1 00:00:00,000 --> 00:00:03,000 Կխնդրեմ ձեզ վերհիշել մի դեպք, 2 00:00:03,000 --> 00:00:05,000 երբ ինչ-որ բան, 3 00:00:05,000 --> 00:00:07,000 ձայնասկավառակ, երգ կամ գիրք անչափ հավանել եք 4 00:00:07,000 --> 00:00:10,000 և սրտանց խորհուրդ եք տվել 5 00:00:10,000 --> 00:00:12,000 այն ձեզ հարազատ մեկին` 6 00:00:12,000 --> 00:00:14,000 անհամբեր սպասելով նրա արձագանքին, 7 00:00:14,000 --> 00:00:17,000 բայց արդյունքում այդ մարդը ընդհանրապես չի հավանել այն: 8 00:00:17,000 --> 00:00:19,000 Որպես ներածության կասեմ, 9 00:00:19,000 --> 00:00:21,000 որ վերջին վեց տարիների ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օր 10 00:00:21,000 --> 00:00:24,000 հայտվել եմ հենց այսպիսի իրավիճակում: (Ծիծաղ) 11 00:00:24,000 --> 00:00:26,000 Ես ավագ դպրոցում մաթեմատիկա եմ դասավանդում: 12 00:00:26,000 --> 00:00:29,000 Ես շուկային մի ապրանք եմ վաճառում, 13 00:00:29,000 --> 00:00:32,000 որը չի ուզում այն գնել, սակայն օրենքով պարտավորված է: 14 00:00:32,000 --> 00:00:35,000 Ասածս այն է, որ սա պարզապես մի նախորոք պարտված խաղ է: 15 00:00:35,000 --> 00:00:38,000 Մի օգտակար կարծրատիպ կա աշակերտների շրջանում, 16 00:00:38,000 --> 00:00:40,000 մի կարծրատիպ ձեր բոլորի վերաբերյալ: 17 00:00:40,000 --> 00:00:42,000 Եթե ձեզ տրվի 18 00:00:42,000 --> 00:00:44,000 հանրահաշվի ավարտական քննության հարցաթերթիկ, 19 00:00:44,000 --> 00:00:46,000 կարող եմ ասել, 20 00:00:46,000 --> 00:00:48,000 որ 25%-ից ոչ ավելին կստանա անցողիկ թվանշան: 21 00:00:48,000 --> 00:00:51,000 Բերված փաստերից յուրաքանչյուրը քիչ բան է ասում ձեր և իմ ուսանողների մասին. 22 00:00:51,000 --> 00:00:53,000 այն ավելի շատ բնորոշում է այսօր ԱՄՆ-ում դասավանդվող 23 00:00:53,000 --> 00:00:55,000 մաթեմատիկա առարկան: 24 00:00:55,000 --> 00:00:58,000 Նախ և առաջ կցանկանայի բաժանել մաթեմատիկան 2 կատեգորիաների: 25 00:00:58,000 --> 00:01:01,000 Առաջինը`հաշվարկման կատեգորիան է, որը, համոզված եմ` մոռացել եք: 26 00:01:01,000 --> 00:01:03,000 Օրինակ` վերլուծել քառակուսի հավասարումը բազմանդամների 27 00:01:03,000 --> 00:01:05,000 մեկից բարձր գործակցով: 28 00:01:05,000 --> 00:01:07,000 Ձեր գիտելիքը այս ամենի վերաբերյալ հեշտությամբ կարելի է վերականգնել այն դեպքում, 29 00:01:07,000 --> 00:01:09,000 եթե դուք ունեք մաթեմատիկական մտածողության 30 00:01:09,000 --> 00:01:11,000 ամուր հիմք: 31 00:01:11,000 --> 00:01:13,000 Մենք այն կանվանենք 32 00:01:13,000 --> 00:01:15,000 մաթեմատիկական գործընթացների կիրառում մեզ շրջապատող աշխարհում: 33 00:01:15,000 --> 00:01:17,000 Սա դժվար է սովորեցնել: 34 00:01:17,000 --> 00:01:19,000 Սա այն է, ինչը կցանկանայինք, որ աշակերտները միշտ հիշեն, 35 00:01:19,000 --> 00:01:21,000 եթե անգամ չշարունակեն իրենց ուսումը մաթեմատիկայի գծով: 36 00:01:21,000 --> 00:01:23,000 Սակայն ԱՄՆ-ում այս առարկայի դասավանդման մեթոդը երաշխավորում է, 37 00:01:23,000 --> 00:01:25,000 որ աշակերտները սա չեն հիշի: 38 00:01:26,000 --> 00:01:27,000 Եվ այսպես, խոսելու եմ այն մասին, թե ինչու է այսպես, 39 00:01:27,000 --> 00:01:30,000 ինչու է սա համարվում դժբախտություն հասարակության համար,ինչ կարող ենք անել, 40 00:01:30,000 --> 00:01:32,000 և վերջում` ինչու է մաթեմատիկայի ուսուցիչ լինելը 41 00:01:32,000 --> 00:01:34,000 այսօր հետաքրքիր: 42 00:01:34,000 --> 00:01:36,000 Սկսենք այն 5 հայտանիշներից, 43 00:01:36,000 --> 00:01:38,000 համաձայն որոնց` դուք սխալ մաթեմատիկական մտածողություն եք զարգացնում 44 00:01:38,000 --> 00:01:40,000 դասարանում: 45 00:01:40,000 --> 00:01:43,000 Առաջինը նախաձեռնության բացակայությունն է.սա այն է, երբ աշակերտները չեն ուզում սկսել ինքնուրույն որևէ բան անել, 46 00:01:43,000 --> 00:01:45,000 երբ ավարտում եք տեսական մասը, 47 00:01:45,000 --> 00:01:47,000 և միանգամից հինգ հոգի ձեռք են բարձրացնում` 48 00:01:47,000 --> 00:01:49,000 խնդրելով յուրաքանչյուրին անհատապես նորից բացատրել ամբողջ տեսական նյութը: 49 00:01:49,000 --> 00:01:51,000 Աշակերտները հաստատակամ չեն: 50 00:01:51,000 --> 00:01:53,000 Նրանք չեն աշխատում հիշել. նույն հասկացությունները 51 00:01:53,000 --> 00:01:55,000 ստիպված ես լինում ամբողջությամբ նորից բացատրել 3 ամիս հետո: 52 00:01:55,000 --> 00:01:57,000 Աշակերտներիս 99%-ը բարդույթներ ունի 53 00:01:57,000 --> 00:01:59,000 բառային խնդիրների նկատմամբ, 54 00:01:59,000 --> 00:02:01,000 իսկ մնացած 1%-ը 55 00:02:01,000 --> 00:02:03,000 ջանասիրաբար փնտրում է մի բանաձև, 56 00:02:03,000 --> 00:02:05,000 որը հնարավոր կլինի կիրառել տվյալ պարագայում: 57 00:02:05,000 --> 00:02:07,000 Սա ուղղակի կործանարար է: 58 00:02:07,000 --> 00:02:10,000 “Deadwood”-ի և այլ հրաշալի հեռուստաշոուների հեղինակ Դեվիթ Միլչը 59 00:02:10,000 --> 00:02:13,000 հիանալի կերպով նկարագրել է այս ամենը: 60 00:02:13,000 --> 00:02:15,000 Նա երդվեց այլևս չստեղծել 61 00:02:15,000 --> 00:02:17,000 ոչ մի արդիական դրամա 62 00:02:17,000 --> 00:02:19,000 և շոուներ, քանի որ տեսնում էր, 63 00:02:19,000 --> 00:02:21,000 որ երբ մարդիկ ամեն օր 4 ժամ իրենց գլուխը լցնում են, 64 00:02:21,000 --> 00:02:24,000 ասենք, «Two and a Half Men» կատակերգական շոուով,ասածս վիրավորանք չլինի, 65 00:02:24,000 --> 00:02:26,000 բայց այս ամենը այնպես է ձևավորում մարդկանց մտածողությունը, 66 00:02:26,000 --> 00:02:29,000 որ նրանք պարզ խնդիրներ են ակնկալում: 67 00:02:29,000 --> 00:02:32,000 Նա անվանեց սա «անհամբերություն անվճռականության հարցում»: 68 00:02:32,000 --> 00:02:35,000 Դուք անհամբեր եք այն ամենի նկատմամբ, ինչը արագ չի լուծվում: 69 00:02:35,000 --> 00:02:38,000 Դուք ակնկալում եք 22 րոպեանոց շոուում ծավալվող կատակերգական խնդիրներ, 70 00:02:38,000 --> 00:02:41,000 3 գովազդային ընդմիջում և ծիծաղի ձայնագրություն: 71 00:02:41,000 --> 00:02:43,000 Կասեմ ձեզ մի բան, 72 00:02:44,000 --> 00:02:47,000 որի մասին դուք արդեն գիտեք. լուծման արժանի և ոչ մի խնդիր այդքան էլ հեշտ չէ: 73 00:02:47,000 --> 00:02:49,000 Շատ եմ մտահոգված այս ամենի համար, 74 00:02:49,000 --> 00:02:52,000 քանի որ թոշակի եմ անցնելու մի երկրում,որը ղեկավարելու են իմ աշակերտները: 75 00:02:52,000 --> 00:02:54,000 Նման կերպ դասավանդելով` 76 00:02:54,000 --> 00:02:56,000 վտանգի եմ ենթարկում 77 00:02:56,000 --> 00:02:58,000 իմ ապագան ու բարեկեցությունը: 78 00:02:58,000 --> 00:03:01,000 Այստեղ եմ, որ ասեմ` այն մեթոդը, որով մեր դասագրքերը, հատկապես 79 00:03:01,000 --> 00:03:04,000 լայնածավալ կիրառման դասագրքերը, սովորեցնում են մաթեմատիկական մտածողության 80 00:03:04,000 --> 00:03:06,000 և որևէ խնդրի համբերատար լուծման, 81 00:03:06,000 --> 00:03:09,000 միանգամայն հավասար է նրան, որ ամեն ինչ թողնեք և սկսեք դիտել «Two and a Half Men» կատակերգական շոուն: 82 00:03:09,000 --> 00:03:11,000 (Ծիծաղ) 83 00:03:11,000 --> 00:03:14,000 Իսկ հիմա, ամենայն լրջությամբ, ահա ֆիզիկայի դասագրքից մի օրինակ, 84 00:03:14,000 --> 00:03:16,000 որը նույնքան հաջողությամբ կարելի է կիրառել նաև մաթեմատիկայում: 85 00:03:16,000 --> 00:03:18,000 Նախ և առաջ ուշադրություն դարձրեք այն բանին, 86 00:03:18,000 --> 00:03:20,000 որ ունենք ուղիղ 3 տվյալ, 87 00:03:20,000 --> 00:03:22,000 որոցից յուրաքանչյուրը կհայտնվի բանաձևի որևէ մի մասում, 88 00:03:22,000 --> 00:03:24,000 որն էլ հետո 89 00:03:24,000 --> 00:03:26,000 աշակերտը կհաշվարկի: 90 00:03:26,000 --> 00:03:28,000 Ես հավատում եմ իրական կյանքին: 91 00:03:28,000 --> 00:03:30,000 Հարցրեք ինքներդ ձեզ` լուծել եք արդյոք 92 00:03:30,000 --> 00:03:32,000 լուծման արժանի որևէ խնդիր, 93 00:03:32,000 --> 00:03:34,000 երբ նախօրոք գիտեիք ամբողջ տեկեղեկատվությունը, 94 00:03:34,000 --> 00:03:37,000 երբ ունեիք բավականին շատ տեղեկատվություն, որը ստիպված էիք բաշխել 95 00:03:37,000 --> 00:03:39,000 կամ չունեիք բավարար տեղեկատվություն 96 00:03:39,000 --> 00:03:41,000 և ստիպված էիք գտնել այն: 97 00:03:41,000 --> 00:03:44,000 Վստահ եմ` բոլորս էլ համաձայն ենք այն մտքի հետ, որ լուծում պահանջող խնդիրն իրականում այսպիսին չէ: 98 00:03:44,000 --> 00:03:47,000 Կարծում եմ, դասագրքի հեղինակներն էլ գիտեն, թե ինչպիսի հարված են հասցնում աշակերտներին: 99 00:03:47,000 --> 00:03:50,000 Տեսեք, սա է գործնական աշխատանքի խնդիրը: 100 00:03:50,000 --> 00:03:52,000 Երբ խնդիրը լուծելու ժամանակն է գալիս, 101 00:03:52,000 --> 00:03:54,000 ահա թե ինչի ենք դիմում. 102 00:03:54,000 --> 00:03:57,000 մենք ուղղակի հանում ենք թվերը և մի փոքր պարզեցնում ենք համատեքստը: 103 00:03:57,000 --> 00:04:00,000 Եվ եթե աշակերտը դեռ չի հասկանում, թե որ խնդրի օրինակով է տվյալ խնդիրը կազմված, 104 00:04:00,000 --> 00:04:02,000 ապա սա հուշում է, 105 00:04:02,000 --> 00:04:05,000 թե որ խնդիրների որ օրինակները պետք է կրկնի, որպեսզի գտնի բանաձևը: 106 00:04:05,000 --> 00:04:07,000 Պարզապես կարողանալով ապակոդավորել դասագիրքը` 107 00:04:07,000 --> 00:04:10,000 կարող եք նաև հաջող հանձնել այս բաժինը առանց 108 00:04:10,000 --> 00:04:13,000 ֆիզիկայի իմացության: Խայտառակություն: 109 00:04:13,000 --> 00:04:16,000 Ես կարող եմ մի փոքր ավելի հստակ պարզաբանել խնդրի պատճառը մաթեմատիկայի սահմաններում: 110 00:04:16,000 --> 00:04:18,000 Ահա իսկապես մի հետաքրքիր խնդիր, որն ինձ դուր է գալիս: 111 00:04:18,000 --> 00:04:20,000 Այն պահանջում է որոշել դահուկորդների ճոպանուղու 112 00:04:20,000 --> 00:04:22,000 ուղղաձգությունն ու թեքությունը: 113 00:04:22,000 --> 00:04:24,000 Տեսեք, մենք ունենք 4 առանձին շերտ, 114 00:04:24,000 --> 00:04:27,000 և ես կցանկանայի իմանալ, թե ձեզանից ով է տեսնում այդ 4 առանձին շերտերը 115 00:04:27,000 --> 00:04:30,000 և հատկապես կցանկանայի իմանալ, թե այդ ինչպես է, որ, 116 00:04:30,000 --> 00:04:32,000 երբ այս ամենը միասին հանձնարարվում է աշակերտներին, 117 00:04:32,000 --> 00:04:35,000 նրանց մոտ առաջանում է անհամբերություն խնդրի լուծման հարցում: 118 00:04:35,000 --> 00:04:37,000 Հիմա դրանք կառանձնացնեմ: Սա տեսողական շերտն է: 119 00:04:37,000 --> 00:04:39,000 Ահա նաև մաթեմատիկական կառուցվածքը, 120 00:04:39,000 --> 00:04:41,000 որի մեջ մտնում են վանդակներ, չափումներ, նշաններ, 121 00:04:41,000 --> 00:04:43,000 կետեր, առանցքներ և այլ մնանատիպ բաներ: 122 00:04:43,000 --> 00:04:46,000 Իսկ ահա ենթափուլերը հանգեցնում են նրան,ինչի մասին ուզում ենք խոսել, 123 00:04:46,000 --> 00:04:48,000 այսինքն, որ հատվածքն է ամենաուղղաձիգը: 124 00:04:48,000 --> 00:04:50,000 Հուսով եմ` հասկանում եք, 125 00:04:50,000 --> 00:04:52,000 իսկապես հասկանում եք, թե ինչպես, այն ինչ անում ենք այստեղ, 126 00:04:52,000 --> 00:04:54,000 առաջ է քաշում մի համոզիչ հարց և տալիս համոզիչ պատասխան, 127 00:04:54,000 --> 00:04:56,000 սակայն մենք մեկս մյուսի ետևից 128 00:04:56,000 --> 00:04:58,000 մի հարթ ճանապարհ ենք կերտում 129 00:04:58,000 --> 00:05:00,000 և շնորհավորում աշակերտներին, 130 00:05:00,000 --> 00:05:02,000 որ հաջողությամբ կարողացան հաղթահարել այդ ճանապարհի փոքրիկ խոչընդոտները: 131 00:05:02,000 --> 00:05:04,000 Սա է այն ամենը, ինչ անում ենք: 132 00:05:04,000 --> 00:05:06,000 Եվ, այսպես, ուզում եմ առաջարկել այն, 133 00:05:06,000 --> 00:05:08,000 որ, եթե այլ կերպ բաժանենք շերտերը և աշակերտների հետ միասին վերստեղծենք դրանք, 134 00:05:08,000 --> 00:05:11,000 ապա կարող ենք հասնել այն ամենին, ինչ անհրաժեշտ է խնդրի համբերատար լուծման համար: 135 00:05:11,000 --> 00:05:13,000 Ուրեմն կսկսեմ տեսողական շերտից 136 00:05:13,000 --> 00:05:15,000 և միանգամից կտամ այս հարցը. 137 00:05:15,000 --> 00:05:17,000 ո՞ր հատվածքն է ամենաուղղաձիգը: 138 00:05:17,000 --> 00:05:19,000 Եվ այստեղ սկսվում են քննարկումներ, 139 00:05:19,000 --> 00:05:22,000 քանի որ տեսողական շերտը այնպես է կազմված, որ թույլ է տալիս 2 պատասխան: 140 00:05:22,000 --> 00:05:24,000 Մարդիկ սկսում են վիճել միմյանց հետ, 141 00:05:24,000 --> 00:05:26,000 ընկերը ընկերոջ դեմ է դուրս գալիս, 142 00:05:26,000 --> 00:05:28,000 վիճում են զույգերով, այդ մասին սկսում են գրել և այդպես շարունակ: 143 00:05:28,000 --> 00:05:30,000 Արդյունքում հասկանում ենք, 144 00:05:30,000 --> 00:05:32,000 որ էկրանի ներքևի ձախ անկյունում կամ էլ մեջտեղից 145 00:05:32,000 --> 00:05:34,000 մի փոքր վերև գտնվող դահուկորդի մասին խոսելը 146 00:05:34,000 --> 00:05:36,000 դառնում է ձանձրալի: 147 00:05:36,000 --> 00:05:38,000 Եվ գիտակցում ենք, թե որքան հեշտ կլիներ այս ամենը, 148 00:05:38,000 --> 00:05:40,000 եթե ունենայինք 149 00:05:40,000 --> 00:05:42,000 ընդամենը A, B, C և D նշանները: 150 00:05:42,000 --> 00:05:45,000 Եվ երբ սկսում ենք սահմանել, թե ինչ բան է ուղղաձգություն, 151 00:05:45,000 --> 00:05:47,000 հասկանում ենք, որ լավ կլիներ, եթե ունենայինք որոշակի չափումներ 152 00:05:47,000 --> 00:05:50,000 հստակ հասկանալու` ինչում է խնդիրը, 153 00:05:50,000 --> 00:05:52,000 և միմիայն սրանից հետո 154 00:05:52,000 --> 00:05:54,000 կիրառում ենք մաթեմատիկական կառուցվածքը: 155 00:05:54,000 --> 00:05:56,000 Մաթեմատիկան է առաջացնում քննարկումներ, 156 00:05:56,000 --> 00:05:58,000 այլ ոչ թե հակառակը: 157 00:05:58,000 --> 00:06:01,000 Այս ամենի հետ մեկտեղ նշեմ, 158 00:06:01,000 --> 00:06:03,000 որ տասը դասաժամերից ինը ցանկալի է անցկացնել թեքության, ուղղաձգության վերաբերյալ, 159 00:06:03,000 --> 00:06:05,000 իսկ եթե կարիք լինի, 160 00:06:05,000 --> 00:06:07,000 կարող եք աշակերտների հետ միասին զարգացնել այդ ենթափուլերը: 161 00:06:07,000 --> 00:06:10,000 Իսկ հիմա տեսնում եք` 162 00:06:10,000 --> 00:06:13,000 որ մեթոդն է խթանում խնդրի համբերատար լուծմանը,մաթեմատիկական մտածողությանը: 163 00:06:13,000 --> 00:06:16,000 Իմ փորձից ելնելով` կասեմ, որ սա ակնհայտ է ինձ համար: 164 00:06:16,000 --> 00:06:18,000 Իսկ հիմա կդիմեմ Էնշտեյնին, 165 00:06:18,000 --> 00:06:20,000 ով իր պարտականությունը արդեն կատարել է: 166 00:06:20,000 --> 00:06:23,000 Նա խոսում էր խնդրի ձևավորման անհավանական կարևորության մասին: 167 00:06:23,000 --> 00:06:25,000 Փորձս ցույց է տալիս, որ մենք ԱՄՆ-ում 168 00:06:25,000 --> 00:06:27,000 աշակերտներին միայն խնդիրներ ենք հանձնարարում 169 00:06:27,000 --> 00:06:30,000 և չենք ներգրավում նրանց այդ նույն խնդիրների բանաձևերով արտահայտելու աշխատանքների մեջ: 170 00:06:31,000 --> 00:06:33,000 Այսպիսով, իմ` շաբաթական 5 ժամանոց նախապատրաստական աշխատանքների 171 00:06:33,000 --> 00:06:35,000 90%-ը նվիրում եմ նրան, 172 00:06:35,000 --> 00:06:38,000 որ դասագրքից հանում եմ խնդիրների բավականին կարևոր տարրեր 173 00:06:38,000 --> 00:06:40,000 և վերածում եմ մի բանի, 174 00:06:40,000 --> 00:06:43,000 ինչը նպաստում է մաթեմատիկական մտածողությանը և խնդրի համբերատար լուծմանը: 175 00:06:43,000 --> 00:06:45,000 Եվ, ահա տեսեք, թե ինչպես է սա աշխատում: 176 00:06:45,000 --> 00:06:47,000 Սիրում եմ այս խնդիրը. այն ջրի բաքի մասին է: 177 00:06:47,000 --> 00:06:49,000 Հարցը հետևյալն է. որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այն լցնելու համար: 178 00:06:49,000 --> 00:06:51,000 Առաջին հերթին, բացառում ենք բոլոր ենթափուլերը: 179 00:06:51,000 --> 00:06:53,000 Աշակերտները ինքնուրույն պիտի զարգացնեն 180 00:06:53,000 --> 00:06:55,000 և բանաձևերով արտահայտեն դրանք: 181 00:06:55,000 --> 00:06:58,000 Ուշադրություն դարձրեք նաև այն բանին, որ այնտեղ գրված տեղեկատվությունը ձեզ հետագայում անհրաժեշտ կլինի: 182 00:06:58,000 --> 00:07:00,000 Այստեղ մեր ուշադրությունը ոչինչ չի շեղում: 183 00:07:00,000 --> 00:07:02,000 Աշակերտները ինքնուրույն պիտի որոշեն` 184 00:07:02,000 --> 00:07:04,000 ինչն է էական դեր խաղում խնդրի լուծման ժամանակ 185 00:07:04,000 --> 00:07:07,000 `բարձրությունը, չափը, թե, միգուցե, ծորակի գույնը:Ի վերջո, ի՞նչն է այստեղ կարևոր. 186 00:07:07,000 --> 00:07:10,000 մաթեմատիկայի դասընթացի ժամանակ շատ հազվադեպ հնչող մի հարց: 187 00:07:10,000 --> 00:07:12,000 Այսպիսով, ունենք ջրի բաք 188 00:07:12,000 --> 00:07:14,000 և մեզանից ընդամենը պահանջվում է որոշել,թե որքան ժամանակ է անհրաժեշտ այն լցնելու համար: 189 00:07:14,000 --> 00:07:16,000 Քանի որ ապրում ենք 21-րդ դարում 190 00:07:16,000 --> 00:07:19,000 և նախընտրում ենք խոսել իրական աշխարհի մասին իրատեսորեն, 191 00:07:19,000 --> 00:07:22,000 այլ ոչ թե դասագրքերում հաճախ հանդիպող ստվերագծային նկարների կամ պատկերների միջոցով, 192 00:07:22,000 --> 00:07:24,000 մենք պարզապես գնում 193 00:07:24,000 --> 00:07:26,000 և նկարում ենք այդ դրվագը: 194 00:07:26,000 --> 00:07:28,000 Եվ ահա արդյունքում մենք ունենք իրական պատկեր: 195 00:07:28,000 --> 00:07:30,000 Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ջրի բաքը լցնելու համար: 196 00:07:30,000 --> 00:07:32,000 Իսկ եթե ավելի լավ տարբերակ. 197 00:07:32,000 --> 00:07:35,000 նկարահանենք, թե ինչպես է 198 00:07:35,000 --> 00:07:37,000 ինչ-որ մեկը դանդաղ,շատ դանդաղ լցնում ջրի բաքը: 199 00:07:37,000 --> 00:07:39,000 Շատ ձանձրալի է: 200 00:07:39,000 --> 00:07:41,000 Աշակերտները անընդհատ նայում են իրենց ժամացույցներին, տրորում աչքերը, 201 00:07:41,000 --> 00:07:44,000 և բոլորն էլ ուզում են իմանալ. 202 00:07:44,000 --> 00:07:47,000 «Այ մարդ, վերջապես, որքան ժամանակ է այս ամենը տևելու: 203 00:07:47,000 --> 00:07:52,000 (Ծիծաղ) 204 00:07:52,000 --> 00:07:55,000 Ահա թե ինչպես եք իմանում, որ խայծը գցել եք: 205 00:07:56,000 --> 00:07:59,000 Այս իրավիճակը շատ հետաքրքիր է ինձ համար, 206 00:07:59,000 --> 00:08:01,000 քանի որ չունեմ մեծ փորձ 207 00:08:01,000 --> 00:08:04,000 աշխատելու ծրագրից ետ 208 00:08:04,000 --> 00:08:06,000 մնացող երեխաների հետ: 209 00:08:06,000 --> 00:08:09,000 Կան երեխաներ, որոնք չեն միանա մաթեմատիկայի վերաբերյալ քննարկումներին միայն այն պատճառով, 210 00:08:09,000 --> 00:08:11,000 որ համադասարանցիներից մեկը գիտի բանաձևը, 211 00:08:11,000 --> 00:08:14,000 մյուսը գիտի, թե ինչպես ավելի լավ կիրառել այն. 212 00:08:14,000 --> 00:08:16,000 ուրեմն իմաստ էլ չկա դրա շուրջ խոսել: 213 00:08:16,000 --> 00:08:19,000 Սա արդեն ինտուիցիայի հարց է: 214 00:08:19,000 --> 00:08:22,000 Բոլորն էլ իրենց կյանքում ինչ-որ բան ջրով լցրել են, 215 00:08:22,000 --> 00:08:25,000 և հարցնելով, թե ինչքան ժամանակ էր դրա համար պահանջվում, ստիպում եմ նրանց խոսել: 216 00:08:25,000 --> 00:08:28,000 Դասարանում կան նաև երեխաներ, որոնք վախենում են 217 00:08:28,000 --> 00:08:30,000 միանալ քննարկումներին և խոսել մաթեմատիկայի շուրջ: 218 00:08:30,000 --> 00:08:33,000 Գրատախտակին գրում ենք հասկացություններ`յուրաքանչյուրի դիմաց ավելացնելով ենթադրություններ, 219 00:08:33,000 --> 00:08:35,000 և այս կերպ երեխաները ներգրավվում են դասընթացի մեջ: 220 00:08:35,000 --> 00:08:37,000 Սրան հետեևում է այն գործընթացը,որը արդեն նկարագրել եմ: 221 00:08:37,000 --> 00:08:39,000 Եվ այս ամենի ամենալավ մասը, թերևս լավագույներից մեկը այն է, 222 00:08:39,000 --> 00:08:41,000 որ պատասխան ստանալու համար 223 00:08:41,000 --> 00:08:43,000 չենք դիմում ուսուցչի պատասխանների գրքին, 224 00:08:43,000 --> 00:08:46,000 փոխարենը, մինչև վերջ դիտում ենք տեսանյութը: 225 00:08:46,000 --> 00:08:48,000 (Ծիծաղ) 226 00:08:48,000 --> 00:08:50,000 Իրականում սարսափելի բան է: 227 00:08:50,000 --> 00:08:52,000 Գիտեք, երբ տեսական մասը համընկնում է 228 00:08:52,000 --> 00:08:54,000 ուսուցչի պատասխանների գրքի հետ, 229 00:08:54,000 --> 00:08:56,000 դա հիանալի է, 230 00:08:56,000 --> 00:08:58,000 սակայն սարսափելի է խոսել սխալների աղբյուրների մասին, 231 00:08:58,000 --> 00:09:00,000 երբ տեսականը չի համընկնում գործնականի հետ: 232 00:09:00,000 --> 00:09:02,000 Սակայն այդ քննարկումները շատ օգտակար էին, 233 00:09:02,000 --> 00:09:04,000 թերևս ամենաօգտակարն էին: 234 00:09:04,000 --> 00:09:06,000 Կպատմեմ, թե ինչ զվարճալի բաների միջով եմ անցել աշակերտներիս հետ, 235 00:09:06,000 --> 00:09:08,000 որոնք դասի էին գալիս`արդեն իսկ վարակված 236 00:09:08,000 --> 00:09:10,000 այդ անհեթեթ վախով: 237 00:09:10,000 --> 00:09:13,000 Հետաքրքիրն այն է, որ կային երեխաներ, ովքեր մեկ կիսամյակ 238 00:09:13,000 --> 00:09:15,000 նման կերպ սովորելուց հետո, 239 00:09:15,000 --> 00:09:17,000 կարողանում էին գրատախտակին գրված բոլորովին նոր և անծանոթ հասկացության շուրջ 240 00:09:17,000 --> 00:09:19,000 3-4 րոպեանոց քննարկումներ վարել, 241 00:09:19,000 --> 00:09:21,000 ինչը չէին անում 242 00:09:21,000 --> 00:09:23,000 ուսումնական տարվա սկզբում: 243 00:09:23,000 --> 00:09:26,000 Նրանք էլ ոչ մի բարդույթ չունեին բառային խնդիրների նկատմամբ, 244 00:09:26,000 --> 00:09:29,000 քանի որ մենք վերասահմանել ենք, թե ինչ ասել է բառային խնդիր: 245 00:09:29,000 --> 00:09:31,000 Նրանք այլևս չեն վախենում մաթեմատիկայից, 246 00:09:31,000 --> 00:09:33,000 քանի որ միասին վերասահմանել ենք այն, ինչի տակ հասկանում ենք մաթեմատիկա: 247 00:09:33,000 --> 00:09:35,000 Եվ այս ամենը մեծ հաճույքով էինք անում: 248 00:09:35,000 --> 00:09:38,000 Մաթեմատիկայի բոլոր այն ուսուցիչներին, ում հետ շփվում եմ, 249 00:09:38,000 --> 00:09:40,000 խորհուրդ եմ տալիս դասերի ժամանակ օգտագործել մուլտիմեդիա, 250 00:09:40,000 --> 00:09:42,000 որը դասարանին կմոտեցնի 251 00:09:42,000 --> 00:09:45,000 իրական կյանքին բոլոր իր գույներով և հնարավորություններով, 252 00:09:45,000 --> 00:09:47,000 կոչ եմ անում ուսուցիչներին նպաստել աշակերտների ինտուիտիվ գործունեությանը, 253 00:09:47,000 --> 00:09:50,000 հստակ հարցեր կազմել և քննարկման ենթարկել դրանք, և, ինչպես Էնշտեյնն էր ասում, 254 00:09:50,000 --> 00:09:52,000 թողնել, որ աշակերտները ինքնուրույն կազմեն խնդիրներ, 255 00:09:52,000 --> 00:09:54,000 