0:00:06.463,0:00:08.002 17-րդ դարի վերջին 0:00:08.002,0:00:11.762 բժշկական համալսարանի ուսանող Յոհանես[br]Հոֆերը նկատեց տարօրինակ մի հիվանդություն, 0:00:11.762,0:00:15.593 որով տառապում էին արտասահմանում [br]աշխատող շվեյցարացի վարձկանները: 0:00:15.593,0:00:16.622 Ախտանշաններն էին՝ 0:00:16.622,0:00:17.534 հոգնածություն, 0:00:17.534,0:00:18.573 անքնություն, 0:00:18.573,0:00:19.902 առիթմիա, 0:00:19.902,0:00:20.793 թերմարսողություն 0:00:20.793,0:00:23.334 և տենդ, որոնք այնքան [br]ուժեղ էին արտահայտված նրանց մոտ, 0:00:23.334,0:00:26.513 որ հաճախ զինվորները [br]ստիպված էին զորացրվել: 0:00:26.513,0:00:30.445 Հոֆերը գտնում էր, որ պատճառը [br]ֆիզիկական խանգարումը չէր, 0:00:30.445,0:00:34.124 այլ իրենց հայրենիքի հանդեպ [br]ունեցած մեծ կարոտը: 0:00:34.124,0:00:36.484 Նա դա կոչեց նոստալգիա 0:00:36.484,0:00:38.633 հունարեն՝ <<նոստոս>>- վերադարձ տուն 0:00:38.633,0:00:41.693 և <<ալգոս>>-ցավ կամ տառապանք: 0:00:41.693,0:00:46.845 Սկզբում նոստալգիան դիտվում էր որպես[br]շվեյցարացիների մոտ վիշտ առաջացնող երևույթ: 0:00:46.845,0:00:51.182 Որոշ բժիշկներ գտնում էին, որ Ալպերում[br]կովերի վրա կախված զանգերի ձայները 0:00:51.182,0:00:55.244 ականջի թմբկաթաղանթի և ուղեղի [br]վրա առաջացնում էին վնասվածք: 0:00:55.244,0:00:57.133 Հրամանատարներն անգամ իրենց զինվորներին 0:00:57.133,0:01:00.323 արգելում էին ավանդական[br]շվեյցարական երգեր կատարել 0:01:00.323,0:01:04.034 վախենալով, որ արդյունքում նրանք [br]կմեկուսանան կամ ինքնասպանություն կգործեն: 0:01:04.034,0:01:09.814 Բայց, երբ գաղթը աշխարհով մեկ տարածվեց, [br]նոստալգիան ի հայտ եկավ տարբեր խմբերի մոտ: 0:01:09.814,0:01:14.265 Պարզվեց, որ յուրաքանչյուրն, [br]ով հեռու է հայրենիքից, 0:01:14.265,0:01:16.815 կարող է տառապել նոստալգիայով: 0:01:16.815,0:01:18.505 Իսկ 20-րդ դարի սկզբին 0:01:18.505,0:01:22.315 մասնագետներն այն համարեցին [br]ոչ թե նյարդաբանական, 0:01:22.315,0:01:25.624 այլ մտավոր հիվանդություն, որ [br]նման է ընկճախտին: 0:01:25.624,0:01:27.555 Այդ ժամանակի հոգեբանները գտնում էին, 0:01:27.555,0:01:31.366 որ այն դժվարացնում է հրաժեշտը [br]մանկության հետ 0:01:31.366,0:01:35.115 և կամ առաջացնում է մեծ ցանկություն՝ [br]վերադառնալու սաղմնային վիճակի: 0:01:35.115,0:01:36.725 Բայց մի քանի տասնամյակ անց 0:01:36.725,0:01:40.795 նոստալգիա երևույթը փոխվեց [br]երկու կարևոր ուղղությամբ: 0:01:40.795,0:01:44.195 Նախ դրա իմաստը հայրենիքի հանդեպ [br]ունեցած կարոտախտից վերածվեց 0:01:44.195,0:01:46.245 դեպի անցյալն ունեցած կարոտի: 0:01:46.245,0:01:49.297 Եվ երկրորդ՝ այն դիտվեց որպես ոչ թե [br]ահավոր մի հիվանդություն, 0:01:49.297,0:01:53.585 այլ «դառը» և հաճելի զգացողություն: 0:01:53.585,0:01:55.575 Հավանաբար, սրանից ամենահայտնին 0:01:55.575,0:01:59.439 ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի օրինակն է: 0:01:59.439,0:02:03.446 Նա փաստում էր, որ «մադլեն» խմորեղենը, [br]որ մանկուց ի վեր չէր համտեսել, 0:02:03.446,0:02:09.166 նրա մոտ առաջացրեց ջերմ և [br]ուժեղ զգայական ասոցացումներ: 0:02:09.166,0:02:12.976 Ի՞նչն է այդպես կտրուկ փոխում նոստալգիայի[br]մասին մեր ունեցած պատկերացումները: 0:02:12.976,0:02:15.825 Այդ ամենի պատասխանը մասամբ [br]կարող է տալ գիտությունը: 0:02:15.825,0:02:19.826 Հոգեբանությունը բուն տեսությունից[br]փոխվեց դեպի 0:02:19.826,0:02:24.516 ավելի ստույգ և համակարգված [br]փորձառական ուսումնասիրության: 0:02:24.516,0:02:27.906 Ուստի, մասնագետները գտան, որ [br]բացասական ախտանիշներից շատերը 0:02:27.906,0:02:30.677 կարող են պարզապես կապված [br]լինել նոստալգիայի հետ 0:02:30.677,0:02:32.751 և ոչ թե լինել դրա հետևանք: 0:02:32.751,0:02:36.681 Իրականում, չնայած, որ դա բարդ[br]զգայական վիճակ է, 0:02:36.681,0:02:39.863 որ կարող է ներառել կորստի և [br]տխրության զգացումներ, 0:02:39.863,0:02:44.322 նոստալգիան, ամենևին, վատ [br]տրամադրություն ունենալու պատճառ չէ: 0:02:44.322,0:02:48.213 Ընդհակառակը, նոստալգիան օգնում է [br]վերհիշել մյուսների հետ ապրած կարևոր 0:02:48.213,0:02:51.702 և արժեքավոր իրադարձությունները՝ 0:02:51.702,0:02:55.042 բարելավելով մարդու հոգեբանական վիճակը: 0:02:55.042,0:02:58.132 Ուսումնասիրությունները ցույց են տվել, [br]որ նոստալգիան 0:02:58.132,0:03:02.652 կարող է բարձրացնել մարդու ինքնագնահատականը[br]և հասարակության հետ կապը 0:03:02.652,0:03:04.702 նպաստել հոգեբանական զարգացմանը 0:03:04.702,0:03:07.839 և անգամ շահագրգռել նրանց[br]լինել բարեգործ: 0:03:07.839,0:03:11.033 Ուստի, նոստալգիան մտավոր[br]խանգարման պատճառ չէ, 0:03:11.033,0:03:15.623 այլ, ընդհակառակը, կարող է օգնել [br]այն հաղթահարելու գործում: 0:03:15.623,0:03:19.143 Օրինակ՝ երբ մարդիկ ոչ այնքան[br]լավ տրամադրություն ունեն, 0:03:19.143,0:03:23.063 նրանք կարող են օգտագործել նոստալգիան [br]որպես սթրեսից դուրս գալու 0:03:23.063,0:03:25.664 և ինքնազգացողության բարելավման միջոց: 0:03:25.664,0:03:28.932 Այսօր թվում է՝ նոստալգիան ամենուր է, 0:03:28.932,0:03:32.582 հատկապես այն բանից հետո, ինչ գովազդողներն [br]այն օգտագործում են որպես 0:03:32.582,0:03:34.944 մարկետինգի ոլորտում կարևոր և [br]արդյունավետ գործիք: 0:03:34.944,0:03:39.001 Այն կարելի է համարել որպես անցյալով[br]պարուրված լինելու մի միջոց, 0:03:39.001,0:03:42.203 չնայած, որ նոստալգիայի նպատակն այլ է: 0:03:42.203,0:03:47.354 Դեռ ավելին, այն հիշեցնում է մեզ, [br]որ մեր կյանքն արժեքավոր է 0:03:47.354,0:03:50.634 և օգնում է վերագտնել[br]մեր ինքնավստահությունը, 0:03:50.634,0:03:53.293 ինչպես նաև ընդունել [br]ապագայի մարտահրավերները: