Խնդիրը պահանջում է գրել 1.501 տոկոսի տեսքով: Մենք կարող ենք այս թիվը ներկայացնել 1.501 մեկերորդ անգամ հարյուր հարյուրերորդ: Այսպիսով` հայտարարը դառնում է հայուրը, իսկ համարիչը` 1.501 անգամ հարյուրը: Վերհիշենք տասնորդական թվերի բազմապատկումը: Երբ տասնորդական թիվը բազմապատկում ենք տասով, ապա նրա տասնորդական միավորը տեղափոխում ենք մեկ միավորով դեպի աջ: Հիմա... մեզ մոտ տասնորդական թիվը բազմապատկում ենք հարյուրով, այսինքն` տասնորդական միավորը տեղափոխում ենք երկու միավորով աջ: Հարյուրով բազմապատկելը նույնն է, ինչ երկու անգամ տասով բազմապատկելը, այսինքն երկու անգամ ստորակետը աջ տեղափոխելը: Արդյունքում` համարիչում ստացվում է 150.1 թիվը: Ընդհանուր կոտորակը ստացվում է 150.1-ը բաժանած հարյուրի: Այսինքն` 1.501 թիվը նույնն է, ինչ 150.1 բաժանած 100-ի: Սակայն սա նույնն է, ինչ 150.1 տոկոսը: Կամ այլ կերպ գրեմ 150.1 %: Խնդիրը լուծված է: