1 00:00:01,000 --> 00:00:04,000 Ես գրում եմ իմ թեկնածուական ատենախոսությունը 2 00:00:04,000 --> 00:00:06,000 և փորձում եմ պատասխանել հետևյալ հարցին. 3 00:00:06,000 --> 00:00:09,000 ինչպե՞ս թվային բովանդակությունը դարձնել առավել հեշտ ընկալելի: 4 00:00:09,000 --> 00:00:11,000 Քանի որ, տեսե'ք. 5 00:00:11,000 --> 00:00:13,000 մի կողմից մենք ունենք թվային աշխարհ 6 00:00:13,000 --> 00:00:16,000 և անկասկած այս պահին այնտեղ տեղի են ունենում որոշ իրադարձություններ: 7 00:00:17,000 --> 00:00:19,000 Եվ մեզ` մարդկանց համար այն այդքան էլ շոշափելի, իրական չէ: 8 00:00:19,000 --> 00:00:21,000 Այն վիրտուալ է: 9 00:00:21,000 --> 00:00:23,000 Մյուս կողմից, մենք` մարդիկս, 10 00:00:23,000 --> 00:00:25,000 մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում: 11 00:00:25,000 --> 00:00:28,000 Այն հարուստ է, ունի լավ համ, հոտ: 12 00:00:28,000 --> 00:00:30,000 Հիմնական հարցը կայանում է նրանում, թե ինչպե՞ս բերել ողջ 13 00:00:30,000 --> 00:00:32,000 պարունակությունը թվային աշխարհից ֆիզիկական աշխարհ: 14 00:00:32,000 --> 00:00:34,000 Ահա իմ ուսումնասիրման առարկան: 15 00:00:34,000 --> 00:00:36,000 Եթե դուք նայեք սենսորային iPhone-ին 16 00:00:36,000 --> 00:00:38,000 և Wii-ին իր «մարմնի» գործողություններով, 17 00:00:38,000 --> 00:00:41,000 դուք կնկատեք հակում դեպի ֆիզիկական դառնալը: 18 00:00:41,000 --> 00:00:44,000 Հարցը նրանում է, թե ո՞րն է հաջորդը: 19 00:00:44,000 --> 00:00:47,000 Ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել 3 տարբերակ: 20 00:00:47,000 --> 00:00:49,000 Առաջինը զանգվածն է: 21 00:00:49,000 --> 00:00:51,000 Որպես մարդ, մենք զգայուն ենք 22 00:00:51,000 --> 00:00:53,000 մեր ձեռքում գտնվող առարկայի ծանրության նկատմամբ: 23 00:00:53,000 --> 00:00:56,000 Ինչպե՞ս կարող ենք սա օգտագործել բջջային հեռախոսներում: 24 00:00:56,000 --> 00:00:58,000 Թույլ տվեք ներկայացնել ծանրության կենտրոնը փոխող բջջային հեռախոս: 25 00:00:58,000 --> 00:01:00,000 Տուփի տեսք ունեցող այդ հեռախոսը 26 00:01:00,000 --> 00:01:03,000 ներսում ունի մետաղե բեռիկ, որը մենք կարող ենք շարժել: 27 00:01:03,000 --> 00:01:05,000 Եվ դուք կարող եք զգալ ծանրության այդ շարժը: 28 00:01:05,000 --> 00:01:08,000 Մենք տեղափոխում ենք նրա ծանրության կենտրոնը: 29 00:01:08,000 --> 00:01:11,000 Օրինակ, մենք կարող ենք միացնել թվային բովանդակությունը 30 00:01:11,000 --> 00:01:13,000 ֆիզիկական զանգվածի հետ: 31 00:01:13,000 --> 00:01:15,000 Այսպիսով, դուք տեղաշարժում եք պատկերը էկրանի վրա, 32 00:01:15,000 --> 00:01:18,000 բայց այդ նույնը դուք կարող եք զգալ անմիջապես ձեր բջջայինի քաշից: 33 00:01:19,000 --> 00:01:22,000 Այն օգտակար է նաև տեղադիրքը որոշելու համար: 34 00:01:22,000 --> 00:01:24,000 Այն օգնում է տեղաշարժվել քաղաքում: 35 00:01:24,000 --> 00:01:26,000 Իր ծանրության տեղաշարժմամաբ, այն կարող է ձեզ ասել. 36 00:01:26,000 --> 00:01:29,000 «Գնա աջ: Հիմա առաջ: Այստեղից թեքվիր ձախ»: 37 00:01:29,000 --> 00:01:32,000 Եվ ամենից կարևորն այն է, որ դու ստիպված չես անընդհատ նայել այդ սարքին, 38 00:01:32,000 --> 00:01:34,000 քո աչքերը ազատ են քաղաքը տեսնելու համար: 39 00:01:34,000 --> 00:01:37,000 Այսպիսով, զանգվածն առաջինն էր: 40 00:01:37,000 --> 00:01:39,000 Երկրորդ տարրը ձևն է: 41 00:01:39,000 --> 00:01:42,000 Մենք կարող ենք նաև զգալ մեր ձեռքում եղած առարկայի ձևը, ուրվագծերը: 42 00:01:42,000 --> 00:01:45,000 Երբ ես բեռնում եմ 20 էջից կազմված էլեկտրոնային գիրք, 43 00:01:45,000 --> 00:01:47,000 ապա զգում եմ, որ այն պետք է բարակ լինի, 44 00:01:47,000 --> 00:01:50,000 բայց եթե գիրքն ունի 500 էջ, ես ուզում եմ պատկերացնեմ «Հարի Փոթեր» գիրքը: 45 00:01:50,000 --> 00:01:52,000 Այն հաստափոր է: 46 00:01:52,000 --> 00:01:55,000 Այժմ թույլ տվեք ներկայացնել ձևը փոխող բջջային հեռախոս: 47 00:01:55,000 --> 00:01:57,000 Կրկին դիտենք բջջային հեռախոսի տեսքով այս արկղին: 48 00:01:57,000 --> 00:01:59,000 Այս մեկը կարող է փոխել իր տեսքը: 49 00:02:01,000 --> 00:02:03,000 Մենք կարող ենք «խաղալ» նրա ձևի հետ: 50 00:02:03,000 --> 00:02:05,000 Օրինակ, այնքան բարակ դառնա, որ տեղավորվի գրպանում, 51 00:02:05,000 --> 00:02:07,000 դա մեզ բոլորիս դուր կգա, 52 00:02:07,000 --> 00:02:10,000 բայց երբ դուք այն պահեք ձեռքում, այն կարող է հաստանալ վերևի մասում 53 00:02:10,000 --> 00:02:12,000 և բարակել ներքևի մասում: 54 00:02:12,000 --> 00:02:15,000 Երբ դուք փոխեք ուղղությունը, այն կհարմարվի դրան: 55 00:02:16,000 --> 00:02:19,000 Օգտակար է նաև, երբ ցանկանում եք դնել այն մահճասեղանի վրա և կինո նայել, 56 00:02:19,000 --> 00:02:22,000 կամ օգտագործել որպես զարթուցիչ, ահա նա կանգնած է: 57 00:02:22,000 --> 00:02:24,000 Սա շատ պարզ է: 58 00:02:24,000 --> 00:02:26,000 Մեկ այլ դեպք, 59 00:02:26,000 --> 00:02:28,000 երբեմն մենք դիտում ենք այնպիսի բաներ, 60 00:02:28,000 --> 00:02:30,000 որոնք ավելի մեծ են, քան հեռախոսն ինքը: 61 00:02:30,000 --> 00:02:33,000 Այս դեպքում, ինչպես այստեղ, մեր ծրագիրը հեռախոսի էկրանից մեծ է, 62 00:02:33,000 --> 00:02:35,000 հեռախոսի ձևը կարող է ձեզ ասել. 63 00:02:35,000 --> 00:02:37,000 «Ահա էկրանի այս մասում չերևացող ավել հատված կա: 64 00:02:37,000 --> 00:02:39,000 Դու չես տեսնում, բայց այն ահա այստեղ է»: 65 00:02:39,000 --> 00:02:42,000 Եվ դուք դա կարող եք զգալ, քանի որ այդ մասը ավելի հաստ է: 66 00:02:42,000 --> 00:02:45,000 Այսպիսով ձևը երկրորդ տարրն է: 67 00:02:45,000 --> 00:02:48,000 Երրորդ տարրը աշխատում է այլ հարթության վրա: 68 00:02:48,000 --> 00:02:51,000 Որպես մարդ, մենք սոցիալական ենք, կարեկից 69 00:02:51,000 --> 00:02:53,000 և դա հրաշալի է: 70 00:02:53,000 --> 00:02:56,000 Արդյոք չենք կարող բջջային հեռախոսները դարձնել ավելի զգայուն, ըմբռնող: 71 00:02:56,000 --> 00:02:58,000 Պատկերացրեք գրպանում փոքրիկ մուկ ունեք: 72 00:02:58,000 --> 00:03:01,000 Ահա, ես նրան զգում եմ: Ամեն ինչ կարգին է: Ես ստիպված չեմ նրան ստուգել: 73 00:03:01,000 --> 00:03:04,000 Թույլ տվեք ցույց տալ կենդանի բջջային հեռախոս: 74 00:03:04,000 --> 00:03:07,000 Ահա կրկին բջջային հեռախոս-արկղը: 75 00:03:07,000 --> 00:03:10,000 Բայց այս մեկն ունի շնչառություն և սրտի բաբախյուն, 76 00:03:10,000 --> 00:03:12,000 և այս ամենը շատ իրական է: 77 00:03:12,000 --> 00:03:14,000 (Ծիծաղ) 78 00:03:14,000 --> 00:03:16,000 Եվ դուք կարող եք ասել, որ այն հիմա հանգիստ է: 79 00:03:16,000 --> 00:03:18,000 Ահա հիմա, բաց թողած զանգ, նոր զանգ, 80 00:03:18,000 --> 00:03:20,000 հավանաբար նոր ընկերուհի: 81 00:03:20,000 --> 00:03:23,000 Շատ հուզիչ է: 82 00:03:23,000 --> 00:03:25,000 Ինպե՞ս նրան հանգստացնել: 83 00:03:25,000 --> 00:03:27,000 Անհրաժեշտ է նրա ականջի հետևը շոյել 84 00:03:27,000 --> 00:03:30,000 և ամեն ինչ կրկին կհանդարտվի: 85 00:03:30,000 --> 00:03:32,000 Սա ամբողջովին զգայական է, և հենց այն է, ինչ ուզում էինք: 86 00:03:32,000 --> 00:03:34,000 Ահա մենք տեսանք 3 եղանակ 87 00:03:34,000 --> 00:03:36,000 թվային բովանդակությունը առավել լավ ըմբռնելու համար: 88 00:03:36,000 --> 00:03:38,000 Եվ կարծում եմ ֆիզիկական որակներ շնորհելը 89 00:03:38,000 --> 00:03:40,000 դրան հասնելու լավ միջոց է: 90 00:03:40,000 --> 00:03:42,000 Այս ամենից հանգում ենք մի եզրակացության` 91 00:03:42,000 --> 00:03:44,000 այն է, որ 92 00:03:44,000 --> 00:03:47,000 ապագայում մարդիկ ավելի տեխնիկական ընկալում կունենան, 93 00:03:47,000 --> 00:03:49,000 քան տեխնոլոգիաները` 94 00:03:49,000 --> 00:03:51,000 առավել մարդկային: 95 00:03:52,000 --> 00:03:54,000 (Ծափահարություններ)