WEBVTT 00:00:06.463 --> 00:00:08.002 17-րդ դարի վերջին 00:00:08.002 --> 00:00:11.762 բժշկական համալսարանի ուսանող Յոհանես Հոֆերը նկատեց տարօրինակ մի հիվանդություն, 00:00:11.762 --> 00:00:15.593 որով տառապում էին արտասահմանում աշխատող շվեյցարացի վարձկանները: 00:00:15.593 --> 00:00:16.622 Ախտանշաններն էին՝ 00:00:16.622 --> 00:00:17.534 հոգնածություն, 00:00:17.534 --> 00:00:18.573 անքնություն, 00:00:18.573 --> 00:00:19.902 առիթմիա, 00:00:19.902 --> 00:00:20.793 թերմարսողություն 00:00:20.793 --> 00:00:23.334 և տենդ, որոնք այնքան ուժեղ էին արտահայտված նրանց մոտ, 00:00:23.334 --> 00:00:26.513 որ հաճախ զինվորները ստիպված էին զորացրվել: 00:00:26.513 --> 00:00:30.445 Հոֆերը գտնում էր, որ պատճառը ֆիզիկական խանգարումը չէր, 00:00:30.445 --> 00:00:34.124 այլ իրենց հայրենիքի հանդեպ ունեցած մեծ կարոտը: 00:00:34.124 --> 00:00:36.484 Նա դա կոչեց նոստալգիա 00:00:36.484 --> 00:00:38.633 հունարեն՝ <<նոստոս>>- վերադարձ տուն 00:00:38.633 --> 00:00:41.693 և <<ալգոս>>-ցավ կամ տառապանք: 00:00:41.693 --> 00:00:46.845 Սկզբում նոստալգիան դիտվում էր որպես շվեյցարացիների մոտ վիշտ առաջացնող երևույթ: 00:00:46.845 --> 00:00:51.182 Որոշ բժիշկներ գտնում էին, որ Ալպերում կովերի վրա կախված զանգերի ձայները 00:00:51.182 --> 00:00:55.244 ականջի թմբկաթաղանթի և ուղեղի վրա առաջացնում էին վնասվածք: 00:00:55.244 --> 00:00:57.133 Հրամանատարներն անգամ իրենց զինվորներին 00:00:57.133 --> 00:01:00.323 արգելում էին ավանդական շվեյցարական երգեր կատարել 00:01:00.323 --> 00:01:04.034 վախենալով, որ արդյունքում նրանք կմեկուսանան կամ ինքնասպանություն կգործեն: 00:01:04.034 --> 00:01:09.814 Բայց, երբ գաղթը աշխարհով մեկ տարածվեց, նոստալգիան ի հայտ եկավ տարբեր խմբերի մոտ: 00:01:09.814 --> 00:01:14.265 Պարզվեց, որ յուրաքանչյուրն, ով հեռու է հայրենիքից, 00:01:14.265 --> 00:01:16.815 կարող է տառապել նոստալգիայով: 00:01:16.815 --> 00:01:18.505 Իսկ 20-րդ դարի սկզբին 00:01:18.505 --> 00:01:22.315 մասնագետներն այն համարեցին ոչ թե նյարդաբանական, 00:01:22.315 --> 00:01:25.624 այլ մտավոր հիվանդություն, որ նման է ընկճախտին: 00:01:25.624 --> 00:01:27.555 Այդ ժամանակի հոգեբանները գտնում էին, 00:01:27.555 --> 00:01:31.366 որ այն դժվարացնում է հրաժեշտը մանկության հետ 00:01:31.366 --> 00:01:35.115 և կամ առաջացնում է մեծ ցանկություն՝ վերադառնալու սաղմնային վիճակի: 00:01:35.115 --> 00:01:36.725 Բայց մի քանի տասնամյակ անց 00:01:36.725 --> 00:01:40.795 նոստալգիա երևույթը փոխվեց երկու կարևոր ուղղությամբ: 00:01:40.795 --> 00:01:44.195 Նախ դրա իմաստը հայրենիքի հանդեպ ունեցած կարոտախտից վերածվեց 00:01:44.195 --> 00:01:46.245 դեպի անցյալն ունեցած կարոտի: 00:01:46.245 --> 00:01:49.297 Եվ երկրորդ՝ այն դիտվեց որպես ոչ թե ահավոր մի հիվանդություն, 00:01:49.297 --> 00:01:53.585 այլ «դառը» և հաճելի զգացողություն: 00:01:53.585 --> 00:01:55.575 Հավանաբար, սրանից ամենահայտնին 00:01:55.575 --> 00:01:59.439 ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի օրինակն է: 00:01:59.439 --> 00:02:03.446 Նա փաստում էր, որ «մադլեն» խմորեղենը, որ մանկուց ի վեր չէր համտեսել, 00:02:03.446 --> 00:02:09.166 նրա մոտ առաջացրեց ջերմ և ուժեղ զգայական ասոցացումներ: 00:02:09.166 --> 00:02:12.976 Ի՞նչն է այդպես կտրուկ փոխում նոստալգիայի մասին մեր ունեցած պատկերացումները: 00:02:12.976 --> 00:02:15.825 Այդ ամենի պատասխանը մասամբ կարող է տալ գիտությունը: 00:02:15.825 --> 00:02:19.826 Հոգեբանությունը բուն տեսությունից փոխվեց դեպի 00:02:19.826 --> 00:02:24.516 ավելի ստույգ և համակարգված փորձառական ուսումնասիրության: 00:02:24.516 --> 00:02:27.906 Ուստի, մասնագետները գտան, որ բացասական ախտանիշներից շատերը 00:02:27.906 --> 00:02:30.677 կարող են պարզապես կապված լինել նոստալգիայի հետ 00:02:30.677 --> 00:02:32.751 և ոչ թե լինել դրա հետևանք: 00:02:32.751 --> 00:02:36.681 Իրականում, չնայած, որ դա բարդ զգայական վիճակ է, 00:02:36.681 --> 00:02:39.863 որ կարող է ներառել կորստի և տխրության զգացումներ, 00:02:39.863 --> 00:02:44.322 նոստալգիան, ամենևին, վատ տրամադրություն ունենալու պատճառ չէ: 00:02:44.322 --> 00:02:48.213 Ընդհակառակը, նոստալգիան օգնում է վերհիշել մյուսների հետ ապրած կարևոր 00:02:48.213 --> 00:02:51.702 և արժեքավոր իրադարձությունները՝ 00:02:51.702 --> 00:02:55.042 բարելավելով մարդու հոգեբանական վիճակը: 00:02:55.042 --> 00:02:58.132 Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նոստալգիան 00:02:58.132 --> 00:03:02.652 կարող է բարձրացնել մարդու ինքնագնահատականը և հասարակության հետ կապը 00:03:02.652 --> 00:03:04.702 նպաստել հոգեբանական զարգացմանը 00:03:04.702 --> 00:03:07.839 և անգամ շահագրգռել նրանց լինել բարեգործ: 00:03:07.839 --> 00:03:11.033 Ուստի, նոստալգիան մտավոր խանգարման պատճառ չէ, 00:03:11.033 --> 00:03:15.623 այլ, ընդհակառակը, կարող է օգնել այն հաղթահարելու գործում: 00:03:15.623 --> 00:03:19.143 Օրինակ՝ երբ մարդիկ ոչ այնքան լավ տրամադրություն ունեն, 00:03:19.143 --> 00:03:23.063 նրանք կարող են օգտագործել նոստալգիան որպես սթրեսից դուրս գալու 00:03:23.063 --> 00:03:25.664 և ինքնազգացողության բարելավման միջոց: 00:03:25.664 --> 00:03:28.932 Այսօր թվում է՝ նոստալգիան ամենուր է, 00:03:28.932 --> 00:03:32.582 հատկապես այն բանից հետո, ինչ գովազդողներն այն օգտագործում են որպես 00:03:32.582 --> 00:03:34.944 մարկետինգի ոլորտում կարևոր և արդյունավետ գործիք: 00:03:34.944 --> 00:03:39.001 Այն կարելի է համարել որպես անցյալով պարուրված լինելու մի միջոց, 00:03:39.001 --> 00:03:42.203 չնայած, որ նոստալգիայի նպատակն այլ է: 00:03:42.203 --> 00:03:47.354 Դեռ ավելին, այն հիշեցնում է մեզ, որ մեր կյանքն արժեքավոր է 00:03:47.354 --> 00:03:50.634 և օգնում է վերագտնել մեր ինքնավստահությունը, 00:03:50.634 --> 00:03:53.293 ինչպես նաև ընդունել ապագայի մարտահրավերները: