություն է:
Հրաշալի երեկո էր, հարգելիներս:
Մենք ականատես եղանք ժամանակակից
թատրոնի հիմնադրմանը ու
մի շարք այլ նորամուծությունների`
երգչախմբի կրճատմանը,
երեք դերասանների խաղին,
և այլ նորույթների:
Արդյո՞ք մեծ ողբերգությունը մեզ բոլորիս
նոր շունչ ու ուժ չի հաղորդում:
Իհարկե, սակայն մեր ժամանակը սուղ է:
Ես Սեկրեստոպոլիսն էի,
իսկ ես` Մարիո Լոպեդոկիան:
Խաղաղություն, սեր ու
նորամուծություններ մեզ բոլորիս: