Երբ խոսքը գնում է անգլերենի մասին, մենք հաճախ պատկերացնում ենք այն որպես մեկ լեզու սակայն ի՞նչն է հանդիսանում աշխարհի տասնյակ երկրներում խոսվող հազարավորբարբառները կապող օղակը, կամ ի՞նչով են նրանք նման Չոսերի գործերին: Եվ ինչո՞վ է նրանցից որևէ մեկը կապված Բեովուլֆի տարօրինակ բառերին: Պատասխանն այն է, որ շատ լեզուների պես` անգլերենը զարգացում է ապրել տարբեր խոսողների սերունդների միջով` ժամանակի ընթացքում ենթարկվելով ահռելի փոփոխությունների: Քննելով այս փոփոխությունները` մենք կարող ենք հետևել լեզուն այսօրվա օրից մինչև իր հինավուրց արմատները: Մինչդեռ ժամանակակից անգլերենը շատ նման բառեր ունի` լատիներենից առաջացած ռոմանական լեզուներում, օրինակ` ֆրանսերենում և իսպաներենում, բայց բառերի մեծամասնությունն իրականում իր մասը չէր հանդիսանում: Փոխարենը, նրանք սկսեցին ներխուժել լեզվի մեջ` 1066 թվականի դեպի Անգլիա նորմանական ներխուժմանը զուգընթաց: Երբ ֆրանսախոս նորմանացիները գրավեցին Անգլիան և դարձան նրա իշխող խավը, նրանք իրենց հետ բերեցին նաև իրենց խոսքը` ավելացնելով այնտեղ մինչ այդ խոսվող անգլերենին ֆրանսերենի և լատիներենի ահռելի բառապաշար: Այսօր մենք այդ լեզուն անվանում ենք հին անգլերեն: Հենց դա է Բեովուլֆի լեզուն: Այն հավանաբար այնքան էլ ծանոթ չի թվում, սակայն այն կարող է ավելի ծանոթ թվալ գերմաներեն իմանալու դեպքում: Պատճառն այն է, որ հին անգլերենը պատկանում է գերմանական լեզվախմբին` առաջին անգամ 5-րդ և 6-րդ դարերում Բրիտանական կղզի բերված անգլոնների, սաքսոնների և յուտերի կողմից: Իրենց կողմից խոսվող գերմանական բարբառները կոչվեց անգլո-սաքսոնական լեզու: 8-11-րդ դարերում վիկինգները հին նորվեգերենից էլ ավելի շատ փոխառություններ ավելացրին խառնուրդին: Դժվար է տեսնել ժամանակակից անգլերենի արմատները` հաշվի առնելով բոլոր վերցված բառերը ֆրանսերենից, լատիներենից, հին նորվեգերենից և այլ լեզուներից: Սակայն համեմատական լեզվաբանությունը կարող է օգնել` հիմնվելով քերանական կառուցվածքի, հնչյունների փոխվելու օրինաչափությունների և հիմնական բառապաշարի վրա: Օրինակ` 6-րդ դարից հետո գերմաներեն բառերը, որոնք սկսում էին "p" տառով, աստիճանաբար դարձան "pf", մինչդեռ հին անգլերենի իրենց նմանակները մնացին անփոփոխ: Մեկ այլ բաժանման ընթացքում շվեդերենի "sk" հնչյունը ունեցող բառերը ստացան "sh" հնչյունը անգլերենում: Հիմա էլ գոյություն ունեն "sk"հնչյուն ունեցող անգլերեն բառեր, օրինակ` "skirt" (կիսաշրջազգեստ) և "skull" (գանգ), բայց նրանք հին նորվեգերենից եկած փոխառություններ են, որոնք եկել էին "sk"-ից "sh" անցումից հետո: Այս օրինակները ցույց են տալիս, որ ինչպես շատ ու շատ ռոմանական լեզուներ առաջացել են լատիներենից, այնպես էլ անգլերենը, շվեդերենը, գերմաներենը և այլ լեզուներ առաջացել էին իրենց ընդհանուր նախահայր համարվող նախա-գերմանական լեզվից, որն օգտագործվել է մոտավորապես մ.թ.ա. 500 թվականին: Քանի որ այս պատմական լեզուն երբեք գրի չի առնվել, մենք միայն կարող ենք այն վերականգնել` համեմատելով իր հաջորդողների հետ, որը հնարավոր է շնորհիվ փոփոխությունների կայունության: Մենք նույնիսկ կարող ենք առաջ գնալ ևս մեկ քայլ և հետևել նախա-գերմանակ լեզվի նախորդողի` նախա-հնդեվրոպական լեզվի ծագմանը, որն օգտագործվել է մոտ 6000 տարի առաջ այսօրվա Ուկրաինայի և Ռուսաստանի տարածքում գտնվող Պոնտական տափաստանում: Սա հանդիսանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի վերականգնված նախահայրը, որն ընդգրկում է պատմության ընթացքում Եվրոպայում խոսված գրեթե բոլոր լեզուները, ինչպես նաև հարավային և արևմտյան Ասիայի մեծ մասում խոսվածները: Եվ չնայած այն կարող է ավելի մեծ ջանք պահանջել, մենք կարող ենք բացահայտել հնդեվրոպական լեզվաընտանիքի տարբեր ճյուղերի բառերի կառուցվածքային նմանությունները և համապատասխանությունները: Համեմատելով անգլերենը և լատիներենը` մենք տեսնում ենք, որ անգլերենը ունի "t", երբ լատիներենը ունի "d", և "f", երբ լատիները` "p" բառերի սկզբում: Անգլերենին համեմատաբար հեռու լեզուները ընդգրկում են հինդին, պարկսերենը և կելտիկ լեզուները, որոնք սփռված են այսօրվա Բրիտանիայի տարածքով մեկ: Նախա-հնդեվրոպական լեզուն իր հերթին ևս առաջացել է էլ ավելի հին լեզվից, սակայն, դժբախտաբար, սա է այն սահմանը, որը պատմական և հնէաբանական ապացույցները թույլատրում են մեզ հետազոտել: Շատ ու շատ գաղտնիքներ մնում են օդում կախված, օրինակ` որոշակի կապի գոյությունը հնդեվրոպական և այլ գլխավոր լեզվաընտանիքների միջև և մինչ այդ Եվրոպայում խոսվող լեզուների հատկանշական գծերը: Սակայն ապշեցուցիչ է այն, որ մոտ 3 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում, որոնցից շատերը չեն կարող հասկանալ իրար, միևնույնն է խոսում են նույն բառերով` ձևավորված 6000 տարվա պատմության ընթացքում: