17-րդ դարի վերջին
բժշկական համալսարանի ուսանող Յոհանես
Հոֆերը նկատեց տարօրինակ մի հիվանդություն,
որով տառապում էին արտասահմանում
աշխատող շվեյցարացի վարձկանները:
Ախտանշաններն էին՝
հոգնածություն,
անքնություն,
առիթմիա,
թերմարսողություն
և տենդ, որոնք այնքան
ուժեղ էին արտահայտված նրանց մոտ,
որ հաճախ զինվորները
ստիպված էին զորացրվել:
Հոֆերը գտնում էր, որ պատճառը
ֆիզիկական խանգարումը չէր,
այլ իրենց հայրենիքի հանդեպ
ունեցած մեծ կարոտը:
Նա դա կոչեց նոստալգիա
հունարեն՝ <<նոստոս>>- վերադարձ տուն
և <<ալգոս>>-ցավ կամ տառապանք:
Սկզբում նոստալգիան դիտվում էր որպես
շվեյցարացիների մոտ վիշտ առաջացնող երևույթ:
Որոշ բժիշկներ գտնում էին, որ Ալպերում
կովերի վրա կախված զանգերի ձայները
ականջի թմբկաթաղանթի և ուղեղի
վրա առաջացնում էին վնասվածք:
Հրամանատարներն անգամ իրենց զինվորներին
արգելում էին ավանդական
շվեյցարական երգեր կատարել
վախենալով, որ արդյունքում նրանք
կմեկուսանան կամ ինքնասպանություն կգործեն:
Բայց, երբ գաղթը աշխարհով մեկ տարածվեց,
նոստալգիան ի հայտ եկավ տարբեր խմբերի մոտ:
Պարզվեց, որ յուրաքանչյուրն,
ով հեռու է հայրենիքից,
կարող է տառապել նոստալգիայով:
Իսկ 20-րդ դարի սկզբին
մասնագետներն այն համարեցին
ոչ թե նյարդաբանական,
այլ մտավոր հիվանդություն, որ
նման է ընկճախտին:
Այդ ժամանակի հոգեբանները գտնում էին,
որ այն դժվարացնում է հրաժեշտը
մանկության հետ
և կամ առաջացնում է մեծ ցանկություն՝
վերադառնալու սաղմնային վիճակի:
Բայց մի քանի տասնամյակ անց
նոստալգիա երևույթը փոխվեց
երկու կարևոր ուղղությամբ:
Նախ դրա իմաստը հայրենիքի հանդեպ
ունեցած կարոտախտից վերածվեց
դեպի անցյալն ունեցած կարոտի:
Եվ երկրորդ՝ այն դիտվեց որպես ոչ թե
ահավոր մի հիվանդություն,
այլ «դառը» և հաճելի զգացողություն:
Հավանաբար, սրանից ամենահայտնին
ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի օրինակն է:
Նա փաստում էր, որ «մադլեն» խմորեղենը,
որ մանկուց ի վեր չէր համտեսել,
նրա մոտ առաջացրեց ջերմ և
ուժեղ զգայական ասոցացումներ:
Ի՞նչն է այդպես կտրուկ փոխում նոստալգիայի
մասին մեր ունեցած պատկերացումները:
Այդ ամենի պատասխանը մասամբ
կարող է տալ գիտությունը:
Հոգեբանությունը բուն տեսությունից
փոխվեց դեպի
ավելի ստույգ և համակարգված
փորձառական ուսումնասիրության:
Ուստի, մասնագետները գտան, որ
բացասական ախտանիշներից շատերը
կարող են պարզապես կապված
լինել նոստալգիայի հետ
և ոչ թե լինել դրա հետևանք:
Իրականում, չնայած, որ դա բարդ
զգայական վիճակ է,
որ կարող է ներառել կորստի և
տխրության զգացումներ,
նոստալգիան, ամենևին, վատ
տրամադրություն ունենալու պատճառ չէ:
Ընդհակառակը, նոստալգիան օգնում է
վերհիշել մյուսների հետ ապրած կարևոր
և արժեքավոր իրադարձությունները՝
բարելավելով մարդու հոգեբանական վիճակը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել,
որ նոստալգիան
կարող է բարձրացնել մարդու ինքնագնահատականը
և հասարակության հետ կապը
նպաստել հոգեբանական զարգացմանը
և անգամ շահագրգռել նրանց
լինել բարեգործ:
Ուստի, նոստալգիան մտավոր
խանգարման պատճառ չէ,
այլ, ընդհակառակը, կարող է օգնել
այն հաղթահարելու գործում:
Օրինակ՝ երբ մարդիկ ոչ այնքան
լավ տրամադրություն ունեն,
նրանք կարող են օգտագործել նոստալգիան
որպես սթրեսից դուրս գալու
և ինքնազգացողության բարելավման միջոց:
Այսօր թվում է՝ նոստալգիան ամենուր է,
հատկապես այն բանից հետո, ինչ գովազդողներն
այն օգտագործում են որպես
մարկետինգի ոլորտում կարևոր և
արդյունավետ գործիք:
Այն կարելի է համարել որպես անցյալով
պարուրված լինելու մի միջոց,
չնայած, որ նոստալգիայի նպատակն այլ է:
Դեռ ավելին, այն հիշեցնում է մեզ,
որ մեր կյանքն արժեքավոր է
և օգնում է վերագտնել
մեր ինքնավստահությունը,
ինչպես նաև ընդունել
ապագայի մարտահրավերները: