Այսօր ես այստեղ եմ, որպեսզի
ձեզ առաջարկեմ մտածել իմ ոլորտի՝
արհեստական բանականության (ԱԲ) շուրջ:
Իմ կարծիքով արհեստական բանականությունը
մարդկանց զինում է
մեխանիկական կարողություններով:
Եվ ինչքան հզորանան մեքենաները
այնքան էլ
մենք կհզորանանք:
Ես դա անվանում եմ ՚հումանիստական ԱԲ՚--
արհեստական բանականություն` ստեղծված է
բավարարելու մարդու պահանջմունքները
համագործակցելով և
կատարելագործելով մարդկանց:
Այժմ ես ուրախ եմ տեսնել,
որ խելացի օգնականի գաղափարը
նորմալ է ընկալվում:
Սա ընկալելի փոխաբերություն
է մարդկանց և ԱԲ-ի միջև:
Եվ դրանցից մեկը, որ ես օգնեցի
սարքել կոչվում է Սիրի:
Սիրիին գիտեք:
Սիրին իր է, ով գիտի Ձեր մտադրությունը
և օգնում է այն անել Ձեր փոխարեն,
օգնում է Ձեզ ավարտել նպատակը:
Միգուցե չգիտեք,
որ մենք Սիրիին սարքել ենք,
ինչպես հումանիստական ԱԲ,
որպեսզի զարգացնենք
մարդկանց խոսակցական կապը,
որը նրանց հնարավորություն է տալիս
օգտագործել բջջային ծրագրավորում
չնայած նրանց ով լինելուն
կամ ունակություններին:
Հիմա մեծամասնության համար
այս տեխնոլոգիայի ունեցած ազդեցությունը
ստիպում է ամեն ինչ
դարձնել քիչ ավելի մատչելի:
Բայց Դանիելի համար,
այս համակարգում գտնվող ԱԲ-ի
ազդեցությունը կյանքի փոփոխություն է:
Դանիելը հաղորդասեր է,
կույր և պարալիզված
չորս վերջույթներով
մենք հաշվի ենք առնել, որ նա կդժվարանա
օգտագործել այդ սարքերը:
Երբ վերջին անգամ նրանց
տանն էի, նրա եղբայրը ասեց.
-Մի վարկյան, Դանիելը պատրաստ չէ:
Նա հոռախոսով կնոջ հետ է խոսում
ում հետ առցանց է
ծանոթացել:
- Ցնցող է: Ինպե՞ս,- հարցրեցի ես:
- Դանիելը Սիրին օգտագործելով
ղեկավարում է իր հասարակական կյանքը,
էլ. նամակները, տեքստերը և հեռախոսը
առանց խնամակալներից
կախվածության մեջ լինելու:
Հետաքրքիր է չէ՞:
Հեգնանքը այստեղ հիանալի է:
Ահա այն մարդը, ում
հարաբերությունը ԱԲ-ի հետ
օգնում են նրան կառուցել
հարաբերություններ իրական մարդկանց հետ:
Ահա թե ինչ է հումանիստական ԱԲ-ը:
Մեկ այլ կյանքը վերափոխող օրինակ կարեղ է
քաղցկեղի
ախտորոշումը լինել:
Երբ բժիշկը քաղցկեղ է ենթադրում,
վերցվում է նմուշը և ուղարկվում պաթոլոգին,
ով այն զննում է մանրադիտակի տակ:
Պաթոլոգները ամեն օր նայում
են հարյուրավոր շերտեր
և միլլիոնավոր բջիջներ:
Իսկ այս խնդիրը լուծելու համար
որոշ գիտնականներ դասակարգիչ-ԱԲ են հնարել:
Հիմա, դասակարգիչը ասում է.
- Սա քաղցկե՞ղ է, թե ոչ:
Նայեք նկարին:
Դասակարգիչը բավականին ճշգրիտ է,
բայց ոչ այնքան ճշգրիտ, ինչքան մարդը
ով մեծամասսամբ ճիշտ է:
Բայց, երբ նրանք համատեղում են
մեքենայի և մարդու կարողությունները,
ապա արդյունքը բարձրանում է մինչև 99.5%:
ԱԲ-ով համալրումը
բացառում է այն 85% սխալները,
որոնք կարվեին, եթե պաթոլոգը աշխատեր մենակ:
Իսկ դա շատ է քաղցկեղի համար,
որպեսզի մնար չբուժված:
Հետաքրքիր բացահայտումն այն է,
որ մարդը ավելի լավ է ժխտում
կեղծ դրական արդյունքները,
իսկ մեքենան ավելի լավ է ճանաչում
դժվար նշմարելի դեպքերը:
Բայց հարցը ամենևին նրանում չէ,
թե ով է ավելի ճշգրիտ
այս պատկեր-դասակարգում գործընթացում:
Դրանք ամեն օր փոփոխվում են:
Հարցն այն է,
որ միավորելով մարդու և
մեքենայի ունակությունները
արդյունքում ստեղծվել է համագործակցություն,
որը բնորոշ է ամենակարող մարդուն:
Եվ դա հումանիստական ԱԲ-նն է:
Հիմա այս ամենը եկեք դիտարկենք
տուրբո-լիցքավորման օրինակով:
Սա նախագիծն է:
Եկեք պատկերացնենք, որ Դուք ինժեներ եք:
Ուզում եք անօդաչու
սարքի նոր ձև նախագծել:
Դուք հանում եք ձեր սիրելի
CAD ծրագրային ապահովումը
և մուտքագրում եք ձևը ու նյութերը,
իսկ հետո փորձարկում ստացվածը:
Դա տալիս է մեկ կառուցվածք:
Եթե այդ նույն գործիքները տրվի ԱԲ-ին,
ապա նա կարող է առաջարկել
հազարավոր կառուցվածքային լուծումներ:
Autodesk-ի այս տեսանյութը հրաշալի է:
Ու սա իրական է:
Այսինքն, սա փոխակերպում է մեր
կառուցվածքային լուծումները:
Հիմա, ինժեները ասում է,
ինչի պետք է կառուցվածքը ձգտի,
իսկ մեքենան ասում է.
- Ահա հավանական
տարբերակները:
Այժմ ինժեների գործն է
ընտրել այն տարբերակը, որը շատ
լավ կլուծի իր առջև դրված խնդիրները,
ով մարդ լինելով բոլորից լավ դա գիտի՝
օգտագործելով մարդկային
դատողությունը և փորձը:
Այսպիսով հաղթող տարբերակը
նմանվում է նրան, ինչը բնությունը կստեղծեր
առանց միլլիոնավոր տարիների էվոլյուցիայի
և ոչ անհրաժեշտ նստվացքի:
Հիմա եկեք տեսնենք, թե այս
հումանիտար ԱԲ ուր մեզ կտանի,
եթե նրան հետևենք մտահայեցողականից այնկողմ:
Ի՞նչ աճ բոլորս կցանկանայինք ունենալ;
Բարի, ի՞նչ կասեք
ճանաչողության ընդլայման մասին:
Եկեք չհարցնենք, թե ի՞նչքան
խելացի կարող ենք մեքենաներին դարձնել:
Փոխարենը հարցնենք,
թե ինչքանով մեքենաները
մեզ խելացի կդարձնեն:
Օրինակի համար հիշողությունը:
Հիշողությունը մարդու
բանականության հիմքն է:
Բայց հայտնի է,որ մարդու
հիշողությունը թերի է:
Մենք շատ լավ ենք պատմություն պատմելու մեջ,
բայց ոչ ճշգրիտ դետալներով պատմելու մեջ:
Ժամանակի ընթացքում
հիշողությունը նաև վատանում է:
Նկատի ունեմ, որտե՞ղ գնացին 60-ները,
կարո՞ղ եմ ես էլ այդ տեղը գնալ:
(Ծիծաղ)
Բայց ի՞նչ կլիներ, եթե մենք համակարդչի
նման արտակարգ հիշողություն ունենայինք
ի՞նչի կնմանվեր կյանքը:
Ի՞նչ կլիներ, եթե հիշեիր քո
հանդիպած յուրաքանչյուր մարդուն,
նրանց անունների արտասանությունը,
նրանց ընտանիքի տվյալները,
սիրելի սպորտաձևերը,
ձեր ունեցած վերջին խոսակցությունը:
Եթե ունենայիր քո ամբողջ
կյանքի այդ հիշողությունը
դու կկարողանայիր ԱԲ-ի օգնությամբ
մարդկանց հետ ունեցած բոլոր
միջանձնյա հարաբերությունները
վերլուծելով մտածել հետագա
հարաբերություններ կառուցելու շուրջ:
Ի՞նչ կլիներ, եթե ԱԲ-ը կարդար այն,
ինչը երբևէ կարդացել ես,
կամ լսել յուրաքանչյուր երգ,
որը լսել ես նախկինում:
Ամենափոքր հուշումից, դա կարող
է օգնել քեզ հետ բերել այն,
ինչ դու նախկինում տեսել կամ լսել ես:
Պատկերացրու, թե դա ինչ ունակություններ
կտար նոր կապեր ստեղծելու համար
և նոր մտքեր ձևավորելու մեջ:
Իսկ ի՞նչ կասեք մեր օրգանիզմի մասին:
Ի՞նչ կլիներ, եթե մենք հիշեինք ամեն
ուտելիքի թողած հետևանքների մասին
ամեն դեղահաբի, որ ընդունում ենք
ու ամեն խնջույքի մասին, որ գնում ենք:
Մենք մեր տվյալների հիման վրա մեր սեփական
գիտությամբ կզբաղվեինք, թե
ինչն է մեզ հաճելի և առողջարար:
Հիմա պատկերացրեք, թե դա ինչպես կհեղափոխեր
ալերգիայի և քրոնիկ
հիվանդությունների դեմ տարվող պայքարը:
Հավատում եմ, որ ԱԲ-ը անձնական հիշողության
ընդլայնումը իրականություն կդարձնի:
Չեմ կարող ասել, թե երբ և ինչ
ձևի գործոններից է դա կախված,
բայց իմ կարծիքով դա անխուսափելի է,
քանի որ այն գործոնները, որոնք
ԱԲ-ը այսօր դարձնում են հաջողակ--
ճանաչելիության տվյալների հասանելիությունը
և դրանց վերլուծությունը մեքենաների կողմից-
կարող է կիրառվել, որպես
մեր կյանքի տվյալների բազա:
Եվ այդ տվյալների բազան այսօր
այստեղ հասանելի է բոլորիս,
քանի որ մենք թվային
միջնորդավորված կյանք ենք վարում,
շարժական, թե առցանց:
Իմ կարծիքով անձնական
հիշողությունը մասնավոր է:
Մենք ենք ընտրում, թե ինչն
է հիշելի, ինչը մնայուն:
Դա բացարձակ անհրաժեշտություն է,
որ պահպանվի շատ գաղտնի:
Հիմա մեզանից շատերի համար
ընդլայնված անձնական
հիշողության ազդեցությունը
ավելի կատարելագործված
մտավոր ձեռքբերում կլինի,
հնարավոր է, հուսամ՝ հասարակական շնորհ:
Բայց միլլիոնավորների համար, ովքեր
տառապում են Ալցհայմերով կամ դեմենցիայով
ընդլայնված հիշողությունը տարբերություն
կարող է լինել իզոլացված
կյանքի և արժանապատիվ
ու կապակցված կյանքի միջև:
Հիմա մենք արհեստական բանականության
վերածննդի մեջտեղում ենք գտնվում:
Անցած մի քանի տարիների ընթացքում
մենք սկսում ենք տեսնել ԱԲ-ն լուծումներ,
որոնց դեմ պայքարել ենք տասնամյակներով՝
խոսքի և գրի ըմբռնում,
պատկերի ըմբռնում.
Մենք ընտրություն ունենք, թե ինչպես
օգտագործենք այս հզոր տեխնոլոգիան:
ՄԵնք կարող ենք ընտրել ԱԲ-ն ավտոմատացնելու
և ինքներս մեզ հետ մրցակցոլու համար,
կամ կարող ենք օգտագործել ԱԲ-ն զարգանալու
և ինքներս մեզ հետ համագործակցելու համար,
մեր ճանաչողական
սահմանափակումները հաղթահարելու
և օգնել անելու այն, ինչ
մենք ուզում ենք անել՝
միայն ավելի լավը:
ԵՎ, քանի որ նոր ուղիներ ենք բացահայտում
մեքենաներին բանականություն տալու հարցում,
մենք կարող ենք տարածել
այդ բանականությունը
աշխարհի բոլոր ԱԲ-ն ասիստենտներին
և այդպիսով յուրաքանչյուր մարդու՝
անկախ հանգամանքներից:
Ահա թե ինչու
ամեն անգամ, երբ մեքենաները
ավելի են հզորանում
այդքան էլ հզորանում ենք մենք:
Սա այն ԱԲ-նն է, որը արժանի է տարածման:
Շնորհակալություն:
(Ծափահարություններ)