0:00:00.000,0:00:02.000 Ես եկել եմ այստեղ պատմելու այն մասին, 0:00:02.000,0:00:04.000 որ մենք խնդիր ունենք տղաների հետ, 0:00:04.000,0:00:06.000 և դա շատ լուրջ խնդիր է: 0:00:06.000,0:00:09.000 Նրանց հատուկ ապրելակերպը դպրոցում չի ընդունվում: 0:00:09.000,0:00:11.000 Եվ ես պատրաստվում եմ ձեզ հետ կիսվել 0:00:11.000,0:00:14.000 այն ուղիներով, որոնք, մեր կարծիքով, կլուծեն այս խնդիրը: 0:00:14.000,0:00:17.000 Սկսեմ այսպես. սա տղա է, 0:00:17.000,0:00:19.000 իսկ սա` աղջիկ: 0:00:19.000,0:00:21.000 Եվ սա հավանաբար ձեր կարծրատիպային 0:00:21.000,0:00:23.000 պատկերացումն է տղայի և աղջկա մասին: 0:00:23.000,0:00:25.000 Եթե ես կարևորեմ սեռային տարանջատումը, 0:00:25.000,0:00:27.000 ապա դուք կարող եք բաց թողնել այն կարևոր միտքը, որ պետք է ասեմ: 0:00:27.000,0:00:29.000 Այդ պատճառով ես դա չեմ անի, ես չեմ ուզում դա անել: 0:00:29.000,0:00:32.000 Սրանք այլ տեսակի տղա և աղջիկ են: 0:00:33.000,0:00:35.000 Եվ իմաստն այն է, որ ոչ բոլոր տղաներն են 0:00:35.000,0:00:37.000 համապատասխանում տղաների և աղջիկների մասին մեր այս խիստ 0:00:37.000,0:00:40.000 կարծրատիպային պատկերացումներին: 0:00:40.000,0:00:42.000 Եվ ոչ բոլոր աղջիկներն են համապատասխանում աղջիկների մասին մեր այդ խիստ 0:00:42.000,0:00:44.000 կարծրատիպային պատկերացումներին: 0:00:44.000,0:00:47.000 Բայց իրականում, տղաների մեծամասնությունը ավելի նման են միմյանց, 0:00:47.000,0:00:49.000 ինչպես և աղջիկները: 0:00:49.000,0:00:52.000 Եվ խնդիրն այն է, որ ինչ վերաբերում է տղաներին, 0:00:52.000,0:00:55.000 նրանց ապրելակերպը և մշակույթը, որը նրանք կրում են, 0:00:55.000,0:00:57.000 ներկայումս չեն ընդունվում դպրոցում: 0:00:57.000,0:00:59.000 Ինչպե՞ս գիտենք դրա մասին: 0:00:59.000,0:01:01.000 «100 աղջիկ» ծրագիրը 0:01:01.000,0:01:04.000 ներկայացնում է որոշ վիճակագրություն: 0:01:04.000,0:01:07.000 Օրինակ` դպրոցից ժամանակավոր հեռացված յուրաքանչյուր 100 աղջկա հաշվարկով 0:01:07.000,0:01:10.000 դպրոցից ժամանակավորապես հեռացված տղաների քանակը հասնում է 250-ի: 0:01:10.000,0:01:13.000 Մինչդեռ դպրոցից հեռացված յուրաքանչյուր 100 աղջկա համեմատությամբ 0:01:13.000,0:01:16.000 335 տղա է հեռացվել դպրոցից: 0:01:16.000,0:01:18.000 Հատուկ դպրոցներում սովորող յուրաքանչյուր 100 աղջկա հաշվարկով 0:01:18.000,0:01:20.000 217 տղա է սովորում: 0:01:20.000,0:01:22.000 Սովորելու կարողություններից զուրկ յուրաքանչյուր 100 աղջկա համեմատությամբ 0:01:22.000,0:01:25.000 276 տղա կա: 0:01:25.000,0:01:27.000 Հուզական խանգարումներ ունեցող 0:01:27.000,0:01:29.000 յուրաքանչյուր 100 աղջկան համապատասխան 0:01:29.000,0:01:31.000 ունենք 324 տղա: 0:01:31.000,0:01:34.000 Եվ, ի դեպ, այս բոլոր թվերը համեմատաբար ավելի բարձր են, 0:01:34.000,0:01:36.000 եթե դու սևամորթ ես, 0:01:36.000,0:01:38.000 աղքատ 0:01:38.000,0:01:41.000 կամ սովորում ես բազմամարդ դպրոցում: 0:01:42.000,0:01:44.000 Իսկ եթե դու տղա ես, 0:01:44.000,0:01:46.000 չորս անգամ ավելի մեծ հավանականություն ունես 0:01:46.000,0:01:48.000 ախտորոշվելու որպես ՈՒՊԳԽ` 0:01:48.000,0:01:51.000 ուշադրության պակասի և գերակտիվության խանգարում ունեցող: 0:01:51.000,0:01:54.000 Այժմ նայենք մեկ այլ կողմից: 0:01:54.000,0:01:57.000 Եվ շատ կարևոր է, որ մենք ընդունում ենք, 0:01:57.000,0:01:59.000 որ կանայք դեռևս օգնության կարիք ունեն դպրոցում, 0:01:59.000,0:02:01.000 աշխատավարձերը դեռևս զգալիորեն ցածր են 0:02:01.000,0:02:04.000 նույնիսկ աշխատանքի տեսակների կարգավորման դեպքում, 0:02:04.000,0:02:06.000 և աղջիկները շարունակում են պայքարել 0:02:06.000,0:02:08.000 մաթեմատիկայի և գիտությունների բնագավառում երկար տարիներ: 0:02:08.000,0:02:10.000 Սա ճիշտ է: 0:02:10.000,0:02:12.000 Եվ ոչինչ չի խանգարում մեզ, 0:02:12.000,0:02:14.000 որ ուշադրություն դարձնենք 3-13 տարեկան 0:02:14.000,0:02:16.000 տղաների գրագիտության մակարդակին: 0:02:16.000,0:02:18.000 Եվ այսպիսով, մենք պետք է դա անենք: 0:02:18.000,0:02:21.000 Փաստացի, մենք պետք է վերցնենք նրանց խաղի կանոնները, 0:02:21.000,0:02:23.000 քանի որ այն նախաձեռնությունները և ծրագրերը, 0:02:23.000,0:02:25.000 որոնք կատարվել են գիտության, 0:02:25.000,0:02:27.000 ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառներում կանանց համար, 0:02:27.000,0:02:29.000 տպավորիչ են: 0:02:29.000,0:02:31.000 Դրանք շատ լավ արդյունք են ունեցել 0:02:31.000,0:02:33.000 աղջիկների համար այդ բնագավառներում: 0:02:33.000,0:02:35.000 Եվ մենք պետք է մտածենք, 0:02:35.000,0:02:37.000 թե ինչպես կարող ենք այս ամենն իրականացնել նաև տղաների համար 0:02:37.000,0:02:39.000 նրանց պատանեկության տարիներին: 0:02:39.000,0:02:41.000 Նույնիսկ մեծ տարիքում 0:02:41.000,0:02:43.000 մենք տեսնում ենք դեռևս առկա խնդիրներ: 0:02:43.000,0:02:45.000 Երբ դիտարկում ենք համալսարանները 0:02:45.000,0:02:48.000 բակալավրների 60 տոկոսը կանայք են, 0:02:48.000,0:02:50.000 ինչը նկատելի տարբերություն է: 0:02:50.000,0:02:52.000 Եվ իրականում համալսարանների ադմինիստրացիան 0:02:52.000,0:02:54.000 փոքր-ինչ անհանգստացած է այն մտքից, որ 0:02:54.000,0:02:56.000 շուտով այդ ցուցանիշը կհասնի 0:02:56.000,0:02:58.000 կանանց 70 տոկոսի առկայությանը համալսարաններում: 0:02:58.000,0:03:01.000 Սա շատ նյարդայնացնում է համալսարանների ադմինիստրացիաներին, 0:03:01.000,0:03:04.000 քանի որ աղջիկները չեն ցանկանում հաճախել այն դպրոցները, որտեղ չկան տղաներ: 0:03:06.000,0:03:09.000 Այսպիսով, մենք ականատես ենք դառնում 0:03:09.000,0:03:11.000 տղամարդկանց և նրանց խնդիրների ուսումնասիրման կենտրոնների առաջացմանը 0:03:11.000,0:03:13.000 և մտածում ենք, թե ինչպես ներգրավենք 0:03:13.000,0:03:15.000 տղաներին համալսարանական դասընթացի մեջ: 0:03:15.000,0:03:17.000 Երբ դուք զրուցեք դասախոսների հետ, նրանք կասեն. 0:03:17.000,0:03:20.000 «Դե, իհարկե, նրանք խաղում են համակարգչային խաղեր, 0:03:20.000,0:03:23.000 կամ ողջ գիշեր դրամախաղով են զբաղված 0:03:23.000,0:03:25.000 և նրանք «World of Warcraft» են խաղում: 0:03:25.000,0:03:27.000 Եվ այս ամենն ազդում է նրանց 0:03:27.000,0:03:30.000 ակադեմիական առաջընթացի վրա»: 0:03:30.000,0:03:32.000 Գիտե՞ք ինչ: 0:03:32.000,0:03:34.000 Համակարգչային խաղերը պատճառ չեն: 0:03:34.000,0:03:36.000 Դրանք ախտանշաններ են: 0:03:36.000,0:03:38.000 Նրանք հետաքրքրված չէին ուսուցմամբ շատ ավելի վաղ 0:03:38.000,0:03:41.000 ժամանակներից` մինչև այդտեղ հասնելը: 0:03:41.000,0:03:43.000 Եկեք քննարկենք այն, թե ինչու էին կորցրել հետաքրքրությունը, 0:03:43.000,0:03:46.000 երբ նրանք դեռ 3-13 տարեկան էին: 0:03:46.000,0:03:48.000 Երեք պատճառ կա, կարծում եմ, 0:03:48.000,0:03:50.000 որ բերում է հետաքրքրության նվազմանը 0:03:50.000,0:03:52.000 և դրանով դուրս թողնում դպրոցի մշակույթի սահմաններից: 0:03:52.000,0:03:55.000 Առաջինը` զրոյական հանդուրժողականությունն է: 0:03:55.000,0:03:57.000 Ես մանկապարտեզի մի դաստիարակչուհու գիտեմ, 0:03:57.000,0:04:00.000 ում սաներից մեկը նրան նվիրել էր իր բոլոր խաղալիքները, 0:04:00.000,0:04:03.000 որից հետո, նա պետք է բոլորը ստուգեր 0:04:03.000,0:04:06.000 և դուրս հաներ բոլոր փոքր պլաստմասսե ատրճանակները: 0:04:07.000,0:04:09.000 Դու չպետք է մանկապարտեզ բերես պլաստմասսե դանակներ, թրեր և 0:04:09.000,0:04:11.000 կացիններ և նմանատիպ 0:04:11.000,0:04:13.000 այլ առարկաներ: 0:04:13.000,0:04:16.000 Ինչու՞ ենք մենք մտահոգվում, ի՞նչ կարող են անել այս երեխաներն իրենց հրացանով: 0:04:16.000,0:04:18.000 Իրականում, ինչու՞: 0:04:18.000,0:04:21.000 Բայց ահա կենդանի ապացույց, որ 0:04:21.000,0:04:24.000 այսօր դու չես կարող աղմկել և չարություն անել խաղահրապարակում: 0:04:24.000,0:04:26.000 Ես չեմ պաշտպանում անկարգներին: 0:04:26.000,0:04:28.000 Եվ չեմ առաջարկում, որ թույլ տանք 0:04:28.000,0:04:31.000 հրացանների, դանակների մուտքը դպրոց: 0:04:31.000,0:04:33.000 Բայց, երբ մենք ասում ենք, 0:04:33.000,0:04:35.000 որ բարձր դասարանցի «Բոյսքաութը» 0:04:35.000,0:04:37.000 ով իր մեքենայի դարակում ունի 0:04:37.000,0:04:39.000 հատու դանակ, 0:04:39.000,0:04:41.000 պետք է ժամանակավորապես հեռացվի դպրոցից, 0:04:41.000,0:04:44.000 ես կարծում եմ շատ հեռու ենք գնում մեր անհանդուրժողականությամբ: 0:04:44.000,0:04:47.000 Մյուս դրսևորումը, որտեղ երևում է անհանդուրժողականությունը, տղաների շարադրություններն են: 0:04:47.000,0:04:49.000 Շատ դասարաններում այսօր քեզ չի թույլատրվում 0:04:49.000,0:04:51.000 գրել բռնության նկարագրություն պարունակող որևէ բան: 0:04:51.000,0:04:53.000 Չի թույլատրվում գրել ցանկացած թեմա` 0:04:53.000,0:04:56.000 կապված համակարգչային խաղերի հետ, սա արգելված թեմա է: 0:04:56.000,0:04:58.000 Տղան գալիս է դպրոցից և ասում. 0:04:58.000,0:05:00.000 «Ես ատում եմ շարադրությունները»: 0:05:00.000,0:05:02.000 «Տղաս, ինչու՞ ես ատում: Ի՞նչ խնդիր ունես գրավորների հետ»: 0:05:02.000,0:05:05.000 «Ես պարտավոր եմ գրել այն, ինչ նա ասում է, որ գրեմ»: 0:05:05.000,0:05:08.000 «Լավ, իսկ նա ի՞նչ է ասում գրես»: 0:05:08.000,0:05:10.000 «Բանաստեղծություն: Ես պետք է գրեմ բանաստեղծություն: 0:05:10.000,0:05:12.000 Եվ իմ կյանքի փոքրիկ պահերի մասին: 0:05:12.000,0:05:14.000 Ես չեմ ուզում գրել այդպիսի հիմարություններ»: 0:05:14.000,0:05:17.000 «Լավ: Իսկ ի՞նչ ես ցանկանում գրել: Ինչի՞ մասին ես ցանկանում գրել»: 0:05:17.000,0:05:20.000 «Ես ուզում եմ գրել համակարգչային խաղերի մասին, թե ինչպես անցնել մակարդակները: 0:05:20.000,0:05:22.000 Ես ուզում եմ գրել այս իսկապես հետաքրքիր աշխարհի մասին: 0:05:22.000,0:05:25.000 Ես ուզում եմ գրել տորնադոյի մասին, որ մտավ մեր տուն 0:05:25.000,0:05:27.000 և բացեց բոլոր պատուհանները, 0:05:27.000,0:05:29.000 ավերեց կահույքը և բոլորին սպանեց»: 0:05:29.000,0:05:31.000 «Շատ լավ»: 0:05:31.000,0:05:33.000 Ասեք այդ մասին ձեր ուսուցչին 0:05:33.000,0:05:36.000 և նա, ամենայն լրջությամբ կհարցնի. 0:05:36.000,0:05:39.000 «Չուղարկե՞նք այս երեխային հոգեբանի մոտ»: 0:05:39.000,0:05:42.000 Իսկ պատասխանը` ոչ, նա ընդամենը տղա է: 0:05:42.000,0:05:45.000 Նա մի փոքրիկ տղա է: 0:05:45.000,0:05:47.000 Եվ նորմալ չէ այսպիսի բաներ գրել 0:05:47.000,0:05:49.000 դպրոցում այսօր: 0:05:49.000,0:05:51.000 Եվ սա, ահա, առաջին խնդիրն է. 0:05:51.000,0:05:53.000 անհանդուրժողականության քաղաքականությունը տղանեի նկատմամբ: 0:05:53.000,0:05:56.000 Մյուս պատճառը, որ հեռացնում է դպրոցի և տղաների մշակույթները, 0:05:56.000,0:05:58.000 տղամարդ դասատուների բացակայությունն է: 0:05:58.000,0:06:01.000 15 տարեկանից փոքրերը գչիտեն դա ինչ է նշանակում, 0:06:01.000,0:06:03.000 քանի որ վերջին 10 տարիների ընթացքում 0:06:03.000,0:06:05.000 տարրական դպրոցների տղամարդ ուսուցիչների քանակը 0:06:05.000,0:06:07.000 կիսով չափ կրճատվեց: 0:06:07.000,0:06:09.000 14 տոկոսից մենք 0:06:09.000,0:06:11.000 հասանք 7 տոկոսի: 0:06:11.000,0:06:13.000 Սա նշանակում է, որ մեր երիտասարդ տղայի 0:06:13.000,0:06:15.000 ուսուցիչների 93 տոկոսը 0:06:15.000,0:06:17.000 կանայք են: 0:06:17.000,0:06:19.000 Ի՞նչ խնդիր կա այստեղ: 0:06:19.000,0:06:21.000 Կանայք լավ ուսուցիչներ են: Այո, իհարկե: 0:06:21.000,0:06:24.000 Բայց տղաների համար տղամարդու պահվածքի մոդելը, 0:06:24.000,0:06:26.000 որ ցույց է տալիս, թե ինչքան լավ է խելացի լինելը, 0:06:26.000,0:06:28.000 նրանք վերցնում են հայրերից, հովվապետերից, 0:06:28.000,0:06:30.000 Սքաութի առաջնորդներից, 0:06:30.000,0:06:33.000 բայց, ի վերջո, օրվա 6 ժամը, շաբաթվա 5 օրը 0:06:33.000,0:06:35.000 նրանք անց են կացնում դասարանում: 0:06:35.000,0:06:37.000 Եվ այդ դասարանների մեծ մասը, 0:06:37.000,0:06:39.000 այն տեղերը չեն, որտեղ կարելի է տղամարդ տեսնել: 0:06:39.000,0:06:42.000 Եվ նրանք մտածում են. «Ինչքան հասկանում եմ սա տղամարդու տեղը չէ»: 0:06:42.000,0:06:44.000 Սա աղջիկների համար է: 0:06:44.000,0:06:46.000 Եվ ես այնքան էլ լավ չեմ հասկանում սրանցից, 0:06:46.000,0:06:48.000 և կարծում եմ, ավելի լավ կլինի, 0:06:48.000,0:06:51.000 որ գնամ խաղամ, կամ սպորտով զբաղվեմ և կամ մեկ այլ բան անեմ, 0:06:51.000,0:06:53.000 քանի որ ես բացարձակապես այստեղի մարդ չեմ: 0:06:53.000,0:06:55.000 Սա տղամարդու համար չէ, դա պարզից էլ պարզ է: 0:06:55.000,0:06:57.000 Այսպիսով, սա կարող է լինել այն ամենակարևոր 0:06:57.000,0:06:59.000 խնդիրը, որի պատճառով մենք ունենք նման պատկեր: 0:06:59.000,0:07:01.000 Բայց անուղղակիորեն, 0:07:01.000,0:07:04.000 տղամարդկանց պակասը երևում է դպրոցական մշակույթի մեջ, 0:07:04.000,0:07:06.000 ուսուցչանոցում 0:07:06.000,0:07:08.000 մի այսպիսի քննարկում է, 0:07:08.000,0:07:11.000 Արմենի և Աշոտի մասին, ովքեր խաղահրապարակում իրար ծեծել են: 0:07:11.000,0:07:13.000 «Ի՞նչ անենք այս տղաների հետ»: 0:07:13.000,0:07:16.000 Պատասխանը փոխվում է` կախված նրանից, թե ովքեր են նստած սեղանի շուրջ: 0:07:16.000,0:07:18.000 Արդյոք տղամարդիկ են: 0:07:18.000,0:07:21.000 Թե՞ այդ երեխաներին դաստիարակած մայրերն են: 0:07:21.000,0:07:23.000 Դուք կտեսնեք, որ քննարկումները կփոխվեն 0:07:23.000,0:07:25.000 կախված նրանից, թե ովքեր են նստած սեղանի շուրջ: 0:07:25.000,0:07:28.000 Տղաների անտարբերության երրորդ պատճառը 0:07:28.000,0:07:31.000 ոչ ժամանակակից մանկապարտեզներն են: 0:07:31.000,0:07:34.000 Դրանք, որպես կանոն, ունենում են օրվա շատ խիստ պլան: 0:07:35.000,0:07:37.000 Երբ երեխան 3 տարեկան է, նա պետք է կարողանա գրել իր անունը, 0:07:37.000,0:07:40.000 հակառակ դեպքում մենք այն կդիտարկենք որպես զարգացման ուշացում: 0:07:40.000,0:07:42.000 Առաջին դասարանում դու պետք է 0:07:42.000,0:07:45.000 կարողանաս կարդալ տեքստի առաջին պարբերությունը 0:07:45.000,0:07:47.000 կամ նկարով, կամ առանց նկարի 0:07:47.000,0:07:49.000 25-30 էջանոց գրքում: 0:07:49.000,0:07:51.000 Եթե ոչ, ապա մենք հավանաբար քեզ կտեղափոխենք 0:07:51.000,0:07:53.000 համար առաջին հատուկ կարդալու խումբ: 0:07:53.000,0:07:55.000 Եվ եթե դուք հարցնեք այդ ծրագրի ուսուցիչներին, 0:07:55.000,0:07:58.000 նրանք կասեն, որ յուրաքանչյուր 1 աղջկա հաշվով նրանք ունենում են 4-5 տղա 0:07:58.000,0:08:00.000 տարրական դասարաններում: 0:08:00.000,0:08:03.000 Այս խնդրի հիմնական պատճառը նրանում է, որ 0:08:03.000,0:08:06.000 տղաները վերցնում են ուսուցչի այն հաղորդումը, որ 0:08:06.000,0:08:08.000 «դու պետք է անես այն, 0:08:08.000,0:08:11.000 ինչ ուսուցիչը ասում է, որ անես»: 0:08:11.000,0:08:14.000 Ուսուցչի աշխատավարձը կախված է դրանից, 0:08:14.000,0:08:16.000 «Ոչ մի երեխա հետ չմնա և միշտ պայքարի վերև բարձրացող ճանապարհին» 0:08:16.000,0:08:18.000 և հաշվետվություններից ու թեստերից, 0:08:18.000,0:08:20.000 և այս ամենը միասին վերցրած: 0:08:20.000,0:08:22.000 Այսպիսով, նա պետք է մի ուղի գտնի, 0:08:22.000,0:08:25.000 որ բոլոր տղաներին պահի այս պահանջների շրջանակում, 0:08:25.000,0:08:27.000 աղջիկներին նույնպես: 0:08:27.000,0:08:29.000 Սեղմ ուսումնական պլանները բացասական երևույթ են 0:08:29.000,0:08:32.000 բոլոր ակտիվ երեխաների համար: 0:08:32.000,0:08:34.000 Եվ ի՞նչ է ստացվում, 0:08:34.000,0:08:37.000 ուսուցիչն ասում է. «Խնդրում եմ նստեք, 0:08:37.000,0:08:40.000 լուռ մնացեք, արեք այն, ինչ ասում եմ, հետևեք կանոններին, 0:08:40.000,0:08:42.000 կառավարեք ձեր ժամանակը, կենտրոնացումը, 0:08:42.000,0:08:44.000 եղեք աղջիկների նման:» 0:08:44.000,0:08:46.000 Ահա թե ինչ է նա ասում: 0:08:46.000,0:08:49.000 Անուղղակիորեն նա հենց այդ էլ ասում է: 0:08:49.000,0:08:51.000 Եվ սա շատ լուրջ խնդիր է: Որտեղի՞ց է այն գալիս: 0:08:51.000,0:08:53.000 Այն գալիս է մեզանից: 0:08:53.000,0:08:56.000 (Ծիծաղ) 0:08:56.000,0:08:59.000 Մենք ուզում ենք, որ մեր 6 ամսական երեխան կարդա: 0:08:59.000,0:09:01.000 Դուք տեսե՞լ եք այս գովազդը: 0:09:01.000,0:09:03.000 Մենք ուզում ենք ապրել Վոբեգոն լճի մոտ, 0:09:03.000,0:09:06.000 որտեղ յուրաքանչյուր երեխա միջին մակարդակից բարձր է: 0:09:06.000,0:09:09.000 Բայց սա մեր երեխաների համար այդքան էլ օգտակար չէ: 0:09:09.000,0:09:11.000 Այն միանշանակ չի տանում զարգացման 0:09:11.000,0:09:13.000 և հատկապես վատ ազդեցություն ունի տղաների համար: 0:09:13.000,0:09:15.000 Եվ այսպես, ի՞նչ պետք է անենք: 0:09:15.000,0:09:17.000 Մենք պետք է ընդառաջ գնանք նրանց պահանջներին: 0:09:17.000,0:09:20.000 Մենք պետք է մեզ պատկերացնենք տղաների մշակույթում: 0:09:20.000,0:09:23.000 Պետք է փոխենք մեր վերաբերմունքը 0:09:23.000,0:09:26.000 տարրական դասարաններում սովորող տղաների հանդեպ: 0:09:27.000,0:09:30.000 Ավելի ստույգ, մենք պետք է որոշ հատուկ միջոցառումներ իրականացնենք: 0:09:30.000,0:09:32.000 Մենք կարող ենք պատրաստել ավելի լավ խաղեր: 0:09:32.000,0:09:34.000 Կրթական խաղերի մեծ մասը, որ այսօր գոյություն ունեն, 0:09:34.000,0:09:36.000 հասարակ բացիկներ են: 0:09:36.000,0:09:38.000 Այո, դրանք իրենց շատ լավ են դրսևորել և գովազդել: 0:09:38.000,0:09:41.000 Բայց դրանք չունեն այն խորությունը, այն հարուստ բովանդակությունը, 0:09:41.000,0:09:43.000 որ ունեն վիդեո խաղերը և 0:09:43.000,0:09:45.000 որոնք այդքան սիրված են տղաների կողմից: 0:09:45.000,0:09:47.000 Այսպիսով, մեզ անհրաժեշտ է մշակել ավելի լավ խաղեր: 0:09:47.000,0:09:49.000 Մենք պետք է զրուցենք ուսուցիչների և ծնողների հետ, 0:09:49.000,0:09:51.000 ինչպես նաև դպրոցի ղեկավարության և քաղաքական գործիչների հետ: 0:09:51.000,0:09:54.000 Մենք պետք է վստահ լինենք նրանում, որ մարդիկ տեսնում են, թե ինչքան հրատապ է տղամարդկանց ներկայությունը դասարաններում: 0:09:54.000,0:09:56.000 Մենք պետք է ուշադիր հետևենք զրոյական համբերության սկզբունքին: 0:09:56.000,0:09:58.000 Արդյո՞ք այն իմաստ ունի: 0:09:58.000,0:10:00.000 Մենք պետք է մտածենք, 0:10:00.000,0:10:03.000 թե ինչպես թեթևացնենք ուսումնական պլանը` 0:10:03.000,0:10:05.000 փորձելով բերել տղաներին այն միջավայր, 0:10:05.000,0:10:07.000 որտեղ նրանք հարմարավետ կզգան: 0:10:07.000,0:10:09.000 Այս ամենը լուծումներ են պահանջում: 0:10:09.000,0:10:11.000 Կան մի քանի հրաշալի դպրոցների 0:10:11.000,0:10:13.000 օրինակներ. 0:10:13.000,0:10:15.000 վերջերս Նյու Յորք Թայմզում գրել էին այդպիսի դպրոցի մասին: 0:10:15.000,0:10:18.000 Նոր դպրոցի խաղեր մշակողը 0:10:18.000,0:10:21.000 մի հրաշալի վիդեո-խաղային դպրոց պատրաստեց: 0:10:21.000,0:10:24.000 Բայց այն ներառում էր մի քանի աշակերտի: 0:10:24.000,0:10:26.000 Եվ դրանով իսկ այդքան էլ լավ օրինակ չէ: 0:10:26.000,0:10:28.000 Մենք պետք է փոխենք մշակույթը ու այն զգացողությունը, 0:10:28.000,0:10:31.000 որ քաղաքական գործիչները, դպրոցի ղեկավարությունը և ծնողներն ունեն այն մասին, 0:10:31.000,0:10:33.000 թե ինչ ենք մենք ընդունում և ինչ չենք ընդունում 0:10:33.000,0:10:35.000 մեր դպրոցներում այսօր: 0:10:36.000,0:10:38.000 Մենք պետք է հայթայթենք ավելի շատ դրամական միջոցներ խաղերի մշակման համար: 0:10:38.000,0:10:40.000 Քանի որ լավ խաղերը, իսկապես լավ խաղերը լավ արժեք ունեն, 0:10:40.000,0:10:42.000 և World of Warcraft-ն ունի իր բյուջեն: 0:10:42.000,0:10:44.000 Կրթական խաղերի մեծ մասը` չունի: 0:10:44.000,0:10:46.000 Ինչի՞ց մենք սկսեցինք. 0:10:46.000,0:10:49.000 իմ գործընկերները` Մայք Փեթները, Շոն Վաշոուն և ես 0:10:49.000,0:10:51.000 սկսեցինք ուսուցիչների վերաբերմունքը պարզելուց` 0:10:51.000,0:10:53.000 բացահայտելու, թե ինչպես են նրանք իրականում վերաբերվում խաղերին, 0:10:53.000,0:10:55.000 ինչ են ասում դրա մասին: 0:10:55.000,0:10:57.000 Այդպիսով, մենք հայտնաբերեցինք, 0:10:57.000,0:10:59.000 որ նրանք խոսում են իրենց դպրոցի երեխաների մասին, 0:10:59.000,0:11:01.000 ովքեր խոսում են խաղերի մասին 0:11:01.000,0:11:03.000 բավական նվաստացնող կերպով: 0:11:03.000,0:11:06.000 Նրանք ասում են. «Օ~, այո: Նրանք միշտ այդպիսի հիմար բաներ են ասում: 0:11:06.000,0:11:08.000 Խոսում են իրենց խաղերի փոքրիկ կերպարների մասին, 0:11:08.000,0:11:11.000 իրենց փոքրիկ հաջողությունների և վաստակած միավորների մասին, 0:11:11.000,0:11:13.000 կամ այլ անիմաստ բաների մասին, որ իրենք հավաքում են: 0:11:13.000,0:11:15.000 Եվ նրանք անընդհատ այսպիսի հիմարություններ են խոսում»: 0:11:15.000,0:11:17.000 Եվ նրանք այնպես հանգիստ են արտահայտվում այս մասին: 0:11:17.000,0:11:19.000 Բայց եթե այս ամենը ձեր առօրյան լինի, 0:11:19.000,0:11:21.000 պատկերացրեք, թե դուք ինչպես կընկալեիք այս ամենը: 0:11:21.000,0:11:23.000 Շատ տհաճ է այսպիսի արտահայտություններ լսել 0:11:23.000,0:11:25.000 քո սիրելի զբաղմունքի մասին: 0:11:25.000,0:11:27.000 Նրանք նյարդայինանաում են ամեն ինչից, 0:11:27.000,0:11:29.000 ինչ կապված է կոպտության հետ, 0:11:29.000,0:11:31.000 և այս ամենը տեղի է ունենում անհանդուրժողականության պատճառով: 0:11:31.000,0:11:34.000 Նրանք վստահ են, որ ոչ ծնողները, և ոչ էլ ղեկավարները երբեք չեն ընդունի ոչինչ: 0:11:34.000,0:11:37.000 Եվ ահա այդ պատճառով մենք պետք է ուշադրություն դարձնենք ուսուցիչների վերաբերմունքին 0:11:37.000,0:11:40.000 և փորձենք փոփոխության ուղիներ գտնել, 0:11:40.000,0:11:42.000 որպեսզի ուսուցիչները շատ ավելի «բաց» լինեն 0:11:42.000,0:11:45.000 և ընդունեն տղաների առօրյա մշակույթը իրենց դասարաններում: 0:11:45.000,0:11:47.000 Քանի որ, հակառակ դեպքում, մենք կունենանք 0:11:47.000,0:11:50.000 այնպիսի տղաներ, ովքեր տարրական դպրոցն ավարտելիս կասեն. 0:11:50.000,0:11:52.000 «Կարծում եմ դպրոցը միայն աղջիկների տեղ է, 0:11:52.000,0:11:54.000 այն ինձ համար չէ: 0:11:54.000,0:11:57.000 Ես, ավելի լավ է, վիդեո խաղեր խաղամ կամ սպորտով զբաղվեմ»: 0:11:57.000,0:12:00.000 Եթե մենք փոխենք այս ամենը, եթե ուշադրություն դարձնենք դրանց 0:12:00.000,0:12:02.000 և ներգրավենք տղաներին ուսումնական գործընթացում, 0:12:02.000,0:12:05.000 տարրական դպրոցն ավարտելիս նրանք կասեն «Ես խելացի եմ»: 0:12:05.000,0:12:07.000 Շնորհակալություն 0:12:07.000,0:12:09.000 (Ծափահարություններ)