քանի որ դասագիրքը 256 00:09:54,000 --> 00:09:57,000 սխալ ուղղություն է 257 00:09:57,000 --> 00:09:59,000 տալիս նրանց: 258 00:09:59,000 --> 00:10:02,000 Այն աշակերտներից հանում է խնդրի համբերատար լուծման 259 00:10:02,000 --> 00:10:05,000 և մաթեմատիկական մտածողության պարտականությունը: 260 00:10:05,000 --> 00:10:08,000 Մեր տրամադրության տակ են բոլոր այն միջոցները, 261 00:10:08,000 --> 00:10:10,000 որոնք հնարավորություն են տալիս ստեղծելու բարձրորակ կրթական ծրագիր. 262 00:10:10,000 --> 00:10:12,000 ահա թե ինչու է հետաքրքիր լինել այսօր մաթեմատիկայի ուսուցիչ: 263 00:10:12,000 --> 00:10:14,000 Սա հասու է բոլորին և բավականին մատչելի է: 264 00:10:14,000 --> 00:10:16,000 Ի դեպ, մատչելի և հասու է նաև ապահովել բոլորին 265 00:10:16,000 --> 00:10:18,000 անվճար և հասարակ 266 00:10:18,000 --> 00:10:21,000 լիցենզավորված միջոցներով: 267 00:10:21,000 --> 00:10:23,000 Վերջերս, իմ բլոգում մի տեսանյութ էի տեղադրել, 268 00:10:23,000 --> 00:10:26,000 և 2 շաբաթվա ընթացքում 6.000 մարդ դիտել է այն: 269 00:10:26,000 --> 00:10:29,000 Տարբեր երկրներից, որտեղ երբեք չեմ եղել, իմ էլեկտրոնային հասցեին նամակներ էին գալիս, 270 00:10:29,000 --> 00:10:32,000 որոնցում ուսուցիչները հետևյալ կերպ էին արտահայտում իրենց կարծիքը. «Ուղղակի հիանալի՜ Է: 271 00:10:32,000 --> 00:10:35,000 Մենք մի լավ քննարկեցինք այդ ամենը: 272 00:10:35,000 --> 00:10:37,000 Հա, ի դեպ, ահա, թե ինչպես եմ բարելավել ձեր նյութը »: 273 00:10:37,000 --> 00:10:39,000 Վերջերս մի խնդիր եմ տեղադրել իմ բլոգում. 274 00:10:39,000 --> 00:10:41,000 այն հետևյալն է «Պարենային խանութում ո՞ր դրամարկղին կմոտենաք 275 00:10:41,000 --> 00:10:43,000 որի դիմաց մեկ սայլակ է 19 մթերքով, 276 00:10:43,000 --> 00:10:46,000 թե որի դիմաց 4 սայլակ է և ամեն մեկում, համապատասխանաբար 3, 5, 2 և 1 մթերք»: 277 00:10:46,000 --> 00:10:49,000 Գծային մոդելի վերաբերյալ առաջադրանքը շատ լավ նյութ էր դասարանի համար, 278 00:10:49,000 --> 00:10:52,000 որն էլ փաստորեն մի քանի շաբաթ անց հասցրեց ինձ մինչև «Բարի առավոտ, Ամերիկա» ծրագիրը: 279 00:10:52,000 --> 00:10:54,000 Այս ամենը իհարկե շատ անսպասելի էր: 280 00:10:54,000 --> 00:10:56,000 Այս ամենից կարող եմ միայն եզրակացնել այն, 281 00:10:56,000 --> 00:10:58,000 որ ոչ միայն աշակերտները, 282 00:10:58,000 --> 00:11:00,000 այլև առհասարակ մարդիկ կարոտ են նման բաներին: 283 00:11:00,000 --> 00:11:02,000 Մաթեմատիկան պարզաբանում է իրական 284 00:11:02,000 --> 00:11:04,000 աշխարհի իմաստը: Այն մեր 285 00:11:04,000 --> 00:11:06,000 ինտուիցիայի բառապաշարն է: 286 00:11:06,000 --> 00:11:09,000 Ուղղակի կոչ եմ անում բոլորին, անկախ ձեր`կրթական համակարգում զբաղեցրած դիրքի, 287 00:11:09,000 --> 00:11:12,000 անկախ նրանից`ուսանող եք թե ծնող, ուսուցիչ, քաղաքականություն կերտող, թե մեկ ուրիշը, 288 00:11:12,000 --> 00:11:15,000 կոչ եմ անում պահանջել մաթեմատիկայի ավելի լավ կրթական ծրագիր: 289 00:11:15,000 --> 00:11:18,000 Մեզ անհրաժեշտ են ավելի շատ համբերատար խնդիր լուծողներ: Շնորհակալություն: Ծափահարություններ: