Երբ խոսքը գնում է անգլերենի մասին, մենք
հաճախ պատկերացնում ենք այն որպես մեկ լեզու
սակայն ի՞նչն է հանդիսանում աշխարհի
տասնյակ երկրներում խոսվող
հազարավորբարբառները կապող օղակը,
կամ ի՞նչով են նրանք նման Չոսերի գործերին:
Եվ ինչո՞վ է նրանցից որևէ մեկը կապված
Բեովուլֆի տարօրինակ բառերին:
Պատասխանն այն է, որ շատ լեզուների պես`
անգլերենը զարգացում է ապրել տարբեր
խոսողների սերունդների միջով`
ժամանակի ընթացքում ենթարկվելով ահռելի
փոփոխությունների:
Քննելով այս փոփոխությունները`
մենք կարող ենք հետևել լեզուն այսօրվա օրից
մինչև իր հինավուրց արմատները:
Մինչդեռ ժամանակակից
անգլերենը շատ նման բառեր ունի`
լատիներենից առաջացած
ռոմանական լեզուներում,
օրինակ` ֆրանսերենում և իսպաներենում,
բայց բառերի մեծամասնությունն
իրականում իր մասը չէր հանդիսանում:
Փոխարենը, նրանք սկսեցին ներխուժել
լեզվի մեջ`
1066 թվականի դեպի Անգլիա նորմանական
ներխուժմանը զուգընթաց:
Երբ ֆրանսախոս նորմանացիները
գրավեցին Անգլիան
և դարձան նրա իշխող խավը,
նրանք իրենց հետ բերեցին նաև իրենց խոսքը`
ավելացնելով այնտեղ մինչ այդ
խոսվող անգլերենին
ֆրանսերենի և լատիներենի ահռելի բառապաշար:
Այսօր մենք այդ լեզուն
անվանում ենք հին անգլերեն:
Հենց դա է Բեովուլֆի լեզուն:
Այն հավանաբար այնքան էլ ծանոթ չի թվում,
սակայն այն կարող է ավելի ծանոթ թվալ
գերմաներեն իմանալու դեպքում:
Պատճառն այն է, որ հին անգլերենը
պատկանում է գերմանական լեզվախմբին`
առաջին անգամ 5-րդ և 6-րդ դարերում
Բրիտանական կղզի բերված
անգլոնների, սաքսոնների և յուտերի կողմից:
Իրենց կողմից խոսվող գերմանական բարբառները
կոչվեց անգլո-սաքսոնական լեզու:
8-11-րդ դարերում վիկինգները
հին նորվեգերենից էլ ավելի շատ
փոխառություններ ավելացրին խառնուրդին:
Դժվար է տեսնել
ժամանակակից անգլերենի արմատները`
հաշվի առնելով բոլոր վերցված բառերը
ֆրանսերենից, լատիներենից, հին նորվեգերենից
և այլ լեզուներից:
Սակայն համեմատական լեզվաբանությունը կարող
է օգնել` հիմնվելով քերանական կառուցվածքի,
հնչյունների փոխվելու օրինաչափությունների
և հիմնական բառապաշարի վրա:
Օրինակ` 6-րդ դարից հետո
գերմաներեն բառերը, որոնք սկսում էին "p"
տառով, աստիճանաբար դարձան "pf",
մինչդեռ հին անգլերենի իրենց նմանակները
մնացին անփոփոխ:
Մեկ այլ բաժանման ընթացքում շվեդերենի "sk"
հնչյունը ունեցող բառերը
ստացան "sh" հնչյունը անգլերենում:
Հիմա էլ գոյություն ունեն "sk"հնչյուն
ունեցող անգլերեն բառեր,
օրինակ` "skirt" (կիսաշրջազգեստ)
և "skull" (գանգ),
բայց նրանք հին նորվեգերենից
եկած փոխառություններ են,
որոնք եկել էին "sk"-ից "sh" անցումից հետո:
Այս օրինակները ցույց են տալիս,
որ ինչպես շատ ու շատ ռոմանական լեզուներ
առաջացել են լատիներենից,
այնպես էլ անգլերենը, շվեդերենը,
գերմաներենը և այլ լեզուներ
առաջացել էին իրենց ընդհանուր նախահայր
համարվող նախա-գերմանական լեզվից,
որն օգտագործվել է մոտավորապես
մ.թ.ա. 500 թվականին:
Քանի որ այս պատմական լեզուն
երբեք գրի չի առնվել,
մենք միայն կարող ենք այն վերականգնել`
համեմատելով իր հաջորդողների հետ,
որը հնարավոր է շնորհիվ
փոփոխությունների կայունության:
Մենք նույնիսկ կարող ենք
առաջ գնալ ևս մեկ քայլ
և հետևել նախա-գերմանակ լեզվի նախորդողի`
նախա-հնդեվրոպական լեզվի ծագմանը,
որն օգտագործվել է մոտ 6000 տարի առաջ
այսօրվա Ուկրաինայի և Ռուսաստանի
տարածքում գտնվող Պոնտական տափաստանում:
Սա հանդիսանում է հնդեվրոպական
լեզվաընտանիքի վերականգնված նախահայրը,
որն ընդգրկում է պատմության ընթացքում
Եվրոպայում խոսված գրեթե բոլոր լեզուները,
ինչպես նաև հարավային և արևմտյան Ասիայի
մեծ մասում խոսվածները:
Եվ չնայած այն կարող է
ավելի մեծ ջանք պահանջել,
մենք կարող ենք բացահայտել հնդեվրոպական
լեզվաընտանիքի տարբեր ճյուղերի բառերի
կառուցվածքային նմանությունները և
համապատասխանությունները:
Համեմատելով անգլերենը և լատիներենը`
մենք տեսնում ենք, որ անգլերենը ունի "t",
երբ լատիներենը ունի "d",
և "f", երբ լատիները` "p" բառերի սկզբում:
Անգլերենին համեմատաբար հեռու լեզուները
ընդգրկում են հինդին, պարկսերենը
և կելտիկ լեզուները, որոնք սփռված են
այսօրվա Բրիտանիայի տարածքով մեկ:
Նախա-հնդեվրոպական լեզուն իր հերթին ևս
առաջացել է էլ ավելի հին լեզվից,
սակայն, դժբախտաբար, սա է այն սահմանը,
որը պատմական և հնէաբանական ապացույցները
թույլատրում են մեզ հետազոտել:
Շատ ու շատ գաղտնիքներ
մնում են օդում կախված,
օրինակ` որոշակի կապի
գոյությունը հնդեվրոպական
և այլ գլխավոր լեզվաընտանիքների միջև
և մինչ այդ Եվրոպայում խոսվող
լեզուների հատկանշական գծերը:
Սակայն ապշեցուցիչ է այն, որ մոտ
3 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում,
որոնցից շատերը չեն կարող հասկանալ իրար,
միևնույնն է խոսում են նույն բառերով`
ձևավորված 6000 տարվա պատմության ընթացքում: