Ես ցանկանում եմ Ձեզ ներկայացնել բարձրագույն կրթության մի նոր ձևաչափ: Այս ձևաչափը հենց տարածվի կարող է ավելացնել միասնական գիտելիքը այն միլիոնավոր ստեղծարար ու մոտիվացված երիտասարդների, ովքեր կրթվելու հնարավորություն չունեին։ Եկեք հասկանանք՝ ինչ է կատարվում աշխարհում։ Ընտրեք որևէ վայր և կենտրոնացեք դրա վրա։ Դուք կտեսնեք մարդկանց, ովքեր ընկած են բարձրագույն կրթության հետևից։ Եկեք մոտիկից ծանոթանանք նրանցից մի քանիս հետ։ Պատրիկն է։ Պատրիկը ծնվել էր Լիբերիայում, մի ընտանիքում, որտեղ քսան երեխաներ կային։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ, նա և իր ընտանիքը ստիպված էին փախչել Նիգերիա։ Այնտեղ, չնայած իր դրությանը, Նա դպրոցը ավարտեց հիանալի գնահատականներով։ Նա ցանկանում էր կրթություն ստանալ, բայց իր ընտանիքի՝ աղքատության շեմին լինելու պատճառով նա գնացել էր Հարավային Աֆրիկա աշխատելու և ընտանիքին գումար ուղարկելու որպեսզի կերակրի իր ընտանիքին։ Պատրիկը, երբեք չէր մոռացել իր բարձրագույն կրթության երազանքի մասին։ Աշխատանքից հետո, երեկոյան նա համացանցում պրպտում էր կրթվելու հնարավորություններ։ Ծանոթացեք Դեբբիի հետ։ Դեբբին Ֆլորիդաից է։ Նրա ծնողները քոլեջ չէին հաճախել, և իր եղբանյրներից և քույրերից ոչ մեկը։ Դեբբին աշխատել է իր ողջ կյանքում, վճարել է հարկեր և ամսեամիս իր գոյությունն է պաշտպանել, հպարտանալով Ամերիկյան երազանքով, երազանք, որը չէր իրակնանա առանց նրա կրթության։ Բայց Դեբբին չուներ խնայողություններ բարձրագույն կրթության համար։ Նա չէր կարող վճարել ուսման վարձը։ Նա նաև չէր կարող թողնել իր աշխատանքը։ Ծանոթացեք Վիլի հետ։ Վիլը Սիրիայից է։ Նա անմիջականոներն իր կաշվի վրա զգում է ձախողման, վախի և թշվառության դառնությունը, որը պայթել է իր երկրի գլխին։ Նա կրթության մեծ երկրպագու է։ Նա գիտի, որ եթե որևէ հնարավորություն գտներ բարձրագույն կրթության համար, հնարավորություն, որ մյուսներից նրան առաջ կտաներ, նա ավելի մեծ հմարավորություն կունենա փրկվելու մի աշխարհում, որ գլխիվայր է շրջվել։ Բարձրագույն կրթական համակարգը չի կարողացել բավարարել Պատրիկի, Դեբբիի և Վիլի կրթվելու կարիքները, ճիշտ այնպես, ինչպես այն ձախողում է միլիոնավոր պոտենցիալ ուսանողների, միլիոնների, որ ավարտում են ավագ դպրոցը, միլիոնների, որ որակավորված են բարձրագույն կրթության համար, միլիոնավորների, որ ցանկանում են սովորել, բայց տարբեր պատճառներով, չեն կարող։ Այդ պատճառներից առաջինն է ֆինանսականը։ Մենք գիտենք, որ համալսարանները թանկ են։ Աշխարհի մեծ մասում բարձրագույն կրթությունը անհասանելի է միջին քաղաքացու համար։ Սա հավանաբար ամենամեծ խնդիրն է, որը ծառացել է մեր հանրության առջև։ Բարձրագուն կրթության իրավունքը դադարել է գործել բոլորի համար և առավելություն է դարձել միայն որոշներին։ Երկրորդ խնդիրը մշակույթն է։ Ուսանողներ, որոնք որակավորված են բարձրագույն կրթության համար, վճարունակ են, ցանկանում են սովորել, չեն կարող քանի որ, դա պատշաճ չէ: Սա անհամար կանանց պատմություն է օրինակ Աֆիրկայում, որտեղ նրանց արգելում են կրթվել մշակույթային սահմանափակումների պատճառով։ Ահա և երրորդ պատճառը՝ Ըստ UNESCO-ի 2025թ-ին 100 միլիոն ուսանող կզրկվի կրթվելու հնարավորությունից քանի որ բավարար նստարաններ չեն լինի նրանց տեղավորելու և կարիքը բավարարելու համար։ Նրանք ընդունվելու թեսթեր կհանձնեն, կհաղթահարեն դրանք բայց չեն ընդունվի, քանի որ բավարար տեղեր չեն լինի: Ահա այն պատճառները, որի պատճառով ես հիմանդիեցի University of the People որը անվճար և հասարակական կոչումներ տվող համալսարանը է, և նպատակ ունի ալտերնատիվ դառնալու ալտերնատիվ ստեղծելու նրանց համար, որ չունեն այլ հնարավորություն, ալտերնատիվ, որը կլինի ֆինանսապես հասանելի և տարծվող ալտերնատիվ, որը մարտահրավերներ կնետի ներկա կրթական համակարգին, և բարձրագույն կրթության հնարավորություն կտա յուրաքանչյուր արժանի ուսանողի, անկախ այն հանգամանքից, թե որտեղ են ապրում և որքան են վաստակում, կամ հասարակությունը ինչ կարծիքի է նրանց մասին։ Պատրիկը, Դեբբին և Վիլը միայն երեք օրինակներ էին 143 երկրների 1,700 ընդունված ուսանողներից: (Ծափահարություններ) Շնորհակալություն։ Մենք նոր հեծանիվ չենք ստեղծում։ Մենք պարզապես փորձում ենք հասկանալ ինչը չէր աշխատում և օգտվելով համացանցի տված հիանալի հնարավորություններից ստեղծեցինք այս հնարավորությունը։ Մենք ձեռնամուխ եղանք ստեղծելու մի մոդել, որն ամբողջությամբ կկրճատի բարձրագույն կրթության վճարը, և ահա թե ինչպես մենք այն արեցինք։ Նախ քարը և պատերը թանկ արժեն։ Համալսարանները ծախսեր ունեն, բայց վիրտուալ համալսարանը չունի։ Կարիք չկա այս բեռը դնել մեր ուսանողների ուսերին։ Մենք նման ծախսեր չունենք։ Նաև կարիք չկա անհանգստանալ տեղերի համար։ Մենք անսահմանափակ քանակությամբ ուսանողներ կարող ենք ընդունել վիրտուալ համալսարանում։ Իրականում, նունիսկ պետք չի լինի լսարանի վերջում կանգնել։ Դասագրքերը նույնպես գնելու կարիք չեն ուենա մեր ուսանողները։ Կիրառելով կրթական բաց ռեսուրսները և մեր դասախոսների առատաձեռնությունը, ովքեր իրենց նյութերը անվճար տրամադրում են ուսանողներին մենք մեր ուսանողներն չենք ուղարկում գրքեր գնելու․ Մեր նյութերն անվճար են։ Նույնիսկ այն դասախոսները, որ ամենթանկն են մյուս համալսարանների համար անվճար են մեր ուսանողների համար: Մոտ 3,000-ը ներառելով նախագահներ, պրոռեկտորներ դասախոսներ և ակադեմիական խորհրդականներ լավագույն համալսարաններից, ինչպիսիք են NYU, Yale-ը, Berkeley-ին և Oxford-ը մեզ հետ են մեր ուսանողներին օգնելու համար։ Վերջապես, մենք նաև հավատում ենք հավասարը- հավասարին կրթությանը։ Մենք կիրառում ենք այս ազդեցիկ մանկավարժական մոդելը աշխարհի բոլոր ծայրերից մեր ուսանողներին խրախուսելու, շփվելու և միասին սովորելու համար, նաև կրճատելու համար այն ժամանակը, որ մեր դասախոսները պիտի ծախսեն տնայինների վրա։ Եթե համացանցը մեզ գլոբալ գյուղի է վերածել, այս մոդելը կարող է իր ապագա առաջնորդներին զարգացնել։ Տեսեք ինչպես ենք մենք դա անում։ Մենք միայն երկու ծրագիր ենք առաջարկում՝ բիզնեսի կառավարում և համակարգչային գիտություն, այս երկու ծրագրերը ամենամեծ պահանջարկն ունեն աշխարհում, այս ծրագրեըը ամենաշատը կարող են օգնել մեր ուսանողներին աշխատանք գտնել։ Երբ մեր ուսանողները ընդունվում են, նրանք միանում են փոքր լսարանների, որտեղ 20 - 30 ուսանողներ են, որպեսզի ապահովենք նրանց անհրաժեշտ անհատական ուշադրությամբ։ Ավելին, ամեն ինը-ամսյա դասընթացի ընթացքում նրանք հանդիպում են նոր դասընկերների, նրանք հանդիպում են նոր դասընկերների, ամբողջ աշխարհից։ Ամեն շաբաթ, երբ նրանք այցելում են լսարան, նրանց ստանում են շաբաթվա լեկցիաները կարդալու հանձնարարությունները տնայինները և քննարկման հարցերը, որոնք մեր ուսանողների համար շատ կարևոր են։ Ամեն շաբաթ, ամեն ուսանող պետք է նպաստի դասարանի քննարկմանը: ինչպես նաև պետք է իր նկատառումները նշի մյուս ուսանողների գաղափարների վերաբերյալ։ Այսպես մենք բացում ենք մեր ուսանողների միտքը, դրական փոփոխության ենք տանում վարքագծի առումով՝ դեպի տարբեր մշակույթները։ Ամեն շաբաթվա վերջում, ուսանողները ստուգարք են տալիս հանձնում են իրենց տնայինները, որոնք ստուգվում են իրենց դասընկերների կողմից դասախոսի հսկողությամբ: Նրանք ստանում են իրենց գնահատականը և անցնում հաջորդ շաբաթվա աշխատանքին։ Դասընթացի վերջում նրանք հանձնում են վերջնական քննություն, ստանում գնահատականը և անցնում հաջորդ դասընթացին։ Մենք հնարավորության դռներ ենք բացում ամեն որայկալ ուսանողի համար։ Ամեն ուսանող, ավագ դպրոցի դիպլոմով, անգլերենի բավարար իմացությամբ և համացանցի հնարավորությամբ կարող է սովորել մեզ հետ։ Մենք չենք օգտագործում աուդիո կամ վիդեո։ Հզոր կապի անհրաժեշտություն չկա։ Ցանկացած ուսանող աշխարհի ցանկացած ծայրից համացանցի ցանկացած հզորությամբ կարող է սովորել մեզ հետ։ Մենք անվճար ենք։ Միակ բանը, որ խնդրում ենք մեր ուսանողներին քննությունների վճարն վճարելն է։ 100 դոլար ամեն քննության համար։ Բակալավրիատի լրիվ դրույքով ուսանողը 40 դասընթաց է անցնում, տարեկան 1,000 դոլար է վճարում, 4,000 դոլար՝ ամբողջ կրթության համար, և նույնիսկ նրանք, ովքեր չեն կարող այսքանը վճարել, նրանց մենք տարբեր կրթաթոշակներ ենք առաջարկում։ Մեր առաքելությունն է, որ ոչ մեկ չզրկվի կրթվելու իր հնարավորությունից ֆինանսական պատճառներով։ 2016թ-ի 5,000 ուսանողնեիի հետ այս մոդելը ֆինանսպես կայուն է։ Հինգ տարի առաջ, սա միայն տեսլական էր։ Այսօր այն իրականություն է։ Անցած ամիս մենք ստացանք առավելագույն ակադեմիական աջակցությունը մեր մոդելի համար։ University of the People-ը այժմ լիովին հավատարմագրված է։ -Ծափահարություններ- Շնորհալակություն Հավատարմագրման շնորհիվ ժամանակն է տարածվելու։ Մենք ապացուցեցինք, որ մեր մոդելը աշխատում է։ Ես առաջարկում եմ հմալսարաններին, և ավելին զարգացող երկրների կառավարություններին, կրկնօրինակել այս մոդելը ապահովելու համար, որ բարձրագույն կրթության դարպասները բաց լինեն բոլորին։ Նոր ժամանակաշրջան է գալիս, ժամանակաշրջան, որը կխարխլի բարձրագույն կրթության հին մոդելը ինչպես գիտենք այսօր, և այն, միայն որոշների առավելությունը լինելուց բացի կդառնա հիմնարար իրավունք հասանելի ու մատչելի բոլորի համար։ Շնորհակալություն: (Ծափահարություններ)