1 00:00:06,463 --> 00:00:08,002 17-րդ դարի վերջին 2 00:00:08,002 --> 00:00:11,762 բժշկական համալսարանի ուսանող Յոհանես Հոֆերը նկատեց տարօրինակ մի հիվանդություն, 3 00:00:11,762 --> 00:00:15,593 որով տառապում էին արտասահմանում աշխատող շվեյցարացի վարձկանները: 4 00:00:15,593 --> 00:00:16,622 Ախտանշաններն էին՝ 5 00:00:16,622 --> 00:00:17,534 հոգնածություն, 6 00:00:17,534 --> 00:00:18,573 անքնություն, 7 00:00:18,573 --> 00:00:19,902 առիթմիա, 8 00:00:19,902 --> 00:00:20,793 թերմարսողություն 9 00:00:20,793 --> 00:00:23,334 և տենդ, որոնք այնքան ուժեղ էին արտահայտված նրանց մոտ, 10 00:00:23,334 --> 00:00:26,513 որ հաճախ զինվորները ստիպված էին զորացրվել: 11 00:00:26,513 --> 00:00:30,445 Հոֆերը գտնում էր, որ պատճառը ֆիզիկական խանգարումը չէր, 12 00:00:30,445 --> 00:00:34,124 այլ իրենց հայրենիքի հանդեպ ունեցած մեծ կարոտը: 13 00:00:34,124 --> 00:00:36,484 Նա դա կոչեց նոստալգիա 14 00:00:36,484 --> 00:00:38,633 հունարեն՝ <<նոստոս>>- վերադարձ տուն 15 00:00:38,633 --> 00:00:41,693 և <<ալգոս>>-ցավ կամ տառապանք: 16 00:00:41,693 --> 00:00:46,845 Սկզբում նոստալգիան դիտվում էր որպես շվեյցարացիների մոտ վիշտ առաջացնող երևույթ: 17 00:00:46,845 --> 00:00:51,182 Որոշ բժիշկներ գտնում էին, որ Ալպերում կովերի վրա կախված զանգերի ձայները 18 00:00:51,182 --> 00:00:55,244 ականջի թմբկաթաղանթի և ուղեղի վրա առաջացնում էին վնասվածք: 19 00:00:55,244 --> 00:00:57,133 Հրամանատարներն անգամ իրենց զինվորներին 20 00:00:57,133 --> 00:01:00,323 արգելում էին ավանդական շվեյցարական երգեր կատարել 21 00:01:00,323 --> 00:01:04,034 վախենալով, որ արդյունքում նրանք կմեկուսանան կամ ինքնասպանություն կգործեն: 22 00:01:04,034 --> 00:01:09,814 Բայց, երբ գաղթը աշխարհով մեկ տարածվեց, նոստալգիան ի հայտ եկավ տարբեր խմբերի մոտ: 23 00:01:09,814 --> 00:01:14,265 Պարզվեց, որ յուրաքանչյուրն, ով հեռու է հայրենիքից, 24 00:01:14,265 --> 00:01:16,815 կարող է տառապել նոստալգիայով: 25 00:01:16,815 --> 00:01:18,505 Իսկ 20-րդ դարի սկզբին 26 00:01:18,505 --> 00:01:22,315 մասնագետներն այն համարեցին ոչ թե նյարդաբանական, 27 00:01:22,315 --> 00:01:25,624 այլ մտավոր հիվանդություն, որ նման է ընկճախտին: 28 00:01:25,624 --> 00:01:27,555 Այդ ժամանակի հոգեբանները գտնում էին, 29 00:01:27,555 --> 00:01:31,366 որ այն դժվարացնում է հրաժեշտը մանկության հետ 30 00:01:31,366 --> 00:01:35,115 և կամ առաջացնում է մեծ ցանկություն՝ վերադառնալու սաղմնային վիճակի: 31 00:01:35,115 --> 00:01:36,725 Բայց մի քանի տասնամյակ անց 32 00:01:36,725 --> 00:01:40,795 նոստալգիա երևույթը փոխվեց երկու կարևոր ուղղությամբ: 33 00:01:40,795 --> 00:01:44,195 Նախ դրա իմաստը հայրենիքի հանդեպ ունեցած կարոտախտից վերածվեց 34 00:01:44,195 --> 00:01:46,245 դեպի անցյալն ունեցած կարոտի: 35 00:01:46,245 --> 00:01:49,297 Եվ երկրորդ՝ այն դիտվեց որպես ոչ թե ահավոր մի հիվանդություն, 36 00:01:49,297 --> 00:01:53,585 այլ «դառը» և հաճելի զգացողություն: 37 00:01:53,585 --> 00:01:55,575 Հավանաբար, սրանից ամենահայտնին 38 00:01:55,575 --> 00:01:59,439 ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի օրինակն է: 39 00:01:59,439 --> 00:02:03,446 Նա փաստում էր, որ «մադլեն» խմորեղենը, որ մանկուց ի վեր չէր համտեսել, 40 00:02:03,446 --> 00:02:09,166 նրա մոտ առաջացրեց ջերմ և ուժեղ զգայական ասոցացումներ: 41 00:02:09,166 --> 00:02:12,976 Ի՞նչն է այդպես կտրուկ փոխում նոստալգիայի մասին մեր ունեցած պատկերացումները: 42 00:02:12,976 --> 00:02:15,825 Այդ ամենի պատասխանը մասամբ կարող է տալ գիտությունը: 43 00:02:15,825 --> 00:02:19,826 Հոգեբանությունը բուն տեսությունից փոխվեց դեպի 44 00:02:19,826 --> 00:02:24,516 ավելի ստույգ և համակարգված փորձառական ուսումնասիրության: 45 00:02:24,516 --> 00:02:27,906 Ուստի, մասնագետները գտան, որ բացասական ախտանիշներից շատերը 46 00:02:27,906 --> 00:02:30,677 կարող են պարզապես կապված լինել նոստալգիայի հետ 47 00:02:30,677 --> 00:02:32,751 և ոչ թե լինել դրա հետևանք: 48 00:02:32,751 --> 00:02:36,681 Իրականում, չնայած, որ դա բարդ զգայական վիճակ է, 49 00:02:36,681 --> 00:02:39,863 որ կարող է ներառել կորստի և տխրության զգացումներ, 50 00:02:39,863 --> 00:02:44,322 նոստալգիան, ամենևին, վատ տրամադրություն ունենալու պատճառ չէ: 51 00:02:44,322 --> 00:02:48,213 Ընդհակառակը, նոստալգիան օգնում է վերհիշել մյուսների հետ ապրած կարևոր 52 00:02:48,213 --> 00:02:51,702 և արժեքավոր իրադարձությունները՝ 53 00:02:51,702 --> 00:02:55,042 բարելավելով մարդու հոգեբանական վիճակը: 54 00:02:55,042 --> 00:02:58,132 Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նոստալգիան 55 00:02:58,132 --> 00:03:02,652 կարող է բարձրացնել մարդու ինքնագնահատականը և հասարակության հետ կապը 56 00:03:02,652 --> 00:03:04,702 նպաստել հոգեբանական զարգացմանը 57 00:03:04,702 --> 00:03:07,839 և անգամ շահագրգռել նրանց լինել բարեգործ: 58 00:03:07,839 --> 00:03:11,033 Ուստի, նոստալգիան մտավոր խանգարման պատճառ չէ, 59 00:03:11,033 --> 00:03:15,623 այլ, ընդհակառակը, կարող է օգնել այն հաղթահարելու գործում: 60 00:03:15,623 --> 00:03:19,143 Օրինակ՝ երբ մարդիկ ոչ այնքան լավ տրամադրություն ունեն, 61 00:03:19,143 --> 00:03:23,063 նրանք կարող են օգտագործել նոստալգիան որպես սթրեսից դուրս գալու 62 00:03:23,063 --> 00:03:25,664 և ինքնազգացողության բարելավման միջոց: 63 00:03:25,664 --> 00:03:28,932 Այսօր թվում է՝ նոստալգիան ամենուր է, 64 00:03:28,932 --> 00:03:32,582 հատկապես այն բանից հետո, ինչ գովազդողներն այն օգտագործում են որպես 65 00:03:32,582 --> 00:03:34,944 մարկետինգի ոլորտում կարևոր և արդյունավետ գործիք: 66 00:03:34,944 --> 00:03:39,001 Այն կարելի է համարել որպես անցյալով պարուրված լինելու մի միջոց, 67 00:03:39,001 --> 00:03:42,203 չնայած, որ նոստալգիայի նպատակն այլ է: 68 00:03:42,203 --> 00:03:47,354 Դեռ ավելին, այն հիշեցնում է մեզ, որ մեր կյանքն արժեքավոր է 69 00:03:47,354 --> 00:03:50,634 և օգնում է վերագտնել մեր ինքնավստահությունը, 70 00:03:50,634 --> 00:03:53,293 ինչպես նաև ընդունել ապագայի մարտահրավերները